Պրոֆեսոր Իքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոֆեսոր Իքս
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍթեն Լի
Դերակատար / ՁայնՊատրիկ Ստյուարտ և Ջեյմս Մաքէվոյ
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men, Giant-Size X-Men #1?, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, X-Men Legends?, X-Men Legends II: Rise of Apocalypse, Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ, Իքս-մարդիկ։ Առաջին դաս, Կուղխ, Լոգան՝ Կուղխ, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Դեդփուլ 2, Spider-Man 2: Enter Electro, X-Men: Mutant Academy? և X-Men: Mutant Academy 2?
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Charles Francis Xavier
Տեսակմուտանտ, կինոհերոս և անիմացիոն կերպար
Սեռարական
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Առողջական վիճակԱլցհայմերի հիվանդություն[1]
ԶբաղմունքԴասղեկ և գիտնական
ԱմուսինLilandra Neramani?
Ծնողներհայր՝ Brian Xavier?, մայր՝ Sharon Xavier?
ԵրեխաներLegion?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ
Հատուկ ուժեր և ունակություններ
memory manipulation? և Հեռազգացություն

Պրոֆեսոր Իքս (անգլ.՝ Professor X), իրական անունը՝ Չարլզ Քսավյե (Քսավյեր, Զավյե), «Marvel Comics» կոմիքսների հրատարակության սուպերհերոս կերպար, որը հայտնի է որպես Իքս մարդկանց առաջնորդ և հիմնադիր։ Ստեղծվել են գրող Սթեն Լին և նկարիչ Ջեք Քիրբին, նա հայտնվել է Իքս մարդկանց առաջին թողարկման մեջ (1963 թվականի սեպտեմբեր)։

Կոմիքսների պատմության ողջ ընթացքում Քսավյեն ստորին վերջույթների պարալիզացմամբ հաշմանդամություն ունի։ Բայց նա այդ բացթողումը լրացնում է հզորագույն ինտելեկտով և տելեպատիկ ունակություններով։ Պրոֆեսորը տեղեկություն ընդունելու գերմարդկային ունակությամբ գիտական հանճար է։ «Marvel» աշխարհում նա գենետիկայի, մուտացիաների և փսիոնիկայի առաջատար մասնագետ է, և բացի այդ ունի գենետիկի, կենեսաֆիզիկոսի, հոգեբանի և մարդաբանի գիտական աստիճան։

Քսավյեի դիրքորոշումն է խաղաղ ճանապարհով մուտանտների իրավունքների պաշտպանությունը, մուտանտների և մարդկանց համատեղ գոյատևելու ճանապարհների որոնումները, նաև հասարակության պաշտպանությունը՝ մուտանտ խռովարարներից, որոնց մեջ է նաև Պրոֆեսորի հին ընկեր՝ Մագնետոն։ Քսավյեն հիմնել է Շնորհալի պատանիների համալսարանը (հետո անվանափոխվել է «Քսավյե համալսարան»), որտեղ նա մուտանտներին սովորեցնում է վերահսկել իրենց ուժերը։ Այդ ուսանողների առաջին խմբի անդամները դարձել են առաջին Իքս-մարդիկ։

Քսավյեն հաճախ հանդես է գալիս որպես մուտանտների իրավունքների համար պայքարող հասարակական մարտիկ, նա նաև հեղինակություն է, որի մոտ մուտանտների գործերով հաճախ խորհրդի են գալիս «Marvel»-ի կերպարների մեծամասնությունը։ Երկարատև ժամանակ Չարլզը թաքցնում էր իր մուտանտ լինելը և Իքս մարդկանց կազմում իր առաջնորդությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Քսավյեն բնութագրվում է որպես իսպանական ծագմամբ ամերիկացի, ընդ որում շատ հարուստ ընտանիքից, բայց մանուկ ժամանակ նա որբ է մնացել։ Նրա մուտանտային ունակությունների պատճառով նրան ատում են խորթ եղբայրը և հայրը, նա փորձում է բացատրել մուտանտների ծագումը։ Չարլզ Քսավյեն, ինչպես և նրա ընկեր Մաքս Էյզենհարթը, իրենց ունակությունները համարում են աստվածային շնորհ, որը նոր մարդկային ռասսայի ստեղծման միտք է։

Չարլզը ենթադրում է, որ ապագայում բոլոր մարդիկ կդառնան մուտանտներ, Մաքս Էնզենհարթն էլ ենթադրում է, որ մուտացիոն գենով բոլոր ծնվածներին կոչնչացնեն հասարակ մարդիկ և այդ ժամանակ մուտանտների աստվածային առաքելությունը վտանգի տակ կդրվի (Մաքսը, վախենալով պատերազմի սպառնալիքից, կարծում է, որ մուտանտները ավելի քիչ ագրեսիվ են, քան հասարակ մարդկանց խմբերը։ Չարլզը կարծում է, որ հասարակ մարդկանց պետք է պաշտպանել գերմարդկանց ամենազորությունից)։ Երբ Սինիստերը օգնում է հաղթել Ֆալանգի այլմոլորակային արհեստական բանականությանը, Չարլզ Քսավյեն հիշատակում էէ Նատանիելի հիշատակը։ Հետո, տանջվում է մղձավանջներից, որը վերապրել էր Էսեքսը 19-րդ դարում, իսկ հետո Պրոֆեսոր Իքսը տեղեկանում է, որ Սինիսթերի թոռի զարմիկն է։

Ալտերնատիվ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օր M[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Չարլզը նույնպիսին է, ինչպես Երկիր-616-ի վրա այնքան ժամանակ, քանի դեռ նա Մագնետոյի հետ «բացում» է Գենոշուն։ Պրոֆեսոր Իքսը մահանում է առեղծվածային հանգամանքներում, բայց Էրիկի ամրոց թռչելուց հետո, պարզ է դառնում, որ տապանաքարը և գերեզմանը կեղծ են։ Թե որտեղ է Քսավյեն, ոչ մեկին պարզ չի։ Պարզ է միայն այն, որ նա ողջ է մնացել և մասնակցել է Հալկի վտարմանը, բայց ազատվել է իր վրեժխնդրությունից, երբ վերադարձել է։ Չէ որ նրա կարծիքով ՝ նա արդեն բավական վնաս է ստացել։

Նուար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Չարլզ Քսավյեն հիվանդանոցում հոգեբույժ է, շուտով նա անչափահաս օրինախախտներից կազմված թիմ է հավաքում։ Նա մարզում է նրանց, քանի որ համոզված էր, որ սոցիոպատիան ապագայում կլինի վարքագծային էվոլյուցիա։ Քսավյեն բանտարկվում է, ավելի ուշ ազատ է արձակվում, քանի որ անմեղ է ճանաչվում։ Չարլզը որոշում է վրեժխնդիր լինել Մագնուսին իր աշակերտ Ուորեն Ուորթինգթոն III-ի մահվան համար։

Մարվել զոմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Չարլզին սպանում է վարակված Ալֆա Ֆլայթը։

1602[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Չարլզը հայտնի է Կառրլոս Քսավյեր անունով։ Նա ծանոթ էր Էնրիկեին, որը հետագայում դառնում է նրա ոխերիմ թշնամին։ Կառլոսը հավաքում է «շնորհալիներին» և պայքարում Էնրիկեի դեմ։

Իքս Երկրագունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Երկրի մթնլորոտ են բաց թողնվում Թերիգենի մառախուղները, որից հետո բոլոր տելեպատները մահանում են։ Չարլզն ընկնում է Մարվելի դրախտ, որտեղ նրա համար ստեղծվում է այն աշխարհը, որի մասին նա երազում է։ Այնտեղ էլ նա օգնում է մահացած սուպերհերոսներին ետ մղել Կրիի հարձակումը։

Ապոկալիպսիսի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Չարլզ Քսավյերը գաղտնի օգտագործում է իր ունակությունները՝ բժշկելով մարդկանց հիվանդանոցում։ Դրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, քանի որ դեռ ոչ մեկ չգիտեր մուտանտների նոր ռասսայի մասին։ Քսավյեն չգիտի, որ իր ընկեր Էրիկ Լենշերը նույնպես մուտանտ է։ Հետո բարում նրանք քննարկում են նոր ռասսան, երբ Էրիկը որոշում է, որ մուտանտները չեն ընդունվի մարդկության կողմից, իսկ Չարլզը երազում է մուտանտների և մարդկանց համատեղ համերաշխ գոյության մասին։ Երբ նրանք դուրս են գալիս բարից, ապա սկսում են խոսակցություն Չարլզի և Գաբրիելի հարաբերությունների մասին։ Այդ ժամանակ Չարլզը ինչ-որ մեկի ներկայությունն է զգում Հելլերի մոտ։ Երկուսն էլ վազում են նրա մոտ և հանդիպում Դեյվիդ Հելլերին։ Դեյվիդը Չարլզի որդին է ապագայից, որն անցյալ է եկել, որպեսզի սպանի ապագա Մագնետոյին։ Հելլերի և Մագնետոյի միջև պայքար է ընթանում, որի ընթացքում Էրիկին փրկում է Իքս մարդկանց չորրորդ անդամը, որը Դեյվիդի հետևից էր եկել ապագայից։ Իքս մարդիկ պարտվում են մարտում և լեգիոնը պատրաստվում է սպանել Էրիկին, որպեսզի ստեղծի մի ապագա, որում նա կկարողանար ապրել իր հոր հետ։ Չարլզը տեսնում է, որ իր ընկերը վտանգի մեջ է, ընկնում է հարվածի տակ և մահանում։

Մագնետոն իր ձեռքերում է պահում Քսավյեի անշնչացած մարմինը և խոստանում է նրան կատարել նրա երազանքը՝ ի նշան ընկերության։ Այն բանից հետո, երբ Ապոկալիպսիսը մարդկությանը պատերազմ է հայտարարում և Կայեն Մարկոն Ավալոն անունով մուտանտների համար ապաստարան գտնելու նպատակով զոհաբերում է իրեն, Էրիկ Լենշերը հայտնի է դառնում Մագնետո անվամբ, դրանով իսկ հավաքում է Իքս մարդկանց և տանում է դեպի Չարլզի երազանքը։ Նաև նա և Շելման երեխա են ունենում, որին կոչում են Չարլզի պատվին։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Իքսն ունի ուժեղ մուտանտային ունակություններ․ նա կարող է կարդալ մտքեր, պատրանքներ առաջացնել, ժամանակավորապես պարալիզացնել, փաստացի կանգնեցնելով ժամանակը, հիշողության կորուստ առաջեցնել ինչ-որ դեպքի համար կամ լրիվ ամնեզիա, ուղարկել շատ հզոր հոգեկան ալիքներ, նաև զգալ այլ տելեպատ մուտանտների առկայությունը ոչ մեծ տարածքում։

Մագնետոյի հետ, Պրոֆեսոր Իքսը հորինել և նախագծել է Ցերեբրոյի համակարգը՝ հատուկ սենյակում տեղադրված հատուկ համակարգիչը, որը կարողանում է գտնել մուտանտներին ահռելի մեծ տարածություններում, նույնիսկ Երկրագնդի տարածքից դուրս, երբ տեղեկանում են հզորագույն մակարդակի վտանգի մասին։ Ցերեբրոյի ուժը հզորանում է, երբ միանում է Քսավյեի կամ այլ մուտանտի տելեպատիկ ունակությունների հետ։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկացիո սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարվելի սուպերհերոսները». Պրոֆեսոր Իքսը Իքս մարդկանց պաշտոնական կազմի հետ հայտնվում է Նեմորի մասին մուլտսերիալում։
  • «Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալում Պրոֆեսոր Իքսը մի քանի անգամ հայտնվում է այլ Իքս մարդկանց հետ։
  • «Իքս մարդկանց հպարտությունը» մուլտսերիալում Պրոֆեսոր Իքսը հրավիրում է Քիթի Փրայդին իր ամառանոց և դարձնում նրան Իքս մարդկանցից մեկը։ Պրոֆեսորի հնչյունավորումը կատարել է Ջոն Ստեֆենսոնը։
  • «Իքս մարդիկ» մուլտսերիալում Քսավյեն, ի տարբերություն կոմիքսների, չի տեղաշարժվում անվասայլակով, այլ հակաձգողական կիսաբազմոց կիսաաթոռով։ Նրա հնչյունավորումը կատարել է Սեդրիկ Սմիթը, նա նաև հնչյունավորել է Պրոֆեսոր Իքսին «Սարդ-մարդ» մուլտսերիալում։
  • «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիալում Պրոֆեսորը գլխավոր կերպարներից մեկն է։ Այստեղ նրան հնչունավորում է Դեյվիդ Քեյը, որը հնչյունավորում է նաև Ապոկալիպսիսին։
  • «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում Քսավյեն կոմայի մեջ է և արթնանում է միայն քսան տարուց։ Նա Ցերեբրոյի օգնությամբ պարբերաբար կապվում է թիմի հետ, բայց հիմնականում գործում է որպես Ապագայի Իքս մարդկանց դաշնակից։ Նա ոտքերին հագնում է հատուկ մեխանիկական երկարաճիտ կոշիկներ, որոնց շնորհիվ նորից կարողանում է քայլել։ Հնչյունավորումը կատարել է Ջիմ Վարդը։
  • «Marvel Anime» մուլտսերիալում պարզվում է, որ Քսավյեն ունի (ավելի ճիշտ ունեցել է 15 տարի առաջ) սիրած կին՝ ճապոնուհի Յուի Սասակին, նրանք բաժանվում են, քանի որ նա չէր ցանկանում նրա հետ մեկնել ԱՄՆ։ Նրանց կապից ծնվում է որդի՝ Տակեոն, որի գոյության մասին հայրը երկար ժամանակ չգիտեր։ ԱՆիմեում Պրոֆեսոր Իքսի հնչյունավորումը կատարել է Կացոնոսուկը Հորին։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիկ Ստյուարտը կատարել է պրոֆեսսորի դերը ֆիլմերի մեծամասնությունում

«Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ։ Վերջին մարտը», «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ», «Կուղխ», «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» և «Լոգան» ֆիլմերում Չարլզի դերը կատարում է Պատրիկ Ստյուարտը։ Ֆիլմերում ցույց է տրվում, որ Քսվայեն աշխարհի ամենահզոր մուտանտներից մեկն է։ Երկրորդ մասում նա գերի է ընկնում Սթրայքերի մոտ, սակայն նրան ազատում են Իքս մարդիկ։ Երրորդ մասում նրան սպանում է Փյունիկի կողմից գրավված Ջին Գրեյը։ «Վերջին մարտը» ֆիլմի տիտրերից հետո ցուցադրվում է, թե ինչպես է Քսավյեն տեղափոխում իր միտքը իր երկվորյակ-եղբոր մարմնի մեջ, որը ծնվել էր ուղեղի ֆունկցիոնալ խանգարմամբ։

«Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ» ֆիլմում Քսավյեն էպիզոդիկ դերով հայտնվում է ֆիլմի վերջում Պատրիկ Ստյուարտի դերակատարմամբ, երիտասարդացված համակարգչային հատուկ էֆեկտներով։ Նրա դերը սահմանափակվում է էմմա Ֆրոսթին և Կիկպոլին կղցուց դուրս հանելով։ Նա տելեպատիայով կապվում է Կիկլոպի հետ և տանում է փրկված մուտանտներին իր Շնորհալի երիտասարդների դպրոցը։ Ցուցադրվում է, որ Քսավյեն կարողանում է քայլել և չունի անվասայլակի կարիք[2]։

Ջեյմս Մաքէվոյը կատարել է երիտասարդ Չարլզ Քսավյեի դերը Իքս մարդիկ։ Առաջին դաս, Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս, Դեդփուլ 2 և Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմերում

«Իքս մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում դեռ երիտասարդ Քսավյեի դերը կատարում է Ջեյմս Մաքէվոյը․ նա ներկայացված է որպես առաջին Իքս մարդկանց առաջնորդ և երիտասարդ Մագնետոյի ընկեր։ Նաև ներկա է նրա ընկերուհին՝ Մոյրա Մաքթագերտը։ Ֆիլմի վերջում վիրավորում են Քսավյեի ողնաշարը, ինչը բացատրում է այն թե ինչպես է նա իր ողջ կյանքը մնում պարալիզացվախ։ Երիտասարդ հասակում վիրավորումից հետո Քսավյեն կարողանում է քայլել ցավազրկող ընդունելու պարագայում։ Սակայն դա արգելափակում է նրա տելեպատիկ ունակությունները։ Դա հիշատակվում է «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում։ Իր ուժի դիմաց Քսավյեն անընդհատ ցավեր է ապրում և չի կարողանում ինքնուրույն քայլել, հնարավոր է, որ ցավերը նաև ուժեղացնում են նրա տելեպատիկ ունակությունները։ Բացի այդ, դա առաջին ֆիլմն է, որտեղ Քսավյեն ցուցադրված է գլխի մազածածկույթով։ Իսկ երիտասարդ Քսավյեի դերը կատարել է Լոուրենս Բելչերը։

«Կուղխ» ֆիլմում Քսավյեն Մագնետոյի հետ հայտնվում է միայն տիտրերից հետո, նա առաջարկում է Կուղխին մարդկությունից մուտանտների փրկելու գործ։

«Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում Քսավյեի դերը ապագայում կատարում է Պատրիկ Ստյուարտը, իսկ երիտասարդ պրոֆեսորի դերը 1973 թվականին Ջեյմս Մաքէվոյը։ Համաձայն ֆիլմի սյուժեի՝ ապագայում ռոբոտ պահակները ոչնչացրել են համարյա բոլոր մուտանտներին, ողջ մնացածները ներառյալ պրոֆեսորը ուղարկում են Կուղխին անցյալ, որպեսզի նա ուղղի այդպիսի մռայլ ապագան։ Անցյալում պրոֆեսորը կարողանում է քայլել, բուժելով պարալիճը գենետիկ դեղամիջոցի օգնությամբ, որը ստեղծել էև Գազանը, բայց այն և կանգնեցնում է նրա տելեպատիկ ունակությունները։ Վերջի վերջո, հերոսներին հաջողվում է կանխել պահակների ստեղծումը, դա ստեղծում է նոր երջանիկ ապագա։ Նաև անցյալում պրոֆեսորը մեկընդմիշտ անդամալույծ տելեպատ է մնում, իսկ ապագայում նա հաշտվում է Մագնետոյի հետ։

«Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում երիտասարդ Քսավյեի դերը կատարում է Ջեյմս Մաքէվոյը։ Ֆիլմի սկզբում Հավոքը բերում է իր կրտսեր եղբորը՝ Կիկլոպին պրոֆեսոր Չարլզ Քսավյեի «Իքս ամառանոց»։ Շուտով «Ամառանոց» է գալիս Ռեյվենը, որը խնդրում է Չարլզին գտնել Էրիկին։ Ցերեբրոյի միջոցով Քսավյեն փորձում է գտնել Էրիկին, բայց Էրիկի հետ նրա խոսակցությունը լսում է Ապոկալիպսիսը, որը ժամանակավորապես վերահսկում էր Չարլզի միտքը, ստիպում է Քսավյեին բոլոր ռազմական մարտական գլխիկները ուղարկել տիեզերք, որպեսզի իրեն անվտանգ զգա մարդկանց զենքից։ Հետո նա և նրա «Հեծյալները» ներխուժում են ամառանոց և առևանգում Չարլզին, իսկ Ալեքսը, փորձելով նրանց կանգնեցնել, բայց պատահականորեն դիպչում է «Սև կեռնեխի» շարժիչին, ինչի պատճառով էլ հզորահույն պայթյուն է տեղին ունենում և ավագ Սամերսը մահանում է։ Բայց Չարլզի ուսանողներին փրկում է Փիթեր Մաքսիմոֆը, որն օգտագործում է իր սուպեր-արագությունը։ Էն Սաբահ Նուրը Չարլզի միջոցով երկրաբնակներին հաղորդագրություն է փոխանցում, բայց նրա վերջին՝ մարդկությունը նրան հավատարիմ լինելու, արտահայտության փոխարեն Չարլզը կանչում է մնացած մուտանտներին պայքարի։ Ապոկալիպսիսը հասկանալով թե որքան ուժեղ մուտանտ է Չարլզը, որոշում է տեղափոխվել նրա մարմնի մեջ։ Պրոցեսի ժամանակ Չարլզը զրկվում է գլխի մազածածկույթից, բայց նրան փրկում է Գիշերային օձը։ Ապոկալիպսիսի հետ վերջնական մարտի ժամանակ նա ներթափանցում է Էն Սաբահ Նուրի միտք և նրա հետ մարտի բռնկվում։ Բայց Ապոկալիպսիսը ավելի ուժեղ է գտնվում և Քսավյեն խնդրում է Ջին Գրեյին օգնել իրեն, բաց թողնելով նրա «Փյունիկի» ուժը Ապոկալիպսիսի վրա։ ՖԻլմի վերջում հետևում է «Առաջին դասի» Իքս մարդկանց՝ Փիթերի, Քուրթի, Ջինի, Սքոթի և Օրորո Մոնրոյի մարզանքներին։

«Լոգան» ֆիլմում Քսավյեի դերը նորից կատարել է Պատրիկ Ստյուարտը։ 2029 թվականին պրոֆեսորը էլ չի կառավարում իր ուժերը Ալցհայմերի հիվանդության պատճառով, ինչի համար էլ նա պետք է դեղահաբեր ընդունի, որոնք կանգնեցնում են նրա ունակությունները։ Այդպես նա սպանել է Իքս մարդկանց։ Նրան խնամում են ծերացած Լոգանը և Կալիբանը։ Հանդիպելով երիտասարդ Լորա Քիննիին, Լոգանը և Քսավյեն լքում են իրենց բնակավայրըմ կորցնելով Կալիբանին և փրկվելով Դոնալդ Փիրսի կիբորգներից։ Մւտանտներին ապաստան տված ընտանիքի տանը, Քսավյեն հիշում է, թե ինչ է արել նախկին ուսանողների հետ, բայց նրան սպանում է X-24-ը, որը կուղխի կատարյալ նմանակն է։ Դա նշանակում է, որ Իքս մարդիկ վերջնականապես ոչնչացված են։ Լոգանը և Լորան թաղում են Քսավյեին։

Պրոֆեսորի կամեոն տեղի է ունենում «Դեդփուլ 2 ֆիլմում «Իքս մարդիկ» թիմի այլ անդամներ հետ։ Նրա դերը ֆիլմում կատարել է Ջեյմս Մաքէվոյը։

Ջեյմս Մաքէվոյը կատարել է Քսավյեի դերը «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմում։

Չարլզը ծաղրանմանակվել է Սուպերհերոսային կինո ֆիլմում, որտեղ նա փորձում է օգնելլ Ռիկ Ռայքերին, որ տիրապետի իր ուժերին։ Նրա դերը կատարել է Թրեյսի Մորգանը։

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Logan — 2017.
  2. Lovece, Frank (2009 թ․ ապրիլի 30). «Film Review: X-Men Origins: Wolverine». Film Journal International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
  3. Pisani, Joseph (2006). «The Smartest Superheroes». www.businessweek.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Professor Xis number 22». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոֆեսոր Իքս» հոդվածին։