Նադեժդա Կրուպսկայա
Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա | |
Надежда Константиновна Крупская | |
ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 1929 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Փետրվարի 27, 1939 |
Կուսակցություն՝ | Բոլշևիկյան կուսակցություն(1903–1912) Կոմունիստական կուսակցություն(1912–1939) |
Ծննդյան օր՝ | փետրվարի 14 (26), 1869[1] կամ փետրվարի 26, 1869 |
Ծննդավայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանի օր՝ | փետրվարի 27, 1939[2][3][4] (70 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Ամուսին ՝ | Վլադիմիր Իլյիչ Լենին |
Հայր՝ | Կոնստանտին Իգնատևիչ Կրուպսկի |
Մայր՝ | Ելիզավետա Վասիլևնա Տիստրովա |
Պարգևներ՝ | Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
![]() |
Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա (Ուլյանովա) (ռուս.՝ Надежда Константиновна Крупская, փետրվարի 14 (26), 1869[1] կամ փետրվարի 26, 1869, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 27, 1939[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1936), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1931)։ Կոմունիստական կուսակցության անդամ (1898 թվականից), Վլադիմիր Իլյիչ Լենինի կինը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890 թվականից մասնակցել է կոմունիստական շարժմանը։ 1895 թվականին մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և աշխատանքներին։ 1896 թվականին ձերբակալվել է, իսկ 1898 թվականին երեք տարով աքսորվել Ենիսեյի նահանգի Շուշենսկոյե գյուղը, որտեղ աքսորված էր նաև Լենինը։ Այստեղ նրանք ամուսնացել են։ Աքսորի ժամկետը լրանալուց հետո (1901) Կրուպսկայան մեկնել է Մյունխեն՝ Լենինի մոտ։ Աշխատել է որպես քարտուղար «Իսկրա», 1904 թվականի դեկտեմբերից՝ «Վպերյոդ» թերթերի խմբագրություններում, 1905 թվականի մայիսից՝ ՌՍԴԲԿ ԿԿ-ի արտասահմանյան բյուրոյի քարտուղար։ 1905 թվականին Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ 1907 թվականին նրանք նորից տարագրվել են։ Ժնևում Կրուպսկայան եղել է «Պրոլետարի» այնուհետև «Սոցիալդեմոկրատ» թերթերի քարտուղարը։ 1912 թվականից Կրակովում օգնել է Լենինին՝ կապ պահպանելու «Պրավդա»֊-ի և չորրորդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի հետ։ Սասնակցել է բոլշևիկյան «Ռաբոտնիցա» ամսագրի հրատարակության կազմակերպմանը։ ՌՍԴԲԿ երկրորդից չորրորդ համագումարների պատգամավոր, մինչև 1917 թվականը մասնակցել է կուսակցական կոնֆերանսներին և ժողովներին։ 1917 թվականի ապրիլի 3-ին կամ 16-ին Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ ՌՍԴԲԿ յոթերորդ (ապրիլյան) կոնֆերանսի և վեցերորդ համագումարի պատգամավոր։ Ակտիվ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Կրուպսկայան եղել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, ԽՍՀՍ-ում քաղլուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչներից, մասնակցել է կրթության վերաբերյալ խորհրդային առաջին դեկրետների նախապատրաստմանը։ 1918 թվականին ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։
Խմբագրել է «Նարոդնոյե պրոսվեշչենիե», «Նարոդնի ուչիտել», «Կրասնի բիբլիոտեկար» և այլ ամսագրեր։ Կուսակցության յոթերորդից տասնյոթեորդ համագումարների պատգամավոր, 1924 թվականից՝ ՀԱՄԿ(բ)Կ ԿՎՀ-ի, 1927-ից՝ ՀամԿ (բ)Կ ԿԿ-ի անդամ։ Համառուսաստանյան ԿԳԿ-ի ն ԽՍՀՄ ԿԳԿ-ի բոլոր գումարումների անդամ։ ԽՍՀՄ առաջին գումարման գերագույն սովետի դեպուտատ և նախագահության անդամ։ Կոմինտերնի երկրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ կոնգրեսների պատգամավոր։ Լենինի և կուսակցության, ժող. կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Մահացել է 1939 թվականին։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Башкирская энциклопедия (ռուս.) — Башкирская энциклопедия, 2005. — 4344 с. — ISBN 978-5-88185-053-1
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Крупская Надежда Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Энциклопедия Брокгауз (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 701)։ ![]() |
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 27 մահեր
- 1939 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Ռուս պետական գործիչներ
- Վլադիմիր Լենին
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Կոմունիստ կին գրողներ
- Ռուս հեղափոխականներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Մանկավարժական գիտությունների դոկտորներ
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Մարքսիստներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուսական կայսրության կին գրողներ