Դեքստեր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեքստեր
Dexter
ԺանրԴրամա, դետեկտիվ, թրիլեր
ՍտեղծողՋեյմս Մանոս Փ.
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀիմքDarkly Dreaming Dexter?
Լեզուանգլերեն, իսպաներեն[1]
ՌեժիսորՄայքլ Կուեստա, Թոնի Գոլդուին, Robert Lieberman?, Սթիվ Շիլլ, Adam Davidson?, Քիթ Գորդոն, Marcos Siega? և Jeremy Podeswa?
Գլխավոր
դերերում
Մայքլ Քարլայլ Հոլլ, Ջենիֆեր Քարպենտեր, Դեյվիդ Զայաս, Ջեյմս Ռեմար, Սի Էս Լի
ԵրաժշտությունԴենիել Լիխտ
Պատմվածքի վայրՄայամի և Լոս Անջելես
Գեղարվեստական աշխարհDexter universe?
Նկարահանման վայրՄայամի և Sunset Gower Studios?[2]
Եթերաշրջանների քանակ8
Սերիաների քանակ96
Էկրաններին էհոկտեմբերի 1, 2006[3]-ից հոկտեմբերի 1, 2006
ՀեռուստաալիքShowtime,
ԸնկերությունJohn Goldwyn Productions
The Colleton Company
Clyde Phillips Productions
801 Productions
Devilina Productions
Showtime Networks
ԴիստրիբյուտորCBS Television Distribution, Նեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
Ձայնի ձևաչափDolby Digital
Պարգևներ
ՀաջորդDexter: New Blood?
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

«Դեքստեր» (անգլ.՝ Dexter) դետեկտիվ, դրամա և թրիլեր ժանրի ամերիկյան հեռուստասերիալ է՝ նկարահանված Ջեֆրի Լինդսիի «Դեքստերի մութ երազները» վեպի հիման վրա (անգլ.՝ «Darkly Dreaming Dexter»): Հեռուստասերիալի ցուցադրությունը մեկնարկել է 2003 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Showtime հեռուստաալիքով, և ցուցադրվել է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 22[4]։ Ֆիլմը բաղկացած է 8 եթերաշրջաններից և ընդհանուր 96 սերիաներից։ Ֆիլմի դեպքերը զարգանում են ԱՄՆ-ում՝ Դեքստեր Մորգանի (Մայքլ Ք. Հոլլ) կերպարի շուրջ, ով սերիական մարդասպան է, որն աշխատում է Մայամիի ոստիկանությունում՝ որպես դատաբժշկական փորձագետ` արյան հետքերի գծով։

Հեռուստասերիալը բազմիցս առաջադրվել է տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ Emmy Award, IGN, Satellite Award և Saturn Award կինոարտադրության մրցանակաբաշխություններում։ Հեռուստասերիալը նաև ենթարկվել է քննադատության տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ընտանեկան և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Parents Television Council կազմակերության կողմից՝ ֆիլմում դաժանության և հակաբարոյական տեսարանների համար[5] 2013 թվականի ապրիլին Showtime-ը հայտարարեց, որ 8-րդ եթերաշրջանը կլինի վերջինը[6]։

Մայքլ Ք. Հոլլ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեքստեր» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է «Showtime» հեռուստաալիքով 2006 թվականի հոկտեմբերի 1-ին. Հեռուստասերիալը ստացել է բարձր գնահատականներ և ընդունվել է կինոքննադատների կողմից և, արդյունքում, արժանացել է «Emmy» թվով 2 մրցանակի տեխնիկական նոմինացիաներում և դարձել է բանավեճերի առարկա ֆիլմի բովանդակության պատճառով։ Հեռուստասերիալի վերախմբագրված տարբերակը թողարկվել և ցուցադրվել է «CBS» հեռուստաընկերության եթերում՝ 2008 թվականի փետրվարի 17-ին, որն էլ վերջ դրվեց հեռուստաընկերության եթերային ճգնաժամին, որն առաջացել էր 2007-2008 թթ. ԱՄՆ-ի Սցենարիստների Գիլդիայի գործադուլի հետևանքով։

Ներածական հոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ներածական հոլովակն իրենից ներկայացնում է մոնտաժային աշխատանք, որտեղ ներկայացվում է Դեքստերի կյանքի առավոտվա տեսարանը։ Հոլովակում Դեքստերը կատարում է իր ամենօրյա գործողությունները (սափրվել, ատամները մաքրել, նախաճաշ պատրաստել), սակայն հոլովակը նկարահանված է այնպիսի ռակուրսից, որ տեսողական արտացոլում է Դեքստերի մութ էությունը։ Հեռուստաքննադատ Ջիմ Էմերսոնը նշում է. «Ներածական հոլովակն առաջին իսկ անգամից տեսնելուց հետո այն ձեզ կտա այն ամենը, ինչ պետք է իմանալ կերպարի մասին[7]։

Հեռուստասերիալի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլի Բենց, Դեյվիդ Զայաս, Մայքլ Ք. Հոլլ և Սի Էս Լի
Դեյվիդ Զայաս, Լորեն Վյելեզ և Էրիկ Քինգ

Հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերներ էին Դենիել Սերոնը և Ֆիլիփս Քլայդը. Երկրորդ եթերաշրջանից Սերոնը թողնում է նախագիծը։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարեկան հասակում Դեքստեր Մորգանը (Մայքլ Ք. Հոլլ), ով ականատես է լինում իր մոր դաժան արյունոտ սպանությանը, որդեգրվում է Մայամիի ոստիկան Հարրի Մորգանի (Ջեյմս Ռեմար) կողմից։ Հարրի Մորգանը ժամանակին նկատում է երեխայի սոցիոպատիկ հակումները և սովորեցնում է Դեքստերին իր՝ սպանության հանդեպ աճող անհագ ցանկությունն օգտագործել օգտակար գործում. սպանել միայն նրանց, ովքեր դրան արժանի են, ովքեր կարողացել են խուսափել արդար դատաստանից՝ օրենքում բացերի առկայության կամ ոչ բավարար փաստերի առկայության պատճառով։ Դեքստերն աշխատում է Մայամիի ոստիկանական դեպարտամենտում՝ որպես դատաբժշկական փորձագետ, մասնագիտացված արյան հետքերի վերլուծության գործում։ Հարրիի տված հրահանգներին համապատասխան՝ Դեքստերը արհեստականորեն իմիտացնում է մարդկային էմոցիաները, որպեսզի չառանձնանա շրջապատից։ Ամբողջ սերիալի ընթացքում Դեքստերի հիշողությունների տեսքով ցուցադրվում է, թե ինչպես է Հարրին սովորեցնում Դեքստերին նորմալ մարդկային դրսևորումներին, իսկ Դեքստերն, իր հերթին, անվերապահորեն հետևում է հրահանգներին՝ անվանելով այն «Հարրիի օրենսգիրք»։ Օրենսգրքի համաձայն՝ Դեքստերի զոհերը հիմնականում մարդասպաններ են։ Դեքստերը սպանություն կատարելու որոշումն ընդունում է միայն այն դեպքում, եթե իր համար ապացուցված է ապագա զոհի մեղքը՝ անհերքելի փաստերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dexter (TV Series 2006-2013) - IMDb
  2. http://www.imdb.com/title/tt0773262/locations?ref_=tt_dt_dt
  3. 3,0 3,1 Fernsehserien.de (գերմ.)
  4. Andy Ruddock (2013 թ․ սեպտեմբերի 21). «Vale Dexter, the serial killer who changed the face of TV violence». The Conversation Australia. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. Winter, Tim (2008 թ․ հունվարի 30). «"Don't Let CBS Bring a Violent Premium Cable Show About a Serial Killer to Broadcast TV"». Parents Television Council. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  6. Ausiello, Michael (2013 թ․ ապրիլի 18). «"Dexter's Done: Showtime Confirms Season 8 Will Be Long-Running Drama's Last"». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  7. Emerson, Jim (2007 թ․ հոկտեմբերի 20). «"Dexter: Putting it together"». Roger Ebart.