Էհուդ Բարաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էհուդ Բարաք
եբրայերեն՝ אהוד ברק
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1942(1942-02-12)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրMishmar HaSharon, Պաղեստին
Քաղաքացիություն Իսրայել
Մայրենի լեզուեբրայերեն
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և սպա
ԱմուսինNava Barak? և Nili Priel?
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի վարչապետ, Գլխավոր շտաբի պետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար, Minister of Tourism?, Իսրայելի պաշտպանության նախարար, Իսրայելի պաշտպանության նախարար, սրայելի գյուղատնտեսության նախարար, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի փոխվարչապետ, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունDemocratic Israel?
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո լեգեոնի» կոմանդոր Պատվո լեգիոնի շքանշանակիր «Ռումինիայի աստղ» շքանշան[4] և Medal of Distinguished Service
Ստորագրություն
Изображение автографа
 Ehud Barak Վիքիպահեստում

Էհուդ Բարաք (եբրայերեն՝ אֵהוּד בָּרָק‎, ծնվ Էհուդ Բրոք, փետրվարի 12, 1942(1942-02-12)[1][2][3][…], Mishmar HaSharon, Պաղեստին), Իսրայելի գեներալ և քաղաքական գործիչ, որը 1999-2001 թվականներին ծառայել է որպես տասներորդ վարչապետ։ Նա Իսրայելի Լեյբորիստական կուսակցության առաջնորդն էր մինչև 2011 թվականի հունվարը[5]։ Նախկինում նա զբաղեցրել էր Իսրայելի պաշտպանության նախարարի և փոխվարչապետի պաշտոնները Էհուդ Օլմերտի կառավարությունում, իսկ հետագայում՝ փոխվարչապետի պաշտոնը Բենյամին Նեթանյահուի՝ երկրորդ՝ 2007-2013 կառավարությունում, քանզի նա քաղաքականությունից հեռացել էր իր պաշտոնավարման ավարտին[6]։ Նա քաղաքականություն է վերադարձել 2019 թվականի հունիսին, որպես նոր՝ Իսրայելի դեմոկրատական, կուսակցության հիմնադիր[7]։

Որպես Իսրայելի բանակի գեներալ լեյտենանտ (Rav Aluf) Իսրայելի պաշտպանության բանակում (IDF), Բարաքը, ևս երկուսի հետ կիսում էր Իսրայելի պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ ունեցող զինվորականի համբավը։ Նա մասնակցել էր բազմաթիվ մարտերի և մարտական առաքելությունների։ 1991 թվականին նա նշանակվել էր Գլխավոր շտաբի պետ և ծառայել մինչ 1995 թվականը։ Նա ավարտել է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տնտեսագիտության բաժինները Երուսաղեմի հրեական և Սթենֆորդի համալսարաններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էհուդ Բարաքը ծնվել է Միշմար Հաշարոն կիբուցում, որը այն ժամանակ Պաղեստինի մանդատի ներքո էր[8]։ Նա Էսթեր (ծնվ․ Գոդին հունիսի 25, 1914 – օգոստոսի 12, 2013) և Յիսրայել Մենդել Բրոգի (օգոստոսի 24, 1910 – փետրվարի 8, 2002) չորս որդիներից ավագն էր։

Հայրական կողմից նրա տատիկն ու պապիկը, Ֆրիդա և Ռյուվեն Բրոգները 1912 թվականին սպանվել են Փուշալոտասում՝ Հյուսիսային Լիտվա, որն այդ ժամանակ գտնվում էր Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ, որբացնելով նրա հորը երկու տարեկանում։ Բարաքի մայրական կողմից տատիկն ու պապիկը Հոլոքոստի ժամանակ մահացել են Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում։

1972 թվականին Էհուդը իր ազգանունը եբրայնականացրել է Բրոգից Բարաքի։ Զինվորական ծառայության ընթացքում նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ Նավային (ծնունդով Կոհեն, ծնվ․ 1947 թվականի ապրիլի 8-ին Տիբերիայում)։ Նրանք միասին ունեցան երեք դուստր․ Միխալ (ծնվ․ օգոստոսի 9, 1970), Յայել (ծնվ․ հոկտեմբերի 23, 1974) և Անատ (ծնվ․ հոկտեմբերի 16, 1981)։ Նա թոռներ ունի[9]։ 2003 թվականի օգոստոսին Բարաքը բաժանվեց Նավայից։ 2007 թվականի հուլիսի 30-ին Բարաքը ամուսնացավ Նիլի Պրիելի հետ (ծնվ․ ապրիլի 25, 1944)։ Փոքրիկ արարողությունը կայացավ նրա անձնական նստավայրում։ Ազատ ժամանակ Բարաքը զբաղվում է այնպիսի հեղինակների ընթերցանությամբ, ինչպիսին Գյոթեն է[10]։ Նա բազում տարիների փորձ ունեցող դասական դաշնակահար էր։

Բարաքը ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղությամբ բակալավրի աստիճան ձեռք էր բերել Երուսաղեմի համալսարանում, իսկ տնտեսաճարտարագիտական մագիստրոսի աստիճանը 1978 թվականին Սթենֆորդի համալսարանում (Կալիֆորնիա)։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էհուդ Բարաքը Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ

Բարաքը միացավ Իսրայելի Պաշտպանության բանակին (IDF) 1959 թվականին։ Պաշտպանության բանակում նա ծառայեց 35 տարի, հասնելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնին և գեներալ լեյտենանտի աստիճանի՝ Rav Aluf, որը բարձրագույնն է Իսրայելի ռազմական ուժերում։

Սայերեթ Մատկալ էլիտար ստորաբաժանման հրամանատարության ընթացքում Բարաքը ղեկավարել է մի քանի բարձր գնահատական ստացած գործողություններ, ինչպիսիք են. «Իզոտոպ գործողությունը»՝ Սաբենա թռիչք 571-ի պատանդների ազատագրումը Լոդ օդակայանում 1972 թվականին։ 1973 թվականին Բեյրութում Լիբանանի վրա Իսրայելի գաղտնի արշավանքը, որի ընթացքում նա քողարկվեց որպես կին՝ Պաղեստինի ազատության կազմակերպության անդամներին սպանելու համար։ Բարաքը նաև 1976 թվականի հունիսին կայացած «Էնտեբե» գործողության գլխավոր ճարտարապետն էր, որը մեկ այլ փրկարարական առաքելություն էր՝ ազատելու ահաբեկիչների կողմից առևանգված Air France ինքնաթիռի պատանդներին, որը ստիպված վայրէջք էր կատարել Ուգանդայի «Էնտեբբ» օդանավակայանում։ Բարձր գնահատանքի արժանացած այս գործողությունները Բայոնեթ օպերացիայի հետ միասին տարան Սև սեպտեմբեր Պաղեստինյան տեռորիստական բջջի կազմալուծմանը։ Հիշատակվում էր, որ Բարաքը կազմակերպել է նաև Թունիսի արշավանքը 1988 թվականի ապրիլի 16-ին, որի ընթացքում սպանվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդ Աբու Ջիհադը[11]։

Արաբա - իսրայելական պատերազմի ժամանակ, Բարաքը ղեկավարում էր իմպրովիզացված տանկային գունդը, որն ի թիվս այլոց օգնեց փրկել 890 դեսանտային բատալյոնը, որը ծանր կորուստներ էր կրում Չինական ֆերմայի ճակատամարտում և որը ղեկավարում էր Յիձակ Մորդեխայը։ Մինչև բանակի պլանավորման տնօրեն նշանակվելը նա ղեկավարում էր 401-րդ զրահատանկային բրիգադը, 611-րդ «Կրակե սյուն» և Սինայի դիվիզիաները։ Բարաքը նաև մասնակցել է Բեյրութի պաշարմանը՝ այն վերահսկելով Բեյրութի միջազգային օդակայանից։

Հետագայում Բարաքը ծառայել է որպես ռազմական հետախուզական վարչության պետ (1983-1985), Կենտրոնական հրամանատարության պետ (1986-1987) և Գլխավոր շտաբի պետի տեղակալ (1987-1991)։ Նա աշխատել է որպես Գլխավոր շտաբի պետ 1991 թվականի ապրիլի 1-ից մինչև 1995 թվականի հունվարի 1-ը։ Այս ժամանակահատվածում նա իրականացրել է Օսլոյի առաջին համաձայնագրերը և մասնակցել Իսրայել-Հորդանան խաղաղության պայմանագրի բանացություններին։

Խիզախության և գործառնական գերազանցության համար Բարակը պարգևատրվել է ակնառու ծառայության մեդալով և Աշխատակազմի ղեկավարի չորս պարգևներով[12]։ Այս հինգ պարգևները նրան իր ընկեր Կոհենի հետ դարձրին ամենաշատ պարգևատրված զինվորականներ[13]։ 1992 թվականին ԱՄՆ-ի կողմից նա պարգևատրվեց վաստակի համար մեդալով[14]։ 2012 թվականին նա կրկին պարգևատրվեց «Հանրային ակնառու ծառայության համար» ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի մեդալով[15]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հուլիսի 7-ին, Բարաքը Իցհակ Ռաբինի կողմից նշանակվեց ներքին գործերի նախարար։ 1995 թվականի նոյեմբերին Երբ Շիմոն Պերեսը Ռաբինի սպանությունից հետո նոր կառավարություն էր ձևավորում, Բարաքը ստացավ արտաքին գործերի նախարարի պաշտոնը (1995-1996)[16]։

1996 թվականին նա ընտրվել է Կնեսեթի Լեյբորիստական կուսակցության ցուցակում և աշխատել է որպես Կնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի անդամ։ 1996-ի վարչապետի ընտրություններում Պերեսի պարտությունից հետո, կուսակցության ներքին ընտրություններում Բարաքը հաղթեց և դարձավ Լեյբորիստական կուսակցության ղեկավար։

Իսրայելի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարաքը Պենտագոնում (1999)
Էհուդ Բարաքը սեղմում է Յասեր Արաֆաթի ձեռքը, Բիլ Քլինթոնի մասնակցությամբ (1999)

1999 թվականի վարչապետի ընտրություններում Բարաքը մեծ տարբերությամբ հաղթեց Բենյամին Նեթանյահուին։ Այնուամենայնիվ, նա հակասություններ առաջացրեց՝ որոշելով կոալիցիա կազմել ծայրահեղ ուղղափառ Shas կուսակցության հետ, որը 120 տեղանոց Կնեսեթում աննախադեպ 17 տեղ էր շահել։ Շասը դժկամությամբ համաձայնվեց Բարաքի պայմանների հետ, որ նրանք վտարեն իրենց առաջնորդ Արիե Դերին՝ դատապարտված հանցագործ, և բարեփոխումներ անցկացնեն ներկուսակցական կոռուպցիան «մաքրելու» համար։ Արդյունքում ձախակողմյան «Մերեց» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից այն բանից հետո, երբ նրանք չկարողացան համաձայնության գալ կրթության նախարարությունում Շասի փոխնախարարին տրվելիք լիազորությունների շուրջ։

1999 թվականին Բարաքը նախընտրական խոստում տվեց մեկ տարվա ընթացքում վերջ դնել Իսրայելի կողմից Հարավային Լիբանանի 22-ամյա օկուպացիային։ 2000 թվականի մայիսի 24-ին Իսրայելը դուրս եկավ Հարավային Լիբանանից։ Հոկտեմբերի 7-ին Հեզբոլլահի կողմից սահմանային արշավանքի ժամանակ իսրայելցի երեք զինվորներ էին սպանվել և այնուհետ մարմիններն առգրավվել։ 2004 թվականին զինվորների մարմինները, կենդանի Էլհանան Տենենբաումի հետ միասին, ի վերջո փոխանակվեցին լիբանանցի գերիների հետ։

Բարաքի կառավարությունը վերսկսեց խաղաղ բանակցությունները Պաղեստինի ազատագրական կազմակերպության հետ՝ նշելով, որ «[Իսրայելի պետության] կողմից այս տարածքը [Արևմտյան ափին և Գազային] պահելու յուրաքանչյուր փորձ, որպես մեկ քաղաքական սուբյեկտ, պարտադիր կերպով տանում է դեպի ոչ ժողովրդավարական կամ ոչ Հրեական պետություն։ Քանի որ եթե պաղեստինցիները քվեարկում են, ապա դա երկազգ պետություն է, իսկ եթե՝ չեն քվեարկում, ապա ապարտեիդ պետություն է»[17]։ Որպես այս բանակցությունների մաս, Բարաքը մասնակցեց Քեմփ Դեյվիդ 2000 գագաթնաժողովին, որը նպատակ ուներ վերջնականապես լուծել Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, բայց ձախողվեց։ Բարաքը, իր կառավարության անկումից հետո, նաև թույլ տվեց արտաքին գործերի նախարար Շլոմո Բեն-Ամիին Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությամբ մասնակցել Տաբայի գագաթնաժողովին։

Ներքին խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի օգոստոսի 22-ին Բարաքը նշանակեց Թալ հանձնածողով, որը զբաղվում էր ծայրահեղ ուղղափառ հրեաների զինվորական ծառայությունից ազատման վիճահարույց խնդրով[18]։

2000 թվականի ամռանը Արաֆաթի և Բիլ Քլինթոնի հետ Քեմփ Դեյվիդի գագաթնաժողովի տապալումից հետո, երբ ավարտվեց Պաղեստինի բանակի նախնական 7 տարվա մանդատը, անմիջապես Իսրայելի կողմից հարավային Լիբանանից վերջին զորքերի դուրս բերումից հետո երկարատև անկարգությունները բերեցին Իսրայելի ոստիկանության կողմից տասներկու իսրայելցի արաբների և մեկ պաղեստինցու սպանության, ինչպես նաև մեկ հրեա քաղաքացիական անձի՝ իսրայելցի արաբների կողմից։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Բարաքը նշանակեց վարչապետի արտահերթ ընտրություններ։ Նա պարտվեց Լիկուդի առաջնորդ Արիել Շարոնին, իսկ այնուհետև հեռացավ Լեյբորիստների առաջնորդի պաշտոնից և Կնեսեթից։ Նա լքեց Իսրայելը և ընդունվեց Միացյալ Նահանգներում տեղակայված Էլեկտրոնային տվյալների համակարգերում, որպես խորհրդական։ Նա նաև համագործակցում էր «անվտանգության հետ կապված» մասնավոր բաժնետիրական ընկերության հետ։

Վերադարձ քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, մարտ 2011

2005 թվականին, Բարաքը հայտարարեց Իսրայելի քաղաքականություն իր վերադարձի մասին, իսկ նոյեմբերին առաջադրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդության թեկնածու։ Սակայն հաշվի առնելով նրա թույլ արդյունքները սոցհարցումներում, Բարաքը շուտ դուրս եկավ մրցավազքից և հայտարարեց, որ աջակցում է վետերան պետական գործիչ Շիմոն Պերեսին։ Լեյբորիստական կուսակցության առաջնորդությունը պահպանելու նրա ձախողված փորձից հետո, Բարաքը դարձավ Փենսիլվանիա նահանգի SCP Private Equity Partners ներդրումային ընկերության գործընկերը։ Նա նաև հիմնադրել է «Էհուդ Բարաք Լիմիթեդ» ընկերություն, որը, ենթադրաբար, կազմել է ավելի քան 30 միլիոն Նոր իսրայելական շեկել[19]։

Այն բանից հետո, երբ Պերեսը ընտրարշավում պարտվեց Ամիր Պերեցին և լքեց Լեյբորստական կուսակցությունը, Բարաքը, չնայած նորընտիր ղեկավարի հետ սասանված հարաբերություններին, հայտարարեց, որ նա կմնա կուսակցությունում։ Սակայն, հայտարարեց, որ 2006 թ. Մարտի ընտրություններին չի հավակնի լեյբորիստական կուսակցության Կնեսետի ցուցակում տեղ զբաղեցնել[20]։

Իսրայելի քաղաքականության մեջ ակնառու դերին վերադառնալու Բարաքի փորձը, կարծես, ձախողվեց։ Այնուամենայնիվ, Պերեսի ազդեցությունը լեյբորիստական ղեկավարության վրա անսպասելիորեն անկայուն էին, քանի որ այն մեծապես վնասվել էր 2006 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի նկատմամբ բացասական վերաբերմունքից[20]։

2007 հունվարին Բարաքը փորձ նախաձեռնեց հետ վերադարձնել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի իր դիրքը, վարչապետության ընթացքում իր կատարած «սխալները» և «փորձառության պակասը» նամակով խոստովանելով[21]։ 2007 թվականի մարտի սկզբների հարցումներում Բարաքը առաջ էր բոլոր մյուս հակառակորդներից, ներառյալ Պերեսից[22]։ 2007 թվականի մայիսի 28-ին՝ քվեարկության առաջին ռաունդում, նա ստացավ ձայների 39%-ը, ավելին, քան իր երկու ամենամոտ մրցակիցները, բայց ոչ բավարար ընտրություններում հաղթելու համար[23]։

Արդյունքում, երկրորդ փուլում 2007 թվականի հունիսի 12-ին Բարաքը մրցեց երկրորդ տեղը զբաղեցրած Ամի Այալոնի հետ, որը չնչին առավելությամբ նա շահեց։

Բարաքը քննադատաբար էր վերաբերվում իր կարծիքով ռասիստական տրամադրություններին, որոնք վերջերս արտահայտվում էին իսրայելական որոշ ռաբբիների և ռեբբեցինների մոտ. նա այդպիսի հայտարարությունները գնահատում էր որպես իսրայելական միասնության սպառնալիք, և որ դրանք կարող են իսրայելական հասարակությունը տանել «մութ և վտանգավոր ուղղությամբ»։

Պաշտպանության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էհուդ Բարաքը և Կոնդոլիզա Ռայսը (2007)

Լեյբորիստական կուսակցության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյբորիստական կուսակցության ղեկավարությունը հետ նվաճելուց հետո, 2007 թվականի հունիսի 18-ին՝ վարչապետ Օլմերտի կաբինետի փոփոխությունների շրջանակներում, Բարաքը երդմնակալեց Պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այնուամենայնիվ, 2007-ի հուլիսի 1-ին Բարաքը հաջող ջանքեր գործադրեց Լեյբորրիստների կենտրոնական կոմիտեում՝ ամրագրելու, որ եթե Օլմերտը հրաժարական չտա մինչև 2007 թվականի սեպտեմբեր կամ հոկտեմբեր, Լեյբորիստական կուսակցությունը դուրս կգա կառավարության կոալիցիայից։ Այդ ընթացքում Վինոգրադի հանձնաժողովը պոտք է հրապարակեր իր վերջնական զեկույցը Իսրայելի պաշտպանության ուժերի և նրա քաղաքացիական ղեկավարության գործունեության մասին։ Հանձնաժողովի նախնական նախնական զեկույցը, 2006 թվականի «Հըզբոլլահի» դեմ հակամարտության մեջ, մեծամասամբ Օմերտին էր մեղադրում պատերազմի ռազմավարությունը վատ պլանավորելու, իրականացնելու և վերանայելու մեջ[24]։

2009 թվականի ընտրություններում Լեյբորիստները Կնեսեթի 120 տեղերից շահեցին միայն 13-ը, այն դարձնելով չորրորդ խոշորագույն կուսակցությունը։ Բարաքը և լեյբորիստների այլ պաշտոնյաներ ի սկզբանե հայտարարել էին, որ չեն մասնակցելու հաջորդ կառավարությանը։ Սակայն հետագայում, Բարաքը համաձայնության եկավ և լեյբորիստները միացան կառավարական կոալիցիային։ Բարաքը պահպանեց Պաշտպանության նախարարի իր պաշտոնը։

Լեյբորիստական կուսակցությունից հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բարաքը կազմավորեց անջատողական կուսակցություն՝ Անկախություն, ինչը նրան հնարավորություն տվեց Նեթանյահուի կառավարության կազմում պահպանել իր հավատարիմ լեյբորիստական MK խմբակցությունը, և կանխեց կառավարությունից կուսակցության հեռացումը ամբողջությամբ։ Բարաքի քայլից հետո Նեթանյահուն կարողացավ պահպանել մեծամասնությունը (66 Կնեսեթի 120-ից), նախկին 74 աջակիցների փոխարեն։

2011 թվականի փետրվարին Բարաքը մասնակցեց ՄԱԿ-ի Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օրվա արարողությանը։ Բարաքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում ասաց, որ «անկախ, ուժեղ, ծաղկուն և խաղաղ Իսրայել պետությունը մահացածների վրեժն է»[25]։

2012 թվականին Բարաքի «Անկախություն» կուսակցությունը պետք է մասնակցեր ընտրություններին, սակայն որոշեց չմասնակցել, գերադասեց քաղաքականությունից հեռանալ[26]։

Ամերիկյան հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ Բարաքը հայտարարել էր, որ եթե լիներ Իրանի դիրքում, «հավանաբար» կձգտեր միջուկային զենքի, ավելացնելով, որ «ես ինքս ինձ չեմ խաբում, որ նրանք դա անում են միայն Իսրայելի պատճառով»։ Այս մեկնաբանությունը քննադատության է ենթարկվել և համեմատվել Բարաքի 1998 թվականին մեկնաբանության հետ, երբ նա ասել էր, որ եթե պաղեստինցի լիներ, ապա նա, հավանաբար, կմիանար ահաբեկչական կազմակերպություններից մեկին[27]։

Վերադարձ քաղաքական կյանքի[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 26-ին Բարաքը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և նոր՝ Իսրայելի դեմոկրատական կուսակցություն հիմնելու իր մտադրության մասին՝ նպատակ ունենալով մարտահրավեր նետել Նեթանյահուին՝ 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք Իսրայելի օրենսդրական ընտրություններում[7]։

Ֆինանսական ակտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Հաարեց-ի հետ հարցազրույցի ժամանակ, Բարաքին հարցրել էին իր «մեծ» կապիտալի աղբյուրի մասին, որով նա ձեռք էր բերել «5 բնակարան և միացրել դրանք»։ Նա պատասխանել էր, որ տարեկան ավելի քան $1 միլիոն դոլար է վաստակում և որ 2001-2007 թվականներին նա նույնպես տարեկան միլիոն դոլար էր վաստակում՝ դասախոսություններ կարդալով և խորհրդատվություն տալով։ Բարաքը նաև ասել էր, որ միլիոնավոր դոլարներ է վաստակել իսրայելական անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելով[28]։

Հարցազրույցում Բարաքին հարցրել են՝ արդյո՞ք նա լոբբիստ է, որը «դռներ բացելուց» գումար է վաստակում։ Հարցազրուց վարողը հայտարարել է. «Դուք վերջերս եք հանդիպել Ղազախստանի բռնակալ Նազարբաևին և Գանայի նախագահին։ Ձեզ անմիջապես ընդունել են»։ Բարաքը հաստատել է, որ իրեն ընդունել են այդ պետությունների ղեկավարները, բայց մերժել է գումար վաստակելը իսրայելական և օտարերկրյա կորպորացիաների միջազգային գործարքների համար դռներ բացելուց, և ասել, որ իր գործունեության մեջ էթիկական կամ բարոյական խնդիրներ չի տեսնում։ Այնուհետ նա ասել է, որ «ժողովրդավարության բնական գործընթացն ավարտելուց հետո» անտրամաբանական է իրենից պահանջել չօգտագործել իր կարիերայի ընթացքում կուտակած հնարքները՝ ապահովելու իր ֆինանսական ապագան։ Հարցին, թե նրա ֆինանսական կարողությունը 10-15 միլիոն դոլար է, պատասխանել է «Ես այդտեղից հեռու չեմ»[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 חה"כ אהוד ברקKnesset.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. DECRET nr.451 din 28 decembrie 1999 privind conferirea Ordinului naţional Steaua României în grad de Mare cruce — 1999.
  5. Rebecca Anna Stoil (2011 թ․ հունվարի 17). «Barak, 4 other MKs, to split from». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  6. Lis, Jonathan (2012 թ․ նոյեմբերի 26). «Ehud Barak Announces Retirement From Political Life». Haaretz. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 Jacob Magid (2019 թ․ հունիսի 26). «Declaring Netanyahu's time as up, Ehud Barak announces formation of new party». The Times of Israel. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  8. «Warrior, Military Strategist and Peacemaker». Academy of Achievement. 2001 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  9. «טייקון בהתהוות: איך זה שלאהוד ברק יש כל כך הרבה כסף?». 2014 թ․ փետրվարի 13.
  10. Weitz, Gidi (2011 թ․ մայիսի 9). «Peace, politics, and Patek Philippe: An interview with Ehud Barak». Haaretz. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  11. «Long history of Israel's 'covert killing'». BBC News. 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին.
  12. Gal Perl Finkel, Don’t throw out the baby with the bath water, The Jerusalem Post, 9 August 2018.
  13. Offer Drori, [htMajor Amitai Hasontp://www.global-report.com/drori/a342512-גיבורי-ישראל-מרובי-העיטורים-צדק-היסטורי גיבורי ישראל מרובי העיטורים – צדק היסטורי], 4 February 2009 (Hebrew) Արխիվացված 13 Հոկտեմբեր 2012 Wayback Machine
  14. An image of Barak receiving the award on 14 January 1993 in the Pentagon. Note that according to IDF regulations foreign medals are not worn on the uniform.
  15. «Photo of the Day: Nov. 30, 2012 (Panetta, Barak Hug it Out Edition)». Defense News. 2012 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  16. «FM Barak- Address to NJCRAC – Feb 11- 1996». Mfa.gov.il. 1996 թ․ փետրվարի 11. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  17. Jimmy Carter (2012 թ․ ապրիլի 12). «Don't Give Up on Mideast Peace». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին.
  18. הועדה לגבוש ההסדר הראוי בנושא גיוס בני ישיבות - דו"ח [The Committee to Formulate the Proper Arrangement Regarding the Enlistment of Yeshiva Students - Report] (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  19. Blau, Uri (2007 թ․ մայիսի 24). «Ehud Barak Ltd». Haaretz Daily Newspaper. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  20. 20,0 20,1 «Kadima nominates Peres for president». Kuwait Times.(չաշխատող հղում)
  21. «Former Israeli PM Barak in New Leadership Bid». Reuters. 2007 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. Yossi Verter (2007 թ․ մարտի 3). «Poll: Barak, Ayalon lead Peretz in the Labor leadership primaries». Haaretz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  23. «Peretz loses Israeli party vote». BBC News. 2010 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
  24. Harel, Amos. «Remember the Second Lebanon War». haaretz.com. Haaretz Daily Newspaper Ltd.
  25. Jordana Horn. «Barak at UN: Strong Israel is revenge of the Nazis' victims». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին.
  26. Ryan Jones (2012 թ․ նոյեմբերի 26). «Ehud Barak drops out of Israeli politics». Israel Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  27. «Barak criticized over Iran comments». The Irish Times.
  28. 28,0 28,1 Ehud Barak warns that Israel under Netanyahu is on the road to disaster Արխիվացված 23 Սեպտեմբեր 2016 Wayback Machine (8 January 2015), Haaretz
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էհուդ Բարաք» հոդվածին։