Վիդեոարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիդեոարտ (անգլ.՝ Video art), վիզուալ արվեստի մի ճյուղ է, որը զարգացել է վերջին 20 տարում։ Վիդեոարտի գործերը սկսել են պատկերասրահներում ցուցադրել 1960-ական թվականների վերջին: Կարելի է ասել փոքրիկ հեղինակային վիդեոնյութեր են, որոնք միայն կոմերցիոն նպատակներ չեն հետապնդում, այլ կոնցեպտուալ արվեստի ոգով ստեղծված փորձարարական ֆիլմեր են։ Վիդեոարտ նկարահանելու ու մոնտաժելու համար օգտագործվում է համակարգչի վիդեոտեխնիկայի առավելագույն հնարավորությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոարտին նվիրված առաջին ցուցահանդեսն անցկացվել է 1969 թվականին Նյու Յորքում՝ Հովարդ Վայզի պատկերասրահում և ստացել է «Հեռուստատեսությունը որպես ստեղծարար միջավայր» անունը: Չնայած, որ դրանից առաջ ևս արվեստագետներն աշխատել էին տեսագրությունների միջոցով, ինչպես օրինակ՝ Ֆլուքսուսի մասնակիցներ Նամ Ջան Փայքն ու Վոլֆ Ֆոշթելն իրենց ցուցադրություններում հեռուստաէկրաններ են ներառել, սակայն դրանք հիմնականում օգտագործվել են այդ ցուցադրություն-ներկայացումները տեսագրելու համար: Իսկ վերոնշյալ ցուցահանդեսում հեռուստատեսությունը ներկայացվել է որպես ինքնուրույն գեղարվեստական միջավայր, այլ ձայնագրման, պահպանման միջոց[1]:

Հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դարա Բիրնբաում (1946),
  • Բիլ Վիոլա (1951),
  • Դեն Գրեհեմ (1942),
  • Նամ Ջուն Փայք (1932-2006),
  • Այրա Շնայդեր (1939):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան։ Երևան: «Առեդիտ» ՍՊԸ։ 1988։ էջեր 346–349 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]