Զենդեյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զենդեյա
Zendaya - 2019 by Glenn Francis.jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1] (26 տարեկան)
Ծննդավայր՝Օքլենդ, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, պարուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի և ֆոտոմոդել
Պարգևներ՝

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար (2020)

,

Black Reel Award for Outstanding Actress, Drama Series? (2020)

,

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար (2016)

,

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար (2017)

,

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար (2019)

,

«Արբանյակ» մրցանակ՝ դրամա հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար (2020)

,

Սատուրն մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհուն (2019)

,

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար (2022)

,

Թայմ 100 (2022)

և

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար (2023)

IMDb։ID 3918035
zendaya.com

Զենդեյա Մարի Շթյորմեր Քոուլման (անգլ.՝ Zendaya Maree Stoermer Coleman, սեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1], Օքլենդ, Կալիֆոռնիա), առավել հայտնի է որպես Զենդեյա[2][3], ամերիկացի դերասանուհի, պարուհի, մոդել և երգչուհի։ Հայտնի է դարձել «Disney Channel» հեռուստաալիքի «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։ 2015-2018 թվականները նա պրոդյուսավորել և նկարահանվել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» կատակերգային հեռուստասերիալում՝ Քեյ Սի Քուփերի դերում[4], իսկ 2019 թվականին նկարահնվել է HBO հեռուստաալիքի «Էյֆորիա» հեռուստասերիալում[5]։ Զենդեյան նաև նկարահանվել է «Մեծագույն շոումենը» «Սարդ-մարդ. Տնից հեռու» և «Սարդ-մարդ։ Տունդարձ»։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդեյան ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 1-ին Օքլենդ քաղաքում, Քլեր Շթյորմերի և Կազեմբե Աջամի ընտանիքում[6]։ Վաղ տարիքից մասնակցում է Կալիֆոռնիայի Շեքսպիրի անվան թատրոնի ներկայացումներում, որտեղ իր մայրը աշխատում էր որպես մենեջեր[7]։ Բացի ուսանողական թատերական ծրագրի ուսուցումից և բազմաթիվ բեմականացումներում ելույթ ունենալուց, Զենդեյան օգնել է մորը ուղղորդել այցելուներին և վաճառել վիճակախաղի տոմսեր։ Օքլենդի արվեստի դպրոցում սովորելու տարիներին նա խաղացել է «Մի անգամ այս կղզում» (անգլ.՝ Once on This Island) մյուզիքլում, ինչպես նաև մարմնավորել է տղամարդու կերպար «Caroline or Change» մյուզիքլում[8]։ Հետագայում դերասանուհին շարունակել է ուսումը Կալիֆոռնիա Շեքսպիրի և Ամերիկյան կոնսերվատորիա-թատրոնը՝ մասնակցելով «Ինչպես է դա ձեզ դուր գալիս», «Ռիչարդ երրորդ», «Տասներկուերորդ գիշեր» և այլ բեմականացումների[9][10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդեյան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես մոդել` համագործակցելով Macy's, Mervyns և Old Navy բրենդների հետ[11]։ Նա ցուցադրվել է «ԱյԿառլի» հեռուստասերիալի խաղալիքների գովազդում, ինչպես նաև հայտնվել է Դիսնեյի աստղ Սելենա Գոմեսի հետ որպես պարուհի՝ Sears գովազդային ընկերությունում։ 2009 թվականին նա անցնում էր հարցազրույց «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) սերիալում՝ Սիսի Ջոնս դերի համար, սակայն խաղացել է Ռոքի Բլուին[12][13]։ Հարցազրույցի ժամանակ նա երգում էր Մայքլ Ջեքսոնի «Leave Me Alone» երգը[14]։ 2012 թվականին ամերիկյան Դիսնեյ հեռուսատալիքով ցուցադրվել է սերիալի մեկ ժամանոց դրվագ՝ «Շարժվիր․ Պատրաստված է Ճապոնիայում» անվան տակ[15]։ 2011 թվականին Զենդեյան թողարկել է իր առաջին սինգլը՝ «Swag It Out»։ Նույն թվականին Բելա Թորնի հետ թողարկել է «Watch Me» սինգլը։ Այն հասել է Billboard Hot 100 86-րդ հորիզոնականին։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին նա ստորագրել է Hollywood Records-ի հետ պայմանագիր[16]։ 2012 թվականին ստացել է առաջին դերը ֆիլմում՝ նկարահանվել է «Երդվյալ ընկերներ» ֆիլմում[14][17]։ 2013 թվականի փետրվարին նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի 16-րդ եթերաշրջանին[18]։ Նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը, ով երբևէ մասնակցել է այդ շոուում (նա եղել է 16 տարեկան)։ 2013 թվականին սեպտեմբերի 17-ին Զենդեյան թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Zendaya», որում ընդգրկված է նաև «Replay» սինգլը[19]։

2013 թվականի հուլիսի 25-ին հայտարարվել է, որ «Շարժիր» հեռուստասերիալը պաշտոնապես ավարտվում է[20][21]։ Օգոստոսի 6-ին Զենդեյան թողարկել է դեբյուտային գիրքը՝ «Between U and Me: How to Rock Your Tween Years with Style and Confidence»[22][23][24]։ Նույն թվականին խաղացել է 16-ամյա Զոի Սթիվենսի դերը «Zapped. Կախարդական հավելված»[25] ֆիլմում։ Հետագայում խաղացել է «Super Awesome Katy»-ի փորձնական սերիայում[26]։ Հետագայում սերիալը ստացել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» անվանումը։ Այն թողարկվել է 2015 թվականի հունվարի 18-ին և նկարահանվել է երեք եթերաշրջան[27][28]։

Հաջորոոդ ամսին Թիմբալենդը հայտնել է, որ աշխատում է Զենդեայի հետ երկրորդ ալբոմի վրա, երբ Disney ձայնագրման ընկերությունը փոխարինի Republic Records լեյբլով[29][30]։

Քրիս Բրաունի հետ մեկտեղ «Something New» սինգլը թողարկվել է փետրվարի 5-ին Hollywood Records и Republic Records լեբլներում։ 2015 թվականի օգոստոսին Զենդեյան թողարկել է իր կոշիկների հավաքածուն՝ Daya[31]։

2016 թվականին նա նկարահանվել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում[32][33], համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 28-ին[34]։ Ֆիլմը հավաքել է ավելի քան 117 միլիոն դոլար առաջին հանգստյան օրերին՝ վարձույթում զբաղեցնելով առաջին հորիզոնականը[35]։ Նրա դերը ոգևորված ընդունել են քննադատները[36]։ IndieWire-ից Դևիդ Էրլիխը նրան կոչել է ֆիլմի «առավել արժեքավոր խաղացող», չնայած՝ ֆիլմում նրա կարճ ժամանակով լինելը[37]։

2017 թվականի օգոստոսին Զենդեյան հայտնվել է Բրունո Մարսի «Versace on the Floor» երգի տեսահոլովակում[38]։ Նույն թվականի դեկտեմբերին նա եղել է «Project Runway» շոուի 15-րդ եթերաշրջանի հրավիրված ժյուրիներից մեկը[39]։ Դեկտեմբերին նա Հյու Ջեքմանի, [[Զաք Էֆրոն]ի], Միշել Ուիլյամսի և Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ նկարահանվել է «Մեծագույն շոումենը»]]։ Նա պատկերավորել է կրկեսային դերասանուհի Էնն Ուիլերին։ նա աֆրոամերիկուհի է և ճոճաձողի վարպետ, որը սիրահարվել է Էֆրոնի կերպարին՝ Ֆիլիպ Կարլայլին, այն ժամանակ, երբ միջռասայական սիրավեպը արգելվում էր։

2019 թվականի հունիսին նա սկսել է նկարահանվել «Էյֆորիա» հեռուստասերիալում[40], որը իսրայելական համանուն սերիալի էկրանավորումն է։ Նա խաղում է թմրամոլ, ստախոս երիտասարդ Ռուի դերը, որը նույնպես սերիալի պատմողն է[41]։

Նա կրկնել է իր դերը «Սարդ-մարդ. Տնից հեռու», որը «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմի շարունակությունն է։ Այն թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին[42][43][44]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենդեյեն ունի տուն Լոս Անջելեսում և բնակարան Բրուքլինում։ Նա բուսակեր է; 2021-ի դրությամբ հարաբերությունների մեջ էր Spider-Man-ի իր գործընկեր Թոմ Հոլանդի հետ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «11 Celeb Names You're Totally Pronouncing Wrong»։ Seventeen։ 2017-07-31։ Վերցված է 2017-11-20 
  3. «Zendaya's Name Meaning! - YouTube»։ Վերցված է 2017-11-20 
  4. «Зендая навсегда прощается с каналом Disney?» (ռուսերեն)։ www.ellegirl.ru։ Վերցված է 2019-07-28 
  5. Vogue.ua։ «Все, что известно о новом сериале HBO «Эйфория»»։ Vogue UA։ Վերցված է 2019-07-28 
  6. «REAL GOOD - The multitalented teenager began her career as a Disney star. But don't expect Zendaya to have a Miley moment anytime soon.»։ Complex 
  7. «The Unstoppable Zendaya»։ Glamour 
  8. «Zendaya: A Rising Star»։ AXS 
  9. Jessica Wimbley (մարտի 31, 2013)։ «“Dancing with the Stars”: Zendaya Tops Competition at age 16» (en-US)։ San Diego Entertainer։ Վերցված է 2019-07-28 
  10. Mike Sampson։ «Singer Zendaya Lands Lead Role in Marvel’s ‘Spider-Man’ Movie» (անգլերեն)։ ScreenCrush։ Վերցված է 2019-07-28 
  11. «How Zendaya went from Disney superstar to blockbuster darling»։ Insider 
  12. FamousAuditions (2013-02-28)։ «Zendaya Coleman Audition - Shake It Up»։ Վերցված է 2019-07-28 
  13. «Shake It Up's Debut»։ TV By The Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-07-ին։ Վերցված է 2018-08-15 
  14. 14,0 14,1 Justin Shady (2010-10-22)։ «Coleman & Thorne: Duo ‘Shake’ up Disney» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-07-28 
  15. «Танцевальная лихорадка: сделано в Японии»։ disneyfilms.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-09-07 
  16. Amy Sciarretto։ «Zendaya Signs to Hollywood Records» (անգլերեն)։ PopCrush։ Վերցված է 2019-07-28 
  17. Angela Sasse (հոկտեմբերի 23, 2010)։ «Rising Star: Tiny Dancer» (անգլերեն)։ diablomag.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-27-ին։ Վերցված է 2019-07-28 
  18. Post Staff Report (2013-02-26)։ «Dorothy Hamill and Andy Dick among ‘Dancing’ stars» (անգլերեն)։ New York Post։ Վերցված է 2019-07-28 
  19. «Zendaya Coleman Announces Debut Album and Talks Release Date»։ J-14 
  20. «“Shake It Up” Canceled After Season 3»։ Disney Dreaming։ JULY 26TH, 2013։ Արխիվացված է օրիգինալից 29 июля 2013-ին։ Վերցված է 28 июля 2019 
  21. «'Shake It Up' Gets Axed» (անգլերեն)։ HuffPost։ 2013-07-25։ Վերցված է 2019-07-28 
  22. «Between U and Me: How to Rock Your Tween Years with Style and Confidence»։ www.amazon.com։ Վերցված է 2019-07-28 
  23. «Zendaya Coleman’s Book “Between U And Me” Arrives August 6, 2013»։ DISNEY DREAMING։ MAY 16TH, 2013։ Արխիվացված է օրիգինալից 4 января 2014-ին։ Վերցված է 28 июля 2019 
  24. «Between U and Me» (անգլերեն)։ apple.com։ Վերցված է 2013-10-10 
  25. «Zendaya to Star In ‘Zapped’ Slated to Premiere on Disney Channels Around the World in 2014» (անգլերեն)։ TV By The Numbers։ 2013-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-06-ին։ Վերցված է 2019-07-28 
  26. Philiana Ng (NOVEMBER 06, 2013)։ «'Shake It Up' Star Zendaya to Topline Disney Channel Spy Pilot (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-28 
  27. «New Series ‘K.C. Undercover’ Starring Zendaya to Premiere Sunday, January 18 on Disney Channel» (անգլերեն)։ TV By The Numbers։ 2014-12-11։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին։ Վերցված է 2019-07-28 
  28. Patrick Gomez (օգոստոսի 01, 2016)։ «Watch Zendaya Transform into a Portly Old Man for K.C. Undercover» (անգլերեն)։ People։ Վերցված է 2019-07-28 
  29. Mike Wass (2015-03-07)։ «It Looks Like Zendaya Is Working With Timbaland On Her Sophomore Album»։ idolator։ Վերցված է 2019-07-28 
  30. Madeline Roth (11/12/2015)։ «Zendaya Is Ready For Her ‘Close Up’ In New High-Fashion Music Vid» (անգլերեն)։ MTV News։ Վերցված է 2019-07-28 
  31. Sarah Kinonen (օգոստոսի 06, 2015)։ «Zendaya Designs a Line of 'Dope Shoes -- and You Don't Have to Spend Three Years Trying to Buy Them'» (անգլերեն)։ People։ Վերցված է 2019-07-28 
  32. «Зендая сыграет подружку "Человека-паука" в сольном фильме»։ mosg-portal.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-09-ին։ Վերցված է 2016-03-27 
  33. «Zendaya's 'Spider-Man: Homecoming' Role Revealed (Exclusive)» (անգլերեն)։ 2016-08-18։ Վերցված է 2016-08-19 
  34. Mike Fleming Jr (2016-03-07)։ «Zendaya Lands A Lead In Spider-Man Reboot At Sony And Marvel Studios» (անգլերեն)։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից 8 марта 2016-ին։ Վերցված է 2019-07-28 
  35. Jeremy Fuster and Beatrice Verhoeven (2017-07-11)։ «'Spider-Man: Homecoming': How Big Box Office Debut Still Trailed Tobey Maguire's Original» (en-US)։ TheWrap։ Վերցված է 2019-07-28 
  36. John DeFore (6/29/2017)։ «'Spider-Man: Homecoming': Film Review» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-28 
  37. David Ehrlich (2017-06-29)։ «‘Spider-Man: Homecoming’ Review: Marvel Has Finally Started To Figure Out The Future Of Superhero Movies» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2019-07-28 
  38. Daniel Kreps (2017-08-14)։ «Watch Bruno Mars' Transfixing 'Versace on the Floor' Video With Zendaya» (en-US)։ Rolling Stone։ Վերցված է 2019-07-28 
  39. Natalie Stone (սեպտեմբերի 08, 2016)։ «Zendaya Joins Project Runway as Season Finale Guest Judge» (անգլերեն)։ People։ Վերցված է 2019-07-28 
  40. «HBO News - What to Know About HBO's Euphoria Series»։ HBO։ Վերցված է 2019-03-15 
  41. Michael O'Connell (JUNE 05, 2018)։ «Zendaya to Star in HBO's 'Euphoria' Pilot» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-28 
  42. Sandy Schaefer (2019-04-17)։ «Spider-Man: Far From Home Release Date Moves Up 3 Days» (en-US)։ ScreenRant։ Վերցված է 2019-07-28 
  43. Borys Kit, Mia Galuppo (2/9/2018)։ «Jake Gyllenhaal, Ansel Elgort, Zendaya to Star in Crime Drama 'Finest Kind'» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-28 
  44. Justin Kroll (2018-05-21)։ «Jake Gyllenhaal Eyed for Villain Role in ‘Spider-Man: Homecoming’ Sequel» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-07-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]