Ռուֆուս Սյուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուֆուս Սյուել
անգլ.՝ Rufus Sewell
Saeulen der Erde-Premierenfoto.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1967(1967-10-29)[1][2][3][4] (51 տարեկան)
ԾննդավայրԹուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[5]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
ԺանրերShakespearean comedy
Պարգևներ և մրցանակներԼոուրենս Օլիվյեի պարգև և Թատերական համաշխարհային մրցանակ

Ռուֆուս Ֆրեդերիկ Սյուել (անգլ.՝ Rufus Frederik Sewell, հոկտեմբերի 29, 1967(1967-10-29)[1][2][3][4], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուֆուս Սյուելը ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 29-ին Թուիքենեմում (Միդլսեկս կայսրություն, Անգլիա): Նրա հայրը եղել է բավականին հայտնի նկարիչ-անիմատոր, որ նկարահանել է անիմացիոն հոլովակներ «The Beatles» խմբի համար («անգլ.՝ Lucy In the Sky With Diamonds» և «Yellow Submarine»): Դերասանի հորական կողմի նախնիներից մեկը եղել է ավազակ, որի համար նրան 19-րդ դարում Անգլիայից արտաքսել են Ավստրալիա: Ապագա դերասանի ծնդից կարճ ժամանակ անց նրա ծնողները որոշել են տեղափոխվել Ռիչմոնդ, որտեղ հայրը լքել է ընտանիքը և հեռացել կնոջից՝ թողնելով նրանց առանց ապրելու միջոցների: Դերասանի մայրն ստիպված է եղել աշխատել մի քանի վայրերում, և նրան ուղղակի ժամանակ չի մնացել Ռուֆուսի և նրա ավագ եղբոր` Կասպարի դաստիարակությամբ զբաղվելու համար, ովքեր,մնալով առանց հսկողության, սկսել են ծխել, խմել և լսլել ծանր երաժշտություն: Երբ Սյուելը եղել է տասը տարեկան, նրա հայրը հանկարծամահ է եղել, ինչը մեծ հարված է եղել տղայի համար. նա դադարել է այցելել դպրոց և գիշերել տանը, և մի անգամ նույնիսկ գիշերել է ոստիկանությունում[6]: Այդ ժամանակ Ռուֆուս Սյուելն սկսել է աշխատել իր առաջին գումարները՝ նվագելեվ հարվածային գործիքներ տարբեր խմբերում:

19 տարեկանում Սյուելը հասկացել է, որ պետք է հիմնովին փոխի իր կյանքը և մասնագիտություն ձեռք բերի: Նա ընդունվել է Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոց և այնտեղ սովորել երեք տարի՝ զուգահեռ աշխատելով որպես աղբահան, թանգարանի աշխատակից և հյուսն:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ավարտելուց հետո Սյուելը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը գործակալի հետ: Դա եղել է Ջուդի Դենչի շնորհիվ, ով նկատել է երիտասարդ դերասանին, երբ բեմադրել է ներկայացում նրա դերասանական դպրոցում: Սակայն նրա կարիերայում իսկական բեկում եղել է 1993 թվականի, երբ նկարահանվել է Մայքլ Ուիների «Կեղտոտ շաբաթավերջ» ֆիլմի գլխավոր դերում: Հենց այդ տարի կայացել է նրա նորամուտը լոնդոնյան բեմում «Making it better» պիեսով, որի համար արժանացել է Լոնդոնի թատերական քննադատների միության մրցանակի «Լավագույն սկսնակ» անվանակարգում: 1994 թվականին Սյուելը կատարել է Ջորջ Էլիոթի դերը Ուիլ Լադիսլավի «Միդլմարչ» էկրանավորման մեջ: 1993 թվականին ստանձնել է Սեպտիմուս Խոջի կերպարը Թոմ Ստոպարդի «Արկադիա» պիեսի օրիգինալ անձնակազմում[7]: Այդ դերի համար նա ներկայացվել է Լորենս Օլիվյեի մրցանակի:

Դերասանական կարիերայի հաջող սկիզբը նրան հնարավորություն է ընձեռել հայտնվել Բրոդվեյան «Translations» թատրոնի ամերիկյան բեմահարթակում: Թատրոնում իր դերակատարումների և դերասանական վարպետության համար Սյուելն ստացել է «Broadway’s Theatre World Award» (Բրոդվեյան թատրոնի մրցանակ) մրցանակ:

Թատրոնում իր հիմնական աշխատանքին զուգահեռ դերասանն սկսել է հանդես գալ ոչ մեծ դերերով հեռուստա- և կինոֆիլմերում: Նրա առաջին աշխատանքը կինոյում եղել է թմրամոլի դերը 1991 թվականի «Քսանմեկ» ֆիլմում: Նրան մեծ ճանաչում են բերել հեռուստասերիալներում կատարած դերերը: Կինոյում կատարած նրա հետագա դերերն արժանացել են դրական արձագանքի հեռուստադիտողի կողմից, սակայն այդ ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Սյուելը, հաջողություն չեն ունեցել:

1998 թվականին ստացել է գլխավոր դեր «Մութ քաղաք» ֆիլմում: 2000 թվականին Ռուֆուսը նկարահանվել է «Օրհնեցեք երեխային» ֆիլմում այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քիմ Բեսինջերը, Քրիստինա Ռիչիի: 2001 թվականին նկարահանվել է «Մի ասպետի պատմություն» ֆիլմում:

2006 թվականին ներկայացել է BAFTA TV Award մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում «Վերա-Շեքսպիր» ֆիլմի համար: 2010 թվականին փոքր դերով հանդես է եկել «Զբոսաշրջիկը» ֆիլմում, որում նկարահանվել են նաև Անջելինա Ջոլին և Ջոնի Դեփը: Նույն տարում նկարահանվել է «Երկրի սյուներ» մինի սերիալում: 2012 թվականին խաղացել է «Նախագահ Լինքոլն: Վամպիրների որսորդ» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր չարագործին` վամպիր Ադամին[8]: 2014 թվականին նկարահանվել է «Հերակլես» ֆիլմում Դուեյն Ջոնսոնի հետ միասին[9]: 2015 թվականին հնչյունավորել է սըր Կլոդին «Անհավատալի Բլինքի Բիլը» մուլտֆիլմում: 2015 թվականից 2016 թվականը նկարահանվել է «Մարդը բարձր ամրոցում» հեռուստասերիալում: 2016-2017 թվականներին կատարել է Մելբուռնի դերը «Վիկտորյա» հեռուստասերիալում[10]:

Թատերական բեմում Ռուֆուս Սյուելն առավել հայտնի է Թոմ Ստոպարդի ներկայցումներից: Ներկայում կինոյում աշխատելու հետ միասին նա նաև խաղում է Լոնդոնի թագավորական թատրոնում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից 2000 թվականը ամուսնացած է եղել Յասմին Աբդալայի հետ[11]: 2002 թվականի մարտի 18-ին Ռուֆուսն Էմի Գարդներից ունեցել է տղա` Ուիլյամ Դուգլաս Սյուելը[6]: Ռուֆուսը և Էմին ամուսնացել են 2004 թվականին և ամուսնալուծվել 2006 թվականին[12][13]: Ռուֆուսն ունի նաև դուստր[14]:

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ 21 տարի Twenty-One Բոբի
19921994|1994 ս Երկրորդ տեսարան Screen Two Մայք Կոստեյն/Քլայվ
1993 ֆ Կեղտոտ շաբաթավերջ Dirty Weekend Թիմ
1994 ս Միդլմարչ Middlemarch Ուիլ Լեդիսլավ
1994 ֆ Քաղաքացի Լոք Citizen Locke կուրսանտ Քլարկ
1994 ֆ Սեր առանց անվան A Man of No Importance Ռոբի Ֆեյ
1994 ֆ Գիշերը կնոջ հետ, իսկ ցերեկը՝ Չառլիի A Night with a Woman, a Day with Charlie Չառլի
1995 ֆ Անհարմար ֆերմա Cold Comfort Farm Սեթ Սթարկադեր
1995 ֆ Քարինգտոն Carrington Մարկ Գերտլեր
1995 ֆ Հաղթանակ Victory Մարտին Ռիկարդո
1995 ս Ներկայացում Performance Փերսի Հենրի (Henry IV, Part էպիզոդում)
1996 ֆ Համլետ Hamlet Ֆորտնիբրաս
1997 ֆ Անտառների ծայրին The Woodlanders Ժիլ Ուինթերբուրն
1998 ֆ Ազնիվ կուրտիզանուհի Dangerous Beauty Մարկո Վեներ
1998 ֆ Մութ քաղաք Dark City Ջոն Մյորդոկ
1998 ֆ Ինչ-որ բան Մարթայի մասին Martha, Meet Frank, Daniel and Laurence Ֆրենկ
1998 ֆ Իլյումինանտա Illuminata Դոմինիկ
1998 ֆ Կալվածք At Sachem Farm Ռոսի
1999 ֆ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը In a Savage Land Միք Կարպենտեր
2000 ս Արաբական արկածներ Arabian Nights Ալի Բաբա
2000 ֆ Օրհնիր երեխային Bless the Child Էրիկ Ստարկ
2001 ֆ Մի ասպետի պատմություն A Knight's Tale կոմս Ադեմեր
2001 ֆ Սարսափ անդունդից Mermaid Chronicles Part 1: She Creature Էնգուս
2002 ֆ Էքստրեմալներ Extreme Ops Իեն
2003 ֆ Ելենա Տրոյացի Helen of Troy Ագամեմնոն
2003 ս Վերջին թագավորը Charles II: The Power & the Passion Կառլ II
2004 ֆ Ճաշակ Taste Մայքլ Կուլման
2005 ֆ Զորոյի լեգենդը The Legend of Zorro Արմենդ
2005 ս Վերա-Շեքսպիր ShakespeaRe-Told Պետրուչո (անգլ.՝ The Taming of The Shrew էպիզոդում)
2006 ֆ Տրիստան և Իզոլդա Tristan + Isolde թագավոր Մարկ
2006 ֆ Իլյուզիոնիստ Բնօրինակ անունը հայտնի չէ The Illusionist / արքայազն Լեոպոլդ
2006 ֆ Փարիզ, ես սիրում եմ քեզ Paris, je t'aime Ուիլյամ (Père-Lachaise էպիզոդում)
2006 ֆ Զարմանալի թեթևություն Amazing Grace Թոմաս Քլարկսոն
2006 ֆ Արձակուրդ փոխարինումով The Holiday Ջեսպեր
2008 ֆ Ներբեռնելով Նենսիին Downloading Nancy Ալբերտ
2008 ս Ջոն Ադամս John Adams Ալեքսանդր Համիլթոն

{{Ֆիլմում|2008|[[Հոգի|Vinyan|Պոլ Բելմեր}}

20082009|2009 ս Վերջին ակնթարթին Eleventh Hour բժիշկ Ջեյքոբ Հուդ
2010 ս Երկրի սյուները The Pillars of the Earth Թոմ Շինարար
2010 ֆ Զբոսաշրջիկը The Tourist անգլիացի
2011 ս Զեն Zen Աուրելիո Զեն
2012 ֆ Նախագահ Լինքոլն: Վամպիրների որսորդ Abraham Lincoln: Vampire Hunter Ադամ
2012 ս Շքերթի ավարտ Parade's End Էդիտի ամուսինը
2012 ս Անհանգիստ Restless Լուկաս Ռոմեր
2012 ֆ «Նուար» հյուրանոց Hotel Noir Ֆելիքս
2013 ֆ Բոլորը իրերը բոլոր մարդկանց համար են All Things to All Men Փարքեր
2014 ֆ Հերակլես[15] Hercules Ավտոլիկ
2014 ֆ Հրեշի ձեռքը The Devil's Hand Ջեյքոբ Բրաուն
2015 ս Մարդը բարձր ամրոցում The Man in the High Castle Ջոն Սմիթ
2016 ֆ Եգիպտոսի աստվածները Gods of Egypt Ուրշու
20162017|2017 ս Վիկտորյա Victoria լորդ Մելբուրն]]
2019 ֆ Ջուդի Judy Սիդնի Լաֆթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135732395 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  6. 6,0 6,1 Emine Saner (2006-12-08)։ «Emine Saner talks to actor Rufus Sewell»։ the Guardian։ Վերցված է 2016-07-24 
  7. http://www.tvsa.co.za/actors/viewactor.aspx?actorid=4089 Rufus Sewell
  8. Rachel Abrams (2011-04-12)։ «Rufus Sewell to play villain in ‘Vampire Hunter’» (en-US)։ Variety։ Վերցված է 2016-07-24 
  9. Dave McNary (2013-03-21)։ «Joseph Fiennes, Ian McShane Join ‘Hercules’ Cast» (en-US)։ Variety։ Վերցված է 2016-07-24 
  10. «Rufus Sewell to join Jenna Coleman in major new ITV drama Victoria»։ ITV 
  11. Chloe Fox (05 Nov 2003)։ «Cut and thrust»։ telegraph.co.uk։ Վերցված է 2016-07-24 
  12. WENN (2006-01-02)։ «Sewell Dumped By Wife» (en-US)։ contactmusic.com։ Վերցված է 2016-07-24 
  13. LISA SEWARDS (6 January 2011)։ «At last I've ditched the britches! Rufus Sewell on swapping costume drama to be TV's coolest detective»։ Daily Mail։ Վերցված է 2016-07-24 
  14. Rufus Sewell says role in Art was 'very inconvenient' for family
  15. Rufus Sewell Joining Dwayne Johnson In MGM’s ‘Hercules’