Շոկոլադ (ֆիլմ)
Շոկոլադ անգլ.՝ Chocolat | |
---|---|
«Շոկոլադ» ֆիլմի պաստառը | |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] ԱՄՆ[1] |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, տրագիկոմեդիա, վեպի էկրանավորում և մելոդրամա |
Թեմա | բարոյականություն[1] և Բարքեր[1] |
Հիմք | Chocolat? |
Թվական | 2000 և մարտի 15, 2001[2] |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Լասե Հալսթրյոմ[1] |
Պրոդյուսեր | Դևիդ Բրաուն[1], Kit Golden?[1] և Leslie Holleran?[1] |
Սցենարի հեղինակ | Robert Nelson Jacobs?[1] |
Դերակատարներ | Ժուլիետ Բինոշ[1], Քերի-Էնն Մոս, Ջուդի Դենչ[1], Ջոնի Դեփ[1], Ալֆրեդ Մոլինա, Լենա Օլին, Victoire Thivisol?, Պետեր Ստորմարե, Հյու Օ'Քոնոր, Լեսլի Քարոն, Ջոն Վուդ[3], Gaelan Connell?[3], Ռոն Քուք[3], Էլիզաբեթ Կոմելին[3], Hélène Cardona? և Միշել Գլեյզեր |
Օպերատոր | Ռոջեր Փրեթ |
Երաժշտություն | Ռեյչել Փորթման |
Մոնտաժ | Էնդրյու Մոնդշեյն |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա[1] |
Կինոընկերություն | Miramax Films |
Տևողություն | 121 րոպե |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 636 |
Պաշտոնական կայքէջ |
«Շոկոլադ » (ֆր.՝ Chocolat), դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Լասե Հալտրյոմը։ Նկարահանված է անգլիացի գրող Հարիս Ջոանի համանանուն վեպի մոտիվներով։ Ֆիլմի գլխավոր դերը խաղում է Ժուլիետ Բինոշը, ում այս ֆիլմի համար առաջադրել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
Ֆիլմի և գրական ստեղծագործության մեջ բավականին շատ են տարբերությունները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-1960-ական թվականներին։ Ֆրանսիական փոքրիկ քաղաքն ապրում է իր սովորական կյանքով՝ համաչափ, խիստ կանոնակարգով, մշտական այցելություններով եկեղեցի։ Մեծ իշխանություն և բարոյական հեղինակություն այս քաղաքում վայելում է քաղաքապետը՝ կոմս դը Ռեյնոն։ Մի անգամ քաղաքում հայտնվում են նոր բնակիչներ՝ Վիենը (Ժուլիետ Բինոշ) և նրա դուստրը՝ Անուկը։ Նրանք վարձակալում են նախկին խորտկարանի տարածքը և բացում քաղցրավենիքի փոքրիկ վաճառատուն։ Հենց այստեղ էլ Վիենը պատրաստում է շոկոլադը հին հնդկացիական բաղադրատոմսերով։ Կոմս դը Ռեյնոն (Ալֆրեդ Մոլինա) վրդովմունք է ապրում այն բանի համար, որ Վիենի դուստրը ծնվել է արտաամուսնական կապից, որ եկեղեցի չի այցելում ու քաղցրավենիքի կրպակը բացել է Մեծ պահքի շրջանում։ Ու քաղաքապետը սկսում է բնակիչներին տրամադրել ընդդեմ Ռեյնի։ Սակայն, օրեցօր կրպակի այցելուների քանակը աճում է և մեծանում։
Վիենը փորձում է հարաբերությունները լավացնել քաղաքի բնակիչների հետ, ինչպես նաև ձեռք մեկնել նրանց։ Նա օգնում է խորտկարանի ծեր աշխատակցուհուն՝ Արմանդային, գաղտնի հանդիպելու թոռան հետ։ Իր մոտ է ընդունում Ջոզեֆինային, ով փախել էր տանից, քանի որ ամուսինը բռնության էր ենթարկել վերջինիս։
Մի օր քաղաք են գալիս քոչվոր գնչուները։ Տեղաբնակները բոյկոտում են նրանց այցելությունը և միայն Վիենը չի սատարում բնակիչներին։ Այստեղ, գնչուների մոտ, Վիենը հանդիպում է Ռուին (Ջոնի Դեփ)։ Նրանց մեջ սիրային հարաբերություններ են ծնվում։
Վիենը կազմակերպում է Արմանդայի յոթանասունամյակի միջոցառումը, որին այցելում են քաղաքի գրեթե բոլոր բնակիչները, բացառություն են կազմում միայն կոմս դը Ռեյնոն և նրա աջակիցները։ Ճաշկերույթի ավարտից հետո տոնակատարությունը շարունակվում է Ռուի մոտ՝ նավի վրա և տեղաբնակներն ու եկվորները միասին սկսում են զվարճանալ։ Ջոզեֆինայի լքված ամուսինը՝ Սերժը, կրակի է տալիս գնչուների նավակները և փորձում սպանել գնչուներին։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն արձանագրվում։ Կոմս դը Ռեյնոն, ով ճիշտ է, չէր խրախուսել գնչուների այստեղ գալը, բարկանում է և քաղաքից արտաքսում է Սերժին։ Արմանդան մահանում է անմիջապես տարեդարձի տոնակատարությունից հետո։ Ըստ երևույթին, մահվան պատճառ է դառնում շաքարային դիաբետի սրացումը, ինչից վերջինս տառապում էր վաղուց։ Վիենը, զգում է, որ և՛ Արմանդայի մահը, և՛ հրդեհը իր պատճառով են տեղի ունեցել, որոշում է լքել քաղաքը։ Բայց նոր ձեռք բերած ընկերները համոզում են նրան մնալ և չգնալ։ Վերջում Ռուն մնում է Վիենի և Անուկի հետ միասին, իսկ քաղաքը լրիվ կերպարանափոխվում է...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեր | Դերասան |
---|---|
Վիեն Ռոշե | Ժուլիետ Բինոշ |
Արմանդա Վոյզին | Ջուդի Դենչ |
Ջոզեֆինա Մուսկաթ | Լենա Օլին |
Ռու | Ջոնի Դեփ |
Կարոլինա Կլերմո | Քերի Էնն Մոս |
Լյուկ Կլերմո | Օրելին Փարենթ Կենիգ |
Կոմս դը Ռեյնո | Ալֆրեդ Մոլինա |
Նկարահանման վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանման հիմնական վայրը դարձել է բուրգունդական Ֆլավինի սյուր Օզրեն քաղաքը[4], իսկ գետի մոտի տեսարանները նկարահանվել են Պերիգորի Բեյնակ է Կազնակում՝ rue De L’ancienne Poste փողոցում (Դորդոն գետի ափին)։
Սաունթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սաունթրեքը առաջադրվել է «Օսկարի»՝ ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգում։ Ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» նույնպես ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգում։
Երաժշտությունների հեղինակն է Ռեյչել Պոտմանը (բացի փակագծերում նշվածներից).
- "Minor Swing" (Django Reinhardt & Stéphane Grappelli) – 2:13
- "Main Titles" – 3:07
- "The Story of Grandmere" – 4:08
- "Vianne Sets Up Shop" – 1:57
- "Three Women" – 1:01
- "Vianne Confronts the Comte" – 1:21
- "Other Possibilities" – 1:34
- "Guillaume's Confession" – 1:29
- "Passage of Time" – 2:32
- "Boycott Immorality" – 4:38
- "Party Preparations" – 1:28
- "Chocolate Sauce" – 0:48
- "Fire" – 2:37
- "Vianne Gazes at the River" – 1:06
- "Mayan Bowl Breaks" – 2:14
- "Taste of Chocolate" – 3:08
- "Ashes to the Wind / Roux Returns" – 2:18
- "Caravan" (Duke Ellington/Juan Tizol) – 3:43
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը 2001 թվականին ն առաջադրվել է «Օսկարի» թվով հինգ անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, առաջին պլանի կնոջ լավագույն դերակատարում, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում, լավագույն սցենար և լավագույն երաժշտություն։
- 2001 - «Bogey Award» մրցանակ
- 2001 - «Audience Award» (Ժուլիետ Բինոշ) մրցանակ
- 2001 - «Guild Film Award - Gold» (Լասե Հալստրյոմ) մրցանակ
Մրցանակների ամբողջական ցանկը դիտել IMDB կայքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շոկոլադ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000 ֆիլմեր
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2000-ականների ֆիլմեր
- Miramax ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Գրքերի էկրանավորումներ
- Դրամա ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Մելոդրամաներ
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1959 թվականին
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր