Անատ Բերկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատ Բերկո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1960(1960-01-14)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՌամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել[1]
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԲար-Իլանի անվան համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գիտնական
ԱշխատավայրՋորջ Վաշինգտոն համալսարան
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունԼիկուդ
 Anat Berko Վիքիպահեստում

Անատ Բերկո (եբրայերեն՝ ענת ברקו‎, հունվարի 14, 1960(1960-01-14)[1], Ռամատ Գան, Թել Ավիվի մարզ, Իսրայել[1]), իսրայելցի քրեագետ և քաղաքական գործիչ, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի փորձագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատ Բերկոն ծնվել է Երուսաղեմում՝ Իրաքից Իսրայել ներգաղթած ծնողների ընտանիքում, եղել է վեց երեխաներից երկրորդը։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա մնացել է Իսրայելի պաշտպանության բանակում, որտեղ ծառայել է ընդհանուր առմամբ 25 տարի և ստացել փոխգնդապետի կոչում)[2]։ Սովորել է հոգեբանություն, սոցիոլոգիա և քրեագիտություն Բար-Իլան համալսարանում և ստացել քրեագիտության թեկնածուի աստիճան։ Նա դարձել է Պետական կառավարման, դիվանագիտության և ռազմավարության դպրոցի ուսուցչուհի։ Նա եղել է հրավիրյալ պրոֆեսոր էր Ջորջ Վաշինգտոն համալսարանում[3]։ Ներկայումս նա ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ինստիտուտի գիտաշխատող է, ինչպես նաև դասախոսում է Իսրայելում Ազգային պաշտպանության քոլեջում[3]։ Նրա մասնագիտացման ոլորտը ներառում է մահապարտ ահաբեկիչների ուսումնասիրությունը. զինվորական ծառայության ընթացքում նա հինգ տարի հարցաքննել է Համաս պաղեստինյան իսլամիստական կուսակցության առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինին։

2015 թվականի Քնեսեթի ընտրություններում նա եղել է 23-րդը «Լիկուդ» կուսակցության ցուցակում, նա ընտրվել է Քնեսետում, քանի որ Լիկուդ կուսակցությունը ստացել է 30 մանդատ[4]։ 2019 թվականի ապրիլի ընտրություններին նա չի ապահովել անցողիկ շեմը, քանի որ ցուցակում եղել է 46-րդ տեղը։

Ամուսինը՝ Ռեուվենը, արաբական հարցերի մասնագետ է, նրանք ունեն երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ ענת ברקוKnesset.
  2. Gil Stern Hoffman. (2015 թ․ փետրվարի 9). «Likud candidate Anat Berko: Palestinian state would be like Syria». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  3. 3,0 3,1 Raphael Ahren. (2015 թ․ մարտի 11). «After sitting with terrorists, a Netanyahu stalwart seeks a Knesset seat». Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  4. список «Ликуда» Արխիվացված 2019-03-31 Wayback Machine на сайте Центральной избирательной комиссии (եբրայերեն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Путь в рай: внутренний мир террористов-смертников и их диспетчеров (на основе собственной докторской диссертации, 2009, Издательство Прегер, 978-1-5979-7364-9
  • Женщина-бомба, террористы-самоубийцы: женщины и дети на службе террора 2011, Rowman & Литтлфилд, 978-1-4422-1952-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատ Բերկո» հոդվածին։