Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
անգլ.՝ Spider-Man: No Way Home
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և technofantasy?
Թեմաավարտ և liberation?
Թվականդեկտեմբերի 17, 2021[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ուոթս
ՊրոդյուսերՔևին Ֆայգի և Էմի Պասկալ
Սցենարի հեղինակՔրիս ՄաքՔեննա և Էրիկ Սոմերս
ԴերակատարներԹոմ Հոլանդ[2], Զենդայա, Մարիսա Թոմեյ, Ջեյքոբ Բատալոն, Թոնի Ռևոլորի, Բենեդիկտ Քամբերբեչ, Ալֆրեդ Մոլինա, Ջեյմի Ֆոքս, Ջոն Ֆավրո, Ջ. Բ. Սմուվ, Բենեդիկտ Վոնգ, Անգուրի Ռայս, Հանիբալ Բյուրես, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Փոլա Նյուսոմ, Թոբի Մագուայր, Էնդրյու Գարֆիլդ, Չառլի Քոքս, Ուիլեմ Դեֆո, Ռիս Իվանս և Թոմաս Հեյդեն Չերչ
ՕպերատորՇեյմաս ՄակԳարվի և Մաուրո Ֆիորե
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժՋեֆրի Ֆորդ
Պատմվածքի վայրՆյու Յորք[3], Սանկտում Սանկտորում[3], Happy Hogan's Condominium?[3] և Ազատության արձան[3]
ԿինոընկերությունColumbia Pictures, Marvel Studios և Pascal Pictures?
Տևողություն148 րոպե[4]
Բյուջե200 000 000 $[5]
Շահույթ1 921 847 111 $[6] և 814 115 070 $[6]
Պաշտոնական կայքէջ
 Spider-Man: No Way Home Վիքիպահեստում

«Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» (անգլ.՝ Spider-Man: No Way Home), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, որը ստեղծվել է Marvel Comics կոմիքսների Սարդ-Մարդու կերպարի հիման վրա, ստեղծել են Columbia Pictures և Marvel Studios ընկերությունները, դիստրիբյուտորը Sony Pictures Releasing-ն է։ «Սարդ-Մարդ. Տունդարձ» (2017) և «Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմերի շարունակությունն է, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 27-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ուոթսը, սցենարիստներն են Քրիս Մաքքենանը և Էրիկ Սոմերսը։ Փիթեր Փարկերի դերը կատարել է Թոմ Հոլանդը, ֆիլմում նաև դերակատարում են ունեցել Զենդայան, Բենեդիկտ Քամբերբեչը, Ջոն Ֆավրոն, Ջեյքոբ Բատալոնը, Մարիսա Թոմեյը, Ջեյ Բի Սմուվը, Բենեդիկտ Վոնգը, Ալֆրեդ Մոլինան, Ջեյմի Ֆոքսը, Թոբի Մագուայերը, և Էնդրյու Գարֆիլդը։ Ըստ սյուժեի Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, որպեսզի վերջինս ողջ աշխարհից թաքցնի Սարդ-Մարդու ինքնության գաղտնիքը, ինչը հանգեցնում է վտանգավոր այլընտրանքային վերջաբանի։

Երրորդ ֆիլմի ստեղծման մասին հայտարարվել է 2017 թվականին՝ «Տունդարձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2019 թվականի օգոստոսին Sony Pictures-ի և Marvel Studios-ի միջև եղած բանակցությունները՝ պայմանների փոփոխության վերաբերյալ, որոնց շրջանակներում ընկերությունները համատեղ նկարահանում են Սարդ-Մարդու մասին ֆիլմ ավարտվեցին նրանով, որ Marvel-ը դադարեցրեց նախագիծը։ Սակայն մեկ ամիս անց՝ երկրպագուների բացասական արձագանքներից հետո, երկու ընկերություններն էլ նոր պայմանագիր կնքեցին։ Շուտով հաստատվել է կինոկոմիքսում Ուոթսի, Մաքքենանի, Սոմերսի և Հոլանդի մասնակցությունը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում։ Արտադրության ընթացքում հայտարարվել է Ֆոքսի և Մոլինայի մասնակցության մասին, որոնք դերակատարում էին ունեցել Սարդ-Մարդու մասին նախկին ֆիլմերում։ 2021 թվականի փետրվարին հայտարարվել է ֆիլմի անվանումը, իսկ մարտի վերջին ավարտվել են նկարահանումները։

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության շրջանակներում։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին։ Սարդ-Մարդու մասին չորրորդ ֆիլմը գտնվում է մշակման փուլում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմի իրադարձություններից հետո[7] Փիթեր Փարկերի կյանքը և հեղինակությունը վտանգի տակ են, քանի որ Միստերիոն ողջ աշխարհին բացահայտել էր Սարդ-Մարդու իրական ինքնությունը։ Ամեն ինչ շտկելու փորձով Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, բայց իրավիճակը միայն սրվում է։ Փարկերը պետք է հասկանա, թե ինչ է նշանակում իրականում լինել Սարդ-Մարդ[8]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոթատրոնային վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվելու է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին[23]։ Ի սկզբանե պրեմիերան պետք է կայանար 2021 թվականի հուլիսի 16-ին[24], բայց այն տեղափոխվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին[25], իսկ հետո համաճարակի հետ կապված տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերին[26]։ Ֆիլմը հանդիսանում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության մաս[27]։ 2021 թվականի օգոստոսին Sony և CJ 4DPlex ընկերությունները հայտարարել են նոր պայմանագրի մասին, ըստ որի Sony երեք տարվա ընթացքում պետք է թողարկի 15 ֆիլմ, ներառյալ «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը[28]։

Կրիչների վրա թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին Sony-ն պայմանագիր է կնքել Disney-ի հետ, որը հասանելիություն է տրամադրում իր ժառանգությանը՝ ներառյալ Սարդ-մարդու մասին նախկին ֆիլմերը և Marvel-ի կոնտենտը Sony Pictures-ի կողմից նկարահանված Marvel-ի կերպարների տիեզերքին, որպեսզի այն ցուցադրվի Disney+ և Hulu հեռուստաալիքներով և Disney հեռուստացանցում։ Ֆիլմի ցուցադրման թույլտվությունը Disney-ից Sony-ին փոխանցելուց հետո կարող է լինել միայն Նեթֆլիքս հարթակում ցուցադրվելուց հետո[29][30]

Ապագայի ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսին չորրորդ ֆիլմը գտնվել է մշակման փուլում «Տունդաարձի ճանապարհ չկա» ֆիլմի հետ[31]։ 2021 թվականի փետրվարին Թոմ Հոլանդն ասել է, որ, թեև ըստ Marvel-ի և Sony-ի հետ կնքած պայմանագրի «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը հանդիսանում է իր վերջին ֆիլմը, սակայն նա հույս ունի, որ դեռ կկատարի Սարդ-մարդու դերն ապագայում, եթե նրան խնդրեն[9][32]։ Նույն տարվա հուլիսին Զենդայան ասել է, որ չգիտի, կնկարահանվի արդյոք ևս մեկ ֆիլմ Սարդ-մարդու մասին, թե ոչ[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paige R. 'Spider-Man: No Way Home' Premieres in December 2021Marvel Comics, 2021.
  2. Lang B. Spider-Man Will Stay in the Marvel Cinematic UniverseVariety, 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Spider-Man: No Way Home — 2021.
  4. https://www.bbfc.co.uk/release/spider-man-no-way-home-q29sbgvjdglvbjpwwc01mzmxmtq
  5. https://variety.com/2021/film/news/spider-man-no-way-home-opening-weekend-estimate-tom-holland-1235132943/
  6. 6,0 6,1 Spider-Man: No Way Home — 1999.
  7. Coggan, Devan (2021 թ․ օգոստոսի 23). «Spider-Man: No Way Home trailer reintroduces some familiar faces». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  8. Motamayor, Rafael (2021 թ․ օգոստոսի 23). «First 'Spider-Man: No Way Home' Trailer Teases the End of the Spider-Trilogy». Collider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  9. 9,0 9,1 Heaf, Jonathan (2021 թ․ փետրվարի 26). «Tom Holland on his darkest role yet, and why No Way Home could be his last Spider-Man film». British GQ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
  10. Brower, Alison (2019 թ․ հոկտեմբերի 16). «The Hollywood Reporter 100: The Most Powerful People in Entertainment 2019». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. «She'll next be seen on the big screen in Denis Villenueve's Dune adaptation, and she'll reprise her Spider-Man role in a third Sony-Marvel film.»
  11. Robinson, Joanna (2019 թ․ հուլիսի 2). «Spider-Man: Far From Home: Zendaya, the Black Dahlia Murders, and the MJ We Deserve». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  12. Kit, Borys (2020 թ․ հոկտեմբերի 8). «Benedict Cumberbatch Joins 'Spider-Man 3' as Doctor Strange (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. 13,0 13,1 13,2 Donnelly, Matt (2021 թ․ օգոստոսի 23). «'Spider-Man: No Way Home' Trailer Officially Drops, Multiverse Villains Descend on Tom Holland». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  14. Hickson, Colin (2020 թ․ հոկտեմբերի 30). «Spider-Man 3's Jacob Batalon Shares His (and Ned's) Incredible Weight Loss». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. Labonte, Rachel (2020 թ․ հունիսի 10). «MCU's Spider-Man 3: Marisa Tomei Teases What To Expect Of Aunt May». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  16. Barnhardt, Adam (2021 թ․ ապրիլի 26). «Spider-Man's JB Smoove Confirms He's in No Way Home». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  17. Aurthur, Kate (2021 թ․ ապրիլի 16). «Alfred Molina Details Doc Ock's Return in 'Spider-Man: No Way Home': 'The Tentacles Do All the Work' (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  18. Kit, Borys (2020 թ․ հոկտեմբերի 1). «'Spider-Man 3' Jolt: Jamie Foxx Returning as Electro (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. Couch, Aaron (2021 թ․ օգոստոսի 23). «'Spider-Man: No Way Home' Trailer Arrives at CinemaCon 24 Hours After Leak». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
  20. Sneider, Jeff (2020 թ․ դեկտեմբերի 8). «New 'Spider-Man' Movie Bringing Back Doctor Octopus and Past Peter Parkers». Collider. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. 21,0 21,1 Davis, Brandon (2021 թ․ հունվարի 15). «Daredevil Star Charlie Cox Has Wrapped Filming on Spider-Man 3». ComicBook.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  22. Russell, Bradley (2021 թ․ օգոստոսի 23). «Spider-Man: No Way Home trailer breakdown: the 13 biggest talking points and secrets». Total Film. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  23. Paige, Rachel (2021 թ․ փետրվարի 24). «'Spider-Man: No Way Home' Premieres in December 2021». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  24. Lang, Brent (2019 թ․ սեպտեմբերի 27). «Sony, Marvel Make Up: Companies Will Produce Third 'Spider-Man' Film». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  25. McClintock, Pamela; Couch, Aaron (2020 թ․ ապրիլի 24). «'Spider-Man' Sequel Delays Release to November 2021 Amid Sony Date Shuffle». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  26. Moreau, Jordan (2020 թ․ հուլիսի 23). «'Spider-Man: Far From Home' Sequel Delayed to December 2021». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  27. Bisset, Jennifer (2021 թ․ մայիսի 5). «Marvel Cinematic Universe Phase 4: The full list of release dates». CNET. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  28. Hayes, Dade (2021 թ․ օգոստոսի 2). «Sony Pictures, CJ 4DPlex Set 3-Year Deal To Project 15 Films In ScreenX Format, Starting With 'Venom: Let There Be Carnage'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  29. Hayes, Dade (2021 թ․ ապրիլի 21). «Disney And Sony Reach Windows Deal That Can Sling 'Spider-Man' To Disney+ For First Time, Along With Reach Across Hulu, ABC, FX & More». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  30. Couch, Aaron (2021 թ․ ապրիլի 21). «Sony Films Will Move to Disney After Netflix Window Expires». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  31. Fleming, Mike Jr. (2019 թ․ օգոստոսի 20). «Disney-Sony Standoff Ends Marvel Studios & Kevin Feige's Involvement In 'Spider-Man'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  32. Chitwood, Adam (2021 թ․ փետրվարի 24). «Tom Holland Says 'Spider-Man: No Way Home' Completes His Current Contract, But "If They Want Me Back, I'll Be There in a Heartbeat"». Collider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  33. Weinberg, Lindsay (2021 թ․ հուլիսի 9). «Here's Why Zendaya Says She's So "Grateful" For Her Spider-Man Experience». E! Online. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» հոդվածին։