Ժան Ռենուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Ռենուար
ֆր.՝ Jean Renoir
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1894(1894-09-15)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5]
Մահացել էփետրվարի 12, 1979(1979-02-12)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8][…]
ԳերեզմանԷսուա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[9]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, հեղինակ և կինոդերասան
ԱմուսինCatherine Hessling?, Dido Freire? և Marguerite Renoir?
Ծնողներհայր՝ Օգյուստ Ռենուար, մայր՝ Ալինե Շարիցո
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լուի Դելյուկի մրցանակ Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար Օսկար և Prix Charles Blanc?
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներAlain Renoir?
Կայքjeanrenoir.com
Jean Renoir Վիքիպահեստում

Ռենուար (Renoir) Ժան (սեպտեմբերի 15, 1894(1894-09-15)[1][2][3][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - փետրվարի 12, 1979(1979-02-12)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8][…]), ֆրանսիացի կինոռեժիսոր։ Նկարիչ Օ․ Ռենուարի որդին։

1924 թվականից աշխատում է կինոյում։ Առաջին ֆիլմերից են՝ «Ջրերի դուստրը» (1924 թ.), «Նանա» (1926 թ., ըստ Զոլայի), «Լուցկու փոքրիկ վաճառողուհին» (1928 թ., ըստ Անդերսենի)։ Հնչուն կինոնկարներից «Տոնի» (1934 թ.), «Պարոն Լանժի հանցագործությունը» (1935 թ.) և այլ ժապավեններ արտացոլել են աշխատավորների համերաշխության թեման, տվել ֆրանսիական հասարակական կյանքի ռեալիստական նկարագիրը։ Ռենուարը հարել է ժողովրդական ճակատի շարժմանը (1935-1938 թթ.), ղեկավարել ֆրանսիական կոմկուսի պատվերով արված «Կյանքը պատկանում է մեզ» (1936 թ.) կարճամետրաժ ֆիլմի ստեղծումը։ Ժողովրդական ճակատի գաղափարներն արտացոլվել են Ռենուարի լավագույն՝ «Մեծ պատրանք» (1937 թ.) ֆիլմում։ Ստեղծել է նաև «Մարսելյեզ» (1938 թ.), «Հատակում» (1936 թ., ըստ Գորկու), «Մարդ գազանը» (1938 թ., ըստ Զոլայի), «Խաղի կանոնները» (1939 թ., արգելվել է երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին) կինոնկարները։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո ապրել է ԱՄՆ-ում։ 1952 թվականին վերադարձել է հայրենիք։ Ռենուարի 1950-ական թվականներին ֆիլմերը ներկայացնում են պատմական անցյալը («Դոկտոր Կորդելիեի կտակը», 1960 թ. և այլն)։ Ռենուարի 1930-ական թվականների ստեղծագործություններն ազդել են իտալական նեոռեալիզմի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png