Ուիլյամ Դեֆո (անգլ.՝ Willem Dafoe, հուլիսի 22, 1955(1955-07-22)[1][2][3][…], Էպլթոն[4]), ամերիկյան թատրոնի և կինոյի դերասան։ Երկու անգամ եղել է «Օսկար»֊ի անվանակիր, նաև «Ոսկե գլոբուս»֊ի անվանակիր «Դասակ» և «Վամպիրի ստվերը» ֆիլմերում կատարած դերերի համար։ Իր դերերով առավել հայտնի է հետևյալ ֆիլմերում՝ «Սրբերը Բունդոկից», «Անգլիացի հիվանդը», «Հոթել «Գրանդ Բուդապեշտ» և «Սարդ մարդը»։
Ուիլյան «Ուիլլեմ» Դեֆոն ծնվել է 1955 թվականի հուլիսի 22֊ին Էպլտոն քաղաքում՝ վիրաբույժ Ուիլյամ Ալֆրեդ Դեֆոյի և բուժքույր Մյուրել Իզաբելի ընտանիքում։ Դերասանն ունի անգլիական, շոտլանդական, իռլանդական, գերմանական, ֆրանսիական արմատներ։ Ընտանիքում ութ երեխաներից յոթերորդը միայն որոշեց ընտրել դերասանական կարիերան, մյուսները դարձան փաստաբան կամ բժիշկ։
Դերասանական կրթություն ստացել է Միլոիկի համալսարանում, իսկ հետո մեկնել շրջագայության «Թատրոն X» ավանգարդ թատրոնի հետ։ Չորս տարի Ամերիկայում և Եվրոպայում ճանապարհորդություններից հետո դառնում է «Կատարման խումբ» թատերական խմբի անդամ։
Առաջին դերը խաղացել է 1980 թվականին Մայքլ Չիմոնոյի «Դրախտի դարպասները» ֆիլմում, սակայն նրա մասնակցությամբ կադրերը կտրվել են։ Առաջին անգամ Դեֆոյի՝ մեծ էկրանին հայտնվելը եղել է Կետրին Բիգելոուի «Առանց սիրո» դրամայում նկարվելու շնորհիվ։ Դրան են հաջորդել դերերը Ուոլտեր Հիլի «Կրակե փողոցները» և Ուիլյամ Ֆրիդկինի «Ապրել և մենռել Լոս Անջելեսում» ֆիլմերում նկարահանվելը։
Ամբողջ աշխարհում Դեֆոյին հայտնիություն բերեց Օլիվեր Սթոունի «Դասակ» ֆիլմը։ Զինվորական դրաման ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմը, իսկ Դեֆոն ստացավ իր առաջին «Օսկար»֊ը։ 1988 թվականին Դեֆոն խաղաց իր կարևորագույն դերերից մեկը՝ Հիսուսի դերը Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։
1980֊ական թվականների վերջին և 1990֊ական թվականների սկզբին Դեֆոն կատարեց ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերեր։ Աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ալան Փարքերը, Դեվիդ Լինչը, Վիմ Վենդերսը։
2001 թվականին դերասանը երկրորդ անգամ արժանացել է «Օսկար»֊ի։ Այս անգամ Մաքս Շրեկի «Վամպիրի ստվերը» ֆիլմում կատարած դերի համար։ Տեսնելով Դեֆոյի խաղը նրան հրավիրել են խաղալու «Սարդ֊Մարդը» ֆիլմում, որում նա խաղացել է Կանաչ Գոբլինի դերը։ Այդ դերը դարձել է դերասանի «այցեքարտերից» մեկը։ 2000֊ական թվականներին Դեֆոն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Աբել Ֆերարան, Վերներ Հերցոգը, Ուես Անդերսոնը, Լարս Ֆոն Տրիերը, Սպայկ Լին։
«Մարինա Աբրամովիչի կյանքը և մահը»՝ փորձառական օպերա, որի հիմքում ընկած է Մարինա Աբրամովիչի կենսագրությունը։ Պրեմիերան եղել է 2011 թ․֊ին՝ Մանչեստրի միջազգային փառատոնի ժամանակ։
«Ծեր կինը»՝ ներկայացում ֆիզիկական թատրոնի ժանրում, համանուն Դանիլ Հարմսի ստեղծագործությանը։ Ներկայացումը բեմադրվել է ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնի, դերասան Ուիլեմ Դեֆոյի և պարող Միխայիլ Բարիշնիկովի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Պրեմիերան եղել է 2013 թ․֊ի հուլիսի 4֊ին Մանչեստրի միջազգային փառատոնում։