Սարդ-Մարդ (ֆիլմաշար)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | ֆիլմ սուպերհերոսների մասին, դրամա, գիտական ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և կատակերգություն |
Ռեժիսոր | Սեմ Ռեյմի, Մարկ Ուեբ և Ջոն Ուոթս |
Պրոդյուսեր | Ավի Արադ, Լորա Զիսքին, Քևին Ֆայգի, Գրանտ Քերթիս, Էմի Պասկալ, Իեն Բրայս, Matt Tolmach? և Ֆիլ Լորդ և Քրիս Միլլեր |
Դերակատարներ | Սեմ Ռեյմի, Թոբի Մագուայր, Քիրստեն Դանստ, Ջեյմս Ֆրանկո, Ուիլեմ Դեֆո, Քլիֆ Ռոբերտսոն, Ռոզմարի Հարիս, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Մարկ Ուեբ, Էնդրյու Գարֆիլդ, Էմմա Սթոուն, Ռիս Իվանս, Մարտին Շին, Սալլի Ֆիլդ, Դենիս Լիրի, Թոմ Հոլանդ, Զենդայա, Մարիսա Թոմեյ, Ջեյքոբ Բատալոն, Մայքլ Քիթոն, Ռոբերտ Դաունի, Թոնի Ռևոլորի և Լորա Հարիեր |
Կինոընկերություն | Sony Pictures Entertainment, Marvel Studios, Columbia Pictures, Marvel Entertainment և Sony Pictures Animation |
Պաշտոնական կայքէջ | |
Spider-Man in film Վիքիպահեստում |
«Սարդ-Մարդը» (անգլ.՝ Spider-Man)՝ Marvel Comics ընկերության կոմիքսների սուպերհերոս Սարդ-Մարդու ֆիլմագրությունը։
Առաջին ֆիլմերը Սարդ-Մարդու մասին նկարահանվել են դեռևս 1970-ական թվականներին («Սարդ-Մարդ», «Սարդ-Մարդ. Կրկին պայքարի մեջ», «Սարդ-Մարդ. Մարտահրավեր վիշապին»)։ Գլխավոր դեր տրիլոգիայում խաղացել է Նիկոլաս Համմոնդը։
Սերիայի առաջին մասը՝ տրիլոգիան, ստեղծվել է ռեժիսոր Սեմ Ռեյմիի կողմից։ Սարդ-Մարդու դերը խաղացել է Թոբի Մագուայերը, իսկ նրա ընկերուհու՝ Մերի Ջեյնի դերը՝ Քիրստեն Դարնսթը։ Ամբողջ տրիլոգիայի ընթացքում Սարդ-Մարդու հակառակորդները եղել են Կանաչ Գոբլինը (Ուիլեմ Դեֆո), Բժիշկ Օկտոպուսը (Ալֆրեդ Մոլինա), Նոր Գոբլինը (Ջեյմս Ֆրանկո), Սենդմենը (Թոմաս Հեյդեն Թոմաս) և Վենոմը (Տոֆեր Գրեյս)։ Տրիլոգիայում նաև հայտնվել են Կուրտ Կոննորսը, Մենդել Շտրոմմը, Ջոն Ջեյմսոնը, սակայն նրանք սյուժեում աննշան դեր են ունեցել։
Չորրորդ ֆիլմը վերաթողարկում է հանդիսանում, որի ռեժիսորն է Մարկ Ուեբբ։ Սարդ-Մարդու դերը խղացել է Էնդրյու Գարֆիլդը[1]։ Ամբողջ դիլոգիայի ընթացքում Սարդ-Մարդու թշնամիներն էին Լիզարդը (Ռիս Իֆանս), Կանաչ Գոբլինը (Դեյն ԴեՀան), Էլեկտրոն (Ջեյմի Ֆոքս) և Ռինոն (Փոլ Ջամատի)։ Դիլոգիայում նաև հայտնվել են Նորման Օզբորնը, Ալիստեր Սմայթը, Ալան Ֆեգանը, Գուստավ Ֆիրսը և Ֆելիցիա Հարդին, սակայն նրանք սյուժեում աննշան դեր են խաղացել։
2015 թվականի փետրվարին որոշում ընդունվեց Սարդ-Մարդու իրավունքների կիսման մասին Marvel Studios-ի և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ի միջև։ Պաշտոնապես հերոսն առաջին անգամ հայտնվել է Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ ֆիլմում, սակայն 2017 թվականին գլխավոր դերի դերակատար Թոմ Հոլանդը հաստատեց երկրպագուական այն թեորեմը, որ առաջին անգամ կերպարը հայտնվել է Երկաթե մարդը 2 ֆիլմում։ 2017 թվականի հուլիսի 6-ից թողարկվեց նոր ֆիլմը՝ «Սարդ-Մարդ։ Տունդարձ» (վարձույթում է Sony Pictures-ը), որը հանդիսանում է նոր վերագործարկումը ՄԿՏ-ի շրջանակներում[2]։ Այս ֆիլմում Սարդ-Մարդու թշնամիներն են Վուլտուրեն (Մայքլ Քիթոն), Շոկերը (Բուկեմ Վուդբայն), Տիկները (Մայքլ Չերնուս), Մակ Գարգանը (Մայքլ Մենդո) և Փրոուլերը (Դոնալդ Գլովեր)։ Ֆիլմի շարունակությունը՝ «Սարդ-Մարդ. Տնից հեռու», թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին։ Գլխավոր հակառակորդի՝ գերչարագործ Միստերիոյի դերը խաղացել է Ջեյք Ջիլենհոլը։ Երրորդ ֆիլմը՝ «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա», թողարկվեց 2021 թվականի դեկտեմբերի 15-ին և քրոսովեր էր Սեմ Ռեյմիի եռերգության և Մարկ Ուեբի ֆիլմերի հետ։ Այս դրվագներից մի քանի դերասաններ վերադառնում են ֆիլմի համար, այդ թվում՝ Թոբի Մագուայրը և Էնդրյու Գարֆիլդը։
2017 թվականին Sony-ն կատարել է Սարդ-Մարդու ֆիլմերի սպին-օֆերի անոնս, իսկ ավելի կոնկրետ «Վենոմ», «Սև կատու» և «Արծաթագույն սամույր» սոլո ֆիլմերը[3]։
Ֆիլմաշարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարդ-Մարդու մասին ֆիլմերը վերաբերում են սուպերհերոսական ֆիլմերի ժանրին։ Դրանք ստեղծվել են կոմիքսների հիման վրա, որոնցում առկա են գիտական ֆանտաստիկա, մարտական, արկածային, դրամա, մելոդրամա, թրիլլեր, կրիմինալ, կատակերգական, ռոմանտիկ և նեոնուար ժանրի ֆիլմերի տարրեր։
Ֆիլմերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցանկում ներկայացված են բոլոր ֆիլմերը, որոնցում հայտնվել է Սարդ-Մարդը։
Թողարկվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 — 3 սուպերհերոսներ[en] (թուրքերեն՝ 3 Dev Adam)
- 1977 — Սարդ-մարդ[en] (անգլ.՝ Spider-Man)
- 1978 — Սարդ-մարդ[en] (ճապ.՝ スパイダーマン)
- 1979 — Սարդը-մարդ. կրկին պայքարի մեջ[en] (անգլ.՝ Spider-Man Strikes Back)
- 1981 — Սարդ-մարդ. մարտահրավեր վիշապին[en] (անգլ.՝ Spider-Man: The Dragon's Challenge)
- 2002 — Սարդ-Մարդ (անգլ.՝ Spider-Man)
- 2004 — Սարդ-Մարդ 2 (անգլ.՝ Spider-Man 2)
- 2007 — Սարդ-Մարդ 3 (անգլ.՝ Spider-Man 3)
- 2012 — Անհավանական Սարդ-Մարդը (անգլ.՝ The Amazing Spider-Man)
- 2014 — Անհավանական Սարդ-Մարդը 2 (անգլ.՝ The Amazing Spider-Man 2: Rise of Electro)
- 2016 — Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ (անգլ.՝ Captain America: Civil War)
- 2017 — Սարդ-Մարդ։ Տունդարձ (անգլ.՝ Spider-Man: Homecoming)
- 2018 — Վրիժառուները։ Անվերջության պատերազմ (անգլ.՝ Avengers: Infinity War)
- 2018 — Սարդ-Մարդ. Դեպի Սարդեզերք (անգլ.՝ Spider-Man: Into the Spider-Verse)
- 2019 — Վրիժառուները. Վերջնախաղ (անգլ.՝ Avengers: Endgame)
- 2019 — Սարդ-Մարդ. Տնից հեռու (անգլ.՝ Spider-Man: Far From Home)
- 2021 — Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա (անգլ.՝ Spider-Man: No Way Home)
Մշակման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2023 — Սարդ-Մարդ։ Տիեզերքի միջով ֆիլմի անանուն սիքվել (անգլ.՝ Spider-Man: Across the Spider-Verse)
- 2024 — Spider-Man: Beyond the Spider-Verse
Սփին-օֆեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառեցված / վերացված պրոեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանուն սփին-օֆ հերոսուհու մասին (անգլ.՝ Untitled Female Superhero Spider-Man Movie)
Սերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977—1979 — Զարմանահրաշ Սարդ-Մարդ (անգլ.՝ The Amazing Spider-Man)
- 1978—1979 — Սարդ-մարդ[en] (անգլ.՝ Spider-Man)
Բնօրինակ տրիլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիայի առաջին մասում ներգրավված են երեք ֆիլմերը, որոնք նկարահանվել են Սեմ Ռեյմիի կողմից և նույն դերասանական խմբով։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 — Սարդ-Մարդ (անգլ.՝ Spider-Man)
- 2004 — Սարդ-Մարդ 2 (անգլ.՝ Spider-Man 2)
- 2007 — Սարդ-Մարդ 3 (անգլ.՝ Spider-Man 3)
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեր | Ֆիլմ | ||
---|---|---|---|
Սարդ-Մարդ | Սարդ-Մարդ 2 | Սարդ-Մարդ 3 | |
Ռեժիսոր | Սեմ Ռեյմի | ||
Պրոդյուսեր | Ավի Արադ, Գրանթ Կյորտիս | ||
Սցենարիստ | Սթեն Լի, Սթիվ Դիտկո, Դևիդ Քեփփ | Սթեն Լի, Սթիվ Դիտկո, Էլվին Սարջենթ, Ալֆրեդ Գոֆ, Մայլզ Միլլար, Մայքլ Շեյբոն | Սթեն Լի, Սթիվ Դիտկո, Սեմ Ռեյմի, Այվան Ռեյմի |
Կոմպոզիտոր | Դենիել Էլֆման | Քրիստոֆեր Յանգ | |
Օպերատոր | Դոն Բերջեսս | Բիլլ Պոուպ |
Քննադատնրի արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Rotten Tomatoes | Metacritic | Yahoo! Movies | |
---|---|---|---|---|
Ամբողջությամբ | Լավագույն քննադատներ | |||
Սարդ-Մարդ | 89 % (236 գնահատական)[4] | 84 % (45 գնահատական)[5] | 73 (37 գնահատական)[6] | B+ (12 գնահատական)[7] |
Սարդ-Մարդ 2 | 93 % (261 գնահատական)[8] | 96 % (50 գնահատական)[9] | 83 (41 գնահատական)[10] | A- (13 գնահատական)[11] |
Սարդ-Մարդ 3 | 63 % (249 գնահատական)[12] | 46 % (52 գնահատականа)[13] | 59 (40 գնահատական)[14] | B- (14 գնահատական)[15] |
Մարկ Ուեբբի դիլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Ուեբբի ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին երկու ֆիլմերը նկարահանել է Մարկ Ուեբբը։ Sony Pictures հայտարարեց, որ երրորդ և չորրորդ ֆիլմերի ռելիզների ժամկետներն արդեն նշանակված են։ Երրորդ ֆիլմը կթողարկվի 2016 թվականի հունիսի 10-ին, իսկ չորրորդը` 2018 թվականի մայիսի 4-ին։ Ավելի ուշ` 2014 թվականի հուլիսի 23-ին Sony-ն հայտարարեց, որ երրորդ ֆիլմը կթողարկվի 2018 թվականի մայիսին, իսկ 2016 թվականին կթողարկվի «Չարագույն վեցնյակլը» ֆիլմը, այն բանից հետո, երբ հակերները հարձակվեցին Sony Pictures Entertainment ընկերության վրա, 2014 թվականի դեկտեմբերի 4-ին Sony-ն և Marvel-ը բանակցություններ վարեցին «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում Սարդ-Մարդու հայտնվելու վերաբերյալ և փողշահավետ համաձայնության եկան, Սարդ-Մարդու դերը կկատարի երիտասարդ դերասան Թոմ Հոլանդը[16]։
Չեղարկված նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսի 17-ին Sony-ն հայտնեց, որ ևս երկու սիքվելներ նույնպես կստեղծվեն։ Երրորդ ֆիլմի պրեմիերան սկզբում նշանակել էին 2016 թվականի հունիսի 10-ի համար, իսկ հետո նշանակվեց 2017 թվականի համար, այն պատճառով, որ նախապես հաշվարկները սխալ էին կատարվել, իսկ չորրորդի վերաբերյալ անհայտ է[17]։ 2013 թվականի հոկտեմբերի The Hollywood Reporter-ը հայտնեց, որ Կուրտցմանը, Օրսին և Պինկները կվերադառնան երրորդ ֆիլմի սցենարը գրելու համար[18]։ 2013 թվականի դեկտեմբերին Գիրֆիլդը հայտնեց, որ երեք ֆիլմի համար պայմանագիր է ստորագրել և համոզված չէ, որ կհայտնվի չորրորդ ֆիլմում[19]։ 2014 թվականի փետրվարին Sony-ն հայտնեց, որ Ուեբբը կռեժիսորավորի երրորդ ֆիլմը։ Մարտին Ուեբբը հայտարարեց, որ ինքը չի նկարահանի չորրորդ ֆիլմը, սակայն կցանկանար մնալ կինոսերիայի կոնսուլատանտի դերում[20]։
Սփին օֆֆեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն նույն ամսին Sony-ն հայտնեց պլանավորված սփին օֆերի մասին. «Վենոմի» և «Չարագույն վեցնյակի» մասին, «Վենոմ»ի ռեժիսորի դերում Կուրտցմանի և համահեղինակներ Օրսիի և Էդ Սոլոմոնի հետ։
Արդյունքում Չարագույն վեցնյակի նախագիծը սառեցվեց, իսկ Վենոմին տվեցին կանաչ գույնը։ Նրանից բացի նաև պլանավորվում է ֆիլմեր նկարահանել Սև կատվի և Արծաթագույն սամույրի վերաբերյալ ֆիլմեր[21]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 — Անհավանական Սարդ-Մարդը (անգլ.՝ The Amazing Spider-Man)
- 2014 — Անհավանական Սարդ-Մարդը 2 (անգլ.՝ The Amazing Spider-Man 2: Rise of Electro)
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպար | Ֆիլմ | ||
---|---|---|---|
Անհավանական Սարդ-Մարդը | Անհավանական Սարդ-Մարդը 2 | ||
Փիթեր Պարկեր / Սարդ-Մարդ | Էնդրյու Գարֆիլդ | ||
Մեյ Պարկեր | Սալլի Ֆիլդ | ||
Գվեն Սթեյսի | Էմմա Սթոուն | ||
Բեն Պարկեր | Մարտին Շին | ||
Կապիտան Ջորջ Սթեյսի | Դենիս Լիրի | ||
Բժիշկ Կուրտ Քոնորս / Լիզարդ | Ռիս Իվանս | Հիշատակվում է | |
Ֆլեշ Թոմփսոն | Քրիս Զիլկա | ||
Բժիշկ Ռախտա | Իրֆան Խան | ||
Ռիչարդ Պարկեր | Քեմփբել Սքոթ | ||
Մերի Պարկեր | Ջուլիաննա Նիկոլսոն | ||
Բիլլի Քոննորս | Մայլզ Էլլիոթ | ||
Ռեյ | Սի Թոմաս Հաուել | ||
Ֆիլլիպ Սթեյսի | Չարլի Դեպյու | ||
Մաքսվել Դիլլոն / Էլեկտրո | Ջեյմի Ֆոքս | ||
Հարրի Օզբորն / Կանաչ Գոբլին | Դեյն ԴեՀան | ||
Դոնալդ Մենկեն | Կոլմ Ֆիոր | ||
Նորման Օբորն | Հիշատակվում է | Քրիս Կուպեր | |
Բժիշկ Կաֆկա | Մարտոն Չոկաշ | ||
Ալեքսեյ Սիցեվիչ / Ռնգեղջուր | Փոլ Ջամատի | ||
Ֆելիցիա Հարդի | Ֆելիսիթի Ջոնս | ||
Սթեն Լի | Սթեն Լի (տարբեր կամեոներ) |
Քննադատների արձագանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Rotten Tomatoes | Metacritic | Yahoo! Movies | |
---|---|---|---|---|
Ամբողջությամբ | Լավագույն քննադատներ | |||
Անհավանական Սարդ-Մարդը | 72 % (307 արձագանք)[22] | 77 % (49 արձագանք)[22] | 66 (42 արձագանք)[23] | N/A |
Անհավանական Սարդ-Մարդը 2 | 52 % (277 արձագանք)[24] | 35 % (52 արձագանք)[24] | 53 (49 արձագանք)[25] | N/A |
Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 10-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Սարդ-Մարդը կդառնա Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մի մասը։ Նոր սոլո ֆիլմը Սարդ-Մարդու վերաբերյալ թողարկվեց 2017 թվականին[2]։ Կրեատիվ կառավարությունը տրվեց Marvel Studios-ին, սակայն պրոկատի և էկրանավորման իրավունքները մնում էին Sony-ին.
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 — Սարդ-Մարդ։ Տունդարձ (անգլ.՝ Spider-Man: Homecoming)
- 2019 — Սարդ-Մարդ. Տնից հեռու (անգլ.՝ Spider-Man: Far From Home)
- 2021 — Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա (անգլ.՝ Spider-Man: No Way Home)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «It's Official! Andrew Garfield to Play Spider-Man!». ComingSoon.net. 1 июля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Эйсе Баттерфилду предложили главную роль в перезапуске «Человека-паука»». The Hollywood Reporter. 2015 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ http://kanobu.ru/news/filmyi-pro-venoma-i-chernuyu-koshku-ot-sony-budut-v-kinovselennoj-marvel-393609/
- ↑ «Spider-Man». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Spider-Man (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Spider-Man (2002): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Spider-Man - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Spider-Man 2». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Spider-Man 2 (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Spider-Man 2 (2004): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Spider-Man 2 - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Spider-Man 3». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Spider-Man 3 (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Spider-Man 3 (2007): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Spider-Man 3 - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Sony и Marvel вели переговоры о появлении Человека-паука в «Первом мстителе 3», но так и не достигли согласия
- ↑ «Sony Sets Release Dates for Third and Fourth 'Amazing Spider-Man' Films». The Hollywood Reporter. 2013 թ․ հունիսի 17.
- ↑ Kit, Borys (2013 թ․ հոկտեմբերի 2). «Sony Snags 'Amazing Spider-Man 2' Writers for Third Film (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ DiLeo, Adam (2013 թ․ դեկտեմբերի 10). «Andrew Garfield May Not Be in The Amazing Spider-Man 4». IGN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Marc Webb Takes Us Inside 'The Amazing Spider-Man 2' Discusses His Rise to the A-List». The Daily Beast. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Киновселенная Человека-паука пополнится «женским» спин-оффом». KINOMANIA.RU (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 22,0 22,1 «The Amazing Spider-Man». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «The Amazing Spider-Man (2012): Reviews». Metacritic. CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 24,0 24,1 «The Amazing Spider-Man 2». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «The Amazing Spider-Man 2 (2014): Reviews». Metacritic. CBS. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարդ-Մարդ ֆրանշիզայի ֆիլմերի ցանկը «Box Office Mojo» կայքում։
- «Սարդ մարդը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:.
|