Դեդփուլ (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեդփուլ (այլ կիրառումներ)
«Իքս մարդիկ» ֆիլմաշխարհի ժամանակագրություն |
Առաջին ժամանակային գիծ |
---|
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1979 - Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ (2009)
2004 - Իքս մարդիկ (2000)
2005 - Իքս մարդիկ 2 (2003)
2006 - Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
2013 - Կուղխ (2013)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Պաշտպանները վերացնում են Իքս մարդկանց)
|
Երկրորդ ժամանակային գիծ |
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1973 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
1983 - Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
1990 - Իքս մարդիկ: Խավարի փյունիկ (2018)
2016 - Դեդփուլ (2016)
2018 - Դեդփուլ 2 (2018)
2019 - Նոր մուտանտներ (2019)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Ապագայի տեսարաններ մուտանտների դպրոցում)
2029 - Լոգան (2017)
|
«Դեդփուլ» (անգլ.՝ Deadpool), ամերիկացի ռեժիսոր Թիմ Միլլերի կատակերգական, ֆանտաստիկ մարտաֆիլմը, որ նկարահանվել է Marvel Comics-ի՝ Դեդփուլի մասին կոմիքսների հիման վրա։ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի ութերորդ սերիան է։ Գլխավոր դերը կատարում է Ռայան Ռեյնոլդսը։ Պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2016 թվականի փետրվարի 4-ին[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուեյդ Ուիլսոնը, ով ոստիկան է եղել, դառնում է վարձկան, ով իր վրա կատարած ոչ ստանդարտ փորձի արդյունքում ստանում է արագ ինքնաբժշկվելու հատկություն և վերցնում է Դեդփուլ անունը։ Ունենալով նոր հատկություններ և սև հումորի զգացում, Դեդպուլը որս է սկսում՝ հետապնդելով այն մարդուն, ով համարյա ոչնչացրել էր իր կյանքը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ռայան Ռեյնոլդս | Դեդփուլ/Ուեյդ Ուիլսոն |
Մորենա Բաքքարին | Վանեսա Քարլայլ / Քոփիքեթ |
Էդ Սքրեյն | Ֆրենսիս |
Ջինա Կարանո | Հրեշտակային փոշի |
Թի Ջեյ Միլլեր | Ջեք Համմեր / Կզաքիս |
Բրիաննա Հիլդեբրանդ | Էլլի Ֆիմիստեր / Գերձայնային մարտագլխիկ |
Անդրե Տրիկոտե[10]/Ստեֆան Կապիչիչ (ձայն)[11] | Պյոտր Ռասպուտին/ Կոլոս |
Լեսլի Ահհամ[12] | Կույր Էլ |
Ջեդ Րիիս | Հավաքագրող |
Սթեն Լի | Կամեո |
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի փետրվարին New Line Cinema-ն փորձեց թողարկել Դեդփուելի մասին ֆիլմ, որի սցենարիստն ու ռեժիսորը լինելու էր Դեյվիդ Գոյերը, իսկ գլխավոր դերակատարը՝ Ռայան Ռեյնոլդսը[13]։ Բայց 2004 թվականի օգոստոսին Գոյերը, կորցնելով իր հետաքրքրությունն այս ֆիլմի նկատմամբ, զբաղվում է այլ նախագծերով[14]։ 2005 թվականի մարտին 20th Century Fox-ը հետաքրքրվում է այդ ֆիլմի ստեղծմամբ, քանի որ New Line Cinema-ն հրաժարվել էր նախագծի իրագործումից[15]։ Կինոընկերությունը Դեդփուլի մասին սփին-օֆֆի վերաբերյալ մտածել էր դեռ «իքս-մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ» ֆիլմի նկարահանման ժամանակ, որում Դեդպուլի դերը կատարել էր Ռեյնոլդսը[16]։ «Իքս մարդիկ. Սկիզբ։ Կուղխ» ֆիլմը վարձույթում մեծ հաջողություն է ունենում, ինչից հետո կինոընկերությունը հայտարարում է «Դեդփուլի», որի պրոդյուսերը կլինի Լորեն Շուլեր Դոնները[17]։ Դոններն ասել է, որ որ ուզում է ոչ թե ստեղծել «Իքս Մարդիկ. Սկիզբ։ Կուղխ» ֆիլմի շարունակությունը, այլ նույն հերոսներին ներկայացնել այլ տեսանկյունից՝ ստեղծելով նոր սյուժետային գիծ։ Նա նաև նշել է, որ Դեդփուլը կունենա տարբերվող մի հատկություն՝ «չորրորդ պատի քանդում», ինչը հերոսն ունի կոմիքսներում[18]։ 2010 թվականի հունվարին Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկն սկսեցին գրել սցենարը[19]։ 2010 թվականի հուլիսին Ռոբերտ Ռոդրիգեսին ուղարկվել է սցենարի նախնական տարբերակը[20]։ Այն բանից հետո, երբ Ռոդրիգեսի հետ անցկացված բանակցություններն արդյունք չտվեցին, ռեժիսորի հավանական թեկնածու դարձավ Ադամ Բերգը[21]։ 2011 թվականի ապրիլին որպես գլխավոր ռեժիսոր ընտրվել է վիզուալ էֆեկտների մասնագետ Թիմ Միլլերը[22]։ 2014 թվականի հուլիսի վերջին համացանցում հայտնվել է ֆիլմի նոր փորձնական հոլովակը, որն ստեղծվել էր 2012 թվականին[23][24]։ Հոլովակն ստացավ դրական արձագանքներ, և 2014 թվականի սեպտեմբերին նշանակվեց ֆիլմի՝ ԱՄՆ-ում կայանալիք պրեմիերայի ամսաթիվը՝ 2016 թվականի փետրվարի 12[9]։ 2014 թվականի հոկտեմբերին պրոդյուսեր Սայմոն Քինբերգը ասել է, որ ֆիլմը կլինի «Իքս մարդիկ» ֆիլմի մի մաս[25]։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի փետրվարին հաստատվել է, որ Ռայան Ռեյնոլդսը կվերադառնա Ուեյդ Ուիլսոնի/Դեդփուլի դերին[26]։ 2015 թվականի հունվարին Թի Ջեյ Միլլերը և Էդ Սքրեյնը սկսել են բանակցությունները ֆիլմի նկարահանումների վերաբերյալ[27]։ 2015 թվականի փետրվարին դերասանական կազմում ընդգրկվել են Թի Ջեյ Միլլերը, Մորենա Բաքքարինը և Ջինա Քարանոն Հրեշտակային փոշու դերում[28][29]։ Թեյլոր Շիլլինգը, Քրիստալ Ռիդը, Ռեբեկա Ռիթենհաուսը, Սառա Գրինն ու Ջեսիկա Դե Գոուն նույնպես մասնակցել են լսումների, սակայն այդ դերն արդյունքում ստացել է Բաքքարինը[30]։ 2015 թվականի մարտին պարզվել է, որ Միլլերը կատարում է Ջեք Համմերը/Հորկի դերը[31], իսկ Բակկարինը Վանեսսայի դերը[32]։ 2015 թվականին Բրիաննա Հիլդեբրանդը միացել է դերասանական կազմին. նա կատարում է Գերձայնային մարտագլխիկի դերը[33]։ 2015 թվականի ապրիլին Էդ Քրեյնը բացահայտել է, որ ինքը կատարելու է Այաքսի դերը[34]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումներն անցկացվել են Վանկուվերում 2015 թվականի մարտից մինչև մայիսը[35][36]։ 2015 թվականի ապրիլին Ռայան Ռեյնոլդսը հայտնել է, որ ֆիլմը կունենա R ցուցանիշ[37][38]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.imdb.com/title/tt1431045/locations?ref_=tt_dt_dt
- ↑ 7,0 7,1 https://www.boxofficemojo.com/title/tt1431045/
- ↑ https://www.boxofficemojo.com/chart/top_lifetime_gross/?area=XWW
- ↑ 9,0 9,1 McNary, Dave (2014-09-18)։ «X-Men Spinoff ‘Deadpool’ to Hit Theaters Feb. 12, 2016» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-24
- ↑ Carano, Gina (2015-05-28)։ «You're the best #Colossus a person could ask for Andre.» (անգլերեն)։ Թվիթթեր։ Վերցված է 2015-05-31
- ↑ McGovern, Joe (2015-12-23)։ «Meet Stefan Kapicic, the Serbian actor inside the 7-and-a-half-foot tall mutant Colossus in Deadpool» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2015-12-24
- ↑ «Leslie Uggams joins cast of Deadpool movie» (անգլերեն)։ leslieuggams.com։ 2015-07-10։ Վերցված է 2015-07-11
- ↑ Stax (2004-02-26)։ «Goyer Confirms Deadpool» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2015-03-28
- ↑ Stax (2004-08-09)։ «Goyer Nixes Deadpool» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2015-03-28
- ↑ Stax (2005-03-21)։ «The Latest on The Flash & Deadpool» (անգլերեն)։ IGN։ Վերցված է 2015-03-28
- ↑ Marshall, Rick (2008-12-11)։ «Deadpool And Gambit: The Long Road To 'X-Men Origins: Wolverine'... And Beyond?» (անգլերեն)։ MTV։ Վերցված է 2015-03-28
- ↑ Kit, Borys (2009-05-05)։ «'Deadpool' spinoff in works at Fox» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-03-28
- ↑ de Semlyen, Nick (2009-10-16)։ «The Future Of The X-Men Franchise» (անգլերեն)։ Empire։ Վերցված է 2015-03-28
- ↑ Siegel, Tatiana (2010-01-05)։ «Fox taps ‘Deadpool’ writers» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-28
- ↑ Warner, Kara (2010-07-22)։ «Comic-Con: Robert Rodriguez Has Read 'Deadpool' Script, Doesn't Know If He'll Direct» (անգլերեն)։ MTV։ Վերցված է 2015-03-28
- ↑ Zeitchik, Steven (2010-10-26)։ «A new entrant into the 'Deadpool'» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2015-03-28
- ↑ McClintock, Pamela (2011-04-08)։ «Fox Sets Tim Miller to Direct 'Deadpool'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-03-28
- ↑ Romano, Aja (2014-07-28)։ «Ryan Reynolds plays Deadpool in this 2012 test footage» (անգլերեն)։ The Daily Dot։ Վերցված է 2015-03-28
- ↑ Lovett, Jamie (2014-07-29)։ «Deadpool Movie Footage Officially Released Online 5» (անգլերեն)։ Comicbook.com։ Վերցված է 2015-03-28
- ↑ Lovett, Jamie (2014-10-04)։ «Simon Kinberg Confirms Deadpool Movie Is Part Of Shared X-Men Cinematic Universe» (անգլերեն)։ Comicbook.com։ Վերցված է 2015-03-28
- ↑ Fleming Jr, Mike (2014-12-04)։ «Ryan Reynolds In ‘Deadpool’ Deal» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2015-03-24
- ↑ Sneider, Jeff (2015-01-06)։ «Ryan Reynolds’ ‘Deadpool’ Eyes ‘Silicon Valley’s’ T.J. Miller, ‘Transporter Legacy’s’ Ed Skrein (Exclusive)» (անգլերեն)։ TheWrap։ Վերցված է 2015-03-24
- ↑ Kit, Borys (2015-02-13)։ «Gina Carano Joins Ryan Reynolds in Fox's 'Deadpool' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-03-24
- ↑ Ford, Rebecca; Kit, Borys (2015-02-18)։ «Morena Baccarin Nabs Female Lead in 'Deadpool' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-03-25
- ↑ Fleming Jr, Mike (2015-02-06)։ «‘Homeland’s Morena Baccarin, ‘Orange Is The New Black’s Taylor Schilling On ‘Deadpool’ Female Lead Short List» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2015-03-25
- ↑ Miller, T.J. (2015-03-18)։ «Yes yes y'all. Weasel in the house. #Vancouver» (անգլերեն)։ Թվիթթեր։ Վերցված է 2015-03-25
- ↑ Лайфелд, Роб (2015-03-20)։ «From Morena Baccarin/Vanessa "Let's do this!" #Deadpool 1st appearance Vanessa is New Mutants» (անգլերեն)։ Ինստագրամ։ Վերցված է 2015-03-25
- ↑ Kit, Borys (2015-03-30)։ «'Deadpool' Casts Newcomer as Negasonic Teenage Warhead (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-03-31
- ↑ Skrein, Ed (2015-04-07)։ «#deadpool #ajax» (անգլերեն)։ Թվիթթեր։ Վերցված է 2015-04-08
- ↑ Christine (2015-03-24)։ «‘Deadpool’ begins filming in Vancouver; will close Georgia viaduct on April 6» (անգլերեն)։ On Location Vacations։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-25-ին։ Վերցված է 2015-03-25
- ↑ Reynolds, Ryan (2015-05-29)։ «This photo taken nearly 6 years ago to the day. Rhett, Paul, Tim and I started putting Deadpool together. And today, we reached the end of the shoot -- but the beginning of something amazing. We got it to the launch pad... but the fans put us into orbit. They let us make this film because you made them. You wrote unspeakable things on the Internet. You yelled at all the right people. And suddenly... the light turned green. Thank you. #wrapped» (անգլերեն)։ Ինստագրամ։ Վերցված է 2015-05-29
- ↑ JoBlo Movie Trailers (2015-04-01)։ «Ryan Reynolds Addresses the Deadpool PG-13 Rating (HD) JoBlo.com Exclusive» (անգլերեն)։ YouTube։ Վերցված է 2015-04-02
- ↑ «DEADPOOL R RATING CONFIRMED BY RYAN REYNOLDS (AND DEADPOOL)» (անգլերեն)։ IGN։ 2015-04-01։ Վերցված է 2015-04-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեդփուլ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դեդփուլ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Դեդփուլ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Դեդփուլ»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Իքս Մարդիկ
- 2016 ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Իքս մարդկանց մասին
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Marvel-ի կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում