Նաֆթալի Բենեթ
Նաֆթալի Բենեթ נפתלי בנט | |
![]() | |
Կուսակցություն՝ | New Right? |
---|---|
Կրթություն՝ | Երուսաղեմի հրեական համալսարան (2001)[1] և Q113237352? |
Գիտական աստիճան՝ | իրավունքի բակալավր[1] |
Մասնագիտություն՝ | գործարար և քաղաքական գործիչ |
Ազգություն | հրեա |
Դավանանք | հուդայականություն[2] |
Ծննդյան օր | մարտի 25, 1972[3][4] (53 տարեկան) |
Ծննդավայր | Հայֆա, Հայֆայի մարզ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Gilat Bennett? |
Կայք՝ | naftalibennett.co.il |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Նաֆթալի Բենեթ (երբեմն՝ Բեննեթ, եբրայերեն՝ נפתלי בנט, մարտի 25, 1972[3][4], Հայֆա, Հայֆայի մարզ[3]), իսրայելցի պետական և քաղաքական գործիչ։ 2021 թվականի հունիսի 13-ից Իսրայելի վարչապետն է։
Աելետ Շաքեդի հետ «Հա-Յամին հա-Հադաշ» կուսակցության հիմնադիրն է։ «Իմ Իսրայել» շարժման հիմնադիրներից մեկն է։ Նախկինում եղել է իսրայելցի ձեռնարկատեր և ստարտափների տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենեթը ծնվել է Հայֆայում, Վեցօրյա պատերազմից հետո Սան Ֆրանցիսկոյից Իսրայել տեղափոխված հրեա-ամերիկացի ներգաղթյալներ Ջիմ և Միրնա Բենեթների ընտանիքի երեք որդիներից մեկն է։
Իսրայելի պաշտպանության բանակում ծառայության ժամանակ եղել է Սայերեթ Մատկալի և Մաղլանի հատուկ ստորաբաժանումների վաշտի հրամանատար, մայորի կոչումով շարունակում է ծառայել պահեստազորում։
Երուսաղեմի հրեական համալսարանում սովորել է իրավաբանություն։
1999 թվականին դարձել է համակարգչային անվտանգության ոլորտում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող «Cyota» ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը։ «Cyota»-ն 2005 թվականին 145 000 000 ԱՄՆ դոլարով վաճառվել է RSA Security ընկերությանը։
Ամուսնացած է, ունի չորս երեխա, ապրում է Ռաանանայում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ լիբանանյան պատերազմին մասնակցելուց հետո Բենեթը միացել է այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին և 2006-2008 թվականներին աշխատել որպես նրա գրասենյակի ղեկավար։ Ղեկավարել է կրթական համակարգի բարեփոխումների ծրագիր մշակող թիմը։
2010 թվականի հունվարի 31-ին Բենեթն ընտրվել է Հրեաստանի, Սամարիայի և Գազայի բնակավայրերի խորհրդի գլխավոր տնօրեն և գլխավորել է 2010 թվականին բնակավայրերի շինարարության սառեցման դեմ պայքարը։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012 թվականի հունվարը։
2011 թվականի ապրիլին դարձել է «Իմ Իսրայել» արտախորհրդարանական շարժման համահիմնադիրը, որին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ։
2012 թվականի ապրիլին նախաձեռնել է «Իսրայելացիներ» շարժումը։ Հետագայում Բենեթը դուրս է եկել «Լիքուդից» և միացել «Հրեական տուն» կուսակցությանը։ Հետո առաջադրել է իր թեկնածությունը կուսակցության առաջնորդի պաշտոնում։
2012 թվականի նոյեմբերի 6-ի ներկուսակցական ընտրություններում հավաքել է ձայների մոտավորապես 67%-ը, որից հետո ընտրվել է որպես «Հրեական տան» ղեկավար։
2018 թվականին լքել է «Հրեական տուն» կուսակցությունը և դարձել «Նոր իրավունքներ» կուսակցության հիմնադիրներից մեկը։ «Նոր իրավունքներ» դաշինքը 2019 թվականի ապրիլի ընտրություններում չի անցել տոկոսային շեմը։ Այդ ժամանակ էլ «Նոր իրավունքները» միացել են «Յամինա» կոալիցիային։ Նաֆթալի Բենեթն ընտրվել է խորհրդարանի անդամ։
2021 թվականի հունիսի 2-ին Իսրայելում ընդդիմությունը համաձայնագիր է ստորագրել կառավարական կոալիցիա ստեղծելու մասին[6]։ Իսրայելի առաջին վարչապետ է նշանակվել «Յամինա» կուսակցության նախագահ Նաֆթալի Բենեթը, իսկ «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը՝ այլընտրանքային վարչապետ[7]։
Վարչապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունիսի 13-ին Բենեթն ընտրվել է Իսրայելի վարչապետ՝ հավաքելով Քնեսեթի պատգամավորների 60 կողմ, 59 դեմ և 1 ձեռնպահ ձայները[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://twitter.com/KastelMoti/status/1402967377558519809?s=20 — 2021.
- ↑ https://www.reuters.com/world/middle-east/naftali-bennett-right-wing-millionaire-who-may-end-netanyahu-era-2021-05-30/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 חה"כ נפתלי בנט — Knesset.
- ↑ 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ В Израиле оппозиция подписала соглашение о создании правительственной коалиции
- ↑ Первым премьером Израиля в ротации станет Нафтали Беннет
- ↑ «В Израиле — новый премьер и новое правительство. Нафтали Беннет завершил эру Нетаньяху у власти» (ռուսերեն). Би-би-си. 13 июня 2021. Վերցված է 13.06.21-ին.
- ↑ «Новым премьером Израиля стал Нафтали Беннет» (ռուսերեն). Известия. 13 июня 2021. Վերցված է 13.06.21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հրեական տուն» կուսակցության պաշտոնական կայք(ռուս.)
- «Նոր Իրավունքներ» կուսակցության պաշտոնական կայք Արխիվացված 2019-09-26 Wayback Machine(եբրայերեն)
- Elad Benari. (19.11.2013). «Բենեթ։ Չի կարելի օկուպացնել սեփական տունը(անգլ.)». Сайт Arutz Sheva. Վերցված է 04 декабря 2013-ին.
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաֆթալի Բենեթ» հոդվածին։ |
|
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 25 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայֆա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի նախարարներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- Իսրայելի վարչապետներ
- Պետության գործող ղեկավարներ
- Քնեսեթի 20-րդ գումարման պատգամավորներ
- Քնեսեթի 22-րդ գումարման պատգամավորներ
- Քնեսեթի 23-րդ գումարման պատգամավորներ