Էմիլի Բրաունինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Էմիլի Բրաունինգ
Emily Browning 2011.jpg
Ծնվել է դեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Մելբուրն, Ավստրալիա[1]
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, մոդել և կինոդերասանուհի

Էմիլի Ջեյն Բրաունինգ (անգլ.՝ Emily Jane Browning, դեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1][2][3], Մելբուրն, Ավստրալիա[1]), ավստրալացի դերասանուհի, երգիչ և մոդել: Դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին, «Որոտի արձագանք» հեռուստատեսային ֆիլմում փոքր դեր խաղալով: Մեծ ճանաչում նրան բերեց Վայոլեթ Բոդլերի դերը, Դանիել Հենդլերի «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները» վեպի էկրանավորման մեջ:

Այլ առավել հայտնի ֆիլմերը և հեռուստասերիալները Էմիլի Բրաունինգի մասնակցությամբ. «Ուրվական նավ» (2002), «Անկոչները» (2009), «Քնած գեղեցկուհին» (2011), «Արգելված ընդունելություն» (2011), «Հյուր» (2013), «Վառիր ինձ» (2013), «Կախարդություն, կախարդություն» (2013), «Ամառը փետրվարում» (2013), «Տեր, օգնիր աղջկանը» (2014), «Պոմպեյ » (2014), «Լեգենդ» (2015) և «Ամերիկյան աստվածներ» (2017):

2011 թվականին Էմիլին թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Sucker Punch», իսկ հետո թողարկել է «Plush» (2013) և «God Help the Girl» (2014) ալբոմները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլին ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Մելբուրն (Ավստրալիա) քաղաքում, Էնդրյու և Շելլի Բրաունինգների ընտանիքում: Նա ունի երկու կրտսեր եղբայրներ՝ Մեթյու ու Նիկոլաս[4]. 2006 թվականին ավարտել է Էլթեմի դպրոցը: Մանկուց Էմիլին սիրել է ստեղծագործել, նա սիրում էր կարդալ տարբեր գրականություն, զբաղվել դիզայնով և շատ լուսանկարում էր: Բայց ամենից շատ երազում էր խաղալ թատրոնում և կինոյում:

Այդ պատճառով մանկուց մասնակցել է դպրոցական ներկայացումներին և բեմադրություններին: Շուտով իր ստեղծագործական ունակություններին սկսել են ուշադրություն դարձնել և ամեն անգամ խորհուրդ էին տալիս շարունակել դերասանական կարիերան: 1998 թվականին Էմիլիին առաջարկել են մի փոքր դեր «Որոտի արձագանք» հեռուստասերիալում, այս դերի կատարումից հետո, նա լրջորեն սկսել է զբաղվել դերասանական կարիերայով:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Բրաունինգը San Diego Comic-Con International-ում 2010 թվականին

Առաջին դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիի կարիերան սկսվել է տասը տարեկանում, փոքր դերով «Որոտի արձագանք» հեռուստասերիալում, նկարահանված «Hallmark» հեռուստաընկերության համար: Շուտով նա սկսել է հայտնվել փոքր դերերով ավստրալական ֆիլմերում և հեռուստատեսային ներկայացումներում, հետո նա ստացել է Ալիսիայի դերը «Ինչ-որ բան օդում» հեռուստասերիալում (2000-2001) ու Հեյլի Ֆուլթոնի դերը «Բլուհիլերներ» հեռուստասերիալում (2000-2002): 2001 թվականին Բրաունինգը հայտնվել է գլխավոր հերոս Սթիվ Մայերսի (նրան խաղացել էԲիլլի Քոննոլին) դստեր դերում, «Մարդը, ով դատավիճել է Աստծո հետ» ֆիլմում[5]:

Սակայն երիտասարդ դերասանուհին հայտնի դարձավ լայն միջազգային հանդիսատեսին Քեթի Հարվուդի փոքրիկ, բայց շատ հիշարժան դերից հետո, «Ուրվական նավ» (2002) թրիլերում, որի համար նույն տարում նա արժանացել է «Ավստրալիայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի» մրցանակին, որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»[6]:

2003 թվականին նա նկարահանվել է «Քելլիի ավազակախումբը» ֆիլմում, որտեղ իր գործընկերներն էին Օրլանդո Բլումը և Հիթ Լեդջերը:

Հետո, հաջորդ տարի, դերասանուհին խաղացել է Վիոլեթ Բոդլերերի դերը, Դանիել Հենդլերի «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություն» գրքերի շարքի էկրանավորմանը[7]:

Էմիլի Բրաունինգը 2011 թվականին

2008-2011[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից մինչև 2008 թվական, դերասանուհին ոչ մի տեղ չի նկարահանվել: 2009 թվականին Էմիլին նշել է իր վերադարձը կինո, «Անկոչները» սարսափ ֆիլմում գլխավոր դերակատարությամբ:

2006 թվականին դերասանուհին հայտնվել է «Evermore» խմբի, «Light Surrounding You» կոմպոզիցիայի երաժշտական տեսահոլովակում: Այդ նույն թվականին նա նկարահանվել է «Light Surrounding You» երաժշտական տեսահոլովակում: Կադրից դուրս խումբը հայտնել է. «Մենք այդքան էլ լավ դերակատարներ չենք, այդ պատճառով մենք որոշեցինք վերցնել Էմիլիին»[8]:

Այնուհետև նա չներկայացավ «Մթնշաղ» ֆիլմի համար, Բելլա Սվոնի դերի համար լսումների փորձին, պատճառաբանելով հոգնածությունը, չնայած հեղինակի՝ Ստեֆանի Մայերի հավանությանը[9][10]:

2009 թվականից հետո ռեժիսոր Զաք Սնայդերը, «Հսկիչները» և «300 սպարտացիները» ֆիլմերի ստեղծողը, 21-ամյա դերասանուհուն առաջարկել է Տիկնիկ աղջկա դերն իր նոր «Արգելված ընդունելություն» ֆիլմում:

Քանի որ Բրաունինգն այն ժամանակ անընդհատ աշխատում էր կինոյի մեջ, 2010 թվականի փետրվարին հայտարարվեց, որ նա խաղալու է գլխավոր դերը Ավստրալիայի «Քնած գեղեցկուհի» անկախ ֆիլմում[11][12]:

2012 - մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քնած գեղեցկուհին» ֆիլմի նկարահանումներից հետո, դերասանուհին մեկնեց Չիլի, Սեբաստիան Սիլվայի «Կախարդություն, կախարդություն» (2013) ֆիլմում նկարահանվելու համար: Ֆիլմը ցուցադրվել է 2013 թվականին «Սանդենս» կինոփառատոնում, իսկ Film.com կայքը ֆիլմը բնութագրել է, որպես 2013 թվականի լավագույն ֆիլմերից մեկը:

2012 թվականին նա փոխարինել է անգլիացի դերասանուհի Օֆելիա Լովիբոնդին, «Ամառը փետրվարում» ֆիլմում[13]:

2012 թվականի հուլիսին Բրաունինգին հրավիրել են նկարահանվել «Տեր, օգնիր աղջկանը» երաժշտական ֆիլմում, նրա խաղընկերները դարձել էին Օլլի Ալեքսանդերը, Հաննա Մյուրրեյը, Փյեր Բուլանջեն Սարա Սվայրը և ուրիշներ[14]:

Էմիլի Բրաունինգը, ոչ միայն դերասանուհի է, այլև երգիչ: Հատուկ «Արգելված ընդունելություն» ֆիլմի համար, նա ձայնագրել է Eurythmics - «Sweet Dreams», Pixies - «Where Is My Mind?» և The Smiths խմբի «Asleep» երգերի քավեր-տարբերակները:

Հետո դերասանուհին նկարահանվել է «Պոմպեյ » պատմա-արկածային աղետ ֆիլմում, Փոլ Անդերսոնի ղեկավարությամբ: Նրա խաղընկերները դարձել էին Քիթ Հարինգթոնը, Քերի Էնն Մոս , Ջարեդ Հարիսը, Քիֆեր Սազերլենդը, Ադեվալե Ակինոույե-Ագբադջեն, Ջեսիկա Լուկասը և ուրիշներ: Ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2014 թվականին փետրվարի 19-ին:

2016 թվականի մարտի 17-ին, Էմիլի Բրաունինգը հաստատվել է Լորա Մունի դերին «Starz» ալիքի «Ամերիկյան աստվածներ» հեռուստասերիալում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունինգն ընդմիջում կատարեց իր դերասանական կարիերայում, որպեսզի ավարտի իր ուսումը «Էլթեմ» միջնակարգ դպրոցում և 2006 թվականի նոյեմբերին ստացել է Վիկտորիանական սերտիֆիկատ:

2011 թվականից Էմիլի Բրաունինգը հարաբերություններ է ունեցել անգլիացի դերասան և մոդել Մաքս Այրոնսի հետ, նրանք հանդիպում էին են մոտ մեկ տարի, բայց 2012 թվականի ամռանը զույգը բաժանվեց, պատճառը եղել է երկուսի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը[15]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 Որոտի արձագանք The Echo of Thunder Օպալ Ռիչի
1999 Բարձր օդաչուներ High Flyers Ֆիբի Մեյսոն
2000 Փոթորկային քարեր Thunderstone Կլիո
2000-2001 Ինչ-որ բան օդում Something in the Air Ալիսիա
2000-2002 Բլուհիլերներ Blue Heelers Հեյլի Ֆուլթոն
2001 Շիկահերուհի Blonde Ֆլիս
2001 Գալիֆաքս. Աստվածի դերը խաղալիս Halifax f.p: Playing God Քրիսթի Օ՛Կոնոր
2001 Մարդը, ով դատավիճել է Աստծո հետ The Man Who Sued God Ռեբեկկա Մայերս
2002 Ուրվական նավ Ghost Ship Քեթի Հարվուդ
2003 Քելլիի ավազակախումբը Ned Kelly Գրեյս Քելլի
2003 Մութը վրա է հասնում Darkness Falls Քեյթլին Գրին
2003 Անձրևից հետո After the Deluge Մեդի
2004 Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները Lemony Snicket’s A Series of Unfortunate Events Վայոլեթ Բոդլեր
2006 Անօգնական Stranded Փենի
2009 Անկոչները The Uninvited Աննա Իվերս
2011 Արգելված ընդունելությու Sucker punch Տիկնիկ
2011 Քնած գեղեցկուհին Sleeping Beauty Լյուսի
2013 Կախարդություն, կախարդություն Magic, magic Սարա
2013 Հյուր The Host Աննի
2013 Ամառը փետրվարում Summer in February Ֆլորենս Քարթեր-Վուդ
2013 Վառիր ին Plush Հեյլի
2014 Տեր, օգնիր աղջկանը God Help the Girl Եվա
2014 Պոմպեյ Pompeii Կասիյա
2015 Լեգենդ Legend Ֆրենսիս Շի
2015 Շանգրի-Լա Սյութ Shangri-La Suite Քարեն
2017 Ամերիկյան աստվածներ American Gods Լորա Մուն / Էսի Մաքգոուեն
2017 Ոսկե ելքեր Golden Exits Նաոմի

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Խաղ Կերպար Примечания
2004 Lemony Snicket’s A Series Of Unfortunate Events Վայոլեթ Բոդլեր հնչունավորում

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Երգ Ալբոմ
2011 "Sweet Dreams (Are Made of This)" Sucker Punch
"Where Is My Mind?"
(Yoav featuring Emily Browning)
"Asleep"
2013 "Introdubtion" Plush
"Close Enough to Kill"
"Half of Me"
"The Look in Your Eye" (Jack Version)
"Half of Me" (Enzo Remix)
(featuring Thomas Dekker)
2014 "Act of the Apostle" God Help the Girl
"Pretty When the Wind Blows"
"God Help the Girl"
"The Psychiatrist Is In"
"If You Could Speak"
(with Hannah Murray)
"Perfection as a Hipster"
(with Neil Hannon)
"Come Monday Night"
"I'm Not Rich"
(with Hannah Murray and Olly Alexander)
"I'll Have to Dance with Cassie"
"Musician, Please Take Heed"
"Down and Dusky Blonde"
(with Hannah Murray)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը բերված է ըստ IMDb կայքի[16].

Պարգև Թիվ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
AACTA Awards 2002 Լավագույն երիտասարդ դերասանուհի Ուրվական նավ Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասանուհի Գալիֆաքս. Աստվածի դեր խաղալով Հաղթանակ
2004 Լավագույն երիտասարդ դերասանուհի После ливня Առաջադրված
2005 Լավագույն երիտասարդ դերասանուհի Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները Հաղթանակ
Միջազգային կարգով լավագույն դերասանուհի Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները Հաղթանակ
Выбор критиков 2005 Լավագույն երիտասարդ դերասանուհի Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները Հաղթանակ
Երիտասարդ դերասան 1999 Լավագույն երիտասարդ դերասանուհի Որոտի արձագանք Առաջադրված
2005 Լավագույն երիտասարդ դերասանուհի Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները Առաջադրված
Ashland Independent Film Festival 2007 Лучший актёрский ансамбль Անզոր Առաջադրված
Hamptons International Film Festival 2011 Լավագույն դերասանուհի Քնած գեղեցկուհին Հաղթանակ
Golden Schmoes Awards 2011 Լավագույն T&A տարվա ալբոմ Sucker Punch Առաջադրված
Ավստրալական կինոքննադատների ասոցիացիա 2012 Լավագույն դերասանուհի Քնած գեղեցկուհին Առաջադրված
Ավստրալիայի կինոքննադատների խմբակ 2012 Լավագույն դերասանուհի գլխավոր դերում Քնած գեղեցկուհին Առաջադրված
Alliance of Women Film Journalists 2012 Ամենամեծ տարիքային տարբերությունը (սիրային տեսարաններում) Քնած գեղեցկուհին Առաջադրված
Սանդենս 2014 Լավագույն դրամատիկ դերասանուհի Տեր, օգնիր աղջկանը Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1021164763 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de
  4. «Emily Browning – Celebrity»։ TV Guide (անգլերեն)։ Վերցված է 30 июня 2011 
  5. «Emily Browning 2014 02 05 (11:03am) The Man Who Sued God 2001 By R.R.S Sweden»։ YouTube (անգլերեն)։ Վերցված է 25 июля 2014 
  6. «AACTA Winners & Nominees 2000-2010 2002»։ Australian Film Institute (անգլերեն)։ Վերցված է 21 мая 2012 
  7. «Interview: Emily Browning for "Lemony Snicket's A Series of Unfortunate Events"»։ darkhorizons.com։ 13 декабря 2004։ Արխիվացված օրիգինալից-ից 27 июля 2014-ին։ Վերցված է 25 июля 2014 
  8. «Emily Browning»։ Thewest.com.au (անգլերեն)։ 20 апреля 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 30 сентября 2007-ին։ Վերցված է 3 апреля 2017 
  9. «Twilight the Movie (archives)»։ StephenieMeyer.com (անգլերեն)։ Վերցված է 3 апреля 2017 
  10. «Emily Browning addresses her Twilight notoriety»։ Mtv.com (անգլերեն)։ Վերցված է 4 апреля 2011 
  11. «Who's who in Tim Winton's Cloudstreet»։ The Australian (անգլերեն)։ 3 февраля 2010։ Վերցված է retrieved 4 апреля 2011 
  12. Michael, Bodey (3 февраля 2010)։ «Who's who in Tim Winton's Cloudstreet»։ The Australian (անգլերեն)։ Վերցված է 14 апреля 2011 
  13. «Emily Browning Will Spend 'Summer In February' Instead Of Ophelia Lovibond»։ IndieWire (անգլերեն)։ 13 января 2012 
  14. «Hannah is currently filming the lead in GOD HELP THE GIRL with Emily Browning»։ TroikaTalent (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 16 июня 2012-ին 
  15. Mahlmeister, Chrissy։ «Max Irons talks about crushing on Kate Moss, his Love of Uggs, and more in our exclusive interview» (անգլերեն)։ Վերցված է 31 июля 2012 
  16. «Emily Browning Awards»։ Emily Browning-IMDb (անգլերեն)։ 3 апреля 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]