Ամերիկյան աստվածներ (հեռուստասերիալ)
Ամերիկյան աստվածներ American Gods | |
---|---|
![]() Պաշտոնական պաստառը | |
Ժանր | հեռուստադրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և ֆենթզի հեռուստասերիալ |
Ստեղծող | «Ամերիկյան աստվածներ» Նիլ Գեյման |
Երկիր | ![]() |
Հիմք | Ամերիկյան աստվածներ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ռիկի Ուիթթի, Յան Մակշեյն, Էմիլի Բրաունինգ, Քրիսպին Գլովեր, Yetide Badaki?, Պաբլո Շրայբեր, Orlando Jones? և Bruce Langley? |
Պրոդյուսեր | Բրայան Ֆուլլեր, Մայքլ Գրին, Նիլ Գեյման, Քրեյգ Ցեգիլսկի, Ստեփան Բյորկ, Թոմ Բիրս |
Սցենարիստ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին |
Երաժշտություն | Brian Reitzell? |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | ապրիլի 30, 2017-ից մարտի 21, 2021-ը |
Հեռուստաալիք | Starz |
Ընկերություն | Living Dead Guy Productions FremantleMedia |
Դիստրիբյուտոր | Lionsgate Television? և Hulu |
Պատկերի ձևաչափ | 4K (Ultra HD) High dynamic range |
Պաշտոնական կայքէջ |
«Ամերիկյան աստվածներ» (անգլ.՝ American Gods), ամերիկյան հեռուստասերիալ, որը նկարահանվել է անգլիացի գրող՝ Նիլ Գեյմանի «Ամերիկյան աստվածներ» վեպի հիման վրա։ 2017 թվականի ապրիլի 30-ին կայացավ առաջին եթերաշրջանի պրեմիերան, որը բաղկացած է 8 դրվագներից[1]։
2017 թվականի մայիսի 11-ին սերիալը երկարաձգվեց մինչև երկրորդ եթերաշրջան[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալը կենտրոնացված է Ստվեր (Shadow) անունով մի մարդու վրա։ Նա դուրս է գալիս բանտից նախատեսված ժամանակից մի քանի օր շուտ, քանի որ նրա կինը՝ Լորան մահացել է ավտովթարից։ Դրսում Ստվերին սպասում է մի մարդ Պարոն Չորեքշաբթի անունով, որը Ստվերին ներառում է «Նոր» և «Հին» աստվածների պատերազմի մեջ
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիքի Ուիթլ - Ստվեր Մուն, նախկին բանտարկյալ, որը դառնում է Պարոն Չորեքշաբթիի թիկնապահը[3]
- Էմիլի Բրաունինգ - Լոռա Մուն, Ստվեր Մունի կինը[4]
- Գլովեր Քրիսպին - Պարոն Աշխարհ, «Նոր Աստվածներ»-ի առաջնորդը[5]
- Բրյուս Լենգլի - Տեխնոտղա, տեխնոլոգիանների նոր աստվածը[6]
- Յեթիդե Բադակի - Շեբայի թագուհի, սիրո աստվածուհի[6]
- Պաբլո Շռայբեր - Խենթ Սուինի[7]
- Յան Մակշեյն - Պարոն Չորեքշաբթի[8]
Կրկնվող դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոնաթան Թաքեր - Լոու Քի Լայսմիթ, Մունի վստահված անձ բանտում[5]
- Կլորիս Լիչմեն - Երեկոյան Զարյա, երեք քույրերից ավագը[9]
- Պիտեր Ստորմար - Չեռնոբոգ, մթության և չարիքի աստված[9]
- Քրիս Օբի - Պարոն Շնագայլ, եգիպտական մահացածների աստված՝ Անուբիս[9]
- Մուսա Քրեյիշ - Ջին[9]
- Ջիլիան Անդերսոն - Մեդիայի նոր աստվածուհի[10]
- Օմիդ Աբտախի - Սալիմ[11]
- Օռլանդո Ջոնս - Պարոն Նենսի[12]
- Դեմոր Բառնս - Պարոն Իբիս, անցյալի և ներկայի պատմությունների պահապան[12]
- Դեյն Քուք - Ռոբբի, Մունի ամենալավ ընկերը[13]
- Քրիստին Չենովետ - Իսթեր[14]
- Քորբին Բեռնսեն - Վուլկան[15]
- Ջերեմի Դեվիս - Հիսուս[16]
- Բեթ Հրանտ - Ջեք, բարի տերը, որտեղ Ստվերը հանդիպում է Պարոն Չորեքշաբթուն[17]
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում ենթադրվում էր, որ սերիալի հետ կաշխատի HBO հեռուստաալիքը։ Սերիալը նախատեսված էր ավարտել 2013 թվականի վերջին կամ 2014 թվականին, պետք է լիներ 6 եթերաշրջան և ամեն մի եթերաշրջանում տասից տասներկու դրվագ , որը կտևի մոտավորապես 1 ժամ[18]։
Սկզբում (2011 թվականին) ենթադրվել է, որ HBO հեռուստաալիքը կզբաղվի ցուցադրությամբ, իսկ սցենարիստը կլինի հենց Նիլ Գեյմանը[19]։ Նա գրել է փորձնական դրվագի առաջին նախագիծը և այնտեղ կային այնպիսի տեսարաններ, որոնք չկային վեպում, սկսելով բանկի կողոպտումից, որից հետո նա ազատազրկվեց, մինչև երեք տարի ազատազրկմանը։ Սակայն HBO-ն խնդրեց Գեյմանին ստեղծել վեպին ավելի մոտ սցենար[20]։
Պլանավորվել է, որ առաջին երկու եթերաշրջանները կհիմնվեն վեպի վրա, իսկ մյուս չորսը կդառնան վեպի շարունակությունը[21]։
Սակայն աշխատանքն անհայտ պատճառներով կանգ առավ և 2013 թվականի նոյեմբերին Նիլ Գեյմանը հայտարարեց Reddit կայքում, որ աշխատանքը դեռ շարունակվում է, սակայն ոչ HBO-ում[22]։ 2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ վեպի էկրանիզացման իրավունքները գնեց բրիտանական FremantleMedia ընկերության հյուսիսամերիկյան մասնաճյուղը[23]։ Նույն թվականի հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ սերիալի մշակմամբ զբաղվում է ամերիկյան Starz հեռուստաալիքը[24]։
Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարին, հայտարարվեց, որ գլխավոր դերը կխաղա բրիտանական դերասան՝ Ռիքի Ուիթլը[25]։ 2016 թվականին դերասանների կազմը մտավ Ջիլիան Անդերսոնը, որը կատարեց Մեդիա աստվածուհու դերը[10]։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին թրեյլերը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 22-ին San Diego Comic-Con International -ում[26]։
Դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլլիոն) |
---|---|---|---|---|---|
1 | "Գերեզմանոցում" "The Bone Orchard" | Դեվիդ Սլեյդ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 30 Ապրիլի 2017 | 0,975[27] |
813 թվական։ Ամերիկայի ափերին մոտենում են վիկինգները, անհաջողությունների շարքից հետո նրանք լքում են մայրցամաքը և երդվում են չվերադառնալ։ Մեր ժամանակներ Ստվերը դուրս է գալիս բանտից։ Նա ծանոթանում է մի մարդու հետ, որը իրեն անվանում է Չորեքշաբթի, Ստվերը սկսում է աշխատել Պարոն Չորեքշաբթիի հետ։ Ստվերը գալիս է իր կնոջ թաղման արարողությանը, որից հետո նրա վրա հարձակվում են նոր աստվածները, սակայն ինչ-որ մեկը փրկում է նրա կյանքը։ | |||||
2 | "Գդալների գաղտնիքը" "The Secret of Spoons" | Դեվիդ Սլեյդ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 7 Մայիսի 2017 | 0,710[28] |
3 | "Գլուխը լի է ձյամբ" "Head Full of Snow" | Դեվիդ Սլեյդ | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 14 Մայիսի 2017 | 0,716[29] |
4 | "Սրիկան գնաց" "Git Gone" | Քրեյգ Զոբել | Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 21 Մայիսի 2017 | 0,631[30] |
5 | "Քո կիտրոնի հոտը" "Lemon Scented You" | Նատալի Բինչենցո | Դեվիդ Գրացիանո | 28 Մայիսի 2017 | 0,666[31] |
6 | "Աստվածների սպանությունը" "A Murder of Gods" | Ադամ Քեյն | Շայմաս Քևին Ֆեյի, Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 4 Հունիսի 2017 | 0,607[32] |
7 | "Աղոթք խենթ Սուինիյի մասին" "A Prayer for Mad Sweeney" | Ադամ Քեյն | Մարիա Մելնիկ | 11 Հունիսի 2017 | 0,629[33] |
8 | "Արի Հիսուսի մոտ" "Come to Jesus" | Ֆլորիա Սիգիզմոնդի | Բեկա Բրունշտետեր, Բրայան Ֆուլլեր և Մայքլ Գրին | 18 Հունիսի 2017 | 0,774[34] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Evans Greg (February 23, 2017)։ «‘American Gods’: Starz Sets Premiere Date, Gives First Look At New Fantasy Series»։ Deadline.com։ Վերցված է March 5, 2017
- ↑ MARC SNETIKER (2017-05-11)։ «'American Gods' Renewed for Season 2»։ Entertainment Weekly (en-US)։ Վերցված է 2017-05-18
- ↑ JOANNA ROBINSON (JANUARY 28, 2016)։ «American Gods Author Neil Gaiman on Why Casting The 100’s Ricky Whittle as Shadow Is So Vital» (անգլերեն)։ Vanity Fair։ Վերցված է 2016-06-30
- ↑ Lesley Goldberg (MARCH 17, 2016)։ «Starz's 'American Gods' Casts Its Laura Moon» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-06-30
- ↑ 5,0 5,1 Denise Petski (2016-04-14)։ «‘American Gods’: Jonathan Tucker & Crispin Glover Cast In Starz Adaptation» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-06-30
- ↑ 6,0 6,1 Denise Petski (2016-03-23)։ «Starz’s ‘American Gods’ Casts Sean Harris As Mad Sweeney, Yetide Badaki As Bilquis & Bruce Langley As Technical Boy» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-06-30
- ↑ Nellie Andreeva (2016-05-11)։ «Pablo Schreiber To Play Mad Sweeney In ‘American Gods’ Starz Series, Joins Indie ‘Thumper’» (անգլերեն)։ deadline.com։ Վերցված է 2016-06-30
- ↑ Lesley Goldberg (MARCH 02, 2016)։ «Ian McShane to Star in 'American Gods' for Starz» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-06-30
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «CAMERAS ROLL AS STARZ AND FMNA BRING “AMERICAN GODS” TO LIFE» (անգլերեն)։ fremantlemedia.com։ ապրիլի 21, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է 2016-06-30
- ↑ 10,0 10,1 «Кейт Бланшетт среди друзей Оушена, Джиллиан Андерсон среди богов»։ КиноПоиск.ru։ Վերցված է 2016-06-06
- ↑ Nellie Andreeva (2016-06-14)։ «‘American Gods’: Omid Abtahi Joins Cast Of Starz Series» (անգլերեն)։ deadline.com։ Վերցված է 2016-06-30
- ↑ 12,0 12,1 Kate Stanhope (JUNE 15, 2016)։ «Starz' 'American Gods' Adds 'Sleepy Hollow' Alum Orlando Jones» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-06-30
- ↑ MARC SNETIKER (July 15 2016)։ «Dane Cook joins the cast of 'American Gods'»։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-10-20
- ↑ Trendacosta Katharine (7/22/16)։ «Kristin Chenoweth Will Play Easter in American Gods»։ io9 (en-US)։ Վերցված է 2016-10-20
- ↑ Petski Denise (2016-08-18)։ «‘American Gods’: Corbin Bernsen Cast As Vulcan»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2016-10-20
- ↑ MARC SNETIKER (September 1 2016)։ «Exclusive: 'Lost' Alum Joins 'American Gods' as Jesus»։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-10-20
- ↑ Michael Briers (2016-10-17)։ «Beth Grant Reteams With Bryan Fuller For American Gods»։ We Got This Covered (en-US)։ Վերցված է 2016-10-20
- ↑ «Neil Gaiman's 'American Gods' to make television debut on HBO»։ Thedaonline։ 2013-01-16։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին
- ↑ Трейлер: одна из самых ожидаемых ТВ-премьер года «Американские боги»
- ↑ Schaefer Sandy (June 30, 2013)։ «Neil Gaiman Offers American Gods TV Show Update; Teases New Story Material»։ screenrant.com
- ↑ «Neil Gaiman Updates Us on HBO’s American Gods, Doctor Who, and More»։ tor.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին
- ↑ Gaiman Neil։ «AN EVENING WITH NEIL GAIMAN AND AMANDA PALMER: ASK US ANYTHING. GO ON. GO ON YOU KNOW YOU WANT TO.»։ Reddit։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
- ↑ Fantasy Novel ‘American Gods’ Being Developed As Drama Series By FremantleMedia
- ↑ Starz Developing 'American Gods' Series
- ↑ ««Американские боги» нашли главного героя в сериале «Сотня»»։ КиноПоиск.ru։ Վերցված է 2016-01-29
- ↑ BRIAN GALLAGHER (2016-07-22)։ «American Gods Trailer Brings Neil Gaiman's Book to Life»։ TVweb։ Վերցված է 2016-10-20
- ↑ Porter Rick (May 2, 2017)։ «Sunday cable ratings: 'American Gods' has decent premiere on Starz»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից April 10, 2019-ին։ Վերցված է May 2, 2017
- ↑ Metcalf Mitch (May 9, 2017)։ «SHOWBUZZDAILY's Top 150 Cable Originals & Network Finals: 5.7.2017»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից October 1, 2018-ին։ Վերցված է May 9, 2017
- ↑ Porter Rick (May 16, 2017)։ «Sunday cable ratings: ‘Into the Badlands’ improves, ‘Naked and Afraid XL’ leads a quiet day»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից April 10, 2019-ին։ Վերցված է May 16, 2017
- ↑ Porter Rick (May 23, 2017)։ «Sunday cable ratings: ‘Twin Peaks’ return comes in low for Showtime»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից March 27, 2019-ին։ Վերցված է May 23, 2017
- ↑ «Sunday cable ratings: ‘Naked and Afraid XL’ tops a down day»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2017-09-23
- ↑ «UPDATED: SHOWBUZZDAILY's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 6.4.2017»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-11-ին։ Վերցված է 2017-09-23
- ↑ Metcalf Mitch (June 13, 2017)։ «UPDATED: SHOWBUZZDAILY's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 6.11.2017»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2017-ին։ Վերցված է June 13, 2017
- ↑ Porter Rick (June 20, 2017)։ «Sunday cable ratings: ‘American Gods’ finale improves, ‘Fear the Walking Dead’ hits another low»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից June 20, 2017-ին։ Վերցված է June 20, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Ֆանտաստիկայի աշխարհ։ հեռուստասերիալի առաջին դրվագի մեր տպավորությունները
- Թե ինչպես «Ամերիկյան աստվածները» ուղարկեցին գրողի ծոցը հեռուստատեսության կանոնները
|