Ջիլիան Անդերսոն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Ջիլիան Լի Անդերսոն (անգլ.՝ Gillian Leigh Anderson, օգոստոսի 9, 1968[1][2][3][…], Չիկագո), ամերիկացի դերասանուհի։ Բազմաթիվ կինո-, թատերական և հեռուստատեսային մրցանակների դափնեկիր[8]։ Առավել հայտնի է որպես ԿՀՎ-ի գործակալ Դանա Սկալլիի դերակատարուհի քննադատների կողմից ճանաչված «Գաղտնի նյութեր» հեռուստատեսային սերիալում, որտեղ խաղացել է բոլոր 9 եթերաշրջաններում[9] և երկու լիամետրաժ ֆիլմերում՝ «Գաղտնի նյութեր. Մարտ ապագայի համար» (1999 թվական) և «Գաղտնի նյութեր։ Ուզում եմ հավատալ» (2008 թվական)[10], Լիլի Բերտին Տերենս Դեյվիսի «Ուրախության տունը» (2000 թվական) ֆիլմում[11] և լեդի Դեդլոկին Չարլզ Դիքենսի ստեղծագործության հիման վրա BBC-ի նկարահանած «Սառը տուն» (2005 թվական)[12] հեռուստասերիալում։ Նաև Անդերսոնը հանդիսատեսին հայտնի է «Հզոր կելտը» (2005 թվական), «Շոտլանդիայի վերջին թագավորը» (2006 թվական), «Քույր» (2012 թվական) ֆիլմերից[10]։
Ջիլիանը իր կարիերան սկսել է բեմում, որտեղ արժանացել է առաջին ճանաչման և մրցանակների։ Ներկա ժամանակներում նա նույնպես մասնակցում է թատերական բեմադրությունների։ Նրա առավել հայտնի թատերական դերերից են «Բացակայող ընկերները» (որի համար նա արժանացել է Համաշխարհային թատերական մրցանակի՝ լավագույն նորամուտի համար)[13], «Տիկնիկային տուն» և ««Ցանկությունների» տրամվայը» (որը նրան անվանակրգում է բերում Լոուրենս Օլիվիեի մրցանակի՝ լավագույն դերասանուհի անվանակարգում)[14]։
2013 թվականին Ջիլիան Անդերսոնը Բեդելին Դյու Մորի՝ սերիական մարդասպան Հանիբալ Լեկտերի հոգեթևրապեվտի դերն է խաղում «Հանիբալ» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա դառնում է Ստելա Գիբսոնի գլխավոր դերի դերակատարուհին «Անկում» հեռուստասերիալում[10]։ Ջիլիանը արժանացել է «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների հինգական անվանակարգման (մեկական հաղթանակ), ինչպես նաև անվանակարգվել է բրիտանական BAFTA մրցանակի։ Տվյալ պահին Անդերսոնը անվանակարգված է եղել 60 տարբեր մրցանակների, որոնցից 22-ը հաջողություն են ունեցել[8]։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիլիանը ծնվել է Չիկագոյում, Հոմեր Էդվարդ «Էդ» III-ի և Ռոզմարի «Պոուզի» Էլիս Անդերսոնի (աղջկական Լեյն) ընտանիքում[15]։ Նրա հայրը տիրապետում էր ընկերության, որը զբաղվում էր ֆիլմերի պոստպրոդակշնով, մայրն աշխատում էր համարկարգչային վերլուծաբան[16]։ Նրա նախնիների թվում նշվում են իռլանդացիներ, գերմանացիներ և շոտլանդացիներ[17]։ Նրա ծնունդից շահ չանցած ընտանիքը 15 ամսով տեղավոխվում է Պուերտո Ռիկո[18], իսկ այնուհետև Լոնդոնի Կրաուչ Էնդ թաղամաս, որտեղ և անցնում են նրա մանկական տարիները։ Տեղափոխման պատճառ են հանդիսանում Էդվարդի Լոնդոնի Կինոդպրոցում (LFS) ուսանելու անհրաժեշտությունը։ Երբ լրանում է Ջիլիանի 11 տարին, նրա ընտանիքը կրկին տեղափոխվում է, այս անգամ Գրանդ Ռապիդս (Միչիգան նահանգ)[19], որտեղ Ջիլիանը սովորում է տարրական, այնուհետև միջնակարգ քաղաքային դպրոցում՝ հումանիտար թեքումով շնորհալի ուսանողների համար ուսումնական ծրագրով։ Անդեսոնը ծաղրանքի առարկա է դառնում իր անգլիական բարբառի պատճառով։ Շուտով Ջիլիանը սովորում է խոսել միջինարևմտյան արտասանությամբ։ Մինչ այժմ նրա առոգանությունը կախված է նրա գտնվելու վայրից՝ օրինակ, Ջեյ Լենոյի հետ հարցազրույցի ժամանակ նա խոսում էր ամերիկական առոգանությամբ, իսկ Մայքլ Պարկինսոնի հետ հարցազրույցում այն փոխվում է անգլերենի[20][21][22]։
1980-ական թվականների սկզբին Ջիլիանը քթի փիրսինգ է անում, իսկ մազերը ներկում է տարբեր գույներով։ Որոշ ամերիկական դպրոցներում ավանդույթ կա սովորպողներին շնորհելու տարբեր «անվանակարգումներ»։ Այդպես, Անդերսոնի դպրոցական համադասարանցիները նրա համար ձայն են տալիս որպես «Ամենագեղասքանչ դպրոցականի», «Դասարանի ծաղրածու», «Հնարավոր է կճաղատանա», «Հնարավոր է կձերբակալվի» անվանակարգերում։ Իսկապես, վերջին կանխագուշակումն իրականանում է՝ Ջիլիանին ոստիկանությունը ձերբակալում է, երբ ավարտական երեկոյի նախօրյակին նա դպրոցի դռների փականի մեջ սոսինձ է լցնում[23]։
Չնայած նրան, որ Անդերսոնը հետաքրքրվում էր ծովային կենսաբանությամբ, միջնակարգ դպրոցում ուսանելու առաջին տարում, 14 տարեկան հասակում, նա ընկնում է թատերական խմբակ, որտեղ անմիջապես ստանում է Ջուլիետի դերը։ Ջիլիանի մանկավարժը լիակատար հիացմունքի մեջ էր նրա խաղից։ Բարձրանալով բեմ, Ջիլիանը գիտակցում է իր իրական հակումը։ Հետագայում երիտասարդ մասնագետի կողմից վարձվում է Գրենդս Ռապիդսի քաղաքացիական թատրոն և Թատերական մշակույթի դպրոց (անգլ.՝ Grand Rapids Civic Theatre & School of Theatre Arts)։ Ջիլիանի համար գլխավոր հետաքրքրությունը դառնում է թատրոնը և պանկ-շարժումը։ Իր երազանքի իրականացման համար Ջիլիանը ստիպված է լինում փախչել տնից մեկ ճամպրուկով, իր հետ վերցնելով մի փոքր գումար։ 1986 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է հեղինակավոր Գուդմենի թատերական դպրոց՝ Չիկագոյի Դե Պաուլ համալսարանի դերասանական ֆակուլտետ, որտեղ 1990 թվականին արժանանում է գեղեցիկ արվեստների բակալավրի աստիճանի։ Նա նաև մասնակցություն է ունենում Կորնելյան համալսարանում Մեծ Բրիտանիայի Ազգային թատրոնի ամառային ելույթներին[24][25]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը Նյու Յորք է տեղավոխվում երբ նա 22 տարեկան էր[26]։ Նյութական աջակցության համար, իր կարիերայի սկզբում, Անդեսոնը ստիպված էր մատուցողուհի աշխատել։ 1991 թվականին արժանանում է «Theatre World Awards» մրցանակի՝ «Բացակայող ընկերներ» պիեսի համար, որում նաև խաղում էր Բրենդա Բլետին[27][28]։ Նրա հաջորդ թատերական աշխատանքը հանդիսանում է դերը «Բարեգործ» բեմադրությունում՝ ըստ Քրիստոֆեր Հեմփթոնի, Նյու Հեյվենի (Կոնեկտիկուտ) Լոնգ Վարֆ թատրոնի բեմում[29]։ Անդերսոնը Լոս Անջելես է տեղափոխվում 1992 թվականին և սկսում է մասնակցել տարբեր փորձերի։ Նույն թվականին Ջիլիանը խաղում է մալուխային ալիքի համար «Home Fires Burning» ֆիլմում, առավել հայտնի «Դրախտի դռներ» աուդիո-գրքի ձևաչափով[30][31]։ Նույնպես 1992 թվականին, նա նորամուտում է հեռուստաէկրաններին, «Վերամարմնավորում» ցածրաբյուջե լիամետրաժ ֆիլմում[10]։ Այլևս նրան մեծ դերեր թատրոնում չեն առաջարկում, իսկ գնալ լսումների հեռուստա-դերերի փնտրտուքի համար, ինչպես նրան խորհուրդ է տալիս իր գործակալը, Անդերսոնը չէր ցանկանում՝ դերասանուհին իրեն երդում է տալիս, որ երբեք հիմար հեռուստասերիալներում չի նկարահանվի[32]։ Սակայն, մեկ տարի մնալով անաշխատանք, նա որոշակիորեն փոխում է իր կարծիքը ևլ սկսում է փորձել ոչ մեծ դերերի համար[33]։
1993 թվականին նա երկրորդական դեր է խաղում «Fox Network» նոր ընկերության «Դասարան 96» երիտասարդական սերիալում[32], որի շնորհիվ 24-ամյա դերասանուհուն առաջարկ է գալիս փորձելու ԿՀՎ-ի հատուկ գործակալ Դանա Սկալայի դերին «Գաղտնի նյութեր» սերիալում։ Անդերսոնին դուր է գալիս սցենարը. «առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում, սցենարում կար ուժեղ, անկախ, խելացի կին գլխավոր դերում»։ Սերիալի հեղինակ Կրիս Կարտերը ցանկանում էր նրան վերցնել Սկալլիի դերին, սակայն «Fox»-ը ցանկանում էր ավելի սեքսուալ դերասանուհի առավել լուրջ հեռուսհտատեսային կարիերայով։ «Fox»-ը առաջարկներ է ուղարկում բազմաթիվ դերասանուհիների, սակայն Կարտերը պնդում է և ընկերությունը համաձայնվում է[34]։ Ջիլիանը ստանում է այդ դերը և խաղում 13 դրվագներում (ստանդարտ նվազագույն պատվեր հեռուստաալիքների համար)։ Առաջին հինգ եթերաշրջանները նկարահանվում են Վանկուվերում, ևս չորսը՝ Լոս Անջելեսում[35]։ Սերիալը տևում է ինը եթերաշրջան, և նկարահանվում են երկու լիամետրաժ ֆիլմեր՝ թողարկված 1998 և 2008 թվականներին։ Սկալլիի դերը Անդերսոնին համաշխարհային ճանաչում են բերում և նրան դարձնում են ճանաչված սեքս-խորհրդանիշ[36]։ Դանի Սկալլիի դերը Ջիլիանին բազմաթիվ մրցանակներ են բերում, որոնցից ամենահեղինակավորներն են «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի երկու մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում» անվանակարգում[8]։ Հենց նկարահանման հրապարակում էլ նա ծանոթանում է իր առաջին ամուսնու հետ, նկարչի օգնական Կլայդ Կլոտցի[37]։
Պաշտամունքային սերիալում նկարահանումներին զուգահեռ նա նկարահանվում էր մի քանի ֆիլմերում՝ 1997 թվականին «Դժոխային տաքսի», 1998 թվականին «Հսկան», «Գաղտնի նյութեր։ Պայքար ապագայի համար» և «Խաղեր սրտի հետ»։ Անդերսոնը 1999 թվականին մասնակցություն է ունեցել ճապոնական «Մոնոնոքե արքայադուստրը» մուլտֆիլմի անգլալեզու տարբերակի ձայնավորմանը, որտեղ նա ձայնավորել է Մորոին։ Ջիլիանը հանդիսանում է մուլտֆիլմերի ռեժիսոր Հայաո Միյաձակիի արվեստի երկրպագուն[38]։ Նաև նա մասնակցել է Իվ Էլսների «Հեշտոցի մենախոսությունը» (անգլ.՝ The Vagina Monologues) բեմադրությունում[39]։
2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին գլխավոր դերն է կատարում Էդիթ Ուորտոնի «Ուրախությունների տունը» վեպի էկրանավորումում, որի համար արժանանում է մի քանի մրցանակների[10]։ «Գաղտնի նյութերի» նկարահանումներից հետո Անդերսոնը Լոնդոն է վերադառնում թատերական բեմադրություններում մշտական մասնակցության համար, զուգահեռաբար մասնակցելով կինո- և հեռուստատեսային ֆիլմերում[40]։ Նա ձայնավորել է գիտական թեմաներով մի քանի փաստա-վավերագրական ֆիլմեր, որոնցում հանդիսատեսը կարող է ճանաչել «գործակալ Սկալլիի» հեղինակավոր ձայնը, ով լավ ծանոթ է նյութերին
2005 թվականին լեդի Դադլոկի դերն է խաղում Չարլզ Դիքենսի «Սառը տուն» նովելի էկրանավորումում՝ ստեղծված BBC-ի կողմից, որի համար 2006 թվականին նա արժանանում է անվանակարգումների՝ BAFTA մրցանակի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Էմմի» մրցանակի համար «Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում (անգլ.՝ Lead Actress in a Miniseries or a Movie) և դառնում է բրիտանական լրագրողների գիլդիայի կինո- և ռադիո մրցանակների (անգլ.՝ Broadcasting Press Guild Television and Radio Award) դափնեկիր[8]։ Բացի դրանից, լեդի Դադլոկի դերի համար Ջիլիանը անվանակարգվում է «Սպուտնիկ» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների և երկրորդ տեղն է զբաղեցնում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ԲիԲիՍի կայքի քվեարկության արդյունքում (առաջին տեղին արժանանում է Բիլի Պայպերը, երրորդը՝ Աննա Մաքսվել Մարտինը)[8][41]։ Նույն 2005 թվականին նա խաղում է գլխավոր դերը «Հզոր կելտը» ֆիլմում (որի համար արժանանում է IFTA մրցանակի «Լավագույն օտարերկրյա դերասանուհի» անվանակարգում)[8] և խաղում է «Տրիստրամ Շենդի» նովելի էկրանավորումում՝ «Տրիստրամ Շենդի։ Աքլորիկի և ցուլիկի պատմությունը»։
2006 և 2007 թվականներին նկարահանվել է երկու բրիտանական ֆիլմերում՝ «Շոտլանդիայի վերջին թագավորը» (2006), Ջեյմս Մաքէվոյի մասնակցությամբ և «Վրեժի ցանկություն» (անգլ.՝ Straightheads) (2007), Դեննի Դայերի մասնակցությամբ։ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի մարտի 11-ը մասնակցություն է ունեցել ըստ «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի երկրորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանումներին՝ «Գաղտնի նյութեր։ Ցանկանում են հավատալ», որտեղ կրկին խաղում է գործակալ Դանի Սկալլիին[42]։ 2008 թվականին կամեո մասնակցել է «Գլուխգործողների թատրոն» («Masterpiece») դրամատիկական հեռուստասերիալի մեկ դրվագում («Զգացմունք և զգայնություն»)։ 2013 թվականից նկարահանվում է «Անկում» (անգլ.՝ The Fall) հեռուստասերիալում[10]։
2014 թվականի դեկտեմբերին հայտարարվում է, որ բրիտանական BBC կորպորացիայի կողմից սկսվել են Լև Տոլստոյի Պատերազմ և խաղաղություն վեպի հիման վրա սերիալի նկարահանումները։ Ջիլիան Անդերսոնը հրավիրված է բարձրաշխարհիկ սալոնի տիրուհի Աննա Պավլովնա Շերերի դերին[43]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլիան Անդերսոնը ունի քույր Զոուի, ով խաղացել է 14-ամյա Սկալլիին «Գաղտնի նյութեր» սերիալում, «Սուրբծննդյան օրհներգ» դրվագում[44]։ Ջիլիանն ամուսնացած է եղել երկու անգամ։ Նա իր առաջին ամուսնու՝ Կլայդ Կլոտցի հետ ամուսնացել է 1994 թվականի առաջին օրը, Հավայան կղզիներում գտնվող գոլֆի համար խաղադաշտի տասնյոթերորդ փոսիկի մոտ։ Արարողությունը կատարվում է բուդդայական ավանդույթներով։ Նրանք ամուսնալուծվում են 1997 թվականին[45]։ 2004 թվականի դեկտեմբերին Ջիլիանը կրկին ամուսնանում է։ Այս անգամ նրա ընտրյալը Ջուլիան Օզեյնն է (վավերագրական ֆիլմերի ռեժիսոր)։ Արարողությունը տեղի է ունենում Լամու կղզում գտնվող Շելլա գյուղում, տեղակայաված Քենիայից ոչ հեռու[46]։ Անդերսոնը ամուսնալուծության մասին հայտարարում է 2006 թվականի ապրիլի 21-ին, 16 ամսվա համատեղ կյանքից հետո[47]։ 2006 թվականից մինչ 2012 թվականը հանդիպել է Մարկ Գրիֆիտսի հետ[45]։
Անդերսոնը երեք երեխաների մայր է։ Առաջին դուստրը՝ Պայպեր Մարուն, ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 25-ին Վանկուվերում, Կանադա («Գաղտնի նյութեր»-ի «Պայպեր Մարու» (անգլ.՝ Piper Maru) դրվագը անվանված է նրա պատվին)[48]։ Կրիս։ Կարտերը դերասանուհուն տրամադրում է 10-օրյա դեկրետային արձակուրդ, որից հետո Ջիլիանը վերադառնում է նկարահանումներին։ Կարտերը դառնում է նորածնի կնքահայրը[49]։ 2000 թվականին Պայպերկ ունեցել է փոքրիկ հայտնություն «Ուրախության տունը» ֆիլմում։ Երկու մյուս երեխաները՝ Օսկար (ծնված 2006 թվականի նոյեմբերի 1-ին) և Ֆելիքս (ծնված 2008 թվականի հոկտեմբերի 15-ին), Մարկ Գրիֆիտսի հետ համատեղ կյանքից են[50]։
Բարեգործություն և մարդասիրական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդերսոնը բարեգործական օգնություն է ցուցաբերում նեյրոֆիբրոմատոզի հայտնաբերման և բուժման աջակցությամբ։ Նա հանդիսանում է Նեյրոֆիբրոմատոզի Ասոցիացաիայի պատվավոր ներկայացուցիչ։ Նմանատիպ գործունեությունը հիմնված է նրանում, որ դերասանուհու եղբոր մոտ հայտնաբերվել է NF-1 հիվանդությունը (մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին)։ Ջիզլիանը նաև հանդիսանում է «Նորացված Հարավային Աֆրիկայի Նկարիչներ» տնօրենների խորհրդի անդամ։ Բացի այդ, Անդերսոնը հանդիսանում է PETA-ի ակտիվիստուհի և համակողմանիորեն պաշտպանում է կենդանիների իրավունքները։ Ջիլիանը 2010 թվականի սկզբին հանդես է եկել «Survival International» կազմակերպության իրավունքների համար բարեգործական միջոցառումներին։ Ջիլիան Անդերսոնը, այլ ականավոր անձանց հետ միասին, բոյկոտ է հայտարարել Բոտսվանայի կառավարության որոշմանը, որը սահմանափակում է Կալահարիի բուշմենների իրավունքները։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գաղտնի նյութեր» (անգլ.՝ The X-Files) (հեռուստասերիալ, 2000)[51]
- «Մեկնում» (անգլ.՝ The Departure) — կարճամետրաժ ֆիլմ-պրիկվել ««Ցանկություն» տրամվայը» թատերական բեմադրությանը։ Նաև հանդիսանում է Young Vic շարքի կարճամետրաժ ֆիլմերի մաս, որն արտադրվում է The Guardian-ի հետ համատեղ։ Սցենարի մի մասը գրվել է գրող Էնդրյու Օ’Հեգենի կողմից[52]։
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձայնավորել է E.V.E. (Enhanched Virtual Entity) ինքնաթիռային համակարգիչը «Hellbender» խաղում 1996 թվականին[10]։
- Հայտնվել է «The X-Files» խաղում և ձայնավորել է ինքն իրեն «The X-Files: Resist or Serve» խաղում[10]։
- Ձայնավորել է «Դրախտի դռներ» և «Գաղտնի նյութեր։ Էպիկենտրոն» (անգլ.՝ The X-Files: Ground Zero) աուդիո-գրքերը[30]։
- Չշփվող հնդկացիների մասին պատմող ֆիլմի պատմող, ովքեր ապրում են Բրազիլիայի և Պերուի սահմանին։ Ֆիլմը հանդիսանում է Survival International կազմակերպության մի մասը, որի նպատակն է հանդիսանում Աշխարհի վերջին չշփվող ազգերի պաշտպանությունը[54]։
- «Գաղափարների պատմություն» (2015) հաղորդման վարող «BBC Radio 4»-ում[55]։
- «The Widowmaker» (2015) փաստագրական ֆիլմի պատմիչ[56]։
- Բանաստեղծուհի Ջեֆ Ռովինի հետ համահեղինակությամբ գրել է նորամուտային «A Vision of Fire» գիրքը, հրատարակված 2014 թվականին։ Ստեղծագործության ոճը «գիտա-ֆանտաստիկ թրիլեր է դիցաբանական մասնաբաժիններով»[57]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 թվականին Անդերսոնի համար քվեարկել են որպես «Աշխարհի ամենասեքսուալ կին»՝ ըստ FHM ամսագրի վարկածի[58]։
- 1997 թվականին տեղ է գտել «People» ամսագրի վարկածով «Մոլորակի 50 գեղեցիկ մարդիկ» ցուցակում[59]։
- 2008 թվականին նա 21-րդ տեղն է գրավում «Բոլոր ժամանակների 100 ամենասեքսուալ անվանիները» անվանակարգում՝ ըստ FHM ամսագրի վարկածի[60]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hal Featuring Gillian Anderson — Extremis (Virgin Records America — 1997)[61]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- www.gilliananderson.ws Ջիլիան Անդերսոն. պաշտոնական կայք
- Ջիլիան Անդերսոնը Internet Movie Database կայքում
- Ջիլիան Անդերսոնը Internet Broadway Database կայքում
- Ջիլիան Անդերսոնը Internet Off-Broadway Database կայքում(չաշխատող հղում)
- Ջիլիան Անդերսոնը AllMovie կայքում
- Ջիլիան Անդերսոնը TCM Movie Database կայքում
- Works by or about Ջիլիան Անդերսոնը in libraries (WorldCat catalog)
- Ջիլիան Անդերսոնը British Film Institute's Screenonline կայքում
- The Guardian-ի նորությունների և մեկնաբանությունների հավաքածու
- Ջիլիան Անդերսոնը Emmys.com կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ Companies House — 1988.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/581724/2016_Honorary_awards_V4.pdf
- ↑ http://walkoffame.com/gillian-anderson
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Gillian Anderson Awards (IMDb)» (անգլերեն)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 10
- ↑ «X-Files (1993—2002)» (անգլերեն)։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 18
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Gillian Anderson (IMDb)» (անգլերեն)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 10
- ↑ «The House of Mirth (2000)» (անգլերեն)։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 18
- ↑ «Bleak House (2005)» (անգլերեն)։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 18
- ↑ «Theatre World Award Recipients» (անգլերեն)։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 18
- ↑ «The 39th Olivier Awards nominations announced» (անգլերեն)։ 2015-05-09։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-14-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 18
- ↑ «Information about Homer Edward (Ed) Anderson III» (Английский)։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 18
- ↑ Merrell Sue (2007-05-18)։ «Charity, celebrity blend well, actress says»։ The Grand Rapids Press։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13
- ↑ «Gillian Anderson (Bio)» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 10
- ↑ email from Gillian’s mother via The Official Gillian Anderson Website
- ↑ Thompson Jonathan (նոյեմբերի 17, 2002)։ «Gillian Anderson: Just don't ask her about aliens»։ The Independent։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6(չաշխատող հղում)
- ↑ Farndale Nigel (2009-05-01)։ «Gillian Anderson bares all»։ Telegraph։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 24
- ↑ 17 september 2007 (2007-09-17)։ «Gillian Anderson interview — Parkinson — BBC»։ YouTube։ Վերցված է 2010 թ․ մարտի 24
- ↑ 20 januari 2009։ «Gillian Anderson on Jay Leno Part 1»։ YouTube։ Վերցված է 2010 թ․ մարտի 24
- ↑ Margy Rochlin (October 1997)։ «Gillian Anderson Uncensored»։ US magazine։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին։ Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 4
- ↑ «Джиллиан Андерсон (site2013)» (Русский)։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 11
- ↑ «Джиллиан Андерсон (Биография) uznayvse.ru» (Русский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ «Джиллиан Андерсон: Той химии, что возникла у нас с Дэвидом, противостоять было невозможно» (Русский)։ 2014-06-25։ Վերցված է 2015 թ․ մայիսի 18
- ↑ «The New York Times» (Английский)։ 1991-02-21։ Վերցված է 2015 թ․ մայիսի 18
- ↑ «Джиллиан Андерсон дала интервью изданию Variety» (Русский)։ 2014-12-01։ Վերցված է 2015 թ․ մայիսի 18
- ↑ ALVIN KLEIN (1992-02-02)։ «THEATER; 'The Philanthropist'» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ 30,0 30,1 «Gillian Anderson (Filmography)» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «Gillian Anderson (FAQ)» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 19
- ↑ 32,0 32,1 «Джиллиан Андерсон Gillian Anderson» (Русский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 18
- ↑ «Биография Джиллиан Андерсон» (Русский)։ 2015-04-15։ Վերցված է 2015 թ․ մայիսի 19
- ↑ Alix Walker (2014-10-04)։ «GILLIAN ANDERSON HAD MADE A CAREER OUT OF PLAYING COMPLEX, ALOOF CHARACTERS. BUT AS SHE TELLS STYLIST, SHE'S NOT AS SERIOUS AS EVERYONE THINKS» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 20
- ↑ «X-Files creator Chris Carter calls Vancouver 'perfect place' to film reboot» (Английский)։ 2015-04-27։ Վերցված է 2015 թ․ մայիսի 21
- ↑ «Джиллиан Андерсон (ivi.ru)» (Русский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 18
- ↑ «Gillian Anderson (Bio (Lifetime))» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 22
- ↑ «"The Critical Eye – Gillian Anderson"» (Английский)։ 1999-11-11։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 23
- ↑ «Gillian Anderson terrified of theatre» (Английский)։ 2011-04-02։ Վերցված է 2015 թ․ մայիսի 23
- ↑ «Gillian Anderson (Bio of. site)» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 25
- ↑ «BBC Drama 2005» (Английский)։ 2005։ Վերցված է 2015 թ․ հունիսի 4
- ↑ Pamela McClintock; Pamela McClintock Tatiana Siegel (2007-10-31)։ «Fox sets date for ‘X-Files’ sequel» (Английский)։ Վերցված է 2015 թ․ հունիսի 13
- ↑ War and Peace first look: Paul Dano, Lily James, Gillian Anderson star in BBC's miniseries
- ↑ «Full Cast & Crew» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ 45,0 45,1 MIKE LARKIN (2012-08-08)։ «The Ex-files! Gillian Anderson splits from partner Mark Griffiths after six year relationship» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ SARA NATHAN (2012-07-30)։ «You can’t label my 'fluid' sexuality, says X Files star Gillian Anderson» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ «Джиллиан Андерсон (cosmo)» (Русский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ ERIN DONNELY (2015-04-15)։ «Piper Maru Klotz Gillian Anderson Daughter X Files» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ «Джиллиан Андерсон и Дэвид Духовны живут вместе» (Русский)։ 2012-08-13։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ «Gillian Anderson (nndb)» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ 51,0 51,1 «The X-Files (1993—2002) Full Cast & Crew» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 13
- ↑ Chris Wiegand (2014-10-02)։ «Gillian Anderson stars in film prequel to A Streetcar Named Desire» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ Patrick Munn (2013-05-27)։ «It’s Official: BBC Two Renews ‘The Fall’ For Season 2» (Английский)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-29-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «First ever aerial footage of uncontacted Amazon tribe released» (Английский)։ 2011-02-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-17-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «Gillian Anderson’s guide to love and life» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «The Widowmaker (2015)» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «A Vision of Fire (Earthend Saga #1)» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ Damon Syson (1996-10)։ «FHM #81» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «Gillian Anderson People.com» (Английский)։ 1997-05-12։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «The all-time 100 Sexiest hall of fame» (Английский)։ 2008-12-10։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
- ↑ «Hal (2) Featuring Gillian Anderson - Extremis» (Английский)։ Վերցված է 2015 թ․ մայիսի 16
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջիլիան Անդերսոն կատեգորիայում։ |
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ոչ գեղարվեստական գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ֆեմինիստ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ