Jump to content

Քրիստինա Ռիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Ռիչի
անգլ.՝ Christina Ricci
Հասակը153 սմ
Ծնվել էփետրվարի 12, 1980 (46 տարեկան)
ԾննդավայրՍանտա-Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունՄոնթքլեյրի ավագ դպրոց, Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և Morristown-Beard School?
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասանուհի, Պրոդյուսեր
Ակտիվ շրջան1984–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա
Ընտրանի"Բաֆֆլո 66",
"Վախն ու Ատելությունը Լաս Վեգասում",
"Ջրահարսերը"
Ամուսին(ներ)Ջեյմս Հերդիջեն
Համատեղ ապրող(ներ)Քիք Գարի, Owen Benjamin? և Mark Hampton?
Պարգևներ և մրցանակներ

Քրիստինա Ռիչի (անգլ.՝ Christina Ricci, փետրվարի 12, 1980(1980-02-12)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Ռիչին ծնվել է 1980 թվականի փետրվարի 12-ին, ԱՄՆԼոս Անջելես քաղաքի մերձակայքւոմ գտնվող Սանտա-Մոնիկա ավանում։ Մեծացել է իրավաբան հոր՝ Ռալֆ Ռիչիի և անշարժ գույքի գործակալ՝ Սառա Մյորդոքի ընտանիքում։ Ընտանիքի չորս երեխաներից (Ռաֆայելը, Պիան, Դանթեն և Քրիստինան) ամենակրտսերն էր։ Հայրը, մինչ իրավաբանի կարիերային անցնելը, ընտանեկան հոգեբան էր։ Փոքրիկ Քրիստինան հաճախ էր լսում նրա սեանսները և շատ անգամ իր լսած դիալոգները կրկնում էր մոր մոտ։ Ընտանիքը շուտով տեղափոխվում է Նյու Ջերսի, և երբ ապագա դերասանուհին դառնում է 13 տարեկան, ծնողները բաժանվում են։

Ռիչին երբեք չի հաճախել դերասանական վարպետության դասերի։

Ներկայումս ունի իր սեփական կինոպրոդյուսերական ընկերությունը, նաև Ումա Թուրմանի հետ հանդիսանում է Լուի Վիտոն նորաձևության տան դեմքը։

Մասնագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Ռիչին իր առաջին քայլերը ֆիլմարտադրության մեջ արել է 9-ը տարեկանում՝ «Ջրահարսերը» ֆիլմում, որտեղ նա խաղում է Շերի, Բոբ Հոսքինսի և Վայնոնա Ռայդերի հետ։ Ֆիլմի հաջողությունից հետո նրան հրավիրում են նկարահանվել «Ադամսների ընտանիքը» (1991) ֆիլմում։ Հենց այս դերն էլ Ռիչիին դարձնում է ամենահայտնի դեռահաս դերասանուհին։ Երկու տարի անց Քրիստինան նկարվում է ֆիլմի շարունակության մեջ, որը այս անգամ կոչվում է՝ «Ադամսների ընտանեկան արժեքները»։ Նրա առաջին հասուն դերասանական աշխատանքը Էնգա Լիի «Սառցե քամին» ֆիլմն էր։ Ռիչին այստեղ խաղում էր հասուն աղջկա դեր, որը գայթակղում է հարևան երկու տղաներին։ Նրա առավել արժեքավոր աշխատանքներից են Էլիզաբեթ Վուրցելի դերը «Պրոզակի Սերունդը» ինքնակենսագրական ֆիլմում, ցինիկ և մոնիպուլյատոր Դիդիի դերը «Սեքսի հակադրությունը» կատակերգությունում, Թիմ Բարթոնի դերը «Նիրհած հովիտը» միստիկ ֆիլմում։ Վերջինում նա խաղում է Ջոնի Դեփի հետ, որը կյանքում նրա մտերիմ ընկերն է։ Դեփի հետ միասին նրանք հանդես են գալիս նաև Թերենս Գիլիամի «Վախն ու Ատելությունը Լաս Վեգասում» և Սալի Փոթերի «Մարդ, որը լացել էր» ֆիլմերում։ Նրա վերջին արժեքավոր աշխատանքներից է նաև Շարլիզ Թերոնի սիրուհու դերը «Հրեշը» աղմկահարույց ֆիլմում։ Ներկայումս դերասանուհին շարունակում է ակտիվ նկարահանվել ինչպես կոմերցիոն, այնպես էլ անկախ պրոեկտներում։ 2007 թվականին էկրաններ բարձրացավ «Պենելոպե» ռոմանտիկ կատակերգությունը, որտեղ նա խաղում է Ռիզ Ուիզերսփունի և Ջեյմս Մաքվոյի հետ միասին, ի դեպ այս ֆիլմում նա մասնակցել է առանց դերընտրման, նրան առաջարկվել է դերը Ռիզ Ուիզերսփունի կողմից։ Նույն տարում նա Սամուել Լ. Ջեքսոնի հետ նկարահանվել է «Սև օձի հևոցը» դրամայում։ Բացի այդ` նա մասնակցել է «Սպիտակ վարդը» պրոեկտին` խաղալով հայտնի գերմանացի հակաֆաշիստ ակտիվիստ Սոֆի Շոլի դերը, որն իր գործունեության համար մահապատժի էր ենթարկվել նացիստների կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 26-ին Ռիչին ամուսնացավ կինոմատոգրագ Ջեյմս Հիրդեջենի հետ, ում հետ նա 2 տարի հանդիպում էր մինչև ամուսնությունը[4][5]։

տարեթիվըֆիլմի անվանումըբնօրինակի անվանումըհերոսը
1990«Օգնեցեք»HelpՕլիվիա
1990«Դժվար Ճանապարհ»The Hard WayԲոննի
1991«Ադամսների Ընտանիքը»The Addams FamilyՎենդի Ադամս
1993«Գերեզմանոցային ակումբ»The Cemetery ClubՋեսսիկա
1993«Ադամսների Ընտանեկան Արժեքները »Addams Family ValuesՎենդի Ադամս
1995«Կասպեր»CasperԿեյթ
1995«Ժամանակ առ Ժամանակ»Now and Thenերիտասարդ Ռոբերտա Մարտին
1995«Արջի Սարի Գաղտնիքը»The Secret of Bear MountainԲեթ Իսթոն
1996«Սիմփսոնները»The SimpsonsԷրին
1996«Կարոլինայի Սրիկան»Bastard Out of CarolinaԴիդի
1996«Մեծն Թագավորներից Վերջինը»The Last of the High KingsԷրին
1997«Կարմիր Գլխարկը»Little Red Riding HoodԿարմիր Գլխարկը
1997«Այս Վայրի Կատուն»That Darn CatՓեթթի Ռենդալ
1997«Սառցե Քամին»The Ice StormՎենդի Հուդ
1998«Իմ Մահվան Օրը Ես Վաղ Արթնացա»I Woke Up Early the Day I Diedդեռահաս մարմնավաճառ
1998«Սեքսի Հակադրություն»The Opposite of SexԴիդի Թրուիթ
1998«Բաֆֆլո 66»Buffalo '66Լայլա
1998«Վախն ու Ատելությունը Լաս-Վեգասում»Fear and Loathing in Las VegasԼյուսի
1998«Լուսանկարիչը»PeckerՇելլի
1998«Անապատային Ձանձրույթ»Desert BlueԷլի Ջեքսոն
1999«200 Ծխախոտ»200 CigarettesՎել
1999«Տեղ Չկա»No VacancyԼիլիան
1999«Քնած Հովիտը»Sleepy HollowԿատրինա Էնն Վան Թեսել
2000«Պահիր և Պահպանիր»Bless the ChildՉերի Փոսթ
2000«Մարդը, որ Արտասվում էր»The Man Who CriedՍյուզի
2001«Տղա Գնա Գալիս եմ»All Over the GuyԴայանա Ուայքոֆ
2001«Պրոզակի Սերունդը»Prozac NationԷլիզաբեթ Վուրցել
2002«Դդմիկը»PumpkinԿեռոլին Մակ Դաֆֆի
2002«Պրոզակի Սերունդը»Prozac NationԷլիզաբեթ Վուրցել
2002«Միրանդա»MirandaՄիրանդա
2002«Պրոզակի Սերունդը»Prozac NationԷլիզաբեթ Վուրցել
2002«Մալքոլմը ուշադրության կենտրոնում»Malcolm in the MiddleՔելլի
2002«Էլլի Մաքբիլ»Ally McBealԼիզա Բամթ
2003«ԱՆիծվածների Քաղաքը»The GatheringՔեսսի Գռանտ
2003«Էլի Ինչ-որ Մեկը»Anything ElseԱմանդա Չեյզ
2003«Ես Սիրում եմ Քո Աշխատանքը»I Love Your WorkՇեյնա
2003«Հրեշը»MonsterՍելբի Ուոլլ
2005«Մարդակերպները»CursedԷլլի
2005«Ջոուի»JoeyՄերի Թերեզա
2006«Կրքի Անատոմիա»Grey's AnatomyՀաննա Դևիս
2006«Պենելոպե»PenelopeՊենելոպա Ուիլհերն
2006«Սև Օձի Հևոցը»Black Snake MoanՌեա
2006«Քաջերի Տունը»Home of the BraveՍառա Սքիվինո
2008«Սփիդի-Մրցարշավորդը»Speed RacerԹրիքսի
2009«Նյու Յորք, Ես Քեզ Սիրում Եմ»New York, I Love YouԿամիլա
2009«Փրկեք Գրեյսին»Saving Graceօֆիցեր Էբբի Չարլզ
2009«Սիրո Մեջ Բոլոր Միջոցները Արդարացված Են»All’s Faire in LoveՔեյթ
2009«Կյանքից. Հետո»After.LifeԱննա Թեյլոր
2010«Կալիֆորնիական Ռոմանս»California RomanzaԼենա
2010«Ալֆա և Օմեգա»Alpha and OmegaԼիլլի
2011«C.S.I. Հանցագործության Վայրը»CSI։ Crime Scene InvestigationՔերրի
2011«Աստղ Լինելու Համար Ծնվածը»Born to Be a StarՔեթի
2011«Ծաղիկների Կռիվը»War FlowersՍառաբեթ Էլլիս
2012«Լավ Կինը»The Good WifeԹերեզա Դոդդ
2012«Սիրելի Ընկեր»Bel AmiԿլոտիլդա դե Մարել
2012«Արգելափակման Շուրջը»Around the BlockԴինո Չալմերս
2013«Սմուրֆիկները 2 »The Smurfs 2Վեքսի
2014«Մայրերի Օր»Mothers DayՌեբեքա
2014«Լիզի Բորդենը Վերցրեց Կացինը»Lizzie Borden Took an AxLizzie Borden

«Սատուրն» մրցանակաբաշխոթյուն՝ լավագույն դերասանուհի «Կասպեր» և «Քնած Հովիտ» ֆիլմերում խաղացած դերերի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ռիչի» հոդվածին։