Իքս մարդիկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Իքս մարդիկ
X-Men
X-Men movie logo.png
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր մարտաֆիլմ[1][2][3][4][5][6], մարտաֆիլմ թրիլեր, blockbuster, ֆիլմ սուպերհերոսների մասին[7], ֆանտաստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Հիմք Իքս մարդիկ
Թվական հուլիսի 13, 2000[8][9] և օգոստոսի 31, 2000[10]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Բրայան Սինգեր[1][2][3][11][12][13][4][14][5][15]
Պրոդյուսեր Լոռեն Ղուլեր Դոններ[15] և Ralph Winter[15]
Սցենարի հեղինակ Դեյվիդ Հեյթեր, Ստեն Լի, Բրայան Սինգեր[15], Ջեք Կյորբի և Թոմ Դեսանտո[15]
Դերակատարներ Պատրիկ Ստյուարտ[3][11][12][13][4][16][14][5][15][6], Յան Մաքկելեն[3][12][13][4][16][14][5][15][6], Հոլի Բերի[1][3][12][4][16][14][5][15], Ջեյմս Մարսդեն[1][3][12][4][16][14][5][15], Բրյուս Դևիսոն[3][12][4][16][14], Ռեբեկա Ռոմեյն[3][12][4][16][14][15], Ռեյ Պարկ[3][4][16][14][15], Աննա Պեքուին[1][3][12][13][4][16][14][5][15], Tyler Mane[1][3][12][4][16][14][15], Շոն Էշմոր[3][16][14], Հյու Ջեքման[3][11][12][4][16][14][5][15][6], Ֆամկե Յանսեն[3][12][4][16][14][5][15], Sumela Kay[3][16][14], Ստեն Լի[3][16], Matt Weinberg[16], Daniel Vivian[16], Q10314018?, Wolfgang Müller[16], Kevin Rushton[16], Scott Leva[16], Դեյվիդ Հեյթեր[16][14], Թոմ Դեսանտո[16], Daniel Magder[16], Shawn Roberts[3][16], George Buza[16], Gary Goddard[16], Doug Lennox[16], Dan Duran[16] և Aron Tager[16]
Օպերատոր Newton Thomas Sigel
Երաժշտություն Մայքլ Քեյմեն
Մոնտաժ Սթիվեն Ռոզենբլում, John Wright և Քևին Սթիթ
Պատմվածքի վայր Նյու Յորք, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Լեհաստան
Նկարահանման վայր Նյու Յորք, Տորոնտո, Համիլտոն, Casa Loma և Օնտարիո
Կինոընկերություն 20th Century Fox[13], Marvel Entertainment և Bad Hat Harry Productions
Տևողություն 100 min րոպե
Հաջորդ Իքս-մարդիկ 2

«Իքս մարդիկ»անգլ.՝ X-Men-2000 թվականի ֆանտաստիկ բայեվիկ ֆիլմ, մուտանտ-մարդկանց մասին` նկարահանված համանուն կոմիքսի դրվագների հիման: Ֆիլմի ռեժիսորը Բրայեն Սինգերն է, գլխավոր դերերը խաղում են Պատրիկ Ստյուարտը, Յան Մաքկելենը, Հյու Ջեքմանը, Հոլի Բերին, Ֆամկե Յանսենը, Ջեյմս Մարսդենը, Բրյուս Դևիսոնը, Ռեբեկա Ռոմեյնը, Աննա Պէկուինը, Թեյլեռ Մեյնը, Ռեյ Պարկը[17]: Ֆիմը նկարահանվել է 20th Century Fox ընկերության օգնությամբ և համաշխարհային ծրագրով հավաքել է 296 մլն դոլլար[18]: Համարվում է Իքս մարդիկ ֆիլմաշարի առաջին ֆիլմը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին Լեհաստանում: Վարշավյան գետտոյում եվրոպացի մի տղա` Էրիկ Լենշեր անունով, ծնողների հետ բաժանման ընթացքում անելանելիության և հուսահատության գիրկն ընկած կորացնում է վիթխարի մետաղե դարպասները:

Կարճ ապագա: Երիտասարդ Մարին իր առաջին համբույրի ժամանակ դիպչում է տղային և նա տապալվում է գետնին` տանջվելով ջղաձգությունների պատճառով: Իսկ 3 շաբաթ անց, կոմայից դուրս չգալով, մահանում է հիվանդանոցում:

Սրանք միայն գենետիկական մուտացիաների 2 օրինակներ են, որոնք անվանվում են «Իքս գեներ» և փոխանցնվում են սեռական ճանապարհով, բայց այդ ֆենոմենալ դեպքերը հաջորդական դարձան այն իրադարձությունից հետո, որոնք ի վերջո փոփոխեցին մարդկանց գիտակցությունը և աշխարհի սոցիալական վիճաակը:

Գիտնականերն արդեն ապացուցել են մուտացաների թվաքանակի աճման փաստը վերջին տարիների ընթացքում, որոնց արդյունքում սկսել են հայտնվել արտասովոր ունակություններով օժտված մարդիկ: Հայտնի գիտնական, ինչպես նաև մուտանտ պրոֆեսոր Չարլզ Կսավյերը մասնագիտացել էր օժտված երեխաների համար դպրոցում` «Իքսերի առանձնատնում», որտեղ նա գաղտնի մարզում էր մուտանտների խմբի`կազմված աշակերտներից, որոնք դեռ նոր էին սովորում կառավարել իրենց արտասովոր ունակություները, և նրանց ուսուցիչներին, որոնք արդեն փորձառու մուտանտներ էին: Այդ նույն ժամանակ ամերիկական սենատը սենատոր Ռոբերտ Կելլիի հանձնարարությամբ օրենք է ընդունում, որպեսզի ցուցակագրեն մուտանտներին և նրանց հնարավորությունները, նպատակ ունենալով բացահայտել հատկապես վտանգավոր ներկայացուցիչներին: Մուտացիայի ֆենոմենությունը քննարկվել է անգամ ՄԱԿ-ի հերթական նստաշրջանի ժամանակ:

Մարին, իր նոր ունակություններից վախեցաց, փախչում է հարազատ տնից դեպի Ալբերտա նահանգի(Կանադա) հյուսիսային հատված` հույս ունենալով Երկրի վրա գտնել ավելի քիչ մարդաշատ վայր, որպեսզի այլևս ոչ ոքի վնաս չպատճառի: Նա միշտ ձեռնոցներ է կրում, այնպես ինչպես նրա օրգանիզմը դիպչելով ինչ-որ բանի մահացու տանճանքներ է հասցնում: Մարին, ով զգուշության համար «Ռոուգ» մականունն է վերցրել, կանգ է առնում մի խորտկարանում, որպեսզի ճաշի, հանկարծ հանդիպում է այնպիսի մենակյաց-մուտանտի, ինչպես Լոգանը, «Կուղխ» մականունով: Նրա ունակությունները կայանում են նրանում, որ վերականգնվողական հնարավուրություններ ունի,և ցանկության դեպքում իր ձեռքի մկաններից կարող է 3 շեղբով դուրս քաշել մետաղե ալմաստ:

Լոգանն ու Ռոուգը անտառի ձմեռային ճանապարհով անցնելիս անախորժությունների են հանդիպում` նրանց փորձում է բռնել մի մուտանտ, որի հնարավորությունները Լոգանին հիշեցնում են Սրաատամին: Պարզ չե, թե ինչպես է ավարտվում ընդհարումը, բայց Լոգանին փրկում է այդտեղից ոչ հեռու գտնվող պրոֆեսոր Կսավյերի մուտանտների խումբը, որոնց մեջ էին նաև Սկոթ Սամմերսը և Փոթորիկը:

Այսպես Լոգանն ու Ռոուգը հայտնվում են Չարլզ Կսավյերի յուրահատուկ տուն-դպրոցում, որը տեղակայված էր Նյու Յորքի նահանգներից մեկի խուլ վայրերում:

Այստեղ երիտասարդ մուտանտները իրենց նմանների աշխարհում են հայտնվում, ամենաշնորհալիները պրոֆեսոր Կսավյերին օգնում են ոչ միայն նոր մուտանտ-երեխաներ գտնել, այլև դիմադրել Մագնիտոյին. հենց այն նույն եվրոպացի տղային` Վարշավյան գետտոյից, ով մի քանի տարվա մարզումներից և մետաղների ֆիզիկական հատկություններն ուսումնասիրելուց հետո, ամբողջովին բացահայտել էր իր տաղանդը: Արդեն տարեց Էրիկ Լենշերը համարում էր, որ մարդկանց ու մուտանտների միջև պայքարն անխուսափելի է, չէ որ մարդիկ էվոլյուցիայի շղթայում ամենաստորին խումբն են կազմում, ովքեր խանգարում են մուտանտ-մարդկանց ազատությանը: Նա հնարավորինս փորձում է արագացնել այդ պատերազմի սկիզբը, և հենց այդ պատճառով դիմակայում է Չարլզ Կսավյերի այն բոլոր ձեռնարկումներին, որտեղ նա փորձում է վերացնել հասարակ մարդկանց վախն ու լարվածությունը մուտանտների նկատմամբ: Մագնիտոն համախոհների ջոկատ է համախմբել: Նա չի հավատում, որ մարդիկ և մուտանտները երբևէ կարող են խաղաղ ապրել, և պլան է մշակել, մեկընդմիշտ ազատվել այդ դիմակայությունից:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հյու Ջեքման Լոգան/Կուղխ
Պատրիկ Ստյուարտ պրոֆեսոր Չարլզ Կսավյեր
Յան Մաքկելեն Էրիկ Լենշեր/Մագնետո
Աննա Պեկուին Մարի/Ռոուգ
Ֆամկե Յանսսեն Ջինա Գրեյ
Ջեյմս Մարսդեն Կիկլոպ
Հոլի Բերի Օրորո Մոնրո/Փոթորիկ
Տեյլեռ Մեյն Սրաատամ
Ռեյ Պարկ Դոդոշ
Ռեբեկա Ռոմեյն Միստիկ
Բրյուս Դևիսոն սենատոր Ռոբերտ Կելլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=25518.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0120903/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 http://www.filmaffinity.com/en/film763429.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 http://www.ofdb.de/film/1785,X-Men
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.moviejones.de/index.php?mjpage=30&fid=24
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.metacritic.com/movie/x-men
  7. http://www.alibris.com/search/movies/upc/024543062936
  8. http://www.britannia.org/Film/filmdetails/00000162
  9. http://www.nndb.com/films/802/000034700/
  10. Person Profile // Internet Movie Database — 1990.
  11. 11,0 11,1 11,2 http://www.interfilmes.com/filme_14773_X.Men.O.Filme-(X.Men).html
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 http://www.cinematografo.it/cinedatabase/film/x-men/37088/
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://stopklatka.pl/film/x-men-2000
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 http://www.bbfc.co.uk/releases/x-men-film
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 http://www.cineol.net/pelicula/369_X-Men
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 http://www.imdb.com/title/tt0120903/fullcredits
  17. http://www.imdb.com/title/tt0120903/fullcredits#cast
  18. http://www.boxofficemojo.com/movies/?id=xmen.htm