Հեռուստասերիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սերիալ (անգլ.՝ Serial, նաև` հեռուստասերիալ, հաջորդական ծրագիր), ֆիլմ կամ հեռուստաֆիլմ, կազմված որոշ, հիմնականում մեծ քանակի սերիաներից[1] և մի քանի սյուժետային գծերից[2] («հնարավոր անսահմանություն», ի տարբերություն բազմասերիանոց հեռուստաֆիլմերի, որոնցում առկա է «վերջնակետ»[3]), հեռուստատեսային արվեստի ցիկլի հատուկ ձև է[4]: Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հեռուստասերիալ է համարում այն հեռուստաֆիլմերն ու հեռուստաֆիլմերի ցիկլները, որոնք կազմված են առնվազն վեց սերիաներից[5] (քիչ քանակով կազմված հեռուստաֆիլմերն համարվում են «սահմանափակ սերիաներ» (անգլ.՝ limited series)[6]): Սերիալների ամենահայտնի ձևաչափն է օճառային օպերան, որը ի հայտ է եկել 1930-ական թվականներին ամերիկյան ռադիոյում[7]:

Յուրաքանչյուր սերիալի նպատակն է երկար ժամանակահատվածով հեռուստադիտողներին ներգրավել էկրաններին և պահել նրանց հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ: Շատ անընդմեջ սերիալներում օգտագործվում է օճառային օպերաների դասական տարրը` ռեքափ` սերիայի սկզբում և քլիֆհենգեր` սերիայի վերջում: Համարվում է, որ այս բանաձևը առավելագույն պահանջարկ ունի հեռուստադիտողի կողմից և թույլ է տալիս, առանց որևէ անհարմարության, ամեն շաբաթ հետևել սյուժեին[8][9]:

Շարունակական սերիալները, որպես կանոն, կտրուկ հակադրվում են ընթացակարգային դրամաներին, որոնք բաղկացած են ինքնավար և սյուժետային կապ չունեցող սերիաներից[10]: Հաճախ դրանց անվանում են «շաբաթվա դեպք» (անգլ.՝ case-of-the-week)[10]: Վերջին տարիներին, ընթացակարգային դրամաները վարկանիշով գերազանցում են հաջորդական սերիալներին, քանի որ դրանց մեջ չկան երկարատև սյուժետային գծեր, և հեռուստադիտողը կարող է նման ծրագիրը դիտել յուրաքանչյուր սերիայից[11]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Определение в толковом словаре Ефремовой
  2. СЕРИАЛ
  3. [1]
  4. БСЭ, ст. "Телевизионное искусство"
  5. Television Academy Announces Primetime Emmy Awards Rules Changes
  6. Television Academy Announces Primetime Emmy Awards Rules Changes
  7. Robert C. Allen։ «Soap Opera»։ Museum of Broadcast Communications։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2013-01-07 
  8. Alessandra Stanley (24 июля 2007)։ «Smile and Smile and Still Be a Villain»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-01-21 
  9. Glen Creeber Serial television: big drama on the small screen. — BFI Publishing, 2004. — 184 с.
  10. 10,0 10,1 James Poniewozik (4 декабря 2008)։ «I Have Seen Dollhouse»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-01-21 
  11. Bill Carter (13 мая 2012)։ «As Talent Flees to Cable, Networks Fight Back»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-07-ին։ Վերցված է 2013-01-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ սերիալ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս