Jump to content

Ռեյ Փարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Փարք
Ծնվել էօգոստոսի 23, 1974(1974-08-23) (51 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔրիստի քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնարքներ բանեցնող և մարզիկ
ԸնտրանիԴարթ Մոլ
raypark.com

Ռեյ Փարք (անգլ.՝ Raymond Park, օգոստոսի 23, 1974(1974-08-23), Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն, Շոտլանդիա), շոտլանադացի դերասան, կասկադյոր, մարտարվեստի վարպետ։ Ռեյը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք»-ը, «Իքս մարդիկ» և «Կոբրայի նետում» ֆիլմերում[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյ Փարքը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 23-ին, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է տեղի դպրոցում։ Ավելի ուշ ընտանիքը (ծնողները, եղբայրը և քույրը) մեկնում են Լոնդոն։

Հոր խնդրանքով (ով Բրյուս Լիի մեծ երկրպագու էր), Ռեյը, դեռևս յոթ տարեկանից սկսում է զբաղվել մարտարվեստով, հատկապես սկսել է հաճախել քիքբոքսինգի և Ուշուի դասերի։

16 տարեկանում Ռեյ Փարքը հաղթել է Մեծ Բրիտանիայի քունգ ֆու մարտարվեստի առաջնությունում (անգլ.՝ Great Britain`s Martial Arts National Championship), որից հետո դարձավ 1993 թվականին Մալայզիայում Մեծ Բրիտանիայի ազգային հավաքականի ուշու մարտարվեստի շրջանակներումանցկացվող աշխարհի առաջնության անդամ[2]։

1997 թվականին Ռեյ Փարքի առաջնելույթը (դեբյուտը) կինոյում սկսել է որպես կասկադյոր։ Նա դեբյուտել է Ռոբին Շուի և Ջեյմս Ռեմարի հետ միասին, խաղացել է Բարակայի դերը «Մահացու մարտ 2։ Ոչնչացում» ֆիլմի տեսարաններում[3]։

1999 թվականին Փարքը նկարահանվում է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» ֆիլմի առաջին էպիզոդում։ Այս ֆիլմի համար Ռեյ Փարքը առաջադրվել էր MTV Movie Award մրցանակի. «լավագույն կինոկռիվ» և «տարվա առաջին կինոչարագործ» անվանակարգերում։ Նույն թվականին նա եղել էր «Նիրհած հովիտը» ֆիլմում Քրիստոֆեր Ուոքենի փոխարինողը[4].

Հաջորդ ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց 2010 թվականին, ունենր «Իքս մարդիկ» անունը։ Այս անգամ դերը տրամախոսություններով էր։

2007 թվականի դեկտեմբերին Փարքին հրավիրում են Օձաչք(անգլ.) ֆիլմում նկարահանվելու։

Ռեյ Փարքը այդ թվում նաև խաղում էր փոքր դերեր «Հերոս» ֆիլմի չորրորդ էպիզոդում։ Նրա գործող անձը դարձավ Էդգարը[5].

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյը ամուսնացած է, ունի մեկ տղա և դուստր։ Ապրում են Լոս Անջելեսում[6]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք Star Wars Episode I: The Phantom MenaceԴարթ Մոլ
2000 ֆ Իքս մարդիկ X-MenԴոդոշ
2002 ֆ Բալեստիկա։ Էքսն ընդդեմ Սիվերի Ballistic: Ecks vs. SeverԷս. Ջի. Ռոսս
2005 ֆ Potheads: The Movieմիսթեր Դի
2006 ֆ Վամպիրներ։ Հին ցեղի վերածնունդը Slayerերկվորյակ վամպիր-ակրոբատ
2007 ֆ Այն, ինչ մենք անում են՝ գաղտնիք է What We Do Is SecretԲրենդան Մուլլեն
2008 ֆ Լեգենդ Բրյուս Լիի մասիին The Legend of Bruce LeeՉակ Նորրիս
2009 ֆ Երկրպագուներ FanboysTHX պահակ #2
2009 ֆ Կոբրայի նետում G.I. Joe: The Rise of CobraՍնեյք Այզ
2009 ֆ Դխոյազին կազմ HellbindersՄաքս
2009 ֆ Հերոսներ HeroesԷդգար
2010 ֆ Մարտիկների թագավորը The King of FightersՌուջել Բերշթեյն
2013 ֆ G.I. Joe: Կոբրայի նետում 2 G.I. Joe: RetaliationՍնեյք Այզ
2013 ֆ Ագահություն AvariceՆատան
2014 ֆ Ջին JinnԳավրիլ
2014 ֆ Ապագա մարտիկները Future FightersՀենրի
2016 ֆ Երկաթե բռունցք Iron FistԴեննի Ռենդ
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Մահացու մարտ 2։ Ոչնչացում Mortal Kombat: Annihilationկասկադյոր
1999 ֆ Նիրհած հովիտը Sleepy Hollowկասկադյոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «GI JOE - YO JOE, The Snake Has Returned». Kung Fu Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  2. The Ray Park Picture Pages-Childhood and Family: http://www.superiorpics.com/ray_park/(չաշխատող+հղում)
  3. «Ray Park and Martial Arts: Part 1». Kung Fu Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Ray Park and Martial Arts: Part 2». Kung Fu Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Ray Park: Unmasked on HEROES». Kung Fu Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  6. The Ray Park Pictures Pages-Childhood and Family: http://www.superiorpics.com/ray_park/(չաշխատող+հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Փարք» հոդվածին։