«Ծովի սրտում» (անգլ. In the Heart of the Sea), ամերիկյան կինոֆիլմ նկարահանված անհավանական իրական դեպքերի հիման վրա, ռեժիսոր Ռոն Հովադի կողմից։ Նկարահանված է Նատանիել Ֆիլբրիկի Ծովի Սրտում։ Կետորսական «Էսսեքս» նավի ողբերգությունը (In the Heart of the Sea: The Tragedy of the Whaleship Essex) գրքի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան աշխարհի 37-ից ավել երկրներում տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ռուսաստանում և Հայաստանում դեկտեմբերի 3-ին։ Նյու Յորքում դեկտեմբերի 7-ին։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունենալու 2015 թվականի դեկտեմբերի 11-ին[14]։
1919 թվականին Ամերիկյան «Էսսեքս» նավը 20 հոգանոց անձնակազմով մեկնեց կետերի ձկնորսության Մասաչուսեթս նահանգի նավահանգստից։ 1820 թվականի աշնանը մեկուկես տարվա հաջող ձկնորսությունը ավարտվեց հսկա կաշալոտի հարձակման պատճառով։ Փրկվելու համար նավաստիները ստիպված էին լքել «Էսսեքս»-ը և նստել մակույկները։ Ավելի քան 90 օր նրանք Ծովի սրտում պայքարում էին իրենց փրկության համար։ Ուտելիքի բացակայության պատճառով նրանք ստիպված էին դիմել կանիբալիզմի։