Jump to content

Ռոբերտ Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ուիլսոն
Robert Wilson
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1][2][3][…]
ԾննդավայրՈւեյկո, Տեխաս, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 31, 2025(2025-07-31)[5][6] (83 տարեկան)
Մահվան վայրWater Mill, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊրատտի ինստիտուտ
ԵրկերMy Coney Island Baby?[8], Deafman Glance? և Einstein on the Beach?
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դրամատուրգ, ճարտարապետ, բեմանկարիչ, լուսավորման նկարիչ, նկարազարդող, կինոդերասան, վիզուալ արտիստ, պարուսույց, նկարիչ, վիդեոնկարիչ, performance artist, ինստալյացիոն արտիստ, սցենարիստ, կինոռեժիսոր, ռեժիսոր, արվեստագետ, գրող, speaker, դերասան, երաժիշտ, թատերական ձևավորող, կոմպոզիտոր, թատերական գործիչ, դիզայներ, գծանկարիչ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
🌐
 Robert Wilson (director) Վիքիպահեստում

Ռոբերտ Ուիլսոն (հոկտեմբերի 4, 1941(1941-10-04)[1][2][3][…], Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ[4] - հուլիսի 31, 2025(2025-07-31)[5][6], Water Mill, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի ավանգարդիստ, թատերական ռեժիսոր և դրամատուրգ։ Բազմակողմանի կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև որպես խորեոգրաֆ, նկարիչ, քանդակագործ, վիդեոարվեստագետ, հնչյունի և լույսի ձևավորող։ 1960-ականների վերջից Ուիլսոնի գործերը ակնհայտորեն ձևավորել են թատրոնի և օպերայի նկարագիրը։ Հաստատվելով Նյու Յորքում` նա իր Byrd Hoffman School of Byrds թատերախմբի հետ ստեղծել է իր առաջին հատկանշական գործերը` «Իսպանիայի թագավորը» (1969 թ.), «Խուլուհամրի հայացք» (1970 թ.), «Իոսիֆ Ստալինի կյանքն ու ժամանակը» (1973 թ.) և «Նամակ Վիկտորյա թագուհուն» (1974 թ.)։ Դառնալով Մանհեթենի կենտրոնի արվեստի ասպարեզի առաջնորդը՝ Ուիլսոնն իր հայացքը ուղղել է դեպի մեծակտավ օպերան և Ֆիլիպ Գլասի հետ ստեղծել «Այնշտայնը լողափին» հոյակապ գործը (1976 թ.)։ Սկսել է ավելի ու ավելի հաճախ աշխատել եվրոպական գլխավոր թատրոնների և օպերաների հետ։ Նրա պարգևների թվում են Վենետիկի 45-րդ բիենալեի «Ոսկե առյուծը»` քանդակի (1993 թ.) և Ազգային դիզայնի մրցանակը` ստեղծագործական վաստակի համար (2001 թ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ուիլսոն» հոդվածին։