Walt Disney Studios Motion Pictures

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Walt Disney Studios Motion Pictures
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1953
ՀիմնադիրՌոյ Օլիվեր Դիսնեյ
ՎայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունproduct distribution?
ՍեփականատերՈւոլթ Դիսնեյ ընկերություն

Walt Disney Studios Motion Pictures (նախկինում՝ Buena Vista), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է գեղարվեստական ֆիլմերի տեղայնացմամբ։ Այն պատկանում է Ուոլթ Դիսնեյ ընկերությանը։ 1953 թվականին ստեղծված Buena Vista Distribution անվանումով ընկերությունը սկսեց զբաղվել Ուոլթ Դիսնեյ ընկերության[1], ինչպես նաև դրա ենթաբաժիններ կազմող Walt Disney Pictures-ի, Touchstone Pictures-ի և Marvel Studios արտադրությունների տեղայնացմամբ։ Ներկայիս անվանումն ընկերությունը ստացել է 2007 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1953 թվականը Ուոլթ Դիսնեյի արտադրությունների տեղայնացմամբ զբաղվում էին Columbia Pictures-ը, United Artists-ը և RKO Radio Pictures[1]։ Մի շարք վիճելի հարցերի պատճառով, որոնք առաջացել էին «True-Life Adventures» շարքի առաջ տանելու շուրջ, Ուոլթ և Ռոյ Օլիվեր Դիսնեյները 1953 թվականին ստեղծեցին Buena Vista Distribution Company, Inc. (կրճատ՝ DVB) քույր ընկերությունը, որը պետք է ամերիկյան շուկայում զբաղվեր իրենց արտադրության տեղայնացմամբ[1]։ Buena Vista-ի առաջին արտադրանքը դարձավ «The Living Desert» վավերագրական ֆիլմը, որը լույս տեսավ 1953 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը՝ «Toot, Whistle, Plunk and Boom»-ը, որը պաշտոնապես թողարկվեց հենց նույն օրը[2]։ 1956 թվականի սեպտեմբերին BVD-ն զբաղվեց ամերիկյան վարձույթում իր առաջին արտասահմանյան ֆիլմով՝ «Մեծ հարճը»[3][4]։ Ընկերության համար առաջին ֆիլմը, որը դուրս եկավ Դիսնեյի ստուդիայի կողմից 1958 թվականի մարտին, դարձավ «The Missouri Traveler»-ը[2]։ 1959 թվականի հուլիսին BVD-ն թողարկեց առաջին դիսնեյան ֆիլմը, որը ֆինանսավորվել էր մեկ այլ ըկներության կողմից՝ «The Big Fisherman»[2]։ 1961 թվականին Disney-ը յուրացրեց Buena Vista International[5]։ 1979 թվականի հունվարին BVD-ն առաջին անգամ թողարկեց PG վարկանշով «Take Down» ֆիլմը, որը նկարահանվել էր կողմնակի ընկերության կողմից[2]։

2007 թվականի ապրիլին Disney-ը հրաժարվեց Buena Vista բրենդից որպես իր արտադրանքի տեղայնացնող[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Fixmer, Fixmer (2007 թ․ ապրիլի 25). «Disney to Drop Buena Vista Brand Name, People Say (Update1)». bloomberg.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 The Disney Studio Story, by Richard Holliss and Brian Sibley, 1988.
  3. Screen World 1957, Volume 8, by Daniel Blum, 1957. Page 218.
  4. International Motion Picture Almanac 1977, by Richard Gertner, 1977. Page 411.
  5. Disney A to Z — The Official Encyclopedia, by Dave Smith, 1996. Page 71.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]