Նոր մուտանտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Նոր մուտանտներ
անգլ.՝ The New Mutants
Նոր մուտանտներ.jpg
«Նոր մուտանտներ» ֆիլմի շապիկը
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1][2] և սարսափ ֆիլմ[1]
ՀիմքՆոր մուտանտներ
Թվականսեպտեմբերի 10, 2020 և օգոստոսի 27, 2020[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոշ Բուն
ՊրոդյուսերՍայմոն Քինբերգ և Լոռեն Ղուլեր Դոններ
Սցենարի հեղինակՋոշ Բուն[1], Սքոթ Նոյստեդտեր[4], Մայքլ Հ․ Ուեբեր[4] և Knate Lee?[1]
ԴերակատարներԱնյա Թեյլոր Ջոյ, Մեյսի Ուիլյամս, Չարլի Ռոս Հիթոն, Հենրիկե Զագա, Բլու Հանթ, Ալիսե Բրագա, Անտոնիո Բանդերաս[4], Happy Anderson?[4], Adam Beach?[4] և Մերիլին Մենսոն[4]
ՕպերատորՊիտեր Դեմինգ
ԵրաժշտությունՆեթ Ուոլքոթ և Մայք Մոջիս
ՄոնտաժAndrew Buckland?
Նկարահանման վայրԲոստոն
Կինոընկերություն20th Century Studios, Marvel Entertainment, TSG Entertainment և Genre Films
Տևողություն94 րոպե
ՏեղայնացնողWalt Disney Studios Motion Pictures[5]
IMDbID ID 4682266
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg The New Mutants Վիքիպահեստում

«Նոր մուտանտներ» (անգլ.՝ The New Mutants), ամերիկյան 20th Century Fox կինոստուդիայի թողարկվելիք սուպերհերոսական ֆիլմ Marvel Comics-ի նույնանուն կոմիքսի հերոսների։ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի տասներեքերորդ ֆիլմն է։ Ռեժիսորը Ջոշ Բուն է, սցենարիստը՝ Ջոշ Բուն և Նեյթ Լին։ Գլխավոր դերերը կատարում են Անյա Թեյլոր Ջոյը, Մեյսի Ուիլյամսը, Չարլի Հիթոնը, Հենրի Զագան, Բլյու Հանթը և Ալիսե Բրահան։ Ի սկզբանե նախատեսվել է ֆիլմը ԱՄՆ-ում թողարկել 2018 թվականի ապրիլի 12-ին, բայց հետագայում Fox-ը որոշել է «Նոր Մուտանտներ» ֆիլմի պրեմիերան տեղափոխել նախ փետրվարի 22-ին[6], իսկ հետո՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ նոր մուտանտները, որոնք իրենց կամքին հակառակ գտնվում են գաղտնի վայրում, պետք է պայքարեն իրենց ունակությունների վտանգների, ինչպես նաև իրենց անցյալի մեղքերի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անյա Թեյլոր Ջոյ Ուլյանա Ռասպուտինա / Մեջիք Ուլյանա Ռասպուտինա / Մեջիք
Մեյսի Ուիլյամս Ռեյն Սինքլեր / Գայլուհի Ռեյն Սինքլեր / Գայլուհի
Չարլի Հիթոն Սեմ Գաթրի / Թնդանոթի ռմբագունդ Սեմ Գաթրի / Թնդանոթի ռմբագունդ
Հենրի Զագա Բոբի դա Կոստա / Սանսփոթ Բոբի դա Կոստա / Սանսփոթ
Բլյու Հանթ Դանիելա Մունսթար / Միրաժ Դանիելա Մունսթար / Միրաժ
Ալիսե Բրահա Սեսիլիա Ռեյես բժիշկ Սեսիլիա Ռեյես
Անտոնիո Բանդերաս

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին 20th Century Fox ստուդիայի «Մեղավոր են աստղերը» ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո ռեժիսոր Ջոշ Բունը Նեյթ Լիի հետ ստեղծել է կոմիքս՝ օգտագործելով Քրիս Քլերմոնտի «Նոր Մուտանտներ» կոմիքսները, որպեսզի ցույց տա, թե ինչ տեսք կունենա այդ ֆիլմերի տրիլոգիան կոմիքսների ադապտացիայից հետո։ Բունը և Լին, որ լավագույն ընկերներ են դեռ մանկուց, եղել են այդ կերպարների երկրպագուները։ Բունը նրանց մասին պատմությունը բնութագրել է որպես «իսկապես մռայլ, հետաքրքիր և տարբերվող Իքս մարդկանց մասին տիպիկ պատմություններից, որ կարդացել ենք մենք»։ Նրանք ցույց են տվել կոմիքսը Սայմոն Քինբերգին՝ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի պրոդյուսերներից մեկին[8]։ 2015 թվականի մայիսին Fox-ը համաձայնության է եկել, որ Բունը կլինի «Նոր մուտանտները» ֆիլմի ռեժիսորը, որի սցենարի համար պատասխանատու են ինքը և Լին, իսկ Քինբերգը և Լորեն Դոները կլինեն պրոդյուերների դերում։ Ֆիլմը կլինի ինքնուրույն սփին օֆֆ, որը կընդլայնի Իքս մարդկանց մասին ֆիլմերի տիեզերքը[9]։

2016 թվականի մարտին Սայմոն Քինբերգը պատմել է, որ Բունը և Լին աշխատում են սցենարի վրա, և «Դեդփուլ» ֆիլմի նման ֆիլմը կտարբերվի Իքս մարդկանց մասին պատմող հիմնական ֆիլմերից․ «գուցե նա այնքան չտարբերվի, որքան «Դեդփուլը», բայց նա ունի իր յուրօրինակ, օրիգինալ ձայնը»։ Քինբերգը նաև պատմել է, որ ֆիլմը կունենա պատանեկան մթնոլորտ, և հնարավոր է, որ լինեն կերպարներ Իքս մարդկանց մասին պատմող նախորդ ֆիլմերից[10]։ Նաև այդ ժամանակ հայտարարվել է, որ Մեյսի Ուիլյամսը և Անյա Թեյլոր Ջոյ դիտարկվում են համապատասխանաբար Գայլուհու և Մեջիքի դերերը կատարելու համար։ Մյուս նոր մուտանտները կլինեն Թնդանոթային ռմբագունդը, Սանսփոթը և Միրաժը։ Ասվել է նաև, որ Ջեյմս Մաքէվոյը, որ մարմնավորել է Պրոֆեսոր Իքսին նախորդ մի քանի ֆիլմերում, կնկարահանվի Ալեքսանդրա Շիփի հետ, որը կվերադառնա Փոթոթրիկի դերին[11]։

2016 թվականի մայիսին Քինբերգը հաստատել է, որ սցենարը ներառում է իր մեջ Պրոֆեսոր Իքսին և հույս ունի, որ նկարահանումները կսկսեն 2017 թվականի սկզբին[12]։ 2016 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Սքոթ Նեյստադթերը և Մայքլ Ուեբերը, որ աշխատել են Բունի «Աստղերն են մեղավոր» ֆիլմի սցենարի վրա, կաշխատեն նաև «Նոր Մուտանտների» սցենարի վրա։ Թիմում կլինի նաև Ուորլոքի կերպարը[13]։ 2016 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Նեթ Վուլֆը դիտարկվել է Թնդանոթային ռմբագնդի դերում։ Դև արջին, որը կլինի ֆիլմի գլխավոր անտագոնիստը, իսկ նախագիծը կլինի սարսափ ֆիլմերի ժանրում և այն բնութագրվում է որպես «Սթիվեն Քինգը հանդիպում է Ջոն Հյուզին»[14]։ Բունը պատմել է, որ «նա դաստիարակվել է շատ հավատացյալ ծնողների կողմից։ Նրանք եղել են հարավային ավետարանչական բապտիստների կողմից, որոնք հավատում էին Եկեղեցու սքանչելությանը, և որ սատանան իրական է, ու դևերը գոյություն ունեն»[15]։

Նախաարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նախաարտադրությունն սկսվել է Բոստոնում 2017 թվականի ապրիլին։ Որպես նկարահանումների վայր դիտարկվել են Մեդֆիլդի հանրապետական հիվանդանոցը, որն ավելի վաղ օգտագործվել էր որպես «Անիծվածների կղզի» ֆիլմի նկարահանման վայր[16]։ ԱՄՆ-ում պրեմիերան նշանակել են 2018 թվականի ապրիլի 13-ին[17][18]։ 2016 թվականի մայիսին ստուդիան պաշտոնապես հայտարարել է, որ Մեյսի Ուիլյամսը և Անյա Թեյլոր-Ջոյը կնկարահանվեն ֆիլմում, և «լուրջ ջանքեր են գործադրվում էթնիկ տեսանկյունից հարմար դերասանների գտնելու համար»․ Սանսփոթի դերի համար փնտրվում է հարավամերիկացի, իսկ Մունսթարի դերի համար՝ բնիկ ամերիկացու։ Որպես պրոդյուսեր նախագծին միացել է նաև Կարեն Ռոզենֆելթը[19]։ Այլևս չի նախատեսվում, որ Մաքէվոյը կհայտնվի ֆիլմում, իսկ Նեթ Վուլֆը այլևս չի դիտարկվում Թնդանոթային Ռմբագնդի դերում[20]։

2017 թվականի մայիսի վերջին ենթադրվել է, որ Հենրի Զագան կմարմնավորի Սանսփոթին[15], իսկ Ռոզարի Դուսոնը, որ կատարել էր Քլեր Թեմփկի դերը Netflix-ի կողմից ստեղծված Marvel-ի հեռուստասերիալներում, բանակցություններ է վարել բժիշկ Սեսիլիա Ռեյեսի դերի համար, ով Նոր մուտանտների ուսուցիչն էր։ Նաև տեղեկություն է տարածվել, որ Պրոֆեսոր Իքսը և Փոթորիկը չեն հայտնվի ֆիլմում[21]։ Բունը հաստատել է, որ ֆիմը կլինի «լիարժեք սարսափ ֆիլմ Իքս մարդկանց տիեզերքում։ Չեն լինի համազգեստներ և սուպերչարագործներ։ Մենք փորձում ենք անել ինչ-որ բոլորովին ուրիշ, ուրիշ բան»։ Բունին հատկապես դուր է եկել, երբ Բիլլ Սիենկիուիքսը նկարել է կոմիքս Նոր մուտանտների մասին, որը մենք երբևէ տեսել ենք»[15]։ Բունը պատմել է, որ նրան դուր չեն գալիս սարսափներ, բացի «դասականներից», ինչպիսիք են «Աատանային վտարողը», «Ռոզմարինի երեխան» և «Փայլը»[8]։ Ամսվա վերջին Չարլի Հիթոնը բանակցություններ է վարել Թնդանոթային ռմբագնդի դերի համար[22]։

2017 թվականի սկզբին հաստատվել է, որ Զագան, Հիթոնը և Դոուսոն ներառվել են դերասանական կազմի մեջ Բլյու Հանթի հետ, որն ստացել էր Դանիելա Մունսթարի դերը լայնածավալ և դժվար միջազգային որոնումից հետո, որտեղ գերակշռել է «էթնիկ ստույգությունը»։ Կերպարը համարվում է կենտրոնական կերպար «Դև արջի» սյուժետային գծում, որի վրա հիմնված է ֆիլմը[23][24]։ 2017 թվականի հունիսին Դուսոնը դուրս է եկել ֆիլմից, և Ռեյեսի դերի համար հրավիրվել է Ալիսե Բրահան[25]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները անցկացվել են 2017 թվականի հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 15Բոստոնում «Աճի խնդիրներ» (անգլ.՝ Growing Pains) աշխատանքային անվանումով[26][27][28]։

Հետարտադրության փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր մուտանտների» նկարահանումների ավարտից հետո Fox-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթեյսի Սնայդերը ֆիլմի ժանրը բնութագրել է որպես «Ֆիլմ ուրվականներով տան մասին, ուր կան շատ դեռահասներ։ Մենք չենք տեսել որևէ սուպերհերոսական ֆիլմ, որի ժանրն ավելի նման լինի «Փայլ» ֆիլմին, այլ ոչ թե «մենք՝ պատանիներ ենք, եկեք փրկենք աշխարհը» ֆիլմի»[29]-ին։ 2017 թվականի հոկտեմբերին Բունը պատմել է, որ «Մղձավանջ կնձնիների փողոցում 3. Երազի ռազմիկները» ֆիլմը նույնպես ազդեցություն է ունեցել ֆիլմի վրա, ֆիլմի գործողությունները կատարվում են մեր օրերում, Ուորլոքը ֆիլմում չի լինի, իսկ Դև-արջը չի լինի որպես ֆիլմի գլխավոր անտագոնիստ[30]։ 2018 թվականի հունվարի 11-ին հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2019 թվականի փետրվարի 22[6]։ Պատճառն այն է, որ ստուդիան որոշել է ֆիլմը դարձնել ավելի սարսափելի[31], բայց չնայած դրան, ֆիլմն ստանալու է PG-13 վարկանիշ։ Սակայն արդեն նույն տարվա մարտի 26-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի պրեմիերան տեղափոխվել է 2019 թվականի օգոստոսի 2[7][32]։ 2019 թվականի մարտին The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ ֆիլմը հավանաբար կթողարկվի Disney+-ով, քանի որ 21st Century Fox-ի գնվել է Disney-ի կողմից[33][34]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվեց 2017 թվականի հոկտեմբերին Friday the 13th հեռուստաալիքով[35]՝ ոգեշնչված «Այն» ֆիլմի կենտրենացված սարսափի տարածված հաջողությամբ[36]։ Վիլկոմերսոնը նաև նշել է, որ թրեյլերներում Փինք Ֆլոյդի Another Brick in the Wall երգը[37]։ Ալեքս Մաքլևին The A.V. Club ակումբի համար գրել է, որ նաև Բունը կպահի իր խոստումը սարսափ ֆիլմ ստեղծելու մասին, որ կստեղծի մի ֆիլմ, որը կտարբերվի սուպերհերոսների մասին ֆիլմերի ժանրից"[38]: Բունը, Լին, Բրահան, Զագան և Զինկևիչը պրոմո ներկայացրեցին ֆիլմը 2017 թվականի Comic Con Experience-ում[39]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեթ Ուոլքոթը և Մայք Մոգիսը, որ նախկինում նույնպես աշխատել էին Բունի հետ, 2017 թվականի դեկտեմբերին համաձայնել են ստեղծել երաժշտություն ֆիլմի համար[40]։ 2018 թվականի մայիսին Մերիլին Մենսոնն ներկայացրել է «Cry Little Sister» երգի քավերը, որի պաշտոնական տարբերակը գրվել էր The Lost Boys (1987) ֆիլմի համար Ժերար ՄաքՄահոնի կողմից, և որի պրեմիերան կայացել էր Heaven Upside Down համերգային շրջագայության ժամանակ, նաև ձայնագրվել է հատուկ սաունդթրեք «Նոր մուտանտներ» ֆիլմի համար[41][42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. https://www.cine974.com/film/x-men--les-nouveaux-mutants/10142/
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Romano Rick (March 19, 2019)։ «The end of an era: Disney's acquisition of 21st Century Fox is finally complete»։ Entertainment Weekly։ Վերցված է March 20, 2019 
  6. 6,0 6,1 McNary, Dave (2018-01-11)։ «Fox Moves ‘Deadpool 2’ Forward Two Weeks, Pushes Back ‘New Mutants’ and ‘Gambit’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2018-01-12 
  7. 7,0 7,1 Ramos Dino-Ray (մարտի 26, 2018)։ «20th Century Fox Shuffles Release Dates For ‘Bohemian Rhapsody’, ‘Dark Phoenix’ & More»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2018-03-29-ին։ Վերցված է մարտի 26, 2018 
  8. 8,0 8,1 McKittrick, Christopher (2016-12-15)։ «From All We Had to X-Men: Josh Boone, a Busy Man»։ Creative Screenwriting (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11 
  9. Fleming Jr, Mike (2015-05-13)։ «Fox Mints ‘The New Mutants’ X-Men Spinoff; ‘The Fault In Our Stars’ Helmer Josh Boone To Direct»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11 
  10. Goldman, Eric (2016-03-30)։ «New Mutants Movie Will Bring a Young Adult Vibe to the X-Men Universe»։ IGN (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11 
  11. McWeeny, Drew (2016-03-31)։ «EXCLUSIVE: Are these Josh Boone’s first three ‘New Mutants’?»։ Uproxx (անգլերեն)։ Վերցված է 2017-07-11 
  12. Chitwood, Adam (2016-05-10)։ «‘New Mutants’: Simon Kinberg Says Professor X Will Appear; Filming Could Begin Early 2017»։ Collider (անգլերեն)։ Վերցված է 2017-07-12 
  13. Kit, Borys (2016-08-25)։ «'Fault in Our Stars' Writers Tackling 'X-Men' Spinoff 'New Mutants' (Excl. Вusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-12 
  14. Perry, Spencer (2016-11-23)։ «EXCLUSIVE: An Animatic from the New Mutants Movie Lands Online!»։ ComingSoon.net (անգլերեն)։ Վերցված է 2017-07-12 
  15. 15,0 15,1 15,2 Vilkomerson, Sara (2017-05-25)։ «The New Mutants details revealed: X-Men franchise goes horror»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  16. Shanahan, Mark (2017-04-11)։ «‘X-Men: The New Mutants’ set to begin filming in Boston» (անգլերեն)։ The Boston Globe։ Վերցված է 2017-07-13 
  17. McClintock, Pamela (2017-04-22)։ «'Deadpool 2' Lands June 2018 Release Date»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  18. McClintock Pamela (April 22, 2017)։ «'Deadpool 2' Lands June 2018 Release Date»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից May 24, 2017-ին։ Վերցված է April 27, 2017 
  19. Kit, Borys (2017-05-11)։ «Anya Taylor-Joy, Maisie Williams Set to Star in 'X-Men' Spinoff 'New Mutants' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  20. Whitbrook, James (2017-05-16)։ «One X-Men Star Won't Be Part Of The New Mutants Movie After All»։ gizmodo.com.au (անգլերեն)։ Վերցված է 2017-07-13 
  21. Kit, Borys (2017-05-25)։ «Rosario Dawson in Talks to Star in X-Men Spinoff 'New Mutants'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  22. Kit, Borys (2017-05-31)։ «'Stranger Things' Star Charlie Heaton in Talks to Join 'X-Men' Spinoff 'New Mutants' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  23. N'Duka, Amanda (2017-06-01)։ «‘New Mutants’: Henry Zaga Set To Play Sunspot In ‘X-Men’ Spinoff»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  24. Kit, Borys (2017-06-02)։ «Fox's 'New Mutants' Casts Newcomer Blu Hunt in Danielle Moonstar Role (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  25. Kit, Borys (2017-06-29)։ «Alice Braga Joins 'New Mutants' as Rosario Dawson Exits (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  26. «PRODUCTION WEEKLY – ISSUE 1041 – THURSDAY, APRIL 27, 2017 / 112 LISTINGS – 25 PAGES»։ Production Weekly (անգլերեն)։ 2017-04-27։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2017-07-14 
  27. Бун, Джош (2017-07-09)։ «Gag gift from @peter_deming We start shooting tomorrow! Wish us luck! #newmutants #xmen»։ Ինստագրամ (անգլերեն)։ Վերցված է 2017-07-10 
  28. Бун, Джош (2017-09-14)։ «#closingtime #newmutants»։ Ինստագրամ (անգլերեն)։ Վերցված է 2017-09-16 
  29. Lang, Brent (2017-09-20)։ «Fox’s Stacey Snider Gets Candid About Netflix, Diversity and the Future of Wolverine» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-12-26 
  30. Krupa, Daniel (2017-10-13)։ «New Mutants Director on Why He's Making an X-Men Horror Film»։ IGN (անգլերեն)։ Վերցված է 2017-12-26 
  31. Sneider, Jeff (2018-01-11)։ «“Deadpool 2” Pushed Up Two Weeks as “New Mutants” Moves to 2019 and Channing Tatum's “Gambit” Gets a Summer Date»։ The Tracking Board (անգլերեն)։ Վերցված է 2018-01-12 
  32. Ramos Dino-Ray (March 26, 2018)։ «20th Century Fox Shuffles Release Dates For ‘Bohemian Rhapsody’, ‘Dark Phoenix’ & More»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից March 29, 2018-ին։ Վերցված է March 26, 2018 
  33. Couch Aaron, Kit Borys, McMillan Graeme։ «Heat Vision»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից March 3, 2019-ին։ Վերցված է March 3, 2019 
  34. Hood Cooper (March 2, 2019)։ «The New Mutants Reshoots Still Haven't Happened & Aren't Planned»։ Screen Rant։ Արխիվացված օրիգինալից March 3, 2019-ին։ Վերցված է March 3, 2019 
  35. N'Duka Amanda (October 13, 2017)։ «'The New Mutants' Trailer: Fox's X-Men' Spinoff Takes A Dark Turn»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից October 14, 2017-ին։ Վերցված է October 14, 2017 
  36. Sneider Jeff (March 30, 2018)։ «Inside the Drama Surrounding Fox's "New Mutants," Including a Top Secret New Cast Member (Exclusive)»։ The Tracking Board։ Արխիվացված է օրիգինալից April 4, 2018-ին։ Վերցված է April 4, 2018 
  37. Vilkomerson Sara (October 13, 2017)։ «The New Mutants assemble in tense first trailer»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից October 14, 2017-ին։ Վերցված է October 14, 2017 
  38. McLevy Alex (October 13, 2017)։ «Here's Marvel's New Mutants trailer, and damn, it really is a horror movie»։ The A.V. Club։ Արխիվացված օրիգինալից October 14, 2017-ին։ Վերցված է October 14, 2017 
  39. Weintraub Steve (December 11, 2017)։ «15 Things We Learned About 'The New Mutants' from the CCXP Panel in Brazil»։ Collider։ Արխիվացված օրիգինալից December 12, 2017-ին։ Վերցված է December 12, 2017 
  40. «Nate Walcott & Mike Mogis to Score Josh Boone's 'The New Mutants'»։ Film Music Reporter։ December 27, 2017։ Արխիվացված օրիգինալից January 12, 2018-ին։ Վերցված է January 13, 2018 
  41. Manson Marilyn (May 27, 2018)։ «A supernatural experience took place whilst making our film for "CRY LITTLE SISTER." As always, @billyukich with his intimidations and enticements. (This song was recorded for @joshboonemovies upcoming movie X-MEN NEW MUTANTS)»։ Ինստագրամ։ Արխիվացված օրիգինալից June 7, 2018-ին։ Վերցված է June 8, 2018 
  42. Gallagher Bryan (January 23, 2018)։ «Listen to Marilyn Manson Cover Lost Boys Song Cry Little Sister»։ MovieWeb։ Արխիվացված օրիգինալից June 7, 2018-ին։ Վերցված է June 8, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]