Ապակի (ֆիլմ, 2019)
Ապակի անգլ.՝ Glass | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, սարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և ֆիլմ սուպերհերոսների մասին |
Թվական | հունվարի 17, 2019[1], հունվարի 18, 2019[2] և հունվարի 23, 2019[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մ. Նայթ Շյամալան |
Պրոդյուսեր | Ջեյսոն Բլամ և Մ. Նայթ Շյամալան |
Սցենարի հեղինակ | Մ. Նայթ Շյամալան |
Դերակատարներ | Բրյուս Ուիլիս, Սեմյուել Ջեքսոն, Ջեյմս Մաքէվոյ, Անյա Թեյլոր Ջոյ, Սպենսեր Թրիթ Քլարկ, Չառլեյն Վուդարդ, Սառա Պոլսոն, Լյուկ Քերբի[3] և Մ. Նայթ Շյամալան[3] |
Օպերատոր | Մայք Յուլակիս |
Երաժշտություն | Ուեսթ Դիլան Թորդսոն |
Պատմվածքի վայր | Ֆիլադելֆիա |
Նկարահանման վայր | Ֆիլադելֆիա |
Կինոընկերություն | Blinding Edge Pictures, Blumhouse Productions, Universal Studios, Walt Disney Studios Motion Pictures և Touchstone Pictures |
Տևողություն | 128 րոպե[4] |
Բյուջե | 20 000 000 $[5] |
Շահույթ | 244 100 000 $[6] |
Նախորդ | Split? |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Ապակի, 2019 թվականի առաջիկա ամերիկյան թրիլլեր ֆիլմ է սուպերհերոսների մասին[7], սցենարիստը, համապրոդյուսերը և ռեժիսորը Մ. Նայթ Շյամալանն է։ Ֆիլմը Շյամալանի նախորդ` Անխոցելին (2000) և Պառակտում (2016) ֆիլմերի շարունակությունն է, որոնք միասին կազմում են Անխոցելիների շարքը, որը հայտնի է նաև որպես Eastrail 177 եռագրություն[8]։ Բրյուս Ուիլիսը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Սպենսեր Թրիթ Քլարկը և Չառլեյն Վուդարդը կվերադարձնեն իրենց Անխոցելիի դերերը, իսկ Ջեյմս Մաքէվոյն ու Անյա Թեյլոր-Ջոյը դերակատարմանը միացած Սառա Փոլսոնի և Ադամ Դևիդ Թոմփսոնի հետ կվերադառնան որպես նրանց պառակտող կերպարներ։
Թեև Անխոցելիների թողարկումից հետո հետաքրքրություն էր առաջացել նրա շարունակության ստեղծման նկատմամբ, Touchstone Pictures-ը նախընտրեց այդ ժամանակ չֆինանսավորել, չնայած ֆիլմի ծանրակշիռ դրամարկղի ձևավորմանը։ Շյամալանը Պառակտման սցենարը գրելիս օգտագործել է Անխոցելիների համար գրած սցենարի հատկանիշները, բայց խնդիրները հավասարակշռելու նպատակով հանեց ֆիլմի սցենարից։ Շյամալանն օգտագործեց առիթը եռագրություն ստեղծելու համար և Պառակտման ավարտը հարմարեցրեց ստեղծելու ֆիլմ Անխոցելիների պատմության սահմաններոում։ Սա ընդգրկում էր Դիսնեյի կողմից Ուիլիսի Անխոցելիների համբավն օգտագործելու իրավունքի ապահովումը, այն պետք է կատարվեր Universal Pictures-ի հետ համատեղ այս երրորդ ֆիլմի արտադրության և տարածման խոստման հետ միասին։ Պառակտումն ուներ ֆինանսական և քննադատական հաջողություն, և 2017 թվականի ապրիլին Շյամալանը հայտարարեց, որ սկսել է Glass-ի արտադրության գործընթացը։
Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2019 թվականի հունվարի 18-ին Universal Pictures-ի կողմից Միացյալ Նահանգներում և Buena Vista International-ի կողմից միջազգային ասպարեզներում։ Ապակու առաջին ցուցադրությունը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 12-ին, 25 Alamo Drafthouse Cinema- ում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պառակտման ավարտից հետո Դեվիդ Դանը (Բրյուս Ուիլիս) հետապնդում է Քեվին Վենդել Կրամբսին (Ջեյմս Մաքէվոյ) այն ժամանակ, երբ Էլիա Փրայսի (Սեմյուել Լ. Ջեքսոն) մշուշոտ կերպարը գնում է «պարոն Գլասի» ետևից, հանդես գալով որպես նվագախմբի դիրիժոր, ով պահում է երկու տղամարդկանց գաղտնիքը[9]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրյուս Ուիլիս որպես Դեվիդ Դան / վերակացու[10]
- Սեմյուել Լ. Ջեքսոն որպես Էլիա Փրայս / պարոն Գլաս
- Ջեյմս Մաքէվոյ որպես Քեվին Վենդել Քրամբ / Ամբոխ[11]
- Սառա Փոլսոն որպես դոկտոր Էլլի Սթեյփլ
- Անյա Թեյլոր-Ջոյ որպես Քեյսի Կուկ
- Սպենսեր Թրիթ Քլարկ որպես Ժոզեֆ Դան
- Չառլեյն Վուդարդ որպես պարոն Փրայս
- Ադամ Դեվիդ Թոմփսոն որպես Դերիլ[12]
- Լյուկ Կիրբի որպես Փիերս։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քասթինգը կներառի երկու ֆիլմերից վերադարձող դերասաններ` Բրյուս Ուիլիս, Սեմյուել Լ. Ջեքսոն, Սպենսեր Թրիթ Քլարկ և Չառլեյն Վուդարդ Անխոցելիներից և Ջեյմս Մաքէվոյն ու Անյա Թեյլոր-Ջոյը` Պառակտումից, որոնք բոլորը կունենան իրենց համապատասխան դերերը Ապակի ֆիլմում[9][13]։ Սառա Փոլսոնը նույնպես միացել է դերասանական կազմին որպես նոր հերոս[14][15]։ 2017 թվականի նոյեմբերին Ադամ Դեվիդ Թոմփսոնը միացել է դերասանական կազմին չբացահայտված դերով[12]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գլխավոր նկարահանումներն սկսվեցին 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆիլադելֆիայում մեկ շաբաթվա փորձերից հետո[16]։ Շյամալանն այս ժամանակահատվածում նախատեսում էր 39 օրվա նկարահանում[17] : 2017 թվականի հոկտեմբերի 31-ին հաղորդվեց, որ Շյամալանը ֆիլմի համար նկարահանումներ է կատարում Ալենթաունի պետական հիվանդանոցում և այնտեղ մի քանի շաբաթ նկարահանումներ կանի[18]։ Դեկտեմբերի 12-ին Շյամալանը հայտնեց, որ 2018 թվականի հունվարին նախատեսվում է նկարահանել 4 տեսարան, հայտարարելով, որ նա այս պատճառով պետք է ճանապարհորդի[19]։ 2018 թվականի փետրվարի 16-ին Բրին Մավր քոլեջի մարմնամարզության կենտրոնում տեսարան նկարահանվեց։ 2018 թվականի հուլիսի 12-ին հրապարակվեցին արտադրության առաջին պաշտոնական լուսանկարները, այդ թվում Սեմյուել Լ. Ջեքսոնի, Սառա Փոլսոնի և Ջեյմս Ջեյմս Մաքէվոյի լուսանկարները[20]։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապակին կինոթատրոններում կցուցադրվի 2019 թվականի հունվարի 18-ին Միացյալ Նահանգներում Universal Pictures-ի կողմից և միջազգային ասպարեզում Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից Buena Vista International-ի ապրանքանիշի միջոցով։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 12-ին, 25 Alamo Drafthouse Cinema 25 հասցեում։
Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի ապրիլի 25-ին ֆիլմը ցուցադրվեց «Սինեմա Կոն»-ում, որին ներկա էր Շյամալանը։ Նա ներկայացրեց ֆիլմից նկարահանումներ, ինչպես նաև Ուիլիսին, Ջեքսոնին և Մաքէվոյին պատկերող առաջին պաշտոնական նկարը։ Նա նաև իր դիտավորությունն է արտահայտել ֆիլմի հետ կապված, ասելով. «Անխոցելիների և Պառակտման աշխարհները վերջապես բախվում են Ապակու մեջ։ Իսկ եթե իրական կյանքի սուպերհերոսներն ու սուպերչարագործներըը ինչ-որ կերպ փակված լինեին միասին, ինչը կարող էր սխալ լինել»։ Նա համարեց, որ դա «առաջին ճշմարտապես հիմնավորված կատակերգական ֆիլմ կլիներ»[21]
2018 թվականի հուլիսի 12-ին ցուցադրվել են արտադրության առաջին պաշտոնական լուսանկարները, այդ թվում` Սեմյուել Լ. Ջեքսոնի, Սառա Փոլսոնի և Ջեյմս Մաքէվոյի լուսանկարները[20]։ 2018 թվականի հուլիսի 20-ին ֆիլմը ներկայացվեց San Diego Comic-Con-ում, Շյամալանի, Ուիլիսի, Ջեքսոնի, Թեյլոր-Ջոյի ու Փոլսոնի հետ, ովքեր վարում էին այն, որտեղ ցուցադրվեց ֆիլմի առաջին թրեյլերը[22]։
Դրամարկղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում և Կանադայում Ապակին նախատեսում է Մարտին Լյութեր Քինգի օրվա բացման շաբաթվա վերջին չորսս օրում ավելի քան կազմել 50-75 միլիոն դոլար գումար ստանալ[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 http://jpbox-office.com/fichfilm.php?id=17542
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Split and Unbreakable sequel Glass was originally more than three hours long
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=universalevent2019.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ McCreesh Louise (September 14, 2017)։ «Split and Unbreakable sequel Glass Is a "superhero movie", confirms producer Jason Blum – But what does this mean in terms of plot?»։ digitalspy.com։ Digital Spy։ Վերցված է January 17, 2018
- ↑ Busch Caitlin (November 20, 2017)։ «Samuel L. Jackson Has Finished the 'Split' Sequel, But It's Not Over Yet»։ Inverse։ Վերցված է August 8, 2018
- ↑ 9,0 9,1 Kit Broys (September 21, 2017)։ «M. Night Shyamalan's 'Glass' Adds 'Unbreakable' Actors»։ The Hollywood Reporter։ Վերցված է September 21, 2017
- ↑ «Bruce Willis' Superhero Named Overseer in New Glass Teaser»։ screenrant։ October 9, 2018
- ↑ Hood Cooper (July 20, 2018)։ «Glass: 21 of Kevin's 24 Personalities Will Appear Onscreen»։ screenrant։ Վերցված է December 1, 2018
- ↑ 12,0 12,1 Squires John (November 30, 2017)։ «Adam David Thompson Joins the Cast of M. Night Shyamalan's 'Glass'»։ Bloody Disgusting։ Վերցված է December 28, 2017
- ↑ «The Unbreakable And Split Crossover Movie Reveals Official Title And Four Stars»։ April 26, 2017
- ↑ «Sarah Paulson Joins M. Night Shyamalan Thriller 'Glass'»։ hollywoodreporter։ July 24, 2017
- ↑ «Sarah Paulson Joins M. Night Shyamalan's 'Glass'»։ July 24, 2017
- ↑ Trumbore Dave (October 2, 2017)։ «M. Night Shyamalan's 'Glass' Starts Filming»։ Collider (en-US)։ Վերցված է October 2, 2017
- ↑ Vadala Nick (October 4, 2017)։ «M. Night Shyamalan starts filming for 'Unbreakable' sequel, 'Glass'»։ The Philadelphia Inquirer (en-US)։ Վերցված է October 5, 2017
- ↑ «Shyamalan's 'Glass' begins filming at fmr. Allentown mental hospital»։ 6abc Philadelphia (en-US)։ October 31, 2017։ Վերցված է November 6, 2017
- ↑ «Still have 4 scenes to shoot to finish all photography on #Glass.»։ Twitter (en-US)։ December 12, 2017։ Վերցված է December 14, 2017
- ↑ 20,0 20,1 «First Official Pictures from M. Night Shyamalan's Glass»։ IGN India (en-US)։ July 12, 2018։ Վերցված է July 17, 2018
- ↑ Pearlman Mischa (April 26, 2018)։ «Footage Of 'Glass', The Sequel To 'Split', Is Revealed At CinemaCon» (անգլերեն)։ Վերցված է July 13, 2018
- ↑ Couch Aaron (July 20, 2018)։ «First 'Glass' Trailer Electrifies Comic-Con»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է August 3, 2018
- ↑ D'Alessandro Anthony (December 27, 2018)։ «'M. Night Shyamalan’s ‘Glass’ To Smash Around $75M Over MLK Weekend – B.O. Projection»։ Deadline Hollywood։ Վերցված է December 28, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2019 ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին