Կոմանդանտե (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կոմանդանտե
Comandante
Cuba.FidelCastro.01.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ,
Իսպանիա Իսպանիա
Ժանրվավերագրություն
ԹեմաԿուբա
Թվական2003
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՕլիվեր Սթոուն
ՊրոդյուսերՕլիվեր Սթոուն
Ֆերնանդո Սուլիխին
Սցենարի հեղինակՕլիվեր Սթոուն
ԴերակատարներՖիդել Կաստրո
Օլիվեր Սթոուն
ՕպերատորԿարլոս Մարկովիչ
Ռոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
Փոլ Քելլի
Պատմվածքի վայրԿուբա
ԿինոընկերությունHBO Documentary, Media Produccion, Morena Films, Pentagrama Films
Տևողություն99 րոպե

Կոմանդանտե (անգլ.՝ Comandante), ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի փաստագրական ֆիլմը Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի փետրվարին ֆիլմի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ամենատարբեր թեմաներով հարցազրույց է անցկացնում 75-ամյա Ֆիդել Կաստրոյի հետ։ Ըստ պայմանավորվածության Ֆիդել Կաստրոն կարող էր ցանկացած պահի ընդհատել հարցազրույցը, սակայն նա ոչ մի անգամ դա չարեց։ Ֆիլմի 95 րոպեներն ընտրված են այդ 30 ժամանոց հարցազրույցից։ Նկարահանումները կատարվում են Հավանայի տարբեր մասերում՝ փողոցներում, համալսարաներում, սրճարանում, մեքենայի մեջ։

Aquote1.png «Եթե դուք չհաղթեիք, ապա հիմա նստած կլինեիք զբոսայգում և կպատմեիք հեղափոխության մասի՞ն», - հարցնում է Օլիվեր Սթոունը։ «Ոչ։ Ես մեռած կլինեի», - պատասխանում է Ֆիդել Կաստրոն։ Aquote2.png
Aquote1.png Կյանքը բաղկացած է զուգահեռ ընթացող երկու մասերից։ Առաջինը փորձն է, որ տեղի է ունենում մեր ներսում, իսկ երկրորդն իրական կյանքն է՝ մեր արարքները։
- Ֆիդել Կաստրո
Aquote2.png
Aquote1.png Հեղափոխության ամենամեծ նվաճումներից մեկն էլ այն է, որ նույնիսկ մարմնավաճառներն ունեն համալսարանական դիպլոմ։
- Ֆիդել Կաստրո
Aquote2.png


Ցուցադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ԱՄՆ-ում արգելվել է այն պատճառաբանությամբ, թե այն պրոպագանդում է Ֆիդել Կաստրոյի դրական կերպարը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]