Բոբ Հոսկինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոբ Հոսքինսից)
Բոբ Հոսկինս
Հոսկինսը 2009 թվականին
Ծնվել է1942 թվականի հոկտեմբերի 24-ին
ԾննդավայրԲերի Սենթ Էդմենդս, Սուֆոլկ, Անգլիա
Մահացել է2014 թվականի ապրիլի 29-ին (71 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիա
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
Այլ անուն(ներ)Ռոբերտ Ուիլյամս Հոսկինս
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1972—2012
Ամուսին(ներ)Ջեյն Լիվսի և Լինդա Բանվել
Պարգևներ և մրցանակներ

Ռոբերտ Ուիլյամս «Բոբ» Հոսկինս (անգլ.՝ Robert William «Bob» Hoskins; 1942 թվականի հոկտեմբերի 26-ին, Բերի Սենթ Էդմենդս, Սուֆոլկ2014 թվականի ապրիլի 29-ին, Լոնդոն)[2], անգլիացի դերասան, BAFTA-ի և «Ոսկե Գլոբուս»-ի հաղթող։ Նաև արժանացել է Օսկար 1987 թվականին Նիլա Ջորդանի դերի համար։ Հոսկինսը նկարել է չորս ֆիլմ, որից երկուսում եղել է պրոդյուսեր, իսկ մեկում սցենարիստ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ուիլյամ Հոսկինսը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 26-ին Սուֆոլկ վարչաշրջանում։ Նրա մայրը եղել է խոհարար և ուսուցչուհի, աշխատել է Էլսի Լիլիան մանկապարտեզում, նրա հայրը եղել է բեռնատար մեքենայի վարորդ[4][5]։ 15 տարեկանում նա թողնում է դպրոցը և սկսում է աշխատել բենզալցակայարանում բենզին լիցքավորող, որպեսզի մի փոքր թեթևացնի իր ծնողների հոգսը[6]։ Երեք տարի սովորել է, որպես մեխանիկ, սակայն դա նույնպես թողել է[7]։ 1969 թվականին նա պատահաբար հայտնվում է Լոնդոնի «Unity Theatre» թատրոնում և ստանում է մի դեր, նա պետք էր օգներ իրենից մեծ մարդկանց[8]։ 1976 թվականին նա ստանում է կինոֆիլմի իր առաջին դերը՝ «Շարժման մեջ» ֆիլմում[9]։

Լինելով փոքրահասակ, Հոսկինսը գրավում է «Պեննին երկնքից» («Pennies from Heaven») ֆիլմի ղեկավարներին, և հրավիրվում է այդ ֆիլմում դեր խաղալու։ Բացի դրանից նա նաև խաղացել է Լոնդոնի «Երկար և լավ ուրբաթ» («The Long Good Friday», 1980) ֆիլմում։

Հոսկինսը իր դերասանական կարիերան շատ լավ կատարելու համար պարգևատրվում է Բրիտանական BAFTA մրցանակով և Ոսկե Գլոբուս մրցանակով, որպես ամենալավ տղամարդու կատարած դեր՝ «Մոնա Լիզա» ֆիլմում խաղացած դերով։ 1995 թվականին նա նկարել է էլի մի ֆիլմ «Ծիածան» անվանումով[8]։

Համաշխարհային հայտնություն նրան բերել են Ռոբերտ Զեմենիսի նկարահանած Ով է դավել Ռոջեր ճագարին ֆիլմում իր դերը և առաջին համակարգչային ֆիլմի՝ «Մարիո եղբայրները» ֆիլմում իր կերտած դերերը[10]։

Նրա մյուս լավագույն դերերն են՝ «Դենի շղթայված շուն» ռեժիսոր Լուի Լետերեի կողմից նկարահանված։ Նկարահանվել է նաև «Մեռնող աղոթք» և «Ջրահարսները» ֆիլմերում[11]։

Նրա ճանաչված դերը համարվում է «Կոթոնների ակումբը» ֆիլմում իր կերտած գանգսթերի դերը, նաև ավելի սիրված ու ճանաչված է «Պատը» ֆիլմում իր կերտած դերը։

Նրա կյանքի վերջին տարիներին Հոսկինսը շատ ծանր էր տանում իր հիվանդությունը։ 2011 թվականի աշնանը բժիկները նրա մոտ հայտնաբերում են Պարկինսոնյան հիվանդություն և դրանից մեկ տարի անց 2012 թվականին նա ավարտում է իր դերասանական կարիերան[12]։ 2014 թվականի ապրիլի 29-ի գիշերը 71-ամյա Հոսկինսի կյանքը ավարտվում է, թոքերի բորբոքման պատճառով[13][14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 — «Ջրահարսները»
  • 1990 — «Վերանորոգված սիրտ»
  • 1991 — «Մտերմիկ ընկերը» — Բերիյա
  • 1991 — «Կրյուկ նավապետը» / Hook
  • 1991 — «Սպասելու ժամերը և հսկա ձուկը»
  • 1991 — «Վդրեբեզգի» / Shattered
  • 1992 — «Հանգյուցալը»
  • 1992 — «Կապույտ սառույց»
  • 1993 — «Մարիո սուպերեղբայրները» / Super Mario Bros.
  • 1995 — «Բալտո» / Baltoբադի ձայնը
  • 1995 — «Նիկսոն» / NixonԳուվեր Ջոն Էդգար
  • 1995 — «Ծիածան» / RainbowՖրենկ Բեյլի
  • 1996 — «Մայկլ»
  • 1996 — «Գաղտնի ագենտը»
  • 1998 — «Ճակատագրական կրակոց»
  • 1998 — «Կուզինա Բեթա» / Կրեվել
  • 1998 — «Սպիտակ գետի տղան»
  • 1999 — «Ֆելիցիի արկածները» / Felicia’s Journey
  • 1999 — «Ջեկ նավապետը» /Captain Jack
  • 1999— «Դեվիդ Կոպերֆիլդ» / David Copperfield

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 — «Ամիկյան կույսը»
  • 2000 — «Հպարտության սիրուհին»
  • 2000 — «Վերջին ասպետը»
  • 2001 — «Թշնամին դռան մոտ»
  • 2001 — «Վերջին ցանկություն»
  • 2001 — «Անհետ աշխարհ»
  • 2002 — «Աղախինը»
  • 2002 — «Քնած բառարան»
  • 2002 — «Այնտեղ, որտեղ ապրում են էսկիմոսները»
  • 2003 — «Առյուծի գլխում»
  • 2003 — «Բարի հայրիկ»
  • 2004 — «Ծովի ափին»
  • 2005 — «Օրիորդ Հենդերսոնը ներկայացնում է»
  • 2005 — «Դեննի շղթայված շունը»
  • 2005 — «Ապրիր»
  • 2005 — «Մասկիի որդին»
  • 2006 — «Փարիզ ես քեզ սիրում եմ»
  • 2007 — «Օրենքից դուրս տարածք»
  • 2008 — «Դատաստանի օրը»
  • 2008 — «Պինոկիո» / Pinocchio
  • 2009 — «Սուրբ ծննդյան պատմություն» / A Christmas Carol

2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Դագենհամեյում արվածը»
  • 2011 — «Ուիլ»
  • 2012 — «Սպիտակաձյունիկը և որսորդը»

Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20180312083520/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1997.76.0.html
  2. «Twitter / BBCBreaking: Actor Bob Hoskins has died». Twitter.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  3. Умер британский актёр Боб Хоскинс — Интерфакс
  4. Bob Hoskins Biography (1942-)
  5. Bob Hoskins: 'The Method? Living it out? Cobblers!' | Film | The Guardian
  6. Ъ — Умер Боб Хоскинс
  7. Bob Hoskins interview: 'My own mum wouldn’t call me pretty' — Telegraph
  8. 8,0 8,1 Скончался британский актёр Боб Хоскинс — Газета. Ru | Культура
  9. Актер Боб Хоскинс умер в Великобритании — Росбалт.ру
  10. «Guinness World Records Gamer's Edition — Nintendo Records». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. Բոբ Հոսկինս (20). «Ֆիլմեր Բոբ Հոսկինս». ZFILM.
  12. «Боб Хоскинс завершил карьеру из-за болезни Паркинсона». Lenta.ru. 9 августа, 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  13. Lenta.ru: Культура: Кино: Скончался актёр Боб Хоскинс
  14. Британский актёр Боб Хоскинс скончался от пневмонии — BBC Russian — Лента новостей
Տարի Շնորհում Կատեգորիա Աշխատանք Արդյունքները
1987 Ոսկե Գլոբուս Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն տղամարդու դեր Մոնա Լիզա Հաղթանակ
1989 Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն տղամարդու դեր Ով է դավել Ռոջեր ճագարին Առաջադրված
2006 Պարգևատրվում է «Ոսկե Գլուբուս»-ով, որպես լավագույն երկրորդական տղամարդու դեր Օրիորդ Հենդերսոնը ներկայացնում է Առաջադրված
1979 BAFTA Լավագույն տղամարդու դեր Պեննին երկնքից Առաջադրված
1982 BAFTA Լավագույն տղամարդու դեր Երկար և լավ ուրբաթ Առաջադրված
1984 Պարգևատրվում է BAFTA-ով, որպես լավագույն երկրորդական տղամարդու դեր Պատվավոր հյուպատոս Առաջադրված
1987 Լավագույն տղամարդու դեր Մոնա Լիզա Հաղթանակ
1987 Օսկար Լավագույն տղամարդու դեր Մոնա Լիզա Առաջադրված
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Հոսկինս» հոդվածին։