Թոմաս Հեյդեն Չարչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Հեյդեն Չարչ
անգլ.՝ Thomas Haden Church
Ծնվել էհունիսի 17, 1960(1960-06-17)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրԷլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[3]
ԿրթությունՀյուսիսային Տեխասի համալսարան և Harlingen High School? (1979)
Քաղաքացիություն ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր
Ակտիվ շրջան1980 թ.-ից ցայսօր
ԺանրերԴրամա, թրիլլեր, կոմեդիա
ԸնտրանիSideways?, Սարդ-Մարդ 3 և Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
Պարգևներ և մրցանակներ

Հեռարձակվող ֆիլմերի քննադատների ասոցիացիայի մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

[4]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

«Անկախ ոգի» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար

և

«Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

Թոմաս Հեյդեն Չարչ (անգլ.՝ Thomas Haden Church, ծնունդով՝ Թոմաս Ռիչարդ ՄաքՄիլեն (անգլ.՝ Thomas Richard McMillen, հունիսի 17, 1960(1960-06-17)[1][2], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հունիսի 17֊ին Էլ Պասոյում՝ բժշկական սպայի ընտանիքում․ վեց երեխաներից երրորդն է[5]։ Ծննդյան անունը Թոմաս Ռիչարդ ՄաքՄիլեն է։ Սկզբում իր համար ընտրել էր Կեսադա ազգանունը, որը հետագայում փոխվեց և դարձավ Հեյդեն Չարչ։ Թոմասը մեծացել է Լոնդոնում, ավարտել է Հարլինգենի միջնակարգ դպրոցը՝ 1979 թվականին, որից հետո ընդունվել է Հյուսիսային Տեխասի համալսարան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդեն Չարչը իր աշխատանքային գործունեությունը սկսել է ռադիոյում, արել է ձայնային թարգմանություններ[6]։ Ֆիլմերում շատ փոքր դերերից հետո տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ որոշել է շարունակել դերասանական կարիերան։ 1990֊1995֊ական թվականներին կատարել է հիմար մեխանիկ Լոուել Մևերայի դերը «Թևեր» հեռուստաալիքում։ Դրանից հետո աշխատել է հեռուստատեսությունում, խաղացել է գլխավոր դեր «Նեդ և Ստեյսի» սերիալում՝ Դեբրա Մեսսինգի հետ միասին։ Երկրորդական դերեր խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տապանաքարը», «Ջորջը Ջունգլիից», «Անսովոր»։ Հեյդենը ֆիլմերում հիմնականում ներկայացնում է չարագործի կամ ինչ֊որ ուրախ կերպար։ Այդպիսի կինոնկարներից հայտնի է «Անտառային ցանկապատ»֊ը։ Ոչ մեծ դերերից հետո 2003 թվականին հանդես է գալիս որպես ռեժիսոր, իսկ հետո, որոշ ժամանակ դադարեցնելով աշխատանքը, վերադառնում է Տեխաս։ 2003 թվականին Ալեքսանդր Պեյնը նրանը ընտրում է որպես Ջեքի դերակատար՝ «Եզերքին» ֆիլմում։ Ֆիլմի նախընտրական լսումների ժամանակ Թոմին ասել էին, որպեսզի կարդա սցենարից ինչ֊որ հատված։ Դրանից հետո Թոմն ասել է՝ «Դա ինձ համար լիովին պարզ էր։ Ես կարդացի այն հատվածը, որտեղ Ջեկը տխուր էր։ Այն ունի բնածին խոցլիություն»։ Բայց ավելի ուշ պարզվել էր, որը Թոմը եղել է միակ դերասանը, ում ազատել են նախընտրական լսումներից։ «Եզերքին» ֆիլմի շնորհիվ Հեյդեն Չարչը ստացել է ստացել է ճանաչում քննադատների և կոլեգաների մոտ, արժանացել է բազում մրցանակների և պարգևների, այդ թվում նաև «Անկախ հոգի» մրցանակը և «Օսկար», «Ոսկե գլոբուս» անվանակարգերը։ 2006 թվականին նկարահանվել է «Ընդհատված ճանապարհորդություն» ֆիլմում Ռոբերտ Դյուվալի հետ միասին, որի համար արժանացել է «Էմմի» մրցանակին և «Ոսկե գլոբուս» անվանակարգին։ 2005 թվականին հրավիրվել է կինոարվեստը և գիտությունների ակադեմիա։ 2013 թվականին համաձայնվել է նկարահանվել «Ամպերն իրական են» ֆիլմում՝ Ջեյ Օլսոնի դերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Հեյդեն Չարչն ապրում է իր ագարակում՝ Բանդերայի շրջանում՝ Տեխասում[7], որը գնել է 1998 թվականին[6]։ Ապրում է իր կնոջ՝ Միայի և դստեր՝ Կոդիի հետ[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Հեռուստատսություն, տեսախաղեր Նշումներ Դերը
1980 «Թափառող հրեշտակներ» Gypsy Angels Հարևան
1989 «Ջամփ֊ստրիթ 21» 21 Jump Street Տոնի
1989 «Բարև» Cheers Գորդի Բրաուն
1990֊1995 «Թևեր» Wings Լոուել Մեվեր
1993 «Տապանաքար» Tombstone Բիլլի Կլենտոն
1995֊1997 «Նեդը և Ստեյսին» Ned and Stacey Նեդ Դորսի
1997 «Ջորջը ջունգլիից» George of the Jungle Լայլ վան դե Գրուտ
1998 «Կատարյալ մարդասպան» Mr. Murder Դրյու Օսլետ կրտսեր
1998 «Սյուզանի ծրագիրը» Susan's Plan Բժիշկ Քրիս Ստիլման
2002 «Պիտակը» The Badge Դեվիդ Հարդվիք
2003 «Ջորջը ջունգլիից 2» George of the Jungle 2 Լայլ վան դե Գրուտ
2004 «Երիտասար տիտանները» Teen Titans Մարդասպան Մոտիլյոկ
2004 «Անգլո֊իսպանական» Spanglish Մայկ
2006 «Ընդհատված ճանապարհորդություն» Broken Trail Թոմ Հարթ
2011 «Մարդասպան Ջո» Killer Joe Անսել
2011 «Մենք գնել ենք կենդանաբանական այգի» We Bought a Zoo Դունկան Մի
2012 «Ջոն Քարտերը Մարսից» John Carter of Mars Թել Հեջուս
2014 «Երկինքն իրական է» Heaven Is for Real Թել Ջեյ Օլսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 https://www.texasmonthly.com/articles/thomas-haden-church-2/
  4. https://bostonfilmcritics.org/past-winners-2000s/
  5. «Thomas Haden Church Profile». E! Online. 2007. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  6. 6,0 6,1 Ed Pilkington (2008 թ․ մայիսի 16). «Naked ambition». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
  7. «Thomas Haden Church» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
  8. «Elle's June issue: Thomas Haden Church». The Bosh. 2007 թ․ մայիսի 7. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]