Թրեյսի Թոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրեյսի Թոմս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1975(1975-08-19)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Հովարդի համալսարան, Բալթիմորի արվեստի դպրոց և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
 Tracie Thoms Վիքիպահեստում

Թրեյսի Թոմս (անգլ.՝ Tracie Thoms, օգոստոսի 19, 1975(1975-08-19)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Դետեկտիվ Ռաշ» (2005-2010) հեռուստասերիալում խաղացած դերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյսի Նիկոլ Թոմսը ծնվել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Նրա հայրը՝ Դոնալդ Թոմսը, «Discovery» ստուդիայում վավերագրական ֆիլմերի արտադրության փոխնախագահն էր։ 1993 թվականին Թրեյսին ավարտել է Բալթիմորի գեղարվեստի դպրոցը։ Այնուհետև սովորել է Ջուլիարդեում, ինչպես նաև ավարտել է Հովարդի համալսարանը։ Մի քանի տարի ելույթ է ունեցել Բրոդվեյում։ 2002 թվականին առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։

Թոմսը նկարահանվել է 2004 թվականի կարճատև գոյություն ունեցած «Wonderfalls» սերիալում, որից հետո հինգ տարի նկարահանվել է «Դետեկտիվ Ռաշ» շոուում։ Շոուի և նկարահանումների միջև ընկած ընդմիջումների ժամանակ խաղացել է երկրորդ պլանի դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանան կրում է Պրադա» և «Մահվան ապացույց», իսկ 2011 թվականին նկարահանվել է «Հերիի օրենքը» սերիալի մի քանի էպիզոդում։

2013 թվականի փետրվարին Թոմսը ստացել է ABC-ի «Գոթիկա» պիլոտի կենտրոնական դերերից մեկը[3][4]։

2016 թվականին Շառլոտ դերով հայտնվել է Բրոդվեյի «Ֆալցետներ» մյուզիքլի վերածննդում։

2016-2018 թվականներին խաղացել է «Սեր» սերիալում։

2018 թվականից նկարահանվել է «9-1-1» սերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 հֆ Ամերիկայի ամենասարսափելի բաները America's Most Terrible Things Թերի
2003 ս Վահանը The Shield Բոնի
2004 ֆ Եղբայրը եղբորը Brother to Brother մայրը մետրոյում
2005 ս Օրենք և կարգ Law & Order Լինդա Ցիման
2005 ֆ Բոհեմ Rent Ջոաննա Ջեֆերսոն
2005—2010 ս Դետեկտիվ Ռաշ Cold Case Քեթ Միլլեր
2006 ֆ Սատանան կրում է Պրադա The Devil Wears Prada Լիլի
2007 ֆ Անկում Descent Դենիս
2007 ֆ Մահվան ապացույց Death Proof Կիմ
2009 ս Մասնավոր պրակտիկա Private Practice Քոլեթ
2010 ս Կենդանի թիրախ Human Target Միշել
2011 ս Suits Suits Բեքի
2011 ս Հերիի օրենքը Harry's Law Կատերինա
2011 հֆ Հրաշք կին Wonder Woman Իթթա Քենդի
2012 ֆ Ժամանակի հանգույց Looper մատուցողուհի Բեատրիքս
2013 ս Բժիշկ Էմիլի Օուենսը Emily Owens M.D. Նատալյա Գորժիա
2013 ս Լավ կինը The Good Wife Ջուդի Բիշոպ
2013 ս Շահագրգիռ անձ Person of Interest Մոնիկա Յակոբս
2013 ֆ Ոչնչացում Raze Թերեզա
2014 ս Փոխնախագահ Veep Ալիսիա Բրայս
2014 ֆ Էննի Annie Էննի մայրը
2015—2016 ս Նա ինձ հետ է He's With Me Նաոմի
2016 ս Մինդիի նախագիծը The Mindy Project Քեթի
2016 ս Հիմարները BrainDead Էշլի Կուկ
2016—2018 ս Սեր Love Սյուզան Շերիլ
2017 ս Ամերիկյան աստվածներ American Gods Բաֆեր
2017 ս Ուղիղ եթեր Լինքոլն կենտրոնից Live from Lincoln Center բժիշկ Շառլոտա
2018 ս Անիրական UnREAL Ֆիոնա Բեռլին
2018 ֆ Նկուղ The Basement Լորեն
2018 ս Առաջինը The First Նենսի
2018 ս Գրեյի անատոմիա Grey's Anatomy Ռոբերտ Գիբս
2018—2020 ս 9-1-1 9-1-1 Կարեն Ուիլսոն
2019 ս Էբբի մոտ Abby's Էմիլի
2019 ս Լավ բժիշկը The Good Doctor Պատրիսիա Ռեյնոլդս
2019 ս Սիրեկաններ The Affair Ջոյս
2019—2020 ս Ասել ճշմարտությունը Truth Be Told Դեզիրե Սկովիլ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006՝ երկու «Black Reel Awards» մրցանակ՝ «Լավագույն դերասանական անսամբլ» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Բոհեմ») անվանակարգերում։
  • 2006՝ երկու «Broadcast Film Critics Association Awards» մրցանակ «Լավագույն դերասանական անսամբլ» և «Լավագույն երգ» («Բոհեմ») անվանակարգերում։
  • 2013՝ «Las Vegas International Film Festival» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու» («Ոչնչացում») համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. Tambay A. Obenson (27 февраля 2013). «Tracie Thoms Books Co-Starring Role On ABC Gothic Soap Pilot 'Gothica'». Indiewire Television. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  4. Nellie Andreeva (27 февраля 2013). «Chyler Leigh To Star In NBC Pilot 'Holding Patterns', Tracie Thoms Joins 'Gothica'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյսի Թոմս» հոդվածին։