Պենելոպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ոդիսևս և Պենելոպե» (նկարիչ՝ Ֆրանչեսկո Պրիմատիչիո, 1563թ.)

Պենելոպե, Ոդիսական դյուցազներգության հերոսուհի, Իկարիոսի դուստրը, Ոդիսևսի կինը, Տելեմաքոսի մայրը։ Ամուսնու քսանամյա բացակայության ընթացքում մերժել է իր ձեռքը խնդրող բոլոր փեսացուներին։ Նրանց խոստանալով ամուսին ընտրել միայն իր սկեսրայր Լայերտեսի պատանքը գործելուց հետո՝ Պենելոպեն գիշերները քանդել է ցերեկվա գործածը։ Երբ փեսացուները բացահայտել են խաբեությունը, Պենելոպեն համաձայնել է ամուսնանալ այն մարդու հետ, ով Ոդիսևսի աղեղով կհաղթի նետաձգության մրցույթում. Պենելոպեն հուսով էր, որ ոչ ոք չի կարող ձգել այդ դյուցազնական աղեղի լարը։ Իսկ երբ Ոդիսևսը կոտորել է փեսացուներին, Պենելոպեն ճանաչել է նրան։

Պենելոպե անվանումը դարձել է կնոջ հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ։ Հետագա առասպելազրույցների համաձայն՝ Պենելոպեն ամուսնացել է Ոդիսևսի և կախարդուհի Կիրկեի որդու՝ Տելեգոնոսի հետ։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ Ոդիսևսի բացակայության ընթացքում Պենելոպեն Հերմեսից ծնել է Պանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png