Բենջամին Գրեհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենջամին Գրեհեմ
անգլ.՝ Benjamin Graham
8-brilliant-lessons-from-the-investor-that-taught-warren-buffett-everything-he-knows.jpg
Ծնվել է մայիսի 8, 1894({{padleft:1894|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:8|2|0}})[1]
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է սեպտեմբերի 21, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:21|2|0}})[1] (82 տարեկանում)
Մահվան վայր Էքս-ան-Պրովանս
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն տնտեսագետ, գրող, ֆինանսիստ և համալսարանի պրոֆեսոր
Աշխատավայր Կոլումբիայի համալսարան

Բենջամին Գրեհեմ (անգլ.՝ Benjamin Graham, ռուս.՝ Бе́нджамин Грэм, մայիսի 8, 1894, Լոնդոն - սեպտեմբերի 21, 1976, Ֆրանսիա), հայտնի ամերիկացի տնտեսագետ և պրոֆեսիոնալ ներդրող։ Նրան հաճախ անվանում են «ներդրումների արժեքների հայր» (ռուս.՝ отец инвестирования на основе ценности, անգլ.՝ value investing

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեհեմն ունի հրեական արմատներ, նրա իսկական անունը Գրոսսբաում է (ռուս.՝ Гроссбаум, անգլ.՝ Grossbaum), ծնվել է Լոնդոնում: Երբ նա եղել է մեկ տարեկան, նրա ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ: Հայրը զբաղվում էր ճենապակիի արտադրությամբ, մահացել է 1903 թվականին։ Ընտանիքի կարիքները հոգալու համար մայրը տնային պանսիոնատ բացեց։ Ընդունելության քննությունների ժամանակ ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ Բենջամինը կրթաթոշակ է ստացել Կոլումբիայի համալսարանում, Նյու Յորք նահանգում, և 1914 թվականին ավարտել է այն բակալավրի կոչումով։ Լինելով ուսանող՝ Գրեհեմը հրավիրվել է աշխատել Կոլումբիայի համալսարանիբանասիրական, փիլիսոփայական և մաթեմատիկական ֆակուլտետներում, բայց նա նախընտրեց աշխատել է բրոքերային ընկերության համար Ուոլլ-Սթրիթում[2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշխատանքային գործունեությունը սկսվեց դեսպանորդի պաշտոնից Newburger, Henderson & Loeb բրոքերային ընկերությունում․ մեկ շաբաթվա ընթացքում նա վաստակում էր 12$: Նա պետք է նշագրեր պարտատոմսի տեմպերը և բաժնետոմսերի գնանշումները։ 1919 թվականին Գրեհեմի աշխատավարձը կազմել է 600 հազար դոլար։ 1926 թվականին Բենջիամինը Ժերոմ Նյումանի հետ կազմակերպել է ներդրումային գործընկերություն։ Այս ընկերությունը երեսուն տարի անց վարձել է Ուորեն Բաֆֆեթին։ Գրեհեմը 1928-1956 թվականներին Graham-Newman ընկերության գործերով և միաժամանակ դասավանդում է «Ֆինանս» դասընթացը Կոլումբիայի համալսարանում: Նրա և Դավիթ Դոոդի համահեղինակությամբ (ռուս.՝ Бе́нджамин Грэмանգլ.՝ David Dodd) 1934 թվականին գրված «Թանկարժեք թղթերի վերլուծություն» գիրքը դեռևս համարվում է «Աստվածաշունչը ներդրողների համար»: Դրանից երեք տարի անց գրվել է «Ընկերության ֆինանսական հաշվետվություններ» գիրքը։ Գրեհեմի երրորդ՝ «Խելացի Ներդրողներ» գիրքը լույս է տեսել 1949 թվականին։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեհեմը կոչ է արել ներդրումային հանրությանն արմատական տարբերություն դնել ներդրումների և շահարկումների միջև[3]: Ներդրումայինը նա սահմանում է որպես փաստերի ու հեռանկաների մանրակրկիտ վերլուծություն, որը հիմնված է գործողությունների վրա։ Գրեհեմը գրել է, որ սեփականատերը բաժնետոմսին պետք է վերաբերվի ինչպես իր մասնաբաժնին բիզնեսում։ Հետո, դա հաշվի առնելով, ներդրողը չպետք է անհանգստանա, բաժնետոմսերի գների տատանումներով, քանի որ կարճ ժամկետում ֆոնդային շուկան նման է «քվեարկության մեքենայի». երկարաժամկետ հեռանկարում շուկան նման է «կշեռքի»: Նա խորհուրդ էր տալիս ներդրողներին ուշադրությունը կենտրոնացնել ընկերությունների ֆինանսական վիճակի վերլուծության վրա։ Երբ ընկերության բաժնետոմսերը շուկայում վաճառվում են իրենց ներքին արժեքից ցածր գներով, գրավիչ են դարձնում այն ներդրումների համար։ Գրեհեմը գրել է, որ ներդրումներն առավել խելամիտ են, երբ գործընթացը նման է բիզնես ձեռնարկության: Այս առնչությամբ Ուորեն Բաֆֆեթը ասում է, որ առավել կարևոր է լսել ներդրումների մասին։ Գրեհեմն ասում է, որ նշանակություն ունի միայն հակիրճ արված վերլուծությունը՝ հիմնված փաստերի վրա, իսկ մյուս ներդրողների համաձայնությունը կամ անհամաձայնությունը երկրորդական է։

Ներդրումների սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամին Գրեհեմը զարգացրել և օգտագործել է ներդրումների վերաբերյալ հետևյալ մոտեցումները.

  • ընթացիկ ակտիվների ներդրումների արժեք
  • պաշտպանված արժեքների ներդրումներ
  • ձեռնարկատիրական ներդրումների արժեքներ[4]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորրեն Բաֆֆեթը «Խելացի ներդրումներ» գիրքը համարում է ներդրումների վերաբերյալ գրքերից լավագույնը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Анализ ценных бумаг» («Security Analysis») — 1934 год(ռուս.).
  • «Анализ финансовой отчётности компании» («The Interpretation of Financial Statements») — 1937 год(ռուս.).
  • «The Intelligent Investor» -1949 год(ռուս.).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC
  2. ↑ Арнольд, Глен, 2014, с. 15 (ռուս.)
  3. ↑ Бенджамин Грэм, Джейсон Цвейг «Разумный инвестор», гл.1(ռուս.)
  4. ↑ Бенджамин Грэм, Джейсон Цвейг «Разумный инвестор», гл.1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глен Арнольд. Великие инвесторы: Практические уроки от Джорджа Сороса, Уоррена Баффета, Джона Темплтона, Бенджамина Грэхема, Энтони Болтона, Чарльза Мангера, Питера Линча, Филипа Фишера, Джона Неффа = Investing From Master Traders the Great Investors. Lessons on Investing From Master Traders. — М.:
  • Альпина Паблишер, 2014. — 320 с. — ISBN 978-5-9614-1923-8.
  • Никки Росс. Уроки Уолл-стрит: советы от Уоррена Баффета, Бенджамина Грэма, Фила Фишера, Т. Роу Прайса и Джорджа Темплтона, как разбогатеть на финансовом рынке = Lessons from the Legends of Wall Street. How Warren Buffet, Benjamin Graham, Phil Fisher, T. Rowe Price, and John Templeton Can Help You Grow Rich. — М.: «Вильямс», 2005. — С. 416. — ISBN 5-8459-0789-6.