Սարդ-մարդ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սարդ-մարդ 3
Spider-Man 3
Spider-Man 3, International Poster.jpg
Տեսակ կինոնկար
Ժանր մարտաֆիլմ[1][2][3][4], թրիլեր, ֆիլմ սուպերհերոսների մասին և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմա վրեժ
Գործողության վայր Նյու Յորք
Հիմնված է Սարդ մարդ
Ռեժիսոր Սեմ Ռեյմի[2][5][3][6][7][4][8][9]
Սցենարիստ Այվան Ռեյմի[5], Էլվին Սերջենթ և Սեմ Ռեյմի[5]
Պրոդյուսեր Ավի Արադ, Լորա Զիսկին և Գրանտ Քերթիս
Գործադիր պրոդյուսեր Ստեն Լի
Երաժշտություն Քրիստոֆեր Յանգ
Օպերատոր Բիլ Փոփ
Խմբագիր Bob Murawski
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն Կոլումբիա Փիքչերս[8] և Marvel Entertainment
Դիստրիբյուտոր InterCom
Տևողություն 139
Պրիկվել Spider-Man 2
Թվական մայիսի 4, 2007[10], մայիսի 4, 2007[11] և մայիսի 1, 2007[12]
Բյուջե 258 000 000 $
Շահույթ 890 871 626 $
spiderman3.sonypictures.com

Սարդ-մարդ 3. թշնամու արտացոլանք (անգլ.՝ Spider-Man 3), երրորդ արտադրությունը ամերիկյան «Columbia Pictures» ստուդիայի կողմից ստեղծված «Սարդ-մարդ» անիմացիոն ֆիլմերի։ Ֆիլմը ստեղծվել է նախորդ՝ «Սարդ-մարդ 2», ֆիլմի մոտիվներով։ Արտադրման ժամանակահատվածից ի վեր, ֆիլմը ունեցել է շատ հաջողություններ։

Ֆիլմում համադրված են երկու նույնանման կերպարներ, որոնք ունեն նույն տեսքը, սակայն հակադիր կերպարներ են։ Ֆիլմը ունեցել է 890 871 626 ԱՄՆ դոլար շահույթ։ Լիամետրաժ ֆիլմը տևում է 139 րոպե։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ այլ մոլորակից երկիր է գալիս մուտացիոն սև նյութը, որը պետք է դիպչեր ինչ-որ մեկին։ Հանկարծակիորեն այդ նյութը դիպչում է Պիտեր Պարկերին՝ Սարդ-մարդուն և նա դառնում է սև Սարդ-մարդ։ Փոխակերպման սկզբում Սարդ-մարդուն դուր է գալիս իր ուժը, սակայն գնալով նա զգում է իր բնավորության մեջ կտրուկ փոփոխություններ։ Նա սկսում է չարանալ և կոպիտ խոսել իր մտերիմների հետ։ Նա գիտակցում է այդ ամենը և նա փորձում է ազատվել այդ աներևակայելի չար ուժից։

Մի օր, երբ եկեղեցու զանգերը 7 անգամ հնչում են, նրա սև ուժը հեռանում է իրենից, սակայն դա պետք է մուտք գործեր ուրիշ մարդու մեջ։ Մի օր, երբ լուսանկարիչ Պիտեր Պարկերը բաժին էր հանձնում իր հերթական լուսանկարները, նա նկատեց թե ինչպես մի գող առևանգում է գումար։ Պիտեր Պարկերը կարող էր կանգնեցնել գողին, սակայն նա դա չարեց (նա ունեցել էր ծանր օր և շատ հոգնած էր)։ Ստուդիայից դուրս գալուց նա նկատում է, որ գողը սպանել է իր քեռուն։ Նրա քեռուն սպանողը չար մուտանտ ավազե մարդն էր, ումից Պիտերը փորձեց վրեժ լուծել։

Լուսանկարչական ստուդիայի աշխատողներից մեկը պարզեց Պիտեր Պարկերի գաղտնիքը՝ նա տեսավ Պիտերին, երբ նա փոխակերպվեց Սարդ-մարդու։ Այդ աշխատողը միշտ նախանձել էր Պիտերին, քանի որ նա միշտ ամեն ինչով առաջ է եղել նրանից։

Այդ օրը նա քայլում էր փողոցով, երբ տեսավ մուտացիոն նյութը։ Նա վերցրեց նյութը Պիտեր Պարկերին սպանելու նպատակով և նա վերածվեց չար սև Սարդ-մարդու։ Նա կատարում էր չարագործություններ և համագործակցում ավազե մարդու հետ։ Ի վերջո, ֆիլմի վերջում Պիտեր Պարկերը կարողանում է սպանել ավազե մարդուն և չար Սարդ-մարդուն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետր Դեվիդ (մարտ 2007). Սարդ-մարդ 3 (նկարված). Ֆիլմի ստեղծման մասին. անիմացիա. ISBN 1-4165-2721-4. 
  • Գրանդ Քարթիս (26 ապրիլ 2007). Սարդ-մարդու խրոնիկա. նոր արտադրություն 3 (կոշտ). առցանց գրքեր. ISBN 0-8118-5777-8. 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]