Արժեթղթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արժեթղթեր, վկայություն որոշակի չափով ներդրած կապիտալի կամ տրամադրած փոխառության մասին, որը տալիս է կանոնավոր եկամուտ (դեվիդենտ կամ տոկոս) ստանալու իրավունք։ Կապիտալիստական երկրներում բաց են թողնում ձեռնարկությունները՝ բաժնետոմսերի կամ փոխառությունների, կառավարությունները՝ պետական փոխառության պարտատոմսերի, հիպոթեկային բանկերը և վարկային այլ հաստատությունները՝ գրավաթղթերի ձևով։ Արժեթուղթը կեղծ կապիտալ է, որովհետև աշխատանքի արդյունք չէ և չունի արժեք։ Նրա ընթացագինն ուղիղ համեմատական է ստացվելիք եկամուտներին և հակադարձ համեմատական՝ փոխատվական տոկոսի մակարդակին։

Արժեթղթերը ազատ փոխանակվում են, և դրանց տերը, թեկուզ ձևականորեն, համարվում է ձեռնարկատեր։ Սակայն ձեռնարկության իրական տերերը նրանք են, ովքեր տնօրինում են արժեթղթերի այսպես կոչված «հսկիչ ծրարը»։ Բաժնետիրական ընկերությունների հիմնադիրները արժեթղթեր թողարկելիս ստանում են հիմնադրական, իսկ արժեթղթերի էմիսիայով և տարածումով զբաղվող բանկերը՝ էմիսիոն շահույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 53 CC-BY-SA-icon-80x15.png