Նեբրասկա-Լինքոլնի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեբրասկա-Լինքոլնի համալսարան
University of Nebraska–Lincoln logo.svg
Տեսակհամալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1869
Անվանված էԼինքոլն
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[1], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[2] և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[3]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[4]
ՏեղագրությունԼինքոլն
Հասցե14th and R St, Lincoln, NE, 68588[5]
Կայքunl.edu(անգլ.)
University of Nebraska–Lincoln Վիքիպահեստում

Նեբրասկա-Լինքոլնի համալսարան (այլ անուններ` Նեբրասկա համալսարանը Լինքոլնում, Նեբրասկա, UNL կամ NU) ամերիկյան պետական հետազոտական համալսարան[6], գտնվում է Նեբրասկա նահանգի, Լինքոլն քաղաքում[7]: Նեբրասկա-Լինքոլնի համալսարանը, հանդիսանում է Նեբրասկա նահանգի համալսարանի համակարգում, գլխավոր կամպուս և ֆլագման, ինչպես նաև նահանգի ամենահին և ամենամեծ համալսարանն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբրասկա - Լինքոլնի միություն

Համալսարանը ստեղծվել է Նեբրասկայի օրենսդիր մարմնի կողմից 1869 թվականին, որպես Land-grant university 1862 թվականի Մորիլյան ակտով և Նեբրասկայի` ԱՄՆ նահանգի կարգավիճակ ստանալուց երկու տարի անց: 20 - րդ դարի սկզբին համալսարանը սկսեց զգալիորեն ընդլայնվել, արևելյան դպրոցներից հրավիրել ուսուցիչներ` նորաստեղծ քոլեջում դասավանդելու և գյուղատնտեսական գիտությունների ոլորտում նորարարական հետազոտություններ կատարելու համար: Բնապահպանական հետազոտությունների «Նեբրասկայի մեթոդը» կարճ ժամանակում զարգացել է այստեղ` հիմք դնելով 20 - րդ դարում տեսական էկոլոգիայի հետազոտությանը: Համալսարանը գործում է որպես 8 քոլեջների միություն[8], որը տեղակայված է Լինքոլնի երկու համալսարանական քաղաքներում (կամպուսներում), ունի ավելի քան 100 շենք և գիտահետազոտական հաստատություններ:


Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական գիտությունների և բնական պաշարների քոլեջ
  • Ճարտարապետական քոլեջ
  • Արվեստի և գիտության քոլեջ
  • Բիզնեսի կառավարման քոլեջ
  • Կրթության և հումանիտար գիտությունների քոլեջ
  • Ճարտարագիտական քոլեջ
  • Կերպարվեստի և թատերական արվեստի քոլեջ
  • Լրագրության և զանգվածային հաղորդակցության քոլեջ
  • Իրավաբանական քոլեջ

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Առնոլդ Ալբերտ
  • Վիկտոր Անդերսոն
  • Նենսի Կուբեր Անդրեասեն
  • Ուորրեն Բաֆֆետ
  • Ջորջ Ուելս Բիդլ
  • Ռոլլա Կենտ Բիտտի
  • Ջորջ Դերի
  • Էլվին Սոնդերս Ջոնսոն
  • Ջոն Տոդդ Զիմմեռ
  • Բոբ Կերրի
  • Ուելդոն Կիս
  • Բրյուս Քոններ
  • Դոնալդ Ջեյմս Կրամ
  • Բրյուս Պերրի Քրենդոլլ
  • Դերրիկ Նորման Լեմեր
  • Մետտ Լինդլենդ
  • Չարլզ Էդվարդ Մագուն
  • Ադամ Մակմալլեն
  • Նորման Մալկոլմ
  • Քեվին Մեյեր
  • Բեն Նելսոն
  • Ռոսկո Պաունդ
  • Ջոն Պերշինգ
  • Ռեբեկա Ռիչարդս - Կորտում
  • Չարլզ Տոն
  • Արթուր Ուիվեր
  • Քարլիս Ուիլմանիս
  • Ուիլյամ Լինն Ուեստերման
  • Ջեյ Ֆորրեստեր
  • Ալան Խիգեր
  • Ռիչարդ Ուելսի Խեմմինգ
  • Քորնելիուս Լոտտ Շիր
  • Էդիտ Էբբորտ
  • Հեյզել Էյբել
  • Ռոլլինգ Ադամս Էմերսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]