Լեսլի Քերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսլի Քերոն
Ծնվել էհուլիսի 1, 1931(1931-07-01)[1][2][3][…] (92 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և բալետի պարող
Ծնողներհայր՝ Claude Caron?[5], մայր՝ Margaret Petit?
Ամուսին(ներ)Մայքլ Լոֆլին, Գեորդի Հորմել և Փիթեր Հոլ
Համատեղ ապրող(ներ)Ուորեն Բիթի
Երեխա(ներ)Ջենիֆեր Քերոն Հոլլ և Christopher Hall?[6]
Պարգևներ և մրցանակներ

Լեսլի Քերոն (ֆր.՝ Leslie Caron [lɛzli kaʁɔ̃], հուլիսի 1, 1931(1931-07-01)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր[4]), ֆրանսիացի դերասանուհի և բալետի արտիստ։ Երկու անգամ առաջադրվել է Օսկար մրցանակ ստանալու համար։ Հայտնիությունը ձեռք է բերել 1950-ական թվականներին՝ «Ամերիկացին Փարիզում» (1951), «Լիլի» (1953), «Ժիժի» (1958) ֆիլմերում նկարահանվելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսլի Քլեր Մարգարետ Քերոնը (ֆր.՝ Leslie Claire Margaret Caron) ծնվել է փարիզյան Բուլոն-Բայնաքուր արվարձանում՝ քիմիկոս Քլոդ Քերոնի և ամերիկացի պարուհի Մարգարետ Պեթիի ընտանիքում։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է իր մայրը, ով եղել է նրա առաջին ուսուցչուհին։ Կարիերան սկսել է որպես բալետի պարուհի, շուտով նրան նկատում է Ջին Քելլին և առաջարկում է նրան «Ամերիկացին Փարիզում» ֆիլմում Լիզ Բուվյեի դերում խաղալու համար։ Ֆիլմը երբ հայտնվում է էկրաններին, նրան շատ արագ նկատում են հոլիվուդյան ռեժիսորները և նա շուտով պայմանագիր է կնքում Մետրո-Գոլդուին-Մայեր մեդիաընկրության հետ։ Հաջորդ տարիներին նա նկարահնվում է «Լիլի» ֆիլմում (1953), որում մարմնավորած իր դերի համար նա առաջադրվում է Օսկար։ 1955 թվականին Փոլ Մյորիսի հետ մասնակցել է ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռենուարի «Օրվե» առաջին պիեսին, որը նա գրել է 1953 թվականին՝ հատուկ դերասանուհու համար[10]։ Փարիզի «դե լա Ռենեսանս» թատրոնում բեմադրված այս կատակերգությունը քննադատության է ենթարկվել որոշ թատերական հեղինակների կողմից, սակայն արժանացել է կինոռեժիսորների հիացմունքին։ Ռոբերտո Ռոսսելինին, ով ներկա է եղել գլխավոր փորձին, ասել է, որ հիացած է հեռացել[11]։

1963 թվականին նա նորից առաջադրվել է «Օսկար» մրցանակում՝ լավագույն դերասանուհի անվանակարգում՝ բրիտանական «Անկյունավոր սենյակ» դրամայում (1962) նկարահանվելու համար։ 1960-ական թվականներին, բացի Հոլիվուդից, Լեսլին սկսում է նկարահանվել Եվրոպայում:

Ներկայումս Քերոնը շարունակում է նկարահանվել հեռուստատեսությունում և կինոյում՝ հանդիսանալով Մետրո-Գոլդուին-Մայերի դասական դարաշրջանների մյուզիքլների աստղ։ Նրա կատարած վերջին դերերից են Մադամ Օդելի դերը՝ Շոկոլադ ֆիլմում (2000) և Լորեյն Դելմասի դերը՝ «Օրենք և կարգ ու կանոն» ֆիլմում, որի համար նա 2007 թվականին արժանացել է Էմմի մրցանակի։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկացին Փարիզում (1951) — Լիզ Բովյե
  • Լիլի (1953) — Լիլի
  • Սիրո երեք պատմություն (1953) — Մադմազել
  • Բյուրեղապակե կոշիկ (1955) — Էլլա
  • Երկար ոտքեորվ հայրիկ (1955) — Ջուլի Անդրե
  • Ժիժի (1958) — Ժիժի
  • Դոկտորի երկընտրանքը (1958) — Միսիս Դյուբետա
  • Ստորգետնյա մարդիկ (1960) — Մարդու Ֆոքս
  • Ֆաննի (1961) — Ֆաննի
  • Խավարի զենք (1961) — Քլեր Ջորդան
  • Անկյունավոր սենյակ (1962) — Ջեյն Ֆոսեթ
  • Չորս ճշմարտություններ (1962) — Անի
  • Հայր սագ (1964) — Քեթրին Ֆրենո
  • Այրվու՞մ է Փարիզը (1965) — Ֆրանսուազա լեբե
  • Շատ անսովոր ծառայություն (1965) — Լորեն Բուլար
  • Մադրոն (1970) — Մարիա-Ելենա
  • Տղամարդը, ով սիրում է կանանց (1977) — Վեռա
  • Վալենտինո (1977) — Ալլա Նազիմովա
  • Ոսկե աղջիկը (1979) — Դոկտոր Սեմի Լի
  • Բոլոր աստղերը (1980) — Լյուսիլ
  • Պայմանագիր (1981) — Պենելոպա Ուիլսոն
  • Ինտրիգա (1984) — ՍՈլանժ Դունար (ТВ)
  • Լենին, գնացք (1988) — Նադեժդա Կրուպսկայա
  • Քաջության լեռը (1990) — Ջեյն Հիլարի
  • Վնաս (1992) — Էլիզաբեթ
  • Շոկոլադ (2000) — Մադամ Օդել

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 — BAFTA մրցանակ — «Լիլի» ֆիլմում՝ լավագույն դերի համար
  • 1963 — BAFTA մրցանակ — «Անկյունավոր սենյակ» ֆիլմում՝ լավագույն դերի համար
  • 1964 — «Ոսկե գլոբուս» մրցանակ — «Անկյունավոր սենյակ» ֆիլմում՝ լավագույն դերի համար
  • 2007 — «Էմմի» — «Օրենք և կարգ ու կանոն» հեռուստասերիալում՝ դրամատիկական սերիալում լավագույն հրավրիված դերասանուհու համար։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 — «Օսկար» մրցանակ — «Լիլի» ֆիլմում՝ լավագույն դերի համար
  • 1959 — «Ոսկե գլոբուս» մրցանակ — «Ժիժի» ֆիլմում՝ կոմեդիայում լավագույն դերի համար։
  • 1962 — «Ոսկե գլոբուս» մրցանակ — «Ֆաննի» ֆիլմում՝ լավագույն կանացի դերի համար։
  • 1964 — «Օսկար»մրցանակ — «Անկյունավոր սենյակ» ֆիլմում՝ լավագույն դերի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 ծննդական
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Lundy D. R. The Peerage
  7. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1997. — Iss. 265. — P. 16539. — ISSN 0242-6773
  8. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2019
  9. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2013. — Iss. 77. — P. 5479. — ISSN 0242-6773
  10. Жан Ренуар: Статьи, интервью, воспоминания, сценарии / Составитель И. И. Лищинский. — М.: Искусство, 1972. — С. 214—215. — 256 с.
  11. Базен, Андре Жан Ренуар / Предисл. Жана Ренуара., Введ. Франсуа Трюффо. — М.: Музей кино, 1995. — С. 175—176. — 191 с. — ISBN 5-88395-012-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսլի Քերոն» հոդվածին։