Միրի Ռեգև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրի Ռեգև
եբրայերեն՝ מירי רגב
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1965(1965-05-26)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԿիրյաթ Գաթ, Ashkelon Subdistrict, Հարավային մարզ, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԿրթությունOno Academic College? և Beit Berl College?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մամլո քարտուղար և սպա
Զբաղեցրած պաշտոններCulture and Sport Ministry?
ԿուսակցությունԼիկուդ
Պարգևներ և
մրցանակներ
Outstanding Presidential of Israel Award for Soldiers?
Miri Regev Վիքիպահեստում

Միրի Ռեգև (եբրայերեն՝ מירי רגב‏‎‎, մայիսի 26, 1965(1965-05-26)[1], Կիրյաթ Գաթ, Ashkelon Subdistrict, Հարավային մարզ, Իսրայել), իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ։ Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուի 4-րդ կառավարության մշակույթի և սպորտի նախարարը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգևը ծնվել է Կիրյաթ Գաթում, 1965 թվականին։ 1983 թվականին ընդունվել է ԳԱԴՆԱ-ի զինվորական պատրաստության դասընթացին, որտեղ դարձել է դասակի հրամանատար` ծառայելով մինչև 1986 թվականը։ Այնուհետև նա աշխատել է որպես հյուսիսային ռազմական շրջանի ներկայացուցչի փոխարինող։ Ռեգևը շարունակել է իր զինվորական կարիերան։ Նա ստացել է տնտեսական կառավարման մագիստրոսի աստիճան։ Տիրապետում է անգլերեն և իսպաներեն լեզուներին[3]։ Ամուսնացած է ունի 3 երեխա[4]։

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր ռազմական գրաքննիչի կարճ աշխատանքից հետո (2004-2005) 2005 թվականին Ռեգևը ստացել է բրիգադի գեներալի կոչում և Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարի պաշտոնը[5]։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև Իսրայելի և Գազայի հատվածի միակողմանի սահմանագծման ժամանակ և 2005 թվականի Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ։ 2007 թվականի մայիսին Ռեգևը հրաժարվել է մամուլի քարուղարի պաշտոնից[6]։

2008 թվականի նոյեմբերին Միրի Ռեգևը միացել է «Լիկուդ» կուսակցությանը, հայտարարելով, որ նա արդեն երկար տարիներ կուսակցության կողմնակից է եղել[2]։ 2009 թվականի բաց նախնական ընտրության ժամանակ Ռեգևը զբաղեցրել է 27-րդ տեղը և ավելի ուշ դարձել է Քնեսեթի անդամ, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Լուկադը» զբաղեցնում է 27-րդ տեղը։ Քնեսեթում 18-րդ համագումարի ժամանակ Միրա Ռեգևը ընդգրկվել է որոշ խորհրդարանական հանձնաժողովներում, որոնցից էին Արտաքին գործերի անվտանգության հանձնաժողովը, ֆինանսների հանձնաժողովը, ներքին գործերի և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովը և բյուջեի պաշտպանության ընդհանուր հանձնաժողովը[3]։

Մասնակցել է ներգաղթյալների դեմ բողոքի ցույցին և սուդանցի ներգաղթյալներին անվանել է «չարորակ ուռուցք հասարակության մարմնի վրա»[7]։ 2011 թվականի հուլիսի 16-ին վրանային քաղաք այցելելու ընթացքում, որտեղ Ռեգևը գնացել էր հավաքվածներին աջակցելու նպատակով, պատգամավորին «ֆաշիստ» են անվանել[8]։

2015 թվականի մայիսի 14-ին նշանակվել է Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար, իսկ 2020 թվականի մայիսի 17-ից երկրի Տրանսորտի նախարարն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 חה"כ מירי רגבKnesset.
  2. 2,0 2,1 Somfalvi Attila (2008-11-02)։ «Benny Begin to run for Knesset»։ Ynetnews։ Վերցված է 2008-11-14 
  3. 3,0 3,1 Միրի Ռեգևը Քնեսեթի կայքում
  4. «Appointment of new IDF Spokesperson»։ dover.idf.il։ 2007-08-07։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-31-ին։ Վերցված է 2008-11-14 
  5. «Мири Регев возглавит пресс-службу Генштаба Армии обороны Израиля»։ 4 апреля 2005 года։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2011-07-18 
  6. «Мири Регев уходит с поста начальника пресс-службы ЦАХАЛа»։ 11 мая 2007 года։ Վերցված է 2011-07-18 
  7. Demonstrators attack African migrants in south Tel Aviv - National - Haaretz Daily Newspaper | Israel News
  8. Իսրայել Պլյուսի ռեպորտաժը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]