Թոմ Հոլանդ
![]() անգլ.՝ Tom Holland | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 1, 1996[1][2] (26 տարեկան) |
Ծննդավայր | Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն |
Կրթություն | ԲՐԻԹ դպրոց, Wimbledon College?, Richard Challoner School? և Donhead Preparatory School? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, պարող և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա, Անհնարինը, Սարդ-Մարդ. Վերադարձ տուն, Վրիժառուները. Անվերջության պատերազմ, Ծովի սրտում, Վրիժառուներ։ Վերջնախաղ, Սարդ-Մարդ․ Տնից հեռու, Spies in Disguise?, Դեպի առաջ և Չուսումնասիրված |
Ծնողներ | հայր՝ Dominic Holland? |
Համատեղ ապրող(ներ) | Զենդայա[3] և Nadia Parkes?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Թոմաս Ստենլի (Թոմ) Հոլանդ (անգլ.՝ Tomas Stanley «Tom» Holland, հունիսի 1, 1996[1][2], Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն), բրիտանացի դերասան և պարող։ Մեծ ճանաչում է ստացել Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերքում Սարդ-մարդու դերը կատարելու շնորհիվ։ Լոնդոնյան Վեստ-Էնդի թատրոնում «Բիլի Էլիոթ» մյուզիքլում խաղացել է գլխավոր դերը, ինչպես նաև 2012 թվականին նկարահանվել է «Անհնարինը» ֆիլմում։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդը ծնվել է Լոնդոնի Կինգստոն-ափոն-Թեմս շրջանում[5]։ Նրա մայրը՝ Նիկոլ Էլիզաբեթ Ֆրոստը, մասնագիտությամբ լուսանկարիչ է, իսկ հայրը՝ Դոմինիկ Հոլանդը, կատակերգու է, գրող և հեռուստահաղորդավար[6][7]։ Նա ունի երեք կրտսեր եղբայրներ՝ Պատրիկը և Սեմ ու Հարրի երկվորյակ եղբայրները[6][8][9]։ Դերասանի հորական պապը և տատը ծնվել են Մեն կղզում և Իռլանդիայում համապատասխանաբար[10]։
Հոլանդն նախնական և միջին կրթությունն ստացել է Ուիմբլդոն քոլեջին կից կատալոնական նախապատրաստական դպրոցում, որտեղ ընդունվել է 2008 թվականին։ 2012 թվականի դեկտեմբերին նա դարձել է Լոնդոնի կատարողական արվեստի և տեխնոլոգիայի դպրոցի ուսանող[7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարողի կարիերան Հոլանդն սկսել է Ուիմբլդոնում՝ Nifty Feet պարի դպրոցում հիփ-հոփ ժանրի կատարմամբ։ 2006 թվականին նա պարի դպրոցի կոլեկտիվի հետ մասնակցել է Ռիչմոնդի փառատոնին, որտեղ նրան նկատել է պարուսույց Լին Փեյջը (ով Փիթեր Դարլինգի կոլեգան է, «Բիլի Էլիոթ» ֆիլմի և համանուն մյուզիքլի պարուսույցը)[11]։
Ութ լսումներից և երկու տարվա կրթությունից հետո Հոլանդին վերցրին «Բիլի Էլիոթ» մյուզիքլում Բիլի լավագույն ընկերոջ՝ Մայքլի դերի համար։ 2008 թվականի հունիսի 28-ին նա նշեց իր դեբյուտը բեմում[12]։ Բիլլի դերում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի սեպտեմբերի 8-ին և թատրոնի քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ[8][13]։
2008 թվականի սեպտեմբերին Հոլանդը (Թաններ Պֆլյուգերի հետ) հայտնվում է Channel 5 ալիքի նորությունների ծրագրում և տվել իր առաջին հեռուստատեսային հարցազրույցը։ Հաջորդ տարի նա դարձել է ITV1 հեռուստաալիքի «Հարմարավետության գործոն» շոուի հյուրը[14]։ Հունվարի 31-ին մեկնարկային թողարկման ժամանակ Հոլանդը Թաններ Պֆլյուգերիի և Լեյթոն Ուիլյամի հետ միասին «Բիլլի Էլիոթ» ֆիլմում կատարել են Angry Dance (հայերեն՝ Զայրացած պար) էպիզոդիկ տարբերակը, որից հետո հարցազրույց տվել է Մայլին Կլասս հաղորդավարին։ Հոլանդը հորինել և բեմադրել է հինգ բրիտանացի դպրոցականների պարը՝ նրանց նախապատրաստելով «Հարմարավետության գործոն» շոուի՝ 2009 թվականի մարտի 28-ին կայացած եզրափակիչ ելույթին[15]։
2010 թվականի մարտի 8-ին «Բիլի Էլիոթ» մյուզիքլի հինգերորդ տարեդարձին չորս դերասաններ, ովքեր կատարել են Բիլի դերը (որոնց թվում էր նաև Հոլանդը), հրավիրվել են Դաունինգ սթրիթ, 10՝ հանդիպելու Բրիտանիայի փոխնախագահ Գորդոն Բրաունի հետ[16]։ Հոլանդը եղել է «Բիլի Էլիոթ» մյուզիքլի գլխավոր դերի կատարողը՝ ժամանակ առ ժամանակ փոխարինելով այլ կատարողների, մինչև 2010 թվականի մայիսի 29-ը, երբ նա վերջին անգամ այդ դերով հանդես եկավ Վիկտորիա-պալաս թատրոնում[17]։
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Հոլանդը հնչյունավորել է ճապոնական Ghibli ստուդիայի կողմից թողարկված «Արիետին լիլիպուտների երկրից» անիմացիոն ֆիլմի բրիտանական տարբերակի գլխավոր հերոսին[18]։
Կինոյում Հոլանդի դեբյուտային դերը եղել է ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնի նկարահանած «Անհնարինը» գեղարվեստական ֆիլմում, որում նա նկարահանվել է Նաոմի Ուոթսի և Յուեն Մակգրեգորի հետ միասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որից հետո կինոնկարը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ և ունեցել է կոմերցիոն հաջողություն։ Ֆիլմը հավաքել է 180,3 մլն $ ամբողջ աշխարհով, իսկ Հոլանդի խաղը ներկայացվել է մի շարք մրցանակների, օրինակ, նա առաջադրվել է ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգերում և «Լոնդոնյան կինոքննադատների խմբակի մրցանակի» «Տարվա երիտասարդ բրիտանացի դերասան» անվանակարգում[19][20]։
Հոլանդը Սիրշա Ռոնանի հետ նկարահանվել է «Ինչպես եմ ես հիմա ապրում» դրամատիկական ֆիլմում, որը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2013 թվականի հոկտեմբերի 4-ին։ Բացի դրանից, նա ռեժիսոր Ռոն Հովարդի նկարահանած «Ծովի սրտում» (2015) ֆիլմում կատարել է Թոմ Նիկերսոնի դերը[21]։ 2015 թվականին դերասանը BBC Two հեռուստաալիքի «Գայլային դահլիճ» մինի-սերիալում կատարել է Գրեգորի Կրոմվելի դերը։
2015 թվականի հունիսի 23-ին հայտարարվեց, որ Հոլանդն ընտրվել է Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերքի Սարդ-մարդը / Փիթեր Պարկերի դերի կատարման համար։ Նա այդ դերում իր դեբյուտը նշել է «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» (2016) ֆիլմում[22][23]։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ և ունեցել է առևտրային հաջողություններ՝ հավաքելով 1,1 միլիարդ $ եկամուտ համաշխարհային վարձույթում, ինչը նրան դարձրել է 2016 թվականի ամենաշատ եկամուտ բերած ֆիլմը[24][25]։ Կինոնկարում Հոլանդի խաղի վերաբերյալ կինոքննադատների կարծիքները տարբեր են եղել․ մի մասը կարծում էր, որ նրա մասնակցությամբ տեսարանները «ավելի անօգուտ ու ծիծաղելի են»[26], մյուս մասն էլ Սարդ-մարդու դերակատարին անվանել են «հմայիչ, հետաքրքրաշարժ՝ ի տարբերություն Էբդրյու Գարֆիլդի՝ միամիտ ֆանբոյ Սարդ-մարդու և լարված աութսայդեր՝ Թոբի Մագուայրի [կատարմամբ]» [27]։
2017 թվականին Հոլանդը Չարլի Հաննեմի հետ նկարահանվել է ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Z կորած քաղաքը» դրամատիկական ֆիլմում։ Ֆիլմը էկրան է բարձրացել 2017 թվականի ապրիլին և քննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ[28]։
Ներկայիս աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդը խաղացել է գլխավոր դերը «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում, որ էկրան կբարձրանա 2017 թվականի հուլիսի 7-ին[29]։ Նա նաև պատրաստվում է 2018 թվականի մայիսի 4-ին թողարկվելիք «Վրիժառուներ։ Անվերջության պատերազմ» ֆիլմի նկարահանումներին[30], և «Տունդարձ» ֆիլմի շարունակության համար, որի թողարկումը նշանակված է 2010 թվականի հուլիսի 5-ին[31]։ Հոլանդը պայմանագիր է կնքել Marvel Studios-ի հետ վեց կինոնկարների համար[32][33]։
Դերասանը հրավիրվել է նաև ռեժիսոր Ալֆոնսո Գոմես Ռեհոնի «Հոսանքների պատերազմ» ֆիլմում Սեմյուել Ինսուլի դերը կատարելու համար, որը կթողարկվի 2017 թվականի դեկտեմբերի 22-ին[34][35]։ 2017 թվականի մայիսին հայտարարվել է, որ Հոլանդը Naughty Dog Uncharted խաղի մոտիվներով նկարահանվելիք ֆիլմում կմարմնավորի Նեյթան Դրեյկին[36][37]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայում Հոլանդն ապրում է Լոնդոնում[38]։ Նա ունի Թեսս անունով շուն[39]։ Նա «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, ինչպես նաև զբաղվում է մարմնամարզությամբ[40]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ֆ | Արիետը լիլիպուտների երկրից | Kari-gurashi no Arietti | Սյե (ձայն) |
2012 | ֆ | Անհնարինը | Lo imposible | Լուկաս Բենեթ |
2013 | ֆ | Ինչպես եմ ես հիմա ապրում | How I Live Now | Այզեկ |
2013 | ֆ | Լոկ | Locke | Էդդի (ձայն) |
2015 | ֆ | Ծովի սրտում | In the Heart of the Sea | երիտասարդ Թոմաս Նիկերսոն |
2016 | ֆ | Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ | Captain America: Civil War | Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ |
2016 | ֆ | Հեռավոր վայր | Edge of Winter | Բրեդլի |
2016 | ֆ | Z կորած քաղաք | The Lost City of Z | Ջեկ Ֆոսեթ |
2017 | ֆ | Սարդ-մարդ։ Տունդարձ | Spider-Man: Homecoming | Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ |
2017 | ֆ | Հոսանքների պատերազմ | The Current War | Սեմյուել Ինսուլլ |
2018 | ֆ | Վրիժառուները։ Անվերջության պատերազմ | Avengers: Infinity War | Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ |
2019 | ֆ | Սարդ-մարդ։ Տնից հեռու | Spider-Man: Far From Home | Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ |
ֆ | Անծանոթներ․ Դրեյկի հաջողությունը | Uncharted | երիտասարդ Նեյթան Դրեյկ |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2015 | ս | Գայլային դահլիճ | Wolf Hall | Գրեգորի Կրոմվել |
2017 | ֆ | Ֆոնոգրամաների մարտ | Lip Sync Battle | կամեո |
Տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ս | Բիլի Էլիոթ | Billy Elliot the Musical | Բիլի Էլիոթ / Մայքլ |
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Առաջադրված | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | Critics' Choice Movie Awards | Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի | «Անհնարինը» | Առաջադրված |
Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիա | Լավագույն երիտասարդական կատարում | Առաջադրված | ||
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | Առավել խոստումնալից դերասան | Առաջադրված | ||
ԱՄՆ կինոքննադատների ազգային միություն | Տարվա հայտնություն․ դերասան | Հաղթանակ[20] | ||
Հոլիվուդյան կինոփառատոն | Ուշադրության կենտրոնում | Հաղթանակ[44] | ||
Նևադայի կինոքննադատների միություն | Լավագույն երիտասարդ կատարում | Հաղթանակ[45] | ||
Ֆինիքսի կինոքննադատների միության մրցանակ | Գլխավոր և երկրորդային դերերի լավագույն երիտասարդ կատարում, տղամարդ | Հաղթանակ[46] | ||
Սենտ-Լուիսի կինոքննադատների ասոցիացիա | Հատուկ արժեք | Հաղթանակ[47] | ||
2013 | Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ | Տարվա երիտասարդ բրիտանացի կատարող | Հաղթանակ[19] | |
Իմպերիա | Լավագույն դեբյուտ | Հաղթանակ[48] | ||
Սատուրն | Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի | Առաջադրված | ||
Երիտասարդ դերասան | Գեղարվեստական ֆիլմի լավագույն երիտասարդ դերասան | Հաղթանակ[50] | ||
Ոսկե Դերբի | Տպավորիչ կատարող | Առաջադրված | ||
Գոյա | Լավագույն տղամարդ դերասանի դեբյուտ | Առաջադրված | ||
2016 | Teen Choice Awards | Choice Movie: Բեմն առևանգողը | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված |
2017 | BAFTA | Ծագող աստղ | Հաղթանակ[54] | |
Իմպերիա | Լավագույն դեբյուտ | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված | |
Սատուրն | Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի | Հաղթանակ[56][57] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 https://www.glamour.com/story/zendaya-and-tom-holland-relationship-timeline
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Person Details for Thomas Stanley Holland, "England and Wales Birth Registration Index, 1837-2008" — FamilySearch.org»։ familysearch.org
- ↑ 6,0 6,1 Curtis, Nick (2012-12-20)։ «Meet Tom Holland... the 16-year-old star of The Impossible» (անգլերեն)։ Evening Standard։ Վերցված է 2017-06-07
- ↑ 7,0 7,1 Black, Claire (2012-12-21)։ «Schoolboy actor Tom Holland finds himself in Oscar contention for role in tsunami drama» (անգլերեն)։ The Scotsman։ Վերցված է 2017-06-07
- ↑ 8,0 8,1 BWW News Desk (2008-08-28)։ «Holland and Pflueger Are West End's Two New 'Billy Elliots '» (անգլերեն)։ BroadwayWorld.com։ Վերցված է 2017-06-07
- ↑ Holland, Dominic (2013-02-11)։ «I'm so envious of my son, the movie star! British writer Dominic Holland's spent 20 years trying to crack Hollywood - but he's been beaten to it by a very unlikely rival» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Richard-T-Povey-1 - User Trees - Genealogy.com»։ www.genealogy.com։ Վերցված է 2017-06-06
- ↑ Howe, Alita (2008-07-31)։ «New Billy Elliot leaving the garage» (անգլերեն)։ Richmond and Twickenham Times։ Վերցված է 2017-06-07
- ↑ Կաղապար:Cite av media
- ↑ «"A Tale of four Billys: Tom Holland"» (անգլերեն)։ Albion and Beyond: Russian Anglophile's Observations։ Վերցված է 2017-06-25.
- ↑ ITV (2009-03-10)։ «The Feel Good Factor - Throng» (անգլերեն)։ Throng UK։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-10-ին։ Վերցված է 2017-06-07
- ↑ «"Thames Christian College schoolboys join Myleene Klass for The Feelgood Factor"» (անգլերեն)։ thisislocallondon.co.uk։ մարտի 5, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-09-ին։ Վերցված է 2017-06-07
- ↑ BWW News Desk (2010-03-08)։ «Photo Flash: BILLY's Chapman, Holland, Gardner & Jackson-Keen Visit Prime Minister» (անգլերեն)։ BroadwayWorld.com։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Meet Billy Elliot: Tom Holland» (անգլերեն)։ betm.theskykid.com։ 2014-10-13։ Վերցված է 2017-06-07
- ↑ Faulkner, Sam (2011-07-25)։ «Interview Arriety Star Tom Holland» (անգլերեն)։ DIY։ Վերցված է 2017-06-07
- ↑ 19,0 19,1 Cline, Rich (2013-01-23)։ «33rd Critics' Circle Film Awards winners» (անգլերեն)։ The Critics' Circle։ Վերցված է 2017-06-07
- ↑ 20,0 20,1 «2012 Archives - National Board of Review» (անգլերեն)։ National Board of Review։ Վերցված է 2017-06-03
- ↑ Yamato, Jen (2013-04-10)։ «Ron Howard Whaling Tale ‘In The Heart Of The Sea’ Casts Tom Holland» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2017-06-07
- ↑ Шорохова, Татьяна (2015-06-23)։ «Самый новый Человек-паук: Питера Паркера сыграет Том Холланд» (ռուսերեն)։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 2017-06-07
- ↑ Kit, Boris (2015-06-23)։ «'Spider-Man' Finds Tom Holland to Star as New Web-Slinger» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-06-07
- ↑ Chang Justin (2016-04-13)։ «Film Review: ‘Captain America: Civil War’»։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2016-04-14-ին։ Վերցված է ապրիլի 14, 2016
- ↑ Roeper Richard (2016-05-02)։ «‘Captain America: Civil War’ review: Choose your own avenger»։ Chicago Sun-Times։ Արխիվացված օրիգինալից 2016-05-04-ին։ Վերցված է 2016-09-04
- ↑ Schaefer, Sandy (2016-05-06)։ «Captain America: Civil War Review» (անգլերեն)։ creen Rant։ Վերցված է 2017-06-07
- ↑ Child, Ben (2016-04-29)։ «Captain America: Civil War: The verdict on Tom Holland's Spider-Man» (անգլերեն)։ The Independent։ Վերցված է 2017-06-07
- ↑ «The Lost City of Z reviews»։ Metacritic։ Վերցված է ապրիլի 20, 2017
- ↑ «Sony Pictures and Marvel Studios Find Their 'Spider-Man' Star and Director»։ Marvel.com։ 2015-06-23։ Վերցված է հունիսի 23, 2015
- ↑ Couch, Aaron (2017-02-10)։ «'Avengers: Infinity War' Featurette Shows Off First Footage From Set» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2017-06-04
- ↑ D'Alessandro Anthony (2016-12-09)։ «'Spider-Man: Homecoming 2' Shoots Web Around Independence Day 2019 Frame; 'Bad Boys 4' Moves To Memorial Day»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-10-ին։ Վերցված է 2016-09-12
- ↑ Шорохова, Татьяна (2016-11-10)։ «Том Холланд сыграет Человека-паука шесть раз» (ռուսերեն)։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 2017-05-26
- ↑ Siegel Tatiana (2016-11-09)։ «Tom Holland Learned He Got His 'Spider-Man: Homecoming' Role From a Marvel Instagram Post»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2016-11-09-ին։ Վերցված է 2017-06-07
- ↑ Шорохова, Татьяна (2016-11-03)։ «Человек-паук станет правой рукой Камбербэтча» (ռուսերեն)։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 2017-06-07
- ↑ Fleming Jr. Mike (2016-11-02)։ «‘Mary Magdalene’, ‘Current War’ & ‘Wind River’ Get 2017 Release Dates From Weinstein»։ Deadline.com։ Վերցված է մարտի 17, 2017
- ↑ Чемоданов, Милослав (2017-05-22)։ «Картина дня: Новая «Обитель зла» и юный Нейтан Дрейк» (ռուսերեն)։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 2017-06-07
- ↑ Perry, Spencer (2017-05-22)։ «Tom Holland Will Play Young Nathan Drake in Uncharted!» (անգլերեն)։ ComingSoon.net։ Վերցված է 2017-06-07
- ↑ Johnson, Zach (2017-05-10)։ «Tom Holland's Mom Tricks Him Into Staying Close to Home» (անգլերեն)։ E!։ Վերցված է 2017-06-04
- ↑ Yohana Desta։ «5 things to know about your new Spider-Man: Tom Holland»։ Mashable։ Վերցված է 2017-06-03
- ↑ «20 Things You (Probably) Didn't Know About Tom Holland! | MTV UK» (անգլերեն)։ www.mtv.co.uk։ Վերցված է 2017-06-03
- ↑ «18th Annual Critics' Choice Movie Awards (2013) - Best Picture: Argo - Critics' Choice Awards»։ Critics' Choice Awards (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-19-ին։ Վերցված է 2017-06-03
- ↑ «2012 WAFCA Award Winners - The Washington DC Area Film Critics Association (WAFCA)»։ www.dcfilmcritics.com։ Վերցված է 2017-05-31
- ↑ Hanna, Beth (2012-12-17)։ «PTA’s ‘Master’ Leads Chicago Film Critics Nominations, UPDATED: Houston and Indiana Critics Nominations» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2017-06-07
- ↑ «2012 Hollywood Film Awards®, The Official Launch of the Awards Season™ | Hollywood Film Awards»։ Hollywood Film Awards (en-US)։ 2012-10-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-08-ին։ Վերցված է 2017-06-03
- ↑ «The Nevada Film Critics Society's 2012 Awards for Achievement in Film» (անգլերեն)։ nevadafilmcriticssociety.org։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Phoenix Film Critics Society Awards (2012)»։ Վերցված է 2017-06-03
- ↑ «St. Louis Film Critics Association, US (2012)»։ Վերցված է 2017-06-03
- ↑ Blackall Luke (2013-03-24)։ «Jameson Empire Film Awards: Martin Freeman wins best actor for performance in The Hobbit»։ The Independent։ Վերցված է 2013-03-24
- ↑ «Academy of Science Fiction, Fantasy & Horror Films, USA (2013)»։ Վերցված է 2017-06-03
- ↑ «34th Annual Young Artist Awards»։ YoungArtistAwards.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-17-ին։ Վերցված է 2013-01-03
- ↑ «Gold Derby Awards (2013)»։ Վերցված է 2017-06-03
- ↑ «Nominaciones Goya 2013 Telecinco Cinema – ENG»։ Mediaset.es։ հունվարի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին։ Վերցված է փետրվարի 3, 2013
- ↑ Eliahou, Maya (2016-06-09)։ «Teen Choice Awards 2016--Captain America: Civil War Leads Second Wave of Nominations» (անգլերեն)։ E!։ Վերցված է 2017-06-07
- ↑ Barraclough, Leo (10 January 2017)։ «BAFTA Film Award Nominations: ‘La La Land’ Leads Race» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 10 January 2017
- ↑ Nugent, John (մարտի 20, 2017)։ «Three Empire Awards 2017: Rogue One, Tom Hiddleston And Patrick Stewart Win Big» (անգլերեն)։ The Independent։ Վերցված է մայիսի 31, 2017
- ↑ McNary, Dave (մարտի 2, 2017)։ «‘Rogue One,’ ‘Walking Dead’ Lead Saturn Awards Nominations» (անգլերեն)։ Variety։ Վերցված է մարտի 2, 2017
- ↑ Goldderby.com. Saturn Awards 2017: Full list of winners
|