Բրյուս Ուիլիս
Բրյուս Ուիլիս անգլ.՝ Bruce Willis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1955[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Idar-Oberstein, Birkenfeld, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Կրթություն | Մոնկլեր նահանգային համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, դերասան, հնչյունավորող, բլոգեր, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ռեստորատոր |
Ընտրանի | Պինդ ընկույզ |
Ամուսին(ներ) | Emma Heming Willis? |
Երեխա(ներ) | Ռումեր Ուիլիս, Scout Willis? և Talulah Willis? |
Պարգևներ և մրցանակներ | Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «Կատակերգական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանի» համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար, Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար և «Ոսկե ազնվամորի» մրցանակ վատագույն սցենարի համար |
Վոլտեր Բրյուս Ուիլիս (անգլերեն՝ Walter Bruce Willis, մարտի 19, 1955[1][2][3][…], Idar-Oberstein, Birkenfeld, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), առավել հայտնի որպես Բրյուս Ուիլիս, ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ, ով իր կարիերան նախ սկսեց հեռուստատեսությունում աշխատելով, որից հետո նաև հանդես է եկել գեղարվեստական տարբեր ժանրերի ֆիլմերում (կատակերգություն, դրամա, էքշն)։
Մեծ ճանաչում է ձեռք բերել որոնցից կարելի է առանձնացնել «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։
Ուիլիսն երկու անգամ ստացել է Էմմի մրցանակ, մեկ անգամ Ոսկե Գլոբուս և չորս անգամ առաջադրվել է Սատուրն մրցանակաբաշխությունում։ Ամուսնացած է եղել դերասանուհի Դեմի Մուրի հետ, ովքեր իրենց 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Իդար-Օբերշտեյնում (Արևմտյան Գերմանիա)` ամերիկացու և գերմանուհու ընտանիքում: Նրա հայր Դևիդը եղել է ամերիկյան զինվորական: 1957 թվականին, երբ ավարտվում է նրա ծառայությունը Զինված ուժերում, ընտանիքը վերադառնում է Նյու Ջերսի: Բրյուսը, ով չորս երեխաներից ավագն էր, ունեցել է բուռն մանկություն: Երեխա ժամանակ Բրյուսը կակազել է: Հուզմունքը խանգարում էր նրա խոսքին: Որպեսզի հաղթահարի իր արատը, նա գրանցվում է դպրոցական թատերական խմբակում: Ուիլիսին դուր էր գալիս հանդես գալ բեմում մեծ լսարանի առաջ, ուստի միջնակարգ դպրոցում ուսումը համատեղում է դրամատիկ խմբակում հանդես գալու հետ:, որտեղ հանդես էր գալիս Շեքսպիրի և Ուիլյամսի բեմադրություններում: Շուտով Ուիլիսը ավարտում է Մոնկլերի պետական համալսարանը և մեկնում Նյու Յորք, որտեղ երբեմն աշխատում էր բարերում, նվագում էր շրթնային հարմոնիկայով ֆոլկլորային «Արագացուցիչներ» անսամբլում և ամբողջ ուժով ձգտում էր բեմ բարձրանալ։ Բարմեն աշխատելիս նա ապատահաբար հանդիպում է քասթինգի ռեժիսորի հետ, ով փնտրում էր դերասան՝ բարմենի էպիզոդիկ դերի համար։ Նրա կերպարը դուր է գալիս ռեժիսորին։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Փառքը անմիջապես չի եկել. Ուիլիսն ստիպված է լինում մի քանի տարի խաղալ քիչ հայտնի թատրոններում և մարմնավորել էպիզոդիկ կերպարներ հեռուստաբեմադրություններում այնքան ժամանակ, մինչև նրան ուշադրություն են դարձնում և հրավիրում խաղալ «Լուսնային լույս» դետեկտիվային գործակալություն հեռուստասերիալում (1985-1989)։ Ուիլիսը ձեռք է բերում կոմիկի համբավ, սակայն 1988 թվականին նա անսպասելի նկարահանվում է Պինդ ընկույզ մարտաֆիլմում, որն էլ նրան համաշխարհային ճանաչում բերեց։ Հետագայում Ուիլիսը շատ անգամ է վերադարձել միայնակ-հերոսի կերպարին, ինչպես Հինգերորդ տարրը, Մերկուրին վտանգի մեջ է, ինչպես նաև Պինդ ընկույզ սիկվելի 4 հաջողված ֆիլմերում։
Ուլիսի կարիերայում տեղի են ունեցել անկումներ և հաջողություններ։ Օրինակ՝ 1990-ական թթ. սկզբին նա նկարահանվում է մի քանի անհաջող ֆիլմերում, բայց 1994 թվականին խաղում է նկատելի, թեև ոչ գլխավոր դեր Քվենտին Տարանտինոյի Քրեական ընթերցվածք ֆիլմում և ետ բերում կորցրած դիրքերը։ 1990-ականների վերջին կրկին անկումային շրջան էր, սակայն 1999 թվականին Ուիլիսը խաղում է գլխավոր դեր Վեցերորդ զգայարան ֆիլմում, որը սիրվում է հանդիսատեսի և քննադատների կողմից։ Ուիլիսը այդ ֆիլմի շնորհիվ աշխատում է մոտ 100 միլիոն դոլար։
Վերջին տարիներին Ուիլիսը ակտիվ համագործակցում է կինոռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի հետ և արդեն նկարահանվել է նրա երկու ֆիլմերում (Մեղքերի քաղաքը և Վախի մոլորակը)։
2009 թվականի ապրիլի 23-ին Belvedere S.A. ընկերությունը ստորագրել է երկարաժամկետ գովազդային համաձայնագիր Ուիլիսի հետ, ով դարձել է Sobieski(անգլ.)[5][6] օղու նոր դեմքը։ ՌԷԴ ֆիլմում Ուիլիսի հերոսի վերքը վարակազերծում են հենց այդ օղով։ Նույն տարւմ նկարահանվել է Gorillaz խմբի «Stylo» տեսահոլովակում։
Հայտնի է որպես The Accelerators խմբի մասնակից, որը նվագում է բլյուզ, սակայն ակտիվ աշխատում է նաև միայնակ. 80-ականներին թողարկել է երկու ալբոմ՝ դասական քանթրի ոճով[7]: 2010 թվականից «Տրաստ» բանկի գովազդային ընկերության դեմքն է[8]:
Առնոլդ Ռիֆկինի հետ հիմնադրել է Cheyenne Enterprises կինոընկերությունը[9], որը նկարահանել է մոտ 3 տասնյակ ֆիլմեր[10]:
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր թվով խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, 7 ֆիլմի պրոդյուսեր է։
Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2002 | Կոկորդիլոսների ոսորդը. Ձեռնամարտ | The Crocodile Hunter: Collision Course |
2002 | Իրական արևմուտք | True West |
2004 | Չարի հպումը | Touching Evil2 |
2005 | Պատանդը | Hostage |
2006 | Հիփ Հոփ նախագիծը | The Hip Hop Project |
2013 | Պինդ ընկույզ. Հիանալի օր է մեռնելու համար | A Good Day to Die Hard |
Սցենարիստ և Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1991 | Հուդզոնյան ճուռակը | Hudson Hawk |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119035499 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Baubeau, Amelie and David Kesmodel (դեկտեմբերի 23, 2009)։ «Bruce Willis Sees Spirits in Equity Deal With Belvedere»։ WSJ.com
- ↑ «Bruce Willis ambasadorem polskiej wódki(լեհ.)»։ «tvn24.pl»։ 2009-04-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-01-19
- ↑ Երգող հոլիվուդյան աստղերը KinoKiller.com կայքում
- ↑ «Բրյուս Ուիլիսը դարձել է «Տրաստ» բանկի դեմքը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-26-ին։ Վերցված է 2014-09-25
- ↑ Fleming Michael (2002-11-12)։ «Willis held 'Hostage'» (Необходима регистрация)։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է 2014-09-25
- ↑ «Cheyenne Enterprises»։ IMDB։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23–ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կինոդերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ