Մագնետո (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագնետո
SDCC13 - Magneto (9345253655).jpg
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍտեն Լի
Դերակատար / ՁայնՅան Մաքկելեն, Մայքլ Ֆասբենդեր, Bill Milner?, Թոնի Ջեյ, James Arnold Taylor? և Թոմ Քեյն
ԱշխարհMarvel Universe և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
Ներկայացրած էUncanny X-Men?, Fantastic Four?, Spider-Man?, Spider-Man and His Amazing Friends?, X-Men: Pryde of the X-Men?, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, The Super Hero Squad Show?, Iron Man: Armored Adventures?, Marvel Disk Wars: The Avengers?, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս-մարդիկ։ Առաջին դաս, Ռոսոմախա: Անմահ, Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Իքս մարդիկ: Խավարի փյունիկ, X-Men Legends?, Marvel: Ultimate Alliance 2?, X-Men Legends II: Rise of Apocalypse, Ultimate Marvel vs. Capcom 3?, Marvel vs. Capcom 3: Fate of Two Worlds?, X-Men vs. Street Fighter? և Marvel vs. Capcom 2: New Age of Heroes
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Max Eisenhardt
Տեսակսուպեր չարագործ, Սուպերհերոս, մուտանտ, կինոհերոս և անիմացիոն կերպար
ԾննդավայրԳերմանիա
Սեռարական
Կրոնհուդայականություն
Զբաղմունքկառավարիչ, ուսուցիչ, Դասղեկ, հետախույզ, nurse assistant, սուպեր չարագործ և Սուպերհերոս
ԱմուսինMagda Eisenhardt?
ԵրեխաներScarlet Witch?, Polaris?, Սնդիկ (Marvel Comics), Magnus Lehnsherr? և Anya Eisenhardt?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Excalibur?, Acolytes?, Hellfire Club?, New Mutants?, Savage Land Mutates? և Brotherhood of Mutants?
Հատուկ ուժեր և ունակություններ
magnetism manipulation?

Մագնետո (անգլ.՝ Magneto), կարդացվում է Մագնիտո, նաև հանդիպում են Մագնիտո թարգմանությունները, իրական անունն է Էրիկ Լենշեր՝ Marvel Comics կոմիքսների հրատարակության սուպերչարագործ: Ստեղծել են գրող Սթեն Լին և նկարիչ Ջեք Քիրբին և ավանդաբար կապված է Իքս մարդկանց թիմի հետ: Մագնետոն այդ թիմի առաջին և ամենահայտնի թշնամիներից է, որոնց հետ մեկտեղ նա առաջին անգամ հայտնվել է X-Men № 1 հրատարակությունում (1963 թվականի սեպտեմբեր)[1]: Նաև ենթադրաբար Մագնետոն ունի ուժի ութերորդ մակարդակ՝ ըստ մուտացիայի ուժեղության սանդղակի:

Մագնետոն մուտանտ է, որն ունի Մագնիսական դաշտերին կառավարելու գերմարդկային ունակություն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնետոն համարվում է Marvel տիեզերքի ամենահզոր մուտանտներից մեկը, որը տիրապետում է մագնիսականության կառավարման ուժին: Նա ամերիկյան կոմիքսների բարոյապես ամենաբարդ կերպարներից է: Մագնետոն գերմանական ծագմամբ հրեա է (իրական անունը՝ Էրիկ Լենշեր), նա վերապրել է Գերմանիայում երրորդ ռեյխի ժամանակաշրջանի Հոլոքոսթը և ցանկանում է պաշտպանել մուտանտների ռասան նմանատիպ դեպքերից: Մագնետոյի կերպարը փոփոխվել է շատ տարիների ընթացքում՝ սուպերչարագործից մինչև հակահերոսի և նույնիսկ հերոսի, սակայն հաճախ նա պատկերված է շատ մարտական, ահաբեկչական ակտերի դիմող, որպեսզի, ինչպես նրան թվում է, պաշտպանի մուտանտներին մարդկությունից: Մուտանտների իրավունքների համար պայքարը նրան դարձնում է Չարլզ Քսավյերի ընկերը, որը իրեն հավատարիմ Իքս մարդկանց հետ ձգտում է մնացած մարդկության հետ մուտանտների խաղաղ գոյատևմանը: Քսավյերի բացակայության ժամանակ հսկում է երիտասարդ մուտանտներին և նույնիսկ՝ Իքս մարդկանց:

Մագնետոն հանդես է գալիս որպես Իքս մարդկանց գլխավոր անտագոնիստ իր առաջին և նրանց ի հայտ գալուց սկսած: Նա ստեղծել է նրանց միջև մարտական միություններ, ներառյալ Մուտանտների եղբայրությունը և Ծառայողները:

Մագնետոն սուպերհերոսներ Սնդիկի, Ալ կախարդուհու և Պոլյարիսի հայրն է՝ Մագդա Մաքսիմոֆի նախկին ամուսինը և Լունա Մաքսիմոֆի պապը: Original Sin կոմիքսներից հետո տեղեկություն է հայտնվում այն մասին, որ Մագնետոն հանդիսանում է Պյետրոյի և Վանդայի ազգականը:

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոկալիպսիսի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Էրիկ Լենշերը[Ն 1] մուտանտ է և Չարլզ Քսավյեի ընկերը: Երբ Դեյվիդ Հելլերը՝ Չարլզի տղան ապագայից, փորձում է սպանել ապագա Մագնետոյին, Չարլզը տեսնում է, որ նրա ընկերը վտանգի մեջ է գտնվում, իրեն հարվածի տակ է դնում և մահանում: Մագնետոն իր ձեռքերում է պահում Քսավյերի անշարժացած մարմինը և խոստում է տալիս շարունակել նրա երազանքը՝ որպես ընկերության նշան: Այն բանից հետո, երբ Ապոկալիպսիսը մարդկության պատերազմ է հայտարարում և Կաին Մարկոն զոհաբերում է իրեն, որպեսզի գտնեն մուտանտների համար ապաստան, որը հայտնի է Ավալոն անունով, Էրիկը հայտնի է դառնում Մագնետո անունով՝ դրանով իսկ հավաքելով Իքս մարդկանց և տանում նրանց դեպի Չարլզի երազանքը: Նա և Շելման երեխա են ունենում, որին կոչում են՝ ի պատիվ Չարլզի:

Ultimate Մագնետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկը միշտ տարված է եղել սովորական մարդկանց նկատմամբ մուտանտների իշխանության մտքով: Ի դեմս Չարլզ Քսավյեի դաշնակից գտնելով, Լենշերը հիմնում է Մուտանտների եղբայրությունը՝ հասարակություն, որը պաշտպանում էր մուտանտներին մարդկանց հարձակումներից: Իր ազգի ապագայի պայքարի համար, Էրիկը հրաժարվում է սովորական կյանքից և նույնիսկ լքում ընտանիքը, քանի որ նրա կինը մարդ էր: Երբ եղբայրությունը հասնում է Վայրի հող, Էրիկը նոր լեզու է հորինում իր ազգի համար:

Ժամանակի ընթացքում Էրիկի հայացքները կոշտանում են. նա ցանկանում էր մուտանտների իշխանություն և մարդկանց ստրկացում: Վայրի հողը դադարում է լինել խաղաղ բնակավայր, դառնում է ռազմական կայանատեղի և Էրիկը հրաժարում է իր անունից և ինքն իրեն կոչում Մագնետո Քսավյերի հետ վեճերի պատճառով: Նա կասկածում է ընկերոջը, որ նա տելեպատիկ ազդեցության տակ է և Մագնետոն սկսում է կրել իր սաղավարտը: Երբ Չարլզ Քսավյերը մի քանի համակախոհների հետ փորձում է լքել Վայրի հողը, զայրացած Մագնետոն վնասում է ընկերոջը ողնաշարը պողպատյա ձողով, ինչի արդյունքում էլ Չարլզը հետագայում կորցնում է քայլելու ունակությունը:

Երբ Մագնետոն հարձակվում է Վաշինգտոնի վրա վերակազմավորված Պահակների բանակով, նրա ծրագրերը խափանում են Իքս մարդիկ՝ հավաքված Քսավյերի կողմից: Նրանց հաջողվում է կանգնեցնել Մագնետոյին, և Պրոֆեսոր Իքսը, ամբողջ աշխարհին ցույց տալով իր մահվան իլյուզիան, փրկում է նրան՝ ջնջելով հիշողությունը և վերադարձնում է նրան նորմալ կյանքի: Որոշ ժամանակ անց Մուտանտների եղբայրության անդամները հասնում են Էրիկին և վերադարձնում նրան իր հիշողությունները: Զայրացած Մագնետոն նորից փորձեր է ձեռնարկում՝ մարդկությանը ոչնչացնելու համար՝ փոփոխելով երկրի մագնսական դաշտերը՝ Գյուտարարի օգնությամբ, որն ավելի է հզորացնում նրա մեքենան: Իքս մարդիկ նորից խափանում են նրա ծրագրեը և չարագործը ազատազրկվում է Տրիսկելիոնի բանտում: Շուտով նրա բանտախուց է ընկնում Պոլյարիսը, որն ուներ նմանատիպ ունակություններ, Մագնետոն փորձում է նրան գրավել իր կողմը, բայց Լորնան մերժում է: Էրիկ աթոռով հարվածում է նրա գլխին: Հետ հայտնվում է նրա սիրեցյալը՝ Միստիկը և Գյուտարարը: Հետո Մագնետոն Լորնային օգտագործում է որպես պատանդ, որ փախչի խիստ ռեժիմի բանտից: Բայց Իքս մարդկանց հաջողվում է կանգնեցնել Մագնետոյին և փրկել Պոլյարիսին: Սակայն ՄԱգնետոն կարողանում է փախչել, իսկ նրա փոխարեն բանտախցում մնում է նրա կերպարանքն ընդունած Միստիկը:

Մագնետոն ցանկանալով վրեժխնդիր լինել իր երեխաների՝ Ալ Կախարդուհու և Սնդիկի մահվան համար, Թորի մուրճի օգնությամբ շարժում է երկրի մագնիսական կենտրոնները, դրանով իսկ բերելով բնության սարսափելի կատակլիզմեր ամբողջ մոլորակով: Հետո Մագնետոն գնում է Պրոֆեսոր Իքսի մոտ և սպանում է նրան: Շուտով Ալթմեյսթ խմբի անդամները և Իքս մարդիկ հարձակվում են հյուսիսային կիսագնդում գտնվող Մագնետոյի միջնաբերդի վրա: Վալկիրիան զրկում է Մագնետոյին մեկ ձեռքից և պահանջում է իրեն տալ Թորի մուրճը: Մագնետոն մտադիր չի լինում հանձնվել և պատրաստվում է հերոսներին հակահրված տալ, հետո նա սպանում է Կուղխին: Մուտանտների եղբայրության անդամները լքում են միջնաբերդը, Ջին Գրեյը տելեպատիկ ունակություններով իրար է կապում Մագնետոյի և Նիք Դյուրիի ուղեղները: Ֆյուրին Մագնետոյին ասում է, որ մուտանտները ստեղծվել են մարդկանց կողմից, այլ ոչ թե Աստծո, ինչպես կարծում էր Մուտանտների եղբայրության առաջնորդը: Սթափված Մագնետոն հետ նույն տեղ է վերադարձնում Երկրի մագնիսական կենտորնները, ինչից հետո, վերջնականապես սպանվում է Կիկլոպի կողմից Ուլտիմատումի ժամանակ[2]:

ԱՎելի ուշ Ultimate Comics X-Men հրատարակություններից մեկում Ալ կախարդուհին գնում է իր եղբոր՝ Պյետրոյի մոտ, որպեսզի փոխանցի, որ ինչ-որ մեկը սպասում է նրան Եգիպտոսում: Պյետրոն Վանդայի օգոնւթյամբ գտնում է գերեզման, որում գտնում են փրկված Բազմապատկիչի կրկնօրինակներից: Արդյունքում Պյետրոն գտնում է իր հորը, որ փրկված է լինում Ուլտիմատումի ժամանակ: Արդյունքում ընտանիքը վերամիավորվում է:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնետոն ունի Երկրի մագնիսական և էլեկտրոմագնիսական դաշետերին կառավարելու ունակություն: Դա նրան տալիս է ունակությունների մեծ պաշար, որոնք տարբեր են տարբեր կոմիքսներում: Մագնետոյի հիմնական ունակությունը, որը նա ունի բոլոր տարբերակներում՝ մետաղի կառավարումն է: Դրա սահմանները փոխվում են, բայց մնում են ահայտ, որոշ հրատարակություններում նա նաև կառավարում էր աստերոիդները:

Հատուկ ուժերից է էլեկտրոմագնիսական ալիքների և մագնիսականության, մագնիսոկինեզի, ֆերոկինեզի, էլեկտրամագնիսական ուժային դաշտերի կառավարումը, մետաղը զգալու և մետաղի հետ կապը, մոլեկուլային մակարդակում նյութի մանիպուլյացիան և լեվիտացիան: Ունակություններից է թաքնված փսիոնիկ ուժերը և մեծ կամքի ուժը: Հանդերձանքից է պաշտանական փսիոնիկ սաղավարտը և զրահները:

Դրանից բացի Մագնետոն ունի մեծ ինտելեքտ և ունի գիտելիքների մեծ պաշար գենետիկայում, ֆիզիկայում, և ինժիներիայում: Դրա շնորհիվ նա կառուցում է անհավանական տեխնիկական սարքեր: Մագնետոն հանդիսանում է ի ծնե առաջնորդ, որը կարողանում է կառավարել մեծաքանակ հետևորդների և դաշանկիցների: Մարտական տարիների ընթացքում նա բավականաչափ փորձ է ստացել և դարձել է ստրատեգիայի և տակտիկայի մեծ վարպետ: Նա ունի որոշակի նախապատրաստություն ձեռնամարտի ոլորտում: Նաև նա կարող է զգալ մարդու էմոցիաները նրա մի հայացքով և օգտագործել թշնամու զգացմունքները իր իսկ դեմ:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մագնետոն առաջին անգամ հայտնվել է 1978 թվականի «Ֆանտաստիկ քառյակ» մուլտսերիալում, որտեղ նրան հնչյունավորել է Ջոն Սթեֆենսոնը: Այստեղ նա հանդես է գալիս որպես հզոր մուտնանտ, որը բանկ է թալանում: Նա փոխադրվում է անսովոր մեքենայով որը կառավարվում է իր սուպերունակությունների շնորհիվ: «Մագնետոյի սպառնալիքը» էպիզոդի վերջում նրան խաբեությամբ հաղթում է Միստր Ֆանտաստիկը:
  • 1981 թվականի «Սարդ-Մարդ» մուլտսերիալում Մագնետոն հանդիսանում է Իքս մարդկանց գլխավոր թշնամին: Այս մուլտսերիալում նա առևանգում է մի քանի արբանյակներ և դրանց փոխարեն պահանջում է 100 միլիոն դոլլար: Այդ սերիայի վերջում նրան հաղթում է Սարդ-Մարդը:
  • Մագնետոն հայտնվում է «Սարդ-Մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալում: Նա առևանգում է բանտապահներին, որպեսզի նրանք ազատեն նրա համախոհներին: Բացի այդ Մագնետոյին հաղթում են Սարդ-Մարդը, Սառույց-Մարդը և Հրե Աստղը:
  • Մագնետոն հանդես է գալիս որպես «Խիզախ Իքս մարդիկ» անիմացիոն ֆիլմի գլխավոր չարագործ: Այստեղ նա առաջին անգամ նա կռվում է Իքս մարդկանց հետ և կրում է պաշտոնական կոմիքսներում նշված բնավորության գծերը:
  • Մագնետոն հանդես է գալիս որպես 1992 թվականի «Իքս մարդիկ» մուլտսերիալի գլխավոր կերպարներից մեկը: Այստեղ նրա դերը այդքան էլ միանշանակ չի: Նա հայտնվում է և՛ որպես չարագործ, և՛ որպես չեզոք կերպար, իսկ երբեմն էլ որպես Պրոֆեսոր Քսավյեի և Իքս մարդկան դաշնակից: Մուլտսերիալի վերջում նա բանակ է հավաքում Ջենոշայում և պատրաստ է նույնիսկ պատերազմել մարդկության հետ, բայց իմանալով, որ պրոֆեսոր Քսավյեն մահամերձ է, կանգնեցնում է հարձակումը:
  • Մագնետոն հայտնվում է «Իքս մարդիկ: Էվոլյուցիա» մուլտսերիալում: Առաջին եթերաշրջանում հավաքում է Մուտանտների եղբայրությունը Միստիկի միջոցով: Երկրորդ եթերաշրջանում հայտնվում է իր օգնականների հետ և ողջ աշխարհին բացահայտում է մուտանտների մասին գաղտնիքը: Երրորդ եթերաշրջանում փորձում է խանգարել Ապոկալիպսիսի վերածննդին, իսկ չորրորդ եթերաշրջանի վերջում հանդես է գալիս որպես Ապոկալիպսիսի հեծյալ: Ապագայում անցնում է Իքս մարդկանց կողմը և դառնում նոր մուտանտների ուսուցիչը:
  • Հայտնվում է «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում որտեղ նա Ջենոշա կղզում մուտանտների համար դրախտ է ստեղծում: Բայց իրականում նա այնտեղ բանակ է պատրաստում մարդկության դեմ պատերազմելու համար և նույնիսկ ուժով պահում էր այլ մուտանտների վանդակներում: Եթերաշրջանի վերջում որոշում է զոհաբերել տասնյակ մուտանտների լրացուցիչ մոտիվացիայի համար: Նա վերածրագրավորում է Պահակներին և նրանց հետ ուղևորվում է ԱՄՆ, որտեղ տեսնելով Փյունիկին վերադառնում է Ջենոշա:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի դերասան Իեն Մաքքելլենը կատարել է ծեր Մագնետոյի դերը՝ «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ: Վերջին մարտւը», «Կուղխ: Անմահ» և «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմերում: Նրան ալտեր էգոն Էրիկ Լենշերն է, կեղծանուն, որը նա կրում էր կոմիքսներում:

Սակայն առաջին և երրորդ ֆիլմերում հանդես է գալիս որպես գլխավոր չարագործ, երկրորդ մասում նա օգնում է Իքս մարդկանց: Բոլոր այդ ֆիլմերում նա բարգավաճում է ցանկանում մուտանտների համար, բայց միայն նրանց համար, ովքեր կլինեն նրա տիրապետությա տակ: Իքս մարդկանց հետ պայքարի ժամանակ Մագնետոն չի վախենում սպառնալիքներից կամ անմեղների սպանություներից, ցուցաբերում է իր հպարտությունը և ծաղրում է Շելմային, նաև տասնյակներով զոհաբերում է իր հետևորդ մուտանտներին, ուղարկելով նրանց կռվելու, մինչև իր մարտի վայր ժամանելը: Ֆիլմերի ընթացքում Մագնետոն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Չարլզ Քսավյերի հետ՝ իր վաղեմի ընկերոջ, բայց ընդունում է նրան որպես հզոր մուտանտ:

Նրա սաղավարտը ունի պաշտպանություն, ինչպես Քսավյերի տելեպատիկ ունակություններից, այլ նաև իլյուզիաներից, որը ստեղծել է գնդապետ Ուիլյամ Ջեյսոն Սթրայքերի որդին երկրորդ ֆիլմում: Այդ ֆիլմերում Մագնետոն մի ժամանակ օգնում է Չարլզին ստեղծել «Ցերեբրոն», իսկ Իքս մարդիկ: Խավարի փյունիկ ֆիլմում «Նատիսկը» մեքենա է, որը կարողանում է հզորացնել տելեպատիան: Մագնետոն իմանում է բավականին տեղեկություն, որպեսզի կարողա պաշտպանել իրեն: Նրանց ընկերությունը և բաժանումը պատկերված է «Իքս մարդիկ: Առաջին դաս» ֆիլմում, որտեղ երիտասարդ Մագնետոյի դերը կատարում է՝ Մայքլ Ֆասբենդերը, իսկ երիտասարդ Մագնետոյին ֆիլմում հնչյունավորել է Բիլ Միլները:

  • Ֆիլմի սկզբում, տասնամյա տղա Մագնետոյին նացիստական զինվորները բաժանում են իր ծնողներից և հենց այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս նրա ունակությունները (մետաղական դարպասը ծռմռվում և բացվում է Էրիկի ուժով): Մեր ժամանակներում Մագնետոն կառուցում է բարձր տեխնոլոգիական մեքենա, որը սնվում է իր մագնիսական էներգիայից, այն փորձում է մուտացիայի ենթարկել համաշխարհային առաջնորդներին և փորձարկում է կատարում սենատորի վրա: Պարզվում է, որ մեքենան նրա համար ապագայում մահացու կլինի, այդ իսկ պատճառով նա առևանգում է Ռոուգին, որպեսզի օգտագործի նրան որպես աղբյուր: Մագնետոյի մեքենան պետք է փոխեր մարդկանց մոլեկուլային կառուցվածքը, դրանով իսկ նրանց դարձնելով մուտանտ (ինչպես ցուցադրված է սենատոր Ռոբերտ Քելլիի վրա, որը մահանում է Փոթորիկի աչքի առաջ): Երբ Ջինը և Փոթորիկը տեղեկացնում են մեքենայի սպառնալիքի մասին, Մագնետոն նրանց չի հավատում: Իքս մարդիկ խանգարում են նրա ծրագրերին և նա ձերբակալվում է պլաստիկ բանտում, որտեղ նրան տեսակցում է Չարլզ Քսավյեն:
  • Երկրորդ ֆիլմում նա հայտնվում է գնդապետ Սթրայքերի ազդեցության տակ, բայց փախուստ է կատարում բանտից Միստիկի օգնությամբ և ժամանակավորապես միանում է Իքս մարդկանց հետ, որպեսզի խանգարեն Ուիլյամ Սթրայքերի բոլոր մուտանտներին սպանելու ծրագրերին: Սթրայքերը առևանգում է Քսավյերին և կառուցում է «Ցերեբրո» մեքենայի սեփական տարբերակը մոխրաջրային լճերում: Նա օգտագործում է իր որդուն Ջեյսոնին, որպեսզի Քսավյերը սպանի բոլոր մուտանտներին: Մագնետոն ցանկանում է խափանել այյդ ծրագիրը, բայց դրա փոխարեն վերածրագրավորում է «Ցերեբրո-2» մեքենան, որպեսզի Չարլզը սպանի բոլոր մարդկանց մուտանտների փոխարեն, մինչև ուղղաթիռով այդ վայրը լքելը: Իքս մարդիկ խառնվում են և կանխում են մարդկանց սպանությունը:
  • Երրորդ ֆիլմում Մագնետոն նորից հայտնվում է որպես գլխավոր չարագործ: Նա օգնության համար դիմում է Օմեգային , Միստիկի օգնությամբ ազատում է Բազմապատկիչին և Ջագերնաութին և վերցնում է նրան իր թիմ, Մագնետոյին փրկելու փորձի ժամանակ Միստիկին դիպչում է «մուտացիայի դեմ» դեղամիջոցով տեգը և նա կորցնում է ունակությունները, իսկ Մագնետոյին նա արդեն էլ պետք չէր: Վերջում նա փորձում է սպանել տղային, որը իր ներկայությամբ կարող է արգելափակել այլ մուտանտների ունակությունները և դրանով իսկ հանդիսանում է X գենի արգելափակման աղբյուր: Բայց Կուղխը և Գազանը հեշտությամբ խաբում են նրան և նա կորցնում է իր ունակությունները մարտի վերջում: Ֆիլմի վերջում Մագնետոն նստում է տարեց շախմատիստների հետ և խաղում է սեղանային շախմատ, բայց բացի դա նրան հաջողվում է մի քիչ տեղաշարժել ֆիգուրան իր մնացած ունակություններով:
  • Ֆիլմի ընթացքում երիտասարդ Էրիկ Լենշերը հանդիսանում է որպես Չարլզ Քսավյերի ընկերը և Իքս մարդկանց երկորդ առաջնորդը: Նա ձգտում է ոչնչացնել նացիստին՝ գիտնական Սեբաստիան Շոուին մոր սպանության համար: Վերջում նա ստեղծում է Մուտնտների եղբայրությունը և հեռանում նախկին թիմից, դրանով իսկ հանդիպելով Էմմա Ֆրոսթին:
  • Մագնետոն հայտնվում է տիտրերից հետո տեսարանում, նա ամբողջությամբ վերականգնում է իր ուժերը և հիմա արդեն առաջարկում է Լոգանին միանալ իրար հետ, քանի որ նոր վտանգ է հայտնվել:
  • «Իքս նարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմում Մագնետոյի դերը կատարում են միանգամից երկու դերասան. Իեն Մաքքելլենը, որը կատարում է նրա դերը պաշտոնական եռագրությունում և Մայքլ Ֆասբենդերը, որը կատարում է երիտասարդ Էրիկ Լենշերի դերը «Իքս մարդիկ: Առաջին դաս» ֆիլմում: Ենթադրաբար Քսավյերի հետ 10 տարի անց նա ազատում են՝ Կուղխը, Սնդիկը և Պրոֆեսոր X-ը՝ Պենտագոնի տակ գտնվող բանտից, որտեղ նրան գցել էին նախագահ Ջոն Քենեդիի վրա կատարած մահափորձից հետո: Ի սկզբանե գործում են Լոգանի հետ, ֆիլմի մեջտեղում նա որոշում է գործել ինքնուրույն, ողջ աշխարհին ներկայացնելով մուտանտների ապագա հզորությունը: Սակայն Միստիկը կանգնեցնում է Մագնետոյի և Սպիտակ տան մոտ եղած մարտից հետո Էրիկը թռչելով հեռանում է:

Ապագայում ծեր Մագնետոն գործում է Պրոֆեսորի և ողջ մնացած այլ Իքս մարդկանց հետ, ընդդեմ ընդհանուր թշնամու՝ Պահակների: Վերջում, պաշտպանելով տաճարը, վնասվում է, բայց այն բանից հետո, երբ Կուղխը փոխում է ողջ պատմության ընթացքը, արդյունքում մնում է անվնաս (սակայն նա չի ցուցադրվում փոփոխված ապագայում): Մագնետոն խոստովանում է, որ նրա համար ավելի թանկ է Պրոֆեսորի հետ մի քանի տարվա խաղաղ կյանքը, քան մարտական տասնամյակը:

  • «Իքս մարդիկ: Ապոկալիպսիս» ֆիլմում երիտասարդ Մագնետոյի դերը նորից կատարում է Մայքլ Ֆասբենդերը: Տվյալ ֆիլմում Էրիկը թաքնվում է Լեհաստանում, որտեղ նա ունի ընտանիք և աշխատանք: Սակայն գործարանում աշխատավորներից մեկի փրկությունը հանգեցնում է նրան, որ Մագնետոն ընկնում է ոստիկանության կասկածանքների տակ և նրան փորձում են ձերբակալել: Ընդ որում Էրիկի ընտանիքը մահանում է, իսկ ինքը Մագնետոն անցնում է Ապոկալիպսիսի կողմը և գերի է վերցնում Չարլզին: Ֆիլմի վերջում Էրիկը Էն Սաբահ Նուրի խնդրանքով փորձում է վերացնել մարդկանց ստեղծած մետաղական զենքերը, սակայն նա Միստիկի և Սնդիկի միջամտությունից հետո մտնում է Ապոկալիպսիսի դեմ կռվի մեջ: Չարագործի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո, Պրոֆեսորի հետ զրուցում է հույսի մասին և հետո հեռանում է անհայտ ուղղությամբ, Միստիկին և Գազանին իր փոխարեն նշանակելով Առաջին սերնդի Իքս մարդկանց ղեկավարներ:
  • Մայքլ Ֆասբենդերը կատարել է Մագնետոյի դերը նաև «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ» ֆիլմում:

Քնադատություններ և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին «Wizard» ամսագրի վարկածով կոմիքսների 100 մեծագույն չարագործները» ցանկում Մագնետոնզբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[3] և նույն ամսագրի կողմից հրապարակված «կոմիքսների բոլոր ժամանակների 200 մեծագույն կերպարները» ցանկում 9-րդ հորիզոնականը[4]: Դա չարագործների մեջ երկրորդ ամենաբարձր հորիզոնականն է:
  • 2009 թվականին «IGN-ի վարկածով կոմիքսներրի 100 մեծագույն չարագործներ» ցանկում Մագնետոն զբաղեցրել 1 հորիզոնականը[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Albert Aaron։ «Top Ten Comic Book Archenemies - Superhero and Villain Arch-rivals»։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2008-06-25 
  2. Ultimatum #01-05
  3. Wizard #177, июль 2008
  4. ««The 200 Greatest Comic Characters of All Time»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-03-ին։ Վերցված է 2013-07-07 
  5. «Magneto is number 1»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-18-ին։ Վերցված է 2009-05-16 

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Նշացանկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found, or a closing </ref> is missing