Անյա Թեյլոր Ջոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անյա Թեյլոր Ջոյ
Anya Taylor-Joy by Gage Skidmore.jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 16, 1996(1996-04-16) (25 տարեկան)
Ծննդավայր՝Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն՝անգլիացիներ[1], Շոտլանդացիներ[1] և Իսպանացի[1]
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ[2]
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝մոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
IMDb։ID 5896355

Անյա Ջոզեֆին Թեյլոր Ջոյ (անգլ.՝ Anya Josephine Marie Taylor-Joy, ապրիլի 16, 1996(1996-04-16), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), արգենտինաբրիտանացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ներգաղթյալների ընտանիքում։ Մայրը բնիկ անգլուհի է, իսկ հայրն ունի արգենտինական և շոտլանդական արմատներ։ Նրա ծննդավայրը համարվում է ԱՄՆՄայամի քաղաքը, սակայն նրա մանկությունն անցել է Արգենտինայում և Մեծ Բրիտանիայում[3]։

Նրանից բացի՝ ընտանիքում կա ևս հինգ երեխա։ Մանուկ հասակում սիրել է պարեր, ծնողները նրան տարել են բալետի դպրոց, որտեղ նա կարող էր լուրջ հաջողությունների հասնել, եթե չլինեին երկրից՝ մեկ այլ երկիր ընտանիքի հաճախակի տեղափոխումները։ Նա չի կարողացել դառնալ պրոֆեսիոնալ բալերիանա, սակայն կարողացել է հաջողությունների հասնել որպես ֆոտոմոդել։ Ավագ դպրոցում սովորելու ժամանակ՝ մասնակցություն է ունեցել մի շարք ֆոտոսեսիաներում և հայտնվել է մի շարք հրատարակությունների, օրացույցերի և պաստառների շապիկներին՝ գովազդելով համաշխարհային հայտնի բրենդներ[4]։

Հայտնություն է ստացել Ռոբերտ Էգերսի «Վհուկը» ֆիլմում կատարած դերի շնորհիվ։

2016 թվականին գլխավոր դեր է կատարել «Մորգան» գիտաֆանտաստիկ ֆիլմում, նաև ռեժիսոր Նայթ Շյամալանի «Սպլիտ» թրիլլերում։

Անվանակարգվել է BAFTA 2017 մրցանակի՝ «Ծագող աստղ» անվանակարգում[5], նաև Կինոքննադատների Լոնդոնյան շրջանակի մրցանակի՝ «Տարվա բրիտանացի կամ իռլանդացի երիտասարդ կատարող» անվանակարգում։ 2017 թվականի Կաննի փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի «Տարվա բացահայտում» անվանակարգի դափնեկիր է[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2014 ֆ Վամպիրների ակադեմիա Vampire Academy աղջիկ
2014 ս Ինդևոր Endeavour Ֆիլիպա Քոլինս Դևիդսոն
2015 ֆ Վհուկ The Witch Թոմասին
2015 ֆ Վիկինգների արկածները Viking Quest մանի
2015 ս Ատլանտիդա Atlantis Կասանդրա
2016 ֆ Մորգան Morgan Մորգան
2016 ֆ Բարի Barry Շառլոտա
2016 ֆ Սպլիտ Split Քեյսի Կուկ
2017 ֆ Զտարյունները Thoroughbred Լիլի Ռեյնոլդս
2017 ֆ Ստվերների կացարանը Marrowbone Էլլի
2019 ֆ Ապակի The Glass Քեյսի Կուկ
2019 մֆ Playmobil ֆիլմ։ Տիեզերքների միջով Playmobil: The Movie մարլի
2019 ս Սուր հովարներ Peaky Blinders Ջինա Գրեյ
2019 մս Մռայլ բյուրեղ։ Դիմադրման դարաշրջան The Dark Crystal: Age of Resistance Բրեյա
2020 ֆ Էմմա Emma Էմմա Վուդհաուս
2020 ֆ Նոր մուտանտներ X-Men: The New Mutants Ուլյանա Ռասպուտինա / Մեջիկ
2020 ս Թագուհու գամբիտը The Queen's Gambit Բեթ Հարմոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]