Կուղխ (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուղխ (այլ կիրառումներ)
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Ժանր | մարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Թեմա | օդագնացություն, Հիրոսիմայի ատոմային ռմբակոծում և Նինջա |
Հիմք | Կուղխ |
Թվական | հուլիսի 26, 2013[1], հուլիսի 25, 2013[2] և հուլիսի 26, 2013[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Մենգոլդ |
Պրոդյուսեր | Լոռեն Ղուլեր Դոններ և Հյու Ջեքման |
Սցենարի հեղինակ | Մարկ Բոմբակ և Սքոթ Ֆրենկ |
Դերակատարներ | Հյու Ջեքման, Տաո Օկամոտո, Ռիլա Ֆուկուսիմա, Հիրոյուկի Սանադա, Will Yun Lee?, Սվետլանա Խոդչենկովա, Ֆամկե Յանսեն, Haruhiko Yamanouchi?, Յան Մաքկելեն, Պատրիկ Ստյուարտ և Բրայան Տի |
Օպերատոր | Ross Emery? |
Երաժշտություն | Մարկո Բելտրամի |
Մոնտաժ | Մայքլ ՄակՔասկեր |
Պատմվածքի վայր | Տոկիո, Նագասակի, Ճապոնիա և Յուկոն |
Նկարահանման վայր | Ավստրալիա, Ճապոնիա և Սիդնեյ |
Կինոընկերություն | 20th Century Fox, Marvel Entertainment, Դոներս Քոմփանի և Seed Productions? |
Տևողություն | 138±1 րոպե |
Շահույթ | 414 800 000 ԱՄՆ դոլար[4] |
Պաշտոնական կայքէջ | |
The Wolverine Վիքիպահեստում |
«Իքս մարդիկ» ֆիլմաշխարհի ժամանակագրություն |
Առաջին ժամանակային գիծ |
---|
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1979 - Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ (2009)
2004 - Իքս մարդիկ (2000)
2005 - Իքս մարդիկ 2 (2003)
2006 - Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
2013 - Կուղխ (2013)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Պաշտպանները վերացնում են Իքս մարդկանց)
|
Երկրորդ ժամանակային գիծ |
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1973 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
1983 - Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
1990 - Իքս մարդիկ: Խավարի փյունիկ (2018)
2016 - Դեդփուլ (2016)
2018 - Դեդփուլ 2 (2018)
2019 - Նոր մուտանտներ (2019)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Ապագայի տեսարաններ մուտանտների դպրոցում)
2029 - Լոգան (2017)
|
«Կուղխ»[5] (անգլ.՝ The Wolverine), ռեժիսոր Ջեյմս Մենգոլդի նկարահանած ամերիկա-ավստրալական սուպերհերոսական մարտաֆիլմը Marvel Comics-ի կերպար Կուղխի մասին: Այն նկարահանվել է ըստ Քրիսթոֆեր Մակուրթիի, Մարկ Բոմբեկի և Սքոթ Ֆրենկի սցենարի, որը հիմնված է Քրիս Կլերմոնտի և Ֆրենկ Միլլերի 1982 թվականին գրված սահմանափակ կոմիքսների սերիաների վրա: Հանդիսանում է «Իքս մարդիկ» կինոսերիայի վեցերորդ ֆիլմը, «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի շարունակությունը և ֆիլմերից երկրորդը, որը պատմում է Կուղխի մասին[6][7]: Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 16-ին[8][9]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվական: Ճապոնիա: Նագասակիին են մոտենում երկու ռմբակոծիչ ինքնաթիռներ: Տագնապ է բարձրանում, բոլորը շտապ տարհանվում են, այդ ամենին հետևում է ջրհորում փակված Լոգանը (Հյու Ջեքման): Ճապոնացի զինվոր Յասիդան (Կեն Յումամուրա) ազատում է նրան՝ կտրելով շղթաները, սակայն Լոգանը ասում է, որ ջրհորում անվտանգ է: Այդ պահին ինքնաթիռներից մեկը ռումբ է գցում, և պայթյուն է տեղի ունենում, որը ոչնչացնում է Նագասակիի շուրջ գտնվող տարածքները: Լոգանը փրկում է Յասիդային՝ նրան սալիկով փակելով: Յասիդան տեսավ նրա ռեգեներացման հատկությունը և որպես երախտագիտություն նրան է հանձնում իր թուրը:
Մոտ ապագա: Լոգանի գերբնական հատկությունները ոչ միայն պարգև են, այլ նաև անեծք, որը չի թողնում նրան գոյություն ունենալ որպես հասարակ մարդ: Որպեսզի կարողանա հաղթահարել այդ բեռը, Լոգանը բնակվում է խուլ կանադական մարզում և վարում ճգնավորի կյանք՝ չարաշահելով ալկոհոլը: Երազներում նրան է երևում իր կողմից սպանված Ջին Գրեյը (Ֆամկե Յանսեն): Մի անգամ անտառում նա մահացող արջի է գտնում, որին թունավորված նետով վիրավորել էին տարածքի որսորդները, և գալիս է գյուղ, որպեսզի պատժի նրանց: Բարում Լոգանը հանդիպում է Յուկիո (Ռիլա Ֆուկուսիմա) անունով մի ճապոնուհու, ով կարողանում է ոչ միայն լավ կռվել, այն նաև կանխատեսել ապագան (Իհարկե, նրա այդ պարգևը սահմանափակվում է միայն մահեր տեսնելով): Յուկիոն հայտնում է Լոգանին, որը երկար ժամանակ է փնտրում նրան, և որը նրան ուղարկել է ծերացած և հարուստ դարձած Յասիդան (Հարուկիկո Յամանոուտի), ով հիմա մահանում է և ցանկանում է հրաժեշտ տալ Լոգանին:
Ճապոնիա գալով Լոգանը տեսնում է, որ Յասիդան իսկապես մահանում է քաղցկեղի պատճառով: Նրա կյանքը դժվար սարքավորումներ են պահպանում, որոնց հետևում է բժիշկ Վիկտորյա Գրինը (Սվետլանա Խոդչենկովա): Յասիդան առաջարկում է Լոգանին իր ռեգեներացիայի հատկությունը նրան տալ, իսկ դրա փոխարեն խոստանում է Լոգանին նորմալ ապրելու հնարավարություն, ծերացում և մահ: Լոգանը հրաժարվում է, ասելով, որ Յասիդան չի հասկանում իր խնդրածի լրջությունը: Ազդեցիկ ձեռնարկատիրոջ տանը Լոգանը ծանոթանում է Մարիկոյի (Տաո Օկամոտո)՝ Յասիդայի թոռնուհու հետ, ում փրկում է ինքնասպանությունից: Գիշերը Լոգանը երազում Ջինին է տեսնում, ով համբուրում է նրան և դառնում է Վիկտորյա Գրինը: Այդ նույն գիշերը մահանում է Յասիդան:
Թաղման արարողության ժամանակ Լոգանը ծանոթանում է Սինգենի (Հիրոյուկի Սանադա)՝ Յասիդայի որդու և Մարիկոյի հոր հետ, ինչպես նաև նրա ապագա ամուսնու՝ Նոբուրո Մորիի (Բրայան Տի) հետ, ով զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը: Արարողությունը կանգ է առնում, երբ Մարիկոյին փորձում են առևանգել ճապոնական գաղտնի հանցագործ խմբի՝ Յակուձաի անդամները: Լոգանը և Յուկիոն հաղթում են յակուձեներին, իսկ տանիքից նրանց օգնում է աղեղով գաղտնի նինջան: Լոգանը հասկանում է, որ պետք է պաշտպանի Մարիկոյի կյանքը, և հետևում է նրան: Բարձր արագությամբ Սինկասեն գնացքով զույգը ուղևորվում է Ճապոնիայի հարավ, որտես Յասիդաների ընտանիքը ծովի մոտ տուն ունի: Գնացքում Լոգանը հասկանում է, որ իր վերքերը չեն լավանում: Չորդ յակուձեների հետ կռվից հետո (այդ թվում նաև գնացքի վրա) Լոգանը իրեն թույլ է զգում: Ֆուկույամայում զույգը կանգ է առնում սիրահարվածների համար նախատեսված հյուրանոցի տիեզերական սենյակում, բայց իհարկե Լոգանը չի քնում, այլ ամբողջ գիշեր պատշգամբում կանգնած Մարիկոյին է պաշտպանում: Քաղաքում զույգին են փնտրում բժիշկ Վիկտորյա Գրինը և խորհրդավոր նինջան: Պարզվում է, որ բժիշկ Գրինը իրականում մուտանտ է, Իժ, ով իր օձի թույնով կարողանում է թունավորել մարդկանց:
Այդ ժամանակ թուլացած Լոգանը կորցնում է գիտակցությունը: Մարիկոն փրկում է նրան, տանելով հյուրանոցի տիրուհու եղբորորդու մոտ: Նա ուսանող անասնաբույժ է, և Լոգանի մարմնից հանելով փամփուշտները վիրակապում է նրա վերքերը: Ֆուկույամայից զույգը ուղևորվում է Նագասակիի մոտ գտնվող տուն, որտեղ Լոգանը փրկել էր Յասիդային: Ծովի մոտ գտնվող տանը Մարիկոն բացատրում է Լոգանին տեղի ունեցածի իմաստը: Պարզվում է, որ պապը հսկայական «Յասիդա» ընկերությունը նրան է կտակել, այլ ոչ թե նրա հորը՝ Սինգենին: Մարիկոն պատմում է Լոգանին տանիքի խորհրդավոր աղեղնավորի մասին: Դա Կենուտիյո Խարադան (Ուիլլ Յուն Լի), նինջաների կլանի առաջնորդը, ովքեր շատ երկար շամանակ է ծառայում են Յասիդաների ընտանիքին, ինչպես նաև Մարիկոյի նախկին սիրեցյալն է: Մարիկոն խոստովանում է, որ չի սիրում իր ներկայիս փեսացուին, սակայն կամուսնանա նրա հետ, որպեսզի չխախտի հոր կամքը, ով ցանկանում է մեծ քաղաքականություն մտնել: Սակայն ձգումը դեպի Լոգան ավելի մեծ է լինում քան պարտականությունները. Մարիկոն և Լոգանը սիրահարված են մեկը մյուսին և միասին են անցկացնում գիշերը: Առավոտյան Լոգանը նկատում է, որ Յակուձեները առևանգել են Մորիկոյին: Հարձակվողներից մեկին սպանելով Լոգանը չի կարողանում կանգնեցնել մյուսներին, քանի որ զրկվել էր ռեգեներացիայի հատկությունից: Այդտեղ հասած Յուկիոն Լոգանին հետ Տոկիո է տանում, սակայն խնդրում է նրան պահպանել իրեն: Նա ասում է, որ տեսել է, թե ինչպես է վերջինս մահանում ձեռքի մեջ պահելով սեփական սիրտը:
Լոգանը և Յուկիոն այցելում են Մարիկոյի փեսացուին, ով հարսնացուի բացակայության ընթացքում ժամանակ է անցկացնում մարմնավաճառների հետ: Նաբուրո Մորին պատմում է Լոգանին, որ Յասիդան մի ամբողջ կարողություն է ծախսել, և քիչ էր մնում սնանկացնի ընկերությունը, փնտրելով ադամանտիումը, այն ամենը ինչ նրան Լոգանի մոտ կտանի, քանի որ Նագասակիից հետո նա մտածում էր միայն բուժող ֆակտորի մասին: Ինչպես նաև նա ասաց, որ Մարիկոին ցանկանում է սպանել նրա սեփական հայրը, ով գիտի կտակի մասին: Զուգահեռաբար Վիկտորյա Գրինը նինջա զինվորիների հետ միասին այցելում է Յասիդաների ընտանիքին: Գրինը թունավորում է Սինգենին և իր հետ է տանում Մարիկոյին:
Գնալով Յասիդաների տուն, Լոգանը պարկում է վիրահատության սեղանի վրա և փորձում է իր մարմնից հանել Իժի կողմից դրված բզեզին, որը հասել սրտին և թուլացնում է նրան: Այդ պահին նրա վրա է հարձակվում սամուրայի զենք ու զրահ հագած Սինգենը: Քանի դեռ Լոգանը փորձում է հանել բզեզին իր մարմնից, Յուկիոն կռվում է Սինգենի հետ: Վիրահատության ժամանակ Լոգանի սիրտը կանգ է առնում, սակայն նրա ռեգեներացիայի հատկությունը վերադարձնում և ապաքինում է Լոգանին: Սպանելով Սինգենին, նա գնում է Յասիդայի հարազատ գյուղ, ուր նրան «հրավիրում է» գրությունը, որը Իժը թողել էր դիակներից մեկի վրա, և որտեղ Յասիդայի ընկերությունը սարի լանջին լաբորատորիա է կառուցել:
Լոգանի գյուղ գալու ժամանակ նրան հանդիպում է նինջաների բանակը Խարադայի գլխավորությամբ: և չնայած, որ Լոգանը վերադարձրել էր իր բուժիչ ֆակտորը, նա չի կարողանում պայքարել բոլոր հակառակորդների դեմ, իսկ Խարադայի նոտով հարվածը, որի մեջ Իժի թույնն էր, զրկում է նրան գիտակցությունից: Լոգանը արթնանում է, կապված լինելով հատուկ սեղանին, որի պատճոռվ նրա ձեռքերը մի ուղղության վրա են: Նրան է մոտենում Իժը և խոստովանում է, որ ինքն է բզեզին նրա մեջ դրել, և հույս չուներ, որ Լոգանը կկարողանա հանել այն: Ինչպես նաև նա Լոգանին ցույց է տալիս Արծաթե սամուրային՝ հսկայական ռոբոտ ադամանտիումից պատրաստված սամուրայի զենք ու զրահից: Իժը դրդում է Լոգանին դորս հանել ճանկերը, և մեխանիզմը չի թողնում, որ նա հետ քաշի դրանք: Արծաթե սամուրայը մոտենում է նրան և պատրատսվում է ադամանտիումից պատրաստված տաքացված թրով կտրել դրանք, սակայն Մարիկոն խանգարում է նրան, և Լոգանը ազատվում է: Կռվի ընթացքում Խառադան անցնում է Լոգանի կողմը և Իժին խոցում է նետով, սակայն վերջինս ապաքինվում է, որպես օձ գցելով իր հին կաշին: Այդտեղ հասած Յուկիոն կռվի մեջ է մտնում Իժի հետ և սպանում է նրան: Կռվի ընթացքում Արծաթե սամուրայը կտրում է Լոգանը մի ձեռքի ճանկերը: Խարադան խանգարում է նրան, սակայն ինքն էլ է մահանում: Սամուրայից խլելով թրերից մեկը, Լոգանը կտրում է նրա գլուխը: Պարտված թվացող ռոբոտը կտրում է Լոգանի մյուս ձեռքի ճանկերը: Պարզվում է, որ դա ռոբոտ չէ, այլ Յասիդան է, ով ադամանտիումից պատրաստված զրահի մեջ կարողանում է պահպանել իր կյանքը: Բռնելով Լոգանի դաստակները, նա վերջինիս ձեռքի յուրաքանչյուր ճանկի մեջ մի շաղափ է խրում և սկսում է նրանից դուրս քաշել ոսկորային ուղեղը և ռեգեներացիայի հատկությունը, սպանելով Լոգանին և վերադարձնելով իր երիտասարդությունը: Սակայն ճիշտ պահին հասած Մարիկոն Լոգանի կտրած ճանկերից մեկը պապի վրա է շպրտում, գլխին հարվածելով, իսկ հետո վերջնականապես սպանում է նրան, մյուս ճանկը նրա կոկորդը խրելով: Յասիդան գցում է Լոգանին, սակայն ծռված շաղափները վերջինիս ձեռքից պոկում են ադամանտե ճանկերի մնացորդները: Զայրացած Լոգանը պոկում է Յասիդայի զրահի կրծքի մասը, և դուրս հանելով մնացած ճանկերը, խոցում է վերջինիս, իսկ հետո ջարդված պատով անդունդն է նետում:
Ֆիլմը վերջանում է այն բանով, որ Լոգանը լքում է Ճապոնիան, «Յասիդա» ընկերության անձնական ինքնաթիռով Յուկիոի հետ միասին թռչելով, ով ցանկացել էր նրա թիկնապահը լինել:
Համաձայն տիտրերից հետո եկող սցենարի, երկու տարի անց ԱՄՆ է վերադառնում: Օդանավակայանում նա հանդիպում է ուժերը կարգավորած Էրիկ Լենշերի (Յան Մաքկելեն) հետ, ով օգնություն է խնդրում նրանից նոր թշնամու դեմ պայքարելու համար, ովքեր կարող են վերացնել բոլոր մուտանտներին: Լոգանը հրաժարվում է օգնել Մագնետոյին, սակայն հայտնված պրոֆեսոր Չարլզ Քսավյերը (Պատրիկ Ստյուարտ) հակառակն է համոզում նրան:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում խաղացել է ավելի քան 50 դերասան՝ չհաշված զանգվածային տեսարանները:
Դերասան | Դեր |
---|---|
Հյու Ջեքման | Ջեյմս (Լոգան) Հոուլեթ / Կուղխ (Logan) |
Տաո Օկամոտո | [10] (Marico Yashida) | Մարիկո Յասիդա
Ռիլա Ֆուկուշիմա | [10] (Yukio) | Յուկիո
Սվետլանա Խոդչենկովա | բժիշկ Վիկտորյա Գրին / Իժ[11] (Viper) |
Ուիլլ Յուն Լի | [10] (Harada) | Կենուտիյո Խարադա
Խիրոյուկի Սանադա | [10] (Shingen Yashida) | Սինգեն Յասիդա
Խարուկոկի Յամանոուտի | [10] (Ichiro Yashida) | Իտիրո Յասիդա / Արծաթե սամուրայ
Բրայան Տի | Ճապոնիայի անվտանգության նախարար Նոբուրո Մորի (Noburo Mori) |
Կեն Յամամուրա | երիտասարդ Իտիրո Յասիդա (young Ichiro Yashida) |
Ֆամկե Յանսեն | (Jean Grey) | Ջին Գրեյ
Նոբուակի Կակուդա | Բուդդայական (Buddhist Priest) |
Կոնրադ Կոլեբի | Շիկամորուս որսորդ (Red Beard) |
Նոայա Օհավա | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Տակաշի Մացույամա | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Մասա Յամոգուսի | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Հարրետ Տ. Սատո | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Յան Մաքկելեն | (Magneto) (կամեո) | Էրիկ Լենշեր / Մագնիտո
Պատրիկ Ստյուարտ | պրոֆեսոր Չարլզ Քսավյեր (Charles Xavier) (կամեո) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=wolverine2.htm
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=78370&type=MOVIE&iv=Basic
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «The Wolverine»։ The Wolverine։ Վերցված է 2018-05-19
- ↑ Hugh Jackman confirms The Wolverine is standalone film not a sequel and won’t be 'overloaded' with mutants Archived 2012-08-13 at WebCite
- ↑ James Mangold Talks The Wolverine | Movie News | Empire
- ↑ 'The Wolverine' Claws Out July 26, 2013 Release Date
- ↑ The Wolverine (2013) — Release dates
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 WOLVERINE Cast Adds Hiroyuki Sanada, Hal Yamanouchi, Tao Okamoto and Rila Fukushima (Update: Will Yun Lee to Play Villain)
- ↑ Svetlana Khodchenkova Confirmed for The Wolverine | Superhero Hype
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Իքս Մարդիկ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ավստրալական մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ավստրալական ֆանտաստիկ ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմեր
- Ճապոներեն ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ջեյմս Մենգոլդի ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր