Աստղերն են մեղավոր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեղավոր են աստղերը
The Fault in Our Stars
The Fault in Our Stars.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][4][5][6], դրամա, կինոկատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՄեղավոր են աստղերը
Թվականմայիսի 16, 2014[7], հունիսի 12, 2014[8] և հունիսի 5, 2014[9]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոշ Բուն[10][2][3][4][11][5][12]
ՊրոդյուսերՈւիք Գոտֆրի և Մարթի Բոուեն
Սցենարի հեղինակՄայքլ Հ․ Ուեբեր և Սքոթ Նոյստեդտեր
ԴերակատարներՇեյլին Վուդլի[13][10][4][11][5][12][6], Էնսել Էլգորթ[13][10][4][11][12][6], Նեթ Ուոլֆ[13][4][11][12][6], Լորա Դերն[13][11][12][6], Սեմ Տրամել[13][11][12][6], Ուիլեմ Դեֆո[13][4][11][12][6], Լոտտե Վերբեկ[13][11][12][6], Ջոն Գրին[13], Մայք Բիրբիլիա[13][11][12], Էմիլի Փիչի[13], Քամերա Բարթոլոթա և Քերոլ Ուեյերս[14]
ՕպերատորԲեն Ռիչարդսոն
ԵրաժշտությունՄայք Մոջիս և Նեթ Ուոլքոթ
Պատմվածքի վայրՆիդերլանդներ
Նկարահանման վայրԱմստերդամ
ԿինոընկերությունTemple Hill Entertainment և TSG Entertainment
Տևողություն126±1 րոպե
Շահույթ307 200 000 ԱՄՆ դոլար[15]
Պաշտոնական կայքէջ
The Fault in Our Stars (film) Վիքիպահեստում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղերն են մեղավոր (այլ կիրառումներ)

«Մեղավոր են աստղերը» (անգլ.՝ The Fault in our stars), ամերիկյան ֆիլմ-մելոդրամա, որի ռեժիսորն է Ջոշ Բունան: Ֆիլմը նկարահանված է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքի հիման վրա։ ԱՄՆ-ում ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2014 թվականի մայիսի 16-ին։

Ֆիլմի գլխավոր սաունդթրեքը «Boom Clap» երգն է, որը կատարում է բրիտանացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյզել Գրեյս Լանքասթրը՝ 16-ամյա աղջիկը, ով տառապում էր վահանագեղձի քաղցկեղով։ Նա իր մայրիկի խնդրանքով քաղցկեղով հիվանդների աջակցության խմբի անդամ էր։ Հանդիպումներից մեկի ժամանակ Հեյզելը հանդիպում է 17-ամյա պատանու՝ Օգոստոս Ուոթերսին, ով հիվանդության պատճառով կորցրել էր իր ոտքը։ Օգոստոսն այնտեղ էր, սատարելու համար իր ընկերոջը՝ Իսահակին, ով քաղցկեղի պատճառով պետք է կորցներ տեսողությունը։ Հանդիպումից հետո Հեյզելն ու Օգոստոսը անմիջապես ընկերանում են, և Օգոստոսը հրավիրում է Հեյզելին իր տուն, որտեղ նրանց կապն ամրապնդվում է։ Մինչ բաժանումը Օգոստոսը առաջարկում է Հեյզելին կարդալ իր նախընտրած գրքերից մեկը՝ The Price of Dawn, իսկ Հեյզելն իր հերթին՝ An Imperial Affliction գիրքը, որը քաղցկեղով տառապող մի աղջկա մասին էր, ով կիսում էր իր փորձն ու մտահոգությունները։ Այսպիսով, նրանք պայմանավորվում են կարդալ այդ գրքերը, մինչ իրենց հաջորդ հանդիպումը։ Երբ Օգոստոսն ավարտեց ընթերցումը, նա զայրացած էր, քանի որ գիրքն ուներ ավարտվում էր շատ կտրուկ և չուներ եզրահանգում։ Հեյզելը բացատրեց նրան, որ գրքի հեղինակը, հրատարակությունից հետո անհետացել է, և այլևս ոչ ոք չի լսել նրա մասին։

Մեկ շաբաթ անց, Օգոստոսը ասում է Հեյզելին, որ նա գտել է գրքի հեղինակ Վան Հոութնի օգնականին և նրա միջոցով կարողացել է նամակագրական կապ հաստատել հեղինակի հետ։ Հեյզելը գրում է Վան Հոութնին ուղղելով մի շարք հարցեր կապված նովելի անորոշ ավարտի և հերոսուհի Աննայի մոր ճակատագրի հետ։ Հեղինակը վերջապես պատասխանումէ և բացատրում, որ Հեյզելի հարցերին կարող է պատասխանել անձամբ։ Հեյզելի մայրիկը մերժում է աղջկա խնդրանքը, որ իսկապես սիրում է Օգոստոսին և վախենում է ցավ պատճառել նրան իր մահով։ Ճանապարհորդելու հետ կապված՝ ֆինանսական և բժշկական հնարավոությունների սահմանափակումների պատճառով։ Ավելի ուշ, ցերեկույթի ժամանակ, Օգոստոսն անակնկալ կերպով Հեյզելին է տալիս Ամստերդամ մեկնելու տոմսեր, որոնք նա ձեռք էր բերել բարեգործական կազմակերպությունից։ Նա շատ ոգևորված էր, սակայն, երբ Օգոստոսը շոյեց նրա դեմքը, Հեյզելը փոքր-ինչ ամաչեց։ Ավելի ուշ նա փնտրում է Օգոստոսի նախկին ընկերուհուն։ Ընթացքում պարզ է դառնում, որ աղջիկը մահացել էր ուղեղի քաղցկեղից։ Մտածելով մահվան մասին, Հեյզելը հասկացավ, որ պետք է գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը և ապրել այն լիարժեք։ Նա նաև հասկացավ, որ չի ուզում իր հիվանդությամբ ցավ պատճառել Օգոստոսին։

Նրա մտահոգությունները Օգոստոսի և իր մահվան մասին պատճառ դարձան Հեյզելի առողջական վիճակի վատացման և նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Այդ ամենը նրա ծնողների և բժիշկների համար անհանգտանալու առիթ դարձան, քանի որ նրանք կարծում էին, որ տվյալ պարագայում ճանապարհորդությունը Հեյզելի համար ապահով չէր լինի։ Բժիշկների խումբը այնքան ժամանակ է դեմ լինում այդ ճամփորդությանը, մինչև բժիշկներից մեկը՝ բժշկուհի Մարիան, ով ամենաշատն էր մտնում Հեյզելի դրության մեջ, ասաց, որ Հեյզելն իրավունք ունի ապրելու իր կյանքը և, որ նա պետք է մեկնի։ Երբ Հեյզելն ու Օգոստոսը հասան Ամստերդամ, ռեստորաններից մեկում նրանք տեղեկացան, որ Վան Հոութենն արդեն նախապես վճարել է իրենց ուտելիքի և շամպայնի համար։ Այդ գիշեր Օգոստոսը խոսում է Հեյզելի հետ իր զգացմունքների մասին։ Վերջապես նրանք հանդիպում են Վան Հոութենին, սակայն ապշած են լինում՝ բազմափորձ հանճարի փոխարեն տեսնելով հարբեցողի։ Նա շարունակաբար վիրավորում էր Հեյզելին և ծաղրում, իր հիվանդության պատճառով։ Վան Հոութենը նույնիսկ չպատասխանեց այն հարցերին, որոնց համար էլ Հեյզելը գնացել էր Ամստերդամ։ Օգոստոսն ու Հեյզելը լքում են հեղինակի տունը՝ մեծ հիասթափությամբ և զայրույթով։

Այնուհետ և Վան Հոութենի օգնականը ուղեկցեց Հեյզելին և Օգոստոսին Աննա Ֆրանկի տուն-թանգարան։ Ընթացքում Հեյզելը դժվարանում է բարձրանալ՝ շատ աստիճանների պատճառով և վատանում է ինքնազգացողությունը, սակայն դա նրան չի խանգարում հասնել ձեղնահարկ։ Այնտեղ նա Օգոստոսի հետ ռոմանտիկ համբույր է ունենում, որն ուղեկցվում է ծափահարություններով մյուս զբոսաշրջիկների կողմից։ Հաջորդ օրն Օգոստոսը դժվարությամբ պատմում է Հեյզելին, որ վերջին հետազոտություններից պարզ է դարձել, որ իր քաղցկեղը կրկնվել է և տարածվել։ Այդ ամենից հետո, նրանք առանց որևէ կասկածի խոսում էին իրենց սիրո մասին և հաստատում, որ միշտ միասին կլինեն և կաջակցեն իրար։ Մինչ իրենց վերադարձը, Օգոստոսի վիճակը կտրուկ վատանում է։ Մի քանի օր Օգոստոսը մնում է մոտակա հիվանդանոցում։ Իր վերջին օրերին, Օգոստոսը կանչում է Հեյզելին և Իսահակին իր նախապես պլանավորված հուղարկավորությանը, որտեղ Օգոստոսը պետք է լսեր նրանց խոսքը, որ պատրաստվում էին ասել հուղարկավորությանը։ Հեյզելը խոսեց մեծ և փոքր հավերժությունների մասին, որ Օգոստոսն իրեն պարգևել էր և կրկին խոսեց իր անսահման սիրո մասին Օգոստոսի հանդեպ։ Ութ օր անց Օգոստոսը մահացավ։ Հուղարկավորության ժամանակ Հեյզելն ապշած էր, տեսնելով Վան Հոութենին այնտեղ։ Նա բացատրեց, որ Օգոստոսի հետ հեռակա կապ է պահպանել և Օգոստոսը պահանջել է նրան ներկա գտնվել իր հուղարկավորությանը։ Ներման արժանանալու համար Վան Հոութենը ներկայացնում է գրքի հերոսուհի Աննայի մոր չբացահայտված ճակատագիրը։ Այնուամենայնիվ, Հեյզելը խնդրում է նրան հեռանալ, քանի որ դեռ չէր համակերպվել և դուրս չէր եկել հիասթափությունից։

Մի քանի օր անց, Իսահակի հետ զրուցելից Հեյզելը պարզում է, որ Օգոստոսը գրել է՝ «Արքայական վիշտը» գրքի շարունակությունը Հեյզելի համար։ Այդ լուրը իմանալով, Հեյզելը որոշում է կրկին հանդիպել Վան Հոութենին։ Հեղինակը պատմում է, որ այդ գիրքը նվիրված է եղել իր աղջկան՝ Աննային, ով մահացել է ութ տարեկանում՝ քաղցկեղից։ Հեյզելն առաջարկում է Հոութենին սթափվել և գրել մեկ այլ գիրք։

Վերջապես Հեյզելն իմանում է, որ Օգոստոսն ուղարկել է իր գրած էջերը Վան Հոութենին, խնդրելով նրան օգտագործելով այդ էջերը՝ գրել Հեյզելի մասին։ Հեղինակի օգնականը ստիպել էր նրան կարդալ այդ ամենը և ուղարկել Հեյզելին։ Իր տողերում Օգոստոսը մասնավորապես գրել էր, որ մեզ միշտ ինչ-որ մեկը ցավ է պատճառում և մենք անկարող ենք դրա դեմ, բայց մենք կարող ենք ընտրել այն մարդուն, ում թույլ կտանք մեզ ցավ պատճառել և, որ նա ուրախ է, որ հենց Հեյզելին է ընտրել։ Ինչպես նա և նա հույս ուներ, որ Հեյզելը, նույնպես, գոհ է իր ընտրությունից։ Երկինք նայելով և դիմելով Օգոստոսին՝ Հեյզելը պատասխանում է, որ նա նույնպես երջանիկ է, որ հենց Օգոստոսին է ընտրել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Շեյլին Վուդլի Հենզել Գրեյս Լանկաստեր Հենզել Գրեյս Լանկաստեր
Էնսել Էլգորթ Օգաստուս Ուոտերս Օգաստուս Ուոտերս
Նեթ Ուոլֆ Այզեկ Այզեկ
Լորա Դյորն Հեյզելի մայրը Հեյզելի մայրը
Սեմ Տրամմել Հեյզելի հայրը Հեյզելի հայրը
Ուիլյամ Դեֆո Պիտեր Վան Հուտեն Պիտեր Վան Հուտեն
Լոտտա Վերբեկ Լիդուվեյ Լիդուվեյ
Անա Դելա Կրուս Բժշկուհի Մարիա Բժշկուհի Մարիա
Միա Գովիչ Գասի մայրը Գասի մայրը
Դեյվիդ Ուիլյեն Գասի հայրը Գասի հայրը
Էմիլի Պիչի Մոնիկա Մոնիկա
Էմիլի Բախ Մոնիկայի մայրը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]