Անյա Թեյլոր-Ջոյ
Անյա Թեյլոր-Ջոյ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 16, 1996 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Ազգություն՝ | անգլիացիներ, Շոտլանդացիներ և Իսպանացի |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 5896355 |
Անյա Ջոզեֆին Թեյլոր-Ջոյ (անգլ.՝ Anya Josephine Marie Taylor-Joy, ապրիլի 16, 1996, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), արգենտինաբրիտանացի դերասանուհի և մոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ներգաղթյալների ընտանիքում։ Մայրը բնիկ անգլուհի է, իսկ հայրն ունի արգենտինական և շոտլանդական արմատներ։ Նրա ծննդավայրը համարվում է ԱՄՆ-ի Մայամի քաղաքը, սակայն նրա մանկությունն անցել է Արգենտինայում և Մեծ Բրիտանիայում[3]։
Նրանից բացի՝ ընտանիքում կա ևս հինգ երեխա։ Մանուկ հասակում սիրել է պարեր, ծնողները նրան տարել են բալետի դպրոց, որտեղ նա կարող էր լուրջ հաջողությունների հասնել, եթե չլինեին երկրից՝ մեկ այլ երկիր ընտանիքի հաճախակի տեղափոխումները։ Նա չի կարողացել դառնալ պրոֆեսիոնալ բալերիանա, սակայն կարողացել է հաջողությունների հասնել որպես ֆոտոմոդել։ Ավագ դպրոցում սովորելու ժամանակ՝ մասնակցություն է ունեցել մի շարք ֆոտոսեսիաներում և հայտնվել է մի շարք հրատարակությունների, օրացույցերի և պաստառների շապիկներին՝ գովազդելով համաշխարհային հայտնի բրենդներ[4]։
Հայտնություն է ստացել Ռոբերտ Էգերսի «Վհուկը» ֆիլմում կատարած դերի շնորհիվ։
2016 թվականին գլխավոր դեր է կատարել «Մորգան» գիտաֆանտաստիկ ֆիլմում, նաև ռեժիսոր Նայթ Շյամալանի «Սպլիտ» թրիլլերում։
Անվանակարգվել է BAFTA 2017 մրցանակի՝ «Ծագող աստղ» անվանակարգում[5], նաև Կինոքննադատների Լոնդոնյան շրջանակի մրցանակի՝ «Տարվա բրիտանացի կամ իռլանդացի երիտասարդ կատարող» անվանակարգում։ 2017 թվականի Կաննի փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի «Տարվա բացահայտում» անվանակարգի դափնեկիր է[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2014 | ֆ | Վամպիրների ակադեմիա | Vampire Academy | աղջիկ |
2014 | ս | Ինդևոր | Endeavour | Ֆիլիպա Քոլինս Դևիդսոն |
2015 | ֆ | Վհուկ | The Witch | Թոմասին |
2015 | ֆ | Վիկինգների արկածները | Viking Quest | մանի |
2015 | ս | Ատլանտիդա | Atlantis | Կասանդրա |
2016 | ֆ | Մորգան | Morgan | Մորգան |
2016 | ֆ | Բարի | Barry | Շառլոտա |
2016 | ֆ | Սպլիտ | Split | Քեյսի Կուկ |
2017 | ֆ | Զտարյունները | Thoroughbred | Լիլի Ռեյնոլդս |
2017 | ֆ | Ստվերների կացարանը | Marrowbone | Էլլի |
2019 | ֆ | Ապակի | The Glass | Քեյսի Կուկ |
2019 | մֆ | Playmobil ֆիլմ։ Տիեզերքների միջով | Playmobil: The Movie | մարլի |
2019 | ս | Սուր հովարներ | Peaky Blinders | Ջինա Գրեյ |
2019 | մս | Մռայլ բյուրեղ։ Դիմադրման դարաշրջան | The Dark Crystal: Age of Resistance | Բրեյա |
2020 | ֆ | Էմմա | Emma | Էմմա Վուդհաուս |
2020 | ֆ | Նոր մուտանտներ | X-Men: The New Mutants | Ուլյանա Ռասպուտինա / Մեջիկ |
2020 | ս | Թագուհու գամբիտը | The Queen's Gambit | Բեթ Հարմոն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.bbcamerica.com/blogs/10-things-you-never-knew-about-the-queens-gambit-star-anya-taylor-joy--53660
- ↑ https://www.youtube.com/watch?v=QItKA7oDwrU
- ↑ «Hollywood's Next Big Thing: 'The Witch' Breakout Anya Taylor-Joy Goes From Ballet to Studio Thrillers»
- ↑ «Аня Тейлор-Джой (Anya Taylor-Joy) – биография, фото, рост и вес, личная жизнь 2018» (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-23
- ↑ «Baftas 2017: Tom Holland, Ruth Negga, and Anya Taylor-Joy amongst nominees for Rising Star award»։ The Independent։ 2017-01-05
- ↑ Katya Foreman (2017-05-21)։ «2017 Cannes Film Festival: Chopard Names Trophy Award Winners» (անգլերեն)։ WWD
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Արգենտինացի դերասանուհիներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի մոդելներ
- Արգենտինացի մոդելներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ