Սատուրն (մրցանակ)
Սատուրն (մրցանակ) | |
---|---|
Տեսակ | կինոմրցանակ և մրցանակների խումբ |
Ենթատեսակ | պարգև |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1972 |
Պարգևադրող | Academy of Science Fiction? |
Կայք | saturnawards.org(անգլ.) |
«Սատուրն» (անգլ.՝ Saturn), ամերիկյան մրցանակ, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի (անգլ.՝ Academy of Science Fiction, Fantasy & Horror Films) կողմից։ Այն տրվում է 1972 թվականից Ակադեմիայի անդամների քվեարկության հիման վրա, որին մասնակցությունը որոշակի վճարի դիմաց բաց է բոլորի համար[1]։ Մրցանակի հիմնադիրը դոկտոր Դոնալդ Ա․ Ռիդն է (1935-2001)։
Սկզբում մրցանակը կոչվում էր «Ոսկե ոլորան» (անգլ.՝ «Golden Scroll»)։ 1991 թվականից մրցանակը շնորհվում է հեռուստատեսային սերիալների, իսկ 2000 թվականից՝ նաև DVD թողարկումների համար։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ (անգլ.՝ Best Science Fiction Film)
- Լավագույն ֆենտեզի ֆիլմ (անգլ.՝ Best Fantasy Film)
- Լավագույն սարսափ ֆիլմ (անգլ.՝ Best Horror Film)
- Լավագույն արկածային ֆիլմ, մարտաֆիլմ կամ թրիլլեր (անգլ.՝ Best Action/Adventure/Thriller Film)
- Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ (անգլ.՝ Best Animated Film)
- Լավագույն ֆիլմ օտար լեզվով (անգլ.՝ Best International Film)
- Լավագույն դերասան (անգլ.՝ Best Actor)
- Լավագույն դերասանուհի (անգլ.՝ Best Actress)
- Լավագույն երկրորդ պլանի դերասան (անգլ.՝ Best Supporting Actor)
- Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (անգլ.՝ Best Supporting Actress)
- Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի (անգլ.՝ Best Performance by a Younger Actor)
- Լավագույն ռեժիսուրա (անգլ.՝ Best Direction)
- Լավագույն սցենար (անգլ.՝ Best Writing)
- Լավագույն երաժշտություն (անգլ.՝ Best Music)
- Լավագույն բեմական հագուստ (անգլ.՝ Best Costume)
- Լավագույն դիմահարդարում (անգլ.՝ Best Make-up)
- Լավագույն հատուկ էֆեկտներ (անգլ.՝ Best Special Effects)
- Լավագույն մոնտաժ (անգլ.՝ Best Editing)
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն հեռուստասերիալ՝ նկարահանված հեռուստահեռարձակման համար (անգլ.՝ Best Network Television Series)
- Լավագույն հեռուստասերիալ՝ նկարահանված մալուխային հեռուստատեսության համար (անգլ.՝ Best Syndicated/Cable Television Series)
- Լավագույն հեռուստաբեմադրում (անգլ.՝ Best Television Presentation)
- Լավագույն հեռուստատեսային դերասան (անգլ.՝ Best Actor on Television)
- Լավագույն հեռուստատեսային դերասանուհի (անգլ.՝ Best Actress on Television)
- Երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասան (անգլ.՝ Best Supporting Actor on Television)
- Երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասանուհի (անգլ.՝ Best Supporting Actress on Television)
- Հեռուստատեսային շարքի լավագույն հյուրային դեր (անգլ.՝ Best Guest Starring Role on Television)
Ընտանեկան տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Release (film))
- Լավագույն հատուկ DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Special Edition Release)
- Դասական ֆիլմի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Classic Film Release)
- Լավագույն DVD հավաքածու (անգլ.՝ Best DVD Collection)
- Հեռուստասերիալների լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Television Release)
- Դասական հեռուստատեսային շարքի լավագույն DVD թողարկում (անգլ.՝ Best DVD Television Release)
Հատուկ մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոյում ունեցած ներդրման համար
- Երիզատեսի համար
- Կարիերայի նվաճումների համար
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 15-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» (13 պարգև 1978, 1-1997, 1-2005)
- 11-«Ավատար» (10-2010, 1-2011)
- 9-«Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը, (8-2004, 1-2005)
- 8-«Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» (7-1982, 1-2004)
- 6-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը» (5-1984, 1-2005), «Ինտերստելլար» (6-2015), «Իքս մարդիկ (ֆիլմ)» (6-2001)
Ֆիլմ նոմինանտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 20-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» (17 անվանակարգ, 1978 թվական, 1-1997, 1-2005, 1-2012 թվականներ)
- 15-«Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» (13-2004, 1-2005, 1-2012)
- 12-«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը» (10-1984, 1-2005, 1-2012), «Խավարի ասպետը (ֆիլմ)» (12-2009), «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» (10-2003, 1-2004, 1-2012), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» (10-2000, 1-2002, 1-2012)
Սերիալ դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 13-«Կորուսյալները (հեռուստասերիալ)» (2 պարգև 2005, 3-2006, 4-2008, 1-2009, 3-2010)
- 12-«Ամբողջ ծանրությամբ» (2-2010, 1-2011, 3-2012, 3-2013, 3-2014)
- 11-«Քայլող մեռյալները (հեռուստասերիալ)» (1-2011, 2-2012, 2-2013, 3-2014, 3-2015)
Սերիալ նոմինանտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 54-«Կորուսյալները (հեռուստասերիալ)» (5 անվանակարգեր 2005 թվականին, 7-2006, 7-2007, 8-2008, 12-2009, 9-2010, 6-2011)
- 33-«Դեքստեր (հեռուստասերիալ)» (4-2007, 5-2008, 4-2009, 5-2010, 3-2011, 4-2012, 5-2013, 3-2014)
- 32-«Սմոլվիլի գաղտնիքը»(6-2002, 5-2003, 5-2004, 5-2005, 7-2006, 2-2007, 2-2011)
- 30-«Աստղային դարպասներ։ ԱԳ-1» (2-1998, 2-1999, 3-2000, 4-2001, 4-2002, 2-2003, 4-2004, 4-2005, 3-2006, 1-2007, 1-2008)
- 27-«Ամբողջ ծանրությամբ» (2-2009, 5-2010, 5-2011, 6-2012, 4-2013, 5-2014)
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սատուրն»-ի կազմակերպիչներին հաճախ քննադատում են անվանակարգերում ֆիլմերի անտրամաբանական բաշխման համար։ Նշվում է, որ ժանրային կատեգորիաներում, հատկապես «ֆենտեզի» կատեգորիայում, հաճախ առաջադրվում և պարգևատրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք կապված չեն տվյալ ժանրի հետ[2][3][4]։ Մրցանակը նաև մեղադրվում է Օսկարին ընդօրինակելու, ավելորդ թվով անվանակարգերի և ակնհայտ ոչ գեղարվեստական ֆիլմերի ներգրավման մեջ[5][6][7]։
Մյուս կողմից, ոմանք[8] «Սատուրն» մրցականը անվանում են հուսադրում գիքերի, «Օսկարի» ժյուրիի «սխալների ուղղող»[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Saturn Awards Membership Application
- ↑ Nathaniel Rogers. «Nominations for Everyone!» — Saturn Awards. The Film Experience, February 26, 2014
- ↑ Natalie Zutter. It’s About Time the Saturn Awards Introduced a Superhero Category. Tor.com, Feb 22, 2013
- ↑ Мир фантастики. Премия «Сатурн»: история и скандалы
- ↑ Myles McNutt. What’s my Genre Again?: The In(s)anity of the Saturn Awards. Cultural Learnings, February 19, 2010.
- ↑ Thomas M. Sipos. Saturn Awards Betray Horror. Horror Magazine, 1997
- ↑ Francisco Salazar. Saturn Awards 2015 Date & Nominations. Latinpost, Mar 05, 2015
- ↑ «Saturn Award nominations prove they are the geekiest». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Saturn Awards Correct Oscar Errors
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սատուրն» մրցանակի պաշտոնական կայքը (անգլ.)
- «Սատուրն» մրցանակը(անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատուրն (մրցանակ)» հոդվածին։ |
|