Ալֆրեդ Մոլինա
Ալֆրեդ Մոլինա անգլ.՝ Alfred Molina | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 24, 1953[1][2][3] (67 տարեկան) |
Ծննդավայր | Պատինգթոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ամուսին(ներ) | Ջիլ Գասկոյն |
Պարգևներ և մրցանակներ | Թատերական համաշխարհային մրցանակ |
Ալֆրեդ Մոլինա (անգլ.՝ Alfred Molina), ծնվել է 1953 թվականի մայիսի 24-ին, Լոնդոնում: Թատրոնի և կինոյի բրիտանա-ամերիկացի դերասան: «BAFTA», «Թոնի» և «Էմմի» մրցանակների կրկնակի նոմինանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոլինան ծնվել է 1953 թվականի մայիսի 24-ին, Լոնդոնում՝ Ալֆրեդ անունով։ Նրա ծնողները ներգաղթյալներ են եղել, հայրը՝ Իսպանիայից, մայրը՝ Իտալիայից: Մալինան ավարտել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցը։ Առաջին անգամ իբրև դերասան հանդես է եկել 1978 թվականին The Losers կոչվող սիթքոմում: Ֆիլմում առաջին անգամ հայտնվել է 1981 թվականին, դա եղել է երկրորդ պլանի դեր Ինդիան Ջոնսի մասին պատմող առաջին ֆիլմում՝«Կորցրած տապանի փնտրտուքներում»: Առաջին լուրջ դերը եղել է 1985 թվականին, երբ Մոլինան հայտնվել է «Նամակ Բրեժնևին» ֆիլմում: Մինչ 1990-ական թվականները Մելինան շատ է աշխատել հեռուստատեսությունում, բայց հետո թողել է դա, հանուն թատրոնի և կինոյի։ Տասնամյակի կեսերին նա տեղափոխվել է ԱՄՆ: 1990 թվականին Մոլինան խաղացել է այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Անհատ», «Դիակ» (1995 թ.), «Աննա Կարենինա» (1997 թ.), «Մագնոլիա» (2000 թվականին Մոլինան խաղացել է գլխավոր հակամարտող՝ «Շոկոլադ» տրագիկոմեդիայում: Մոլինայի համար մեծ հայտնիությունը սկսվում է 2002 թվականին՝ մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերի՝ Ֆրիդա Կալոյին նվիրված կենսագրական «Ֆրիդա» ֆիլմում դեր մարմնավորելուց հետո։ Այդ դերը Մոլինային բերում է BAFTA մրցանակի արժանացմանը։ Դրանից հետո ընդունում է երկու առաջարկ՝ առաջինը չարագործ Բժիշկ Ասմինովի դերն էր՝ «Սարդ-մարդը- 2» կոմիքսում, մյուսը Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» ֆիլմում։ Մինչ ԱՄՆ մեկնելն Ալֆրեդը խաղացել է Թագավորական ազգային թատրոնում։ Երկու անգամ առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակաբաշխությունում։ Ներկայումս Ալֆրեդ Մելինան ԱՄՆ-ի քաղաքացի է համարվում։ 1986 թվականին ամուսնանում է դերասանուհի Ջիլլ Գասկոյնի հետ, ով իրենից մեծ է 16 տարի։ Նրանք ունեն աղջիկ՝ Ռեյչելը, ով ծնվել է 1980 թվականին և երկու տղաներ՝ Ադամը և Շոնը։
Ընտրյալ ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981|1981 — «Ինդիանա Ջոնս: Կորցրած տապանի փնտրտուքներում» / Raiders of the Lost Ark — Ստապիո
- 1984|1984 — Միևնույն ժամանակ (ֆիլմ)|Միևնույն ժամանակ / Meantime — Ջոն
- 1985|1985 — Լեյդի-բազե / Ladyhawke — Ցեզառ
- 1985|1985 — Նամակ Բրեժնրին / Letter to Brezhnev — Սերգեյ
- 1987|1987 — Սրեք ձեր ականջները / Prick Up Your Ears — Kenneth Halliwell
- 1985|1988 — Մանիֆեսթ (ֆիլմ)|Մանիֆեսթ / Manifesto — Avanti (թագավորական գաղտնի ծառայության ղեկավար)
- 1991|1991 — Առանց դստեր՝ երբեք / Not Without My Daughter — Մուդի
- 1992|1992 — Ապրիլ / April — Մեռլենշ Ուիլկինս
- 1995|1995 — Անհատ (ֆիլմ)|Անհատ]] / Species — Բժիշկ Սթիվեն Արդեն
- 1995|1995 — Ընտանիք Պերես / The Perez Family — Խուան Ռաուլ Պերես
- 1995|1995 — Դիակ (ֆիլմ)|ԴԻակ / Dead Man — միսիոներ
- 1997|1997 — Աննա Կարենինա (ֆիլմ, 1997) / Anna Karenina — Կոնստանտին Լևին
- 1997 — Մարդ, ով գիտեր չափազանց քիչ / The Man Who Knew Too Little — Բորիս
- 1999 — Արդար Դադլի / Dudley Do-Right — Սնայդլի
- 1999|1999 — Մագնոլիա (ֆիլմ)|Մագնոլիա / Magnolia — Սոլոմոն
- 2000- Շոկոլադ / 'Կոմս դը Ռեյնո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Alfred_Molina
|