Վամպիրների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վամպիրների ակադեմիա
անգլ.՝ Vampire Academy: Blood Sisters
Երկիր ԱՄՆ
 Ռումինիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3], ֆիլմ անչափահասների համար, վամպիրների մասին ֆիլմ, վեպի էկրանավորում, մարտաֆիլմ, միստիկ ֆիլմ և մելոդրամա
ՀիմքՎամպիրների ակադեմիա
Թվականփետրվարի 7, 2014[4], մարտի 13, 2014[5] և մարտի 6, 2014[6][7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ուոթերս[8][3][9]
ՊրոդյուսերԴոն Մերֆի և Սյուզան Մոնթֆորդ
Սցենարի հեղինակԴենիել Ուոթերս
ԴերակատարներԶոյի Դոյչ[2][8][9][…], Օլգա Կուրիլենկո[2][8][9][…], Կամերոն Մոնահեն[2][10], Սեմի Գեյլ[2][10], Քլեր Փոյ[10], Սառա Հայլենդ[2][8][9][…], Գաբրիել Բըռն[2][8][10], Ջոելի Ռիչարդսոն[8][10], Դանիլա Կոզլովսկի[2][10], Լյուսի Ֆրայ[2][8][9][…], Դոմինիկ Շերվուդ[11], Ashley Charles?[11], Էդուարդ Հելկրաֆտ[11], Dominique Tipper?[11], Shelley Longworth?[11], Վիլ Թյուդոր[11], Քրիս Մեյսոն[11], Նիք Գիլարդ և Անյա Թեյլոր Ջոյ[11]
ՕպերատորԹոնի Փիրս-Ռոբերթս
ԵրաժշտությունՌոլֆ Քենթ
ՄոնտաժՔրիս Գիլլ[4]
Պատմվածքի վայրՄոնտանա
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունReliance Entertainment
Տևողություն105 րոպե
Շահույթ15 391 979 $
Պաշտոնական կայքէջ

«Վամպիրների ակադեմիա» (անգլ.՝ Vampire Academy)[12], ռեժիսոր Մարկ Ուոթերսի ֆիլմը՝ նկարահանված Ռայչել Միդի համանուն վեպերի հիման վրա[13]։ Ռուսաստանում պրեմիերան կայացել է 2014 թվական փետրվարի 27-ին[14]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում՝ Մոնտանայի սրտում, կա մի Ակադեմիա, որտեղ վամպիրները սովորում են կախարդանքի արվեստը։ Աշխարհում ընթանում են արյունոտ վամպիրային պատերազմներ, և Մորոյներին ընդդիմանում են Ստրիգոյների ցեղի վամպիրները, որոնք անցել են օրենքների սահմանագիծը։ Նույնիսկ Ակադեմիայի պատերը այդքան էլ լավ չեն պաշտպանում նրանց չար ուժերից։ Մորոյների երիտասարդ արքայադուստր Վասիլիսան (Լիսսան), Ռոզան՝ նրա ընկերուհին, և հավատարիմ պահապան Դամպիրը, մի անգամ համոզվում են դրանում։ Լիսսան և Ռոզան փախչում են Ակադեմիայից ուսուցչուհու՝ Սոնի Կարպի նախազգուշացումից հետո, ով ինքնակամ դարձել է ստրեգոյ (չար վամպիր, որ սպանում է մարդկանց), որին բոլորը համարում էին աննորմալ։ Դպրոցում նրանք չեն կարողանում ապրել խաղաղ կյանքով համադասարանցիների ծաղրանքի և ուժեղացող սիրային հարաբերությունների պատճառով. Լիսսան սիրահարվել էր իր համադասարանցուն, որը չի համապատասխանում նրան իր կարգավիճակով, իսկ Ռոզան սիրահարվել է իր ուսուցիչ Դմիտրիին, որը նույնպես դամպիր է և տարիքով նրանից մի քիչ մեծ։ Այդ ժամանակ չարամիտ վամպիրները Լիսսայի մոտ գցում են մեռած կենդանիներ, որպեսզի իմանան նրա ուժի՝ ոգու մասին, որը թույլատրում է մարդկանց բժշկվել և մեռածներին վերադարձնել կյանքի։ Պարզվում է, որ Լիսսան վերակենդանացրել է Ռոզային։ Լիսսային առևանգում է Վիկտոր Դաշկովը. պարզվում է, որ նրա աղջիկը՝ Նատալյան է թողել Լիսսայի մոտ կենդանիների դիերը, որպեսզի հայտնաբերի նրա ուժը։ Ռոզան, որը տեսել էր Լիսսային իրենց կապով, որն առաջացել էր նրա վերակենդանացման արդյունքում, շտապում է Դմիտրիի մոտ։ Հայտնվելով նրա սենյակում՝ Ռոզան համբուրում է նրան, տրվելով հարկադրող վզնոցի կախարդանքին, որը նրան նվիրել էր Վիկտորը։ Վերջին պահին, հայտնվելով ներքնազգեստների մեջ, նրանք կանգնում են։ Դիմիտրին կարողանում է հաղթահարել վզնոցի ուժին, և նրանք շտապում են Լիսսայի հետքով։ Ընդհարման ժամանակ Լիսսայի ուժը դարձել էր հանրաճանաչ, Վիկտորին փակում են Ակադեմիայի խցում։ Ռոզան գալիս է նրա հետ տեսակցության, բայց նրա հետևից գալիս է Նատալյան, որը արդեն վերածվել էր ստրեգոյի։ Միայն Դմիտրիի միջամտության շնորհիվ է հնարավոր դառնում փրկել աղջկա կյանքը։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր երգն է Bauhaus Bela Lugosi’s Dead երգի քավեր տարբերակը, որը կատարվել է Chvrches եռյակը իր՝ սինթի-փոփ ոճով։

Թողարկումն ստացել է բավականին զուսպ արձագանքներ.

Միայն մի զգացողություն չի լքում Bela Lugosi’s Dead-ի երգի՝ Chvrches-ի կատարումը լսելուց հետո, այն է՝ մնում է քաղցր համի զգացողություն։ Բայց այդպիսի արդիական արդյունաբերության էությունը՝ նրա լսարանը զարմանալիորեն շատ է, իսկ լայն խավերը չեն սիրում կասկածելի տոները և գորշ գույները։ Եվ եթե Bauhaus-ը հնարավոր լինի համեմատել պինդ սև սուրճի հետ, ապա Chvrches-ը կձգի դեպի համեղը, բայց մեկե կակաոյի։

— Rockcult.ru[15]

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարող Երգ Տևողություն
1. M.I.A Matangi 5:11
2. M.I.A Bad Girls 3:48
3. Goldfrapp Thea 4:47
4. Bear in Heaven Sinful Nature 5:13
5. Katy Perry Spiritual 4:35
6. CHVRCHES Bela Lugosi's Dead 3:51
7. Goldfrapp Felt Mountain 4:17
8. Jaymes Bullet In Your Grave 3:12
9. Gin Wigmore Kill of the Night 3:25
10. Natalia Kills Boys Don't Cry 3:35
11. Haim The Wire 4:05
12. Charli XCX You (Instrumental) 3:06
13. Iggy Azalea Bounce 2:47

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Զոյ Դոյչ Ռոզմարի «Ռոզա» Հեզևեյ Ռոզմարի «Ռոզա» Հեզևեյ
Լյուսի Ֆրայ Վասիլիսա «Լիսսա» Դրագոմիր Վասիլիսա «Լիսսա» Դրագոմիր
Դանիլա Կոզլովսկի Դմիտրի Բելիկով Դմիտրի Բելիկով
Դոմինիկ Շերվուդ Քրիստիան Օզերա Քրիստիան Օզերա
Օլգա Կուրիլենկո Էլլեն Կիրովա[16] Էլլեն Կիրովա[16]
Քամերոն Մոնահեն Մեյսոն Էշֆորդ Մեյսոն Էշֆորդ
Էշլի Չարլզ Ջեսսի Զեքլոս Ջեսսի Զեքլոս
Սեմի գեյլ Միա Րինալդի Միա Րինալդի
Քլեր Ֆոյ Սոնյա Կարպ Սոնյա Կարպ
Սարա Հայլենդ Նատալյա Դաշկովա Նատալյա Դաշկովա
Ջոելի Ռիչարդսոն Տատյանա թագուհի Տատյանա
Գաբրիել Բիրն Վիկտոր Դաշկով Վիկտոր Դաշկով
Դոմինիկ Թիփփեր Ալբերտի Պաշտպան Ալբերտի Պաշտպան
Քրիս Մեյսոն Ռեյ Ռեյ
Բեն Պիլ Սպիրիդոն Սպիրիդոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2014/02/10/movies/vampire-academy-a-film-based-on-richelle-meads-series.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.metacritic.com/movie/vampire-academy
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1686821/
  4. 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://bbfc.co.uk/releases/vampire-academy-film
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=218015.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.imdb.com/title/tt1686821/fullcredits
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. Vampire Academy - Official Trailer - The Weinstein Company ՅուԹյուբում
  13. «Mark Waters to Direct First Film in 'Vampire Academy' Series» (անգլերեն). TheWrap.com. 2013 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  14. «Vampire Academy: Blood Sisters (2014) - Release dates» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  15. «Chvrches սինգլի գրախոսություն - Bela Lugosi's Dead (2014)». rockcult.ru.
  16. Fleming Jr, Mike (2013 թ․ ապրիլի 29). «'Oblivion's Olga Kurylenko Sinks Teeth Into 'Vampire Academy'» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]