Մինի սերիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինի սերիալ (անգլ. miniseries), գեղարվեստական կամ վավերագրական ստեղծագործություն՝ բաղկացած նախապես ծրագրավորված սերիաների շարքից, որը իրենից ներկայացնում է ավարտված պատմություն և նախատեսված է հեռուստատեսության ցուցադրման համար[1]։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայում մինի սերիալների պատմությունը սկսվել է քսաներորդ դարի 70-ականների սկզբին՝ ութ մասից բաղկացած «Ազգային երազանք» գրքերի շարքի էկրանավորումից հետո[2], ինչպես նաև վեց մասից բաղկացած «Թագավորական աթոռ VII»-ից հետո։ Այդ ժամանակաշրջանում «Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում ստեղծվել է «Լավագույն մինի սերիալ» անվանակարգը, որը առաջին տարիներին անվանվում էր՝ «Սահմանափակ հեռանկարով Լավագույն սերիալ»։ 1981 թվականին նաև «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունը ստեղծել է «Լավագույն մինի սերիալ կամ հեռուստասերիալ» անվանակարգը։

Մինի սերիալների արտադրության գագաթնակետի է հասել 70-ականների վերջին և 90-ականների սկզբին՝ 12 սերիաներից բաղկացած «Հարուստ, աղքատ» վարկանշային և քննադատորեն հաջողված մինի սերիալից հետո։ Այն ցուցադրվել է ABC հեռուստաալիքով 1976 թվականի սկզբին, յոթ շաբաթների ընթացքում՝ սկսած փետրվարի 1-ից և հետագա համանման խոշոր նախագծերը նորաձևություն մեջ է մտցրել[3]։ Հաջորդ տարի էկրաններ է բարձրացել ամենահաջողված մինի սերիալը՝ «Արմատները», որին հետևում էին մոտ 130 միլիոն հեռուստադիտողներ՝ երկրի բնակչության հիսուն տոկոսը, ինչը մինչ այժմ այս նախագիծը դարձնում է պատմության մեջ երրորդ ամենավարկանշային նախագիծը՝ «M*A*S*H» և «Dallas» հեռուստասերիալներից հետո[4]։ Ընդհանուր առմամբ, մինի սերիալները, առաջին հերթին, նկարահանվում էին որպես հայտնի ստեղծագործությունների կամ պատմական իրադարձությունների էկրանավորումներ[5]։

Ընդհանուր առմամբ, 1990-ականներին և 2000-ականներին մինի սերիալների ձևաչափը գրեթե գոյություն չուներ, նրա վերածնունդը սկսվել է 2012-2013 թվականներին՝ «Հեստֆիլդը և Մակքոյները» և «Աստվածաշունչը» հսկայական վարկանիշային նախագծերի հաջողությունից հետո[6]։ 2013-2014 թվականներին մի քանի հեռուստաալիքներ միանգամից որոշել են վերադառնալ մինի սերիալի ձևաչափին՝ դասական կես եթերաշրջանով դրամաների անհաջողություններից հետո[6]։

ԽՍՀՄ և հետխորհրդային երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում առավել հաճախ դասական սերիալների փոխարեն արտադրվում էին բազմասերիանոց «հեռուստատեսային ֆիլմեր» (առաջին հայրենական բազմասերիանոց գեղարվեստական հեռուստաֆիլմը «Կանչում ենք մեզ կրակի վրա»-ն էր, որը նկարահանվել է 1965 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայի կողմից[7]), որոնք, ըստ արևմտյան չափանիշների, համարվում էին մինի սերիալներ[8], որպես կանոն, ունեին հստակ սյուժետային շրջանակներ կամ հիմնված էին այս կամ այն գրական ստեղծագործության վրա, իսկ դրանց սցենարը սովորաբար ամբողջությամբ գրված էր նկարահանումները սկսելուց առաջ[9]։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում օգտագործվում է «serial» տերմինը, որը տարբերվում է բազմասերիանոց հեռուստասերիալների տերմինից (անգլ. series կամ անգլ. TV show):

Ըստ էության, այս տերմինը նույնն է, ինչ ամերիկյան «մինի սերիալը» կամ սովետական հեռուստատեսային ֆիլմը[1]։ Անգլիական հեռուստատեսությունը ճնշող մեծամասնությամբ արտադրում է սերիալների կարճեցրած եթերաշրջաններ՝ հիմնականում բաղկացած երեքից վեց սերիաներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  2. «The Leader-Post - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Tim Brooks. The Complete Directory to Prime Time Network and Cable TV Shows. — Ballantine Books, 1988. — С. 661-62. — ISBN 0-345-34510-1.
  4. «TV By The Numbers by zap2it.com». TV By The Numbers by zap2it.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. «Top 15 Miniseries of all Time». Listverse (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. 6,0 6,1 «The 'Bible' Effect and the Resurrection of TV Miniseries». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. «Телевидение / Большая советская энциклопедия». gatchina3000.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «ТЕЛЕВИЗИОННОЕ КИНО | Театральная библиотека: пьесы, книги, статьи, драматургия». biblioteka.teatr-obraz.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. Г. В. Михайлова. Многосерийный телефильм: истоки, практика, перспективы. — Институт истории искусства Министерства культуры СССР, 1976.