Էսսեքս (նավաբեկություն)
«Էսսեկսի» նավաբեկությունը, պատահար, որը տեղի է ունեցել ամերիկական «Էսսեկս» կետորսական նավի հետ, որի նավապետն էր Ջորջ Պոլլարդը (կրտսերը)։ 1820 թ-ին Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, նավը ենթարկվեց հարձակման կաշալոտի կողմից և խորտակվեց, իսկ նավի անձնակազմը ստիպված էր փրկություն փնտրել երեք կետորսանավերով՝ ափից հազարավոր մղոններ հեռու։ Պատահարը ոգեշնչել է Գերման Մելվիլլին՝ գրելու «Մոբի Դիկ» վեպը, 1851 թ-ին։
Նավը և անձնակազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էսսեկսի» անձնակազմը |
Նավապետ Ջորջ Պոլլարդ-կրտ. Առաջին օգնական Օուեն Չեյզ Երկրորդ օգնականк Մեթյու Ջոյ † Նավակային ղեկակալները Թոմաս Չապպել Ուղեկցորդ Ուիլյամ Բոնդ † Նավաստիներ Օուեն Քոֆֆին † *իջել է Էկվադորում 1820 թ-ի սեպտեմբերին Յունգա Թոմաս Նիկերսոն |
«Էսսեկսը» հին նավ էր, բայց նրա արշավներից շատերը շահութաբեր էին, դրա համար էլ նավը ստացել էր «երջանիկ» մականունը։ Նավապետն էր Ջորջ Պոլլարդ-կրտսերը, առաջին օգնականի պաշտոնում հանդես էր գալիս Օուեն Չեյզը, որն այդ պաշտոնն էր զբաղեցնում նաև նախորդ հաջող արշավի ժամանակ։ 29 տարեկան Ջորջ Պոլլարդը կետորսության արհեստում ամենաերիտասարդ նավապետն էր։ Օուեն Չեյզը 23 տարեկան էր, իսկ անձնակազմի ամենաերիտասարդ անդամը հանդիսանում էր յունգա Թոմաս Նիկերսոնը, որի ընդամենը 14 տարին նոր էր լրացել։
Մինչ վերջին նավարկությունը նավն ամբողջովին վերասարքավորվել էր։ 238 տոննա ջրատարողությամբ և 87 ֆուտ երկարությամբ (27 մ)[1] նավը չէր համարվում պիտանի կետորսության արհեստի համար։ «Էսսեկսը» զինված էր չորս կետորսական նավակներով, որոնցից ամեն մեկը ուներ մոտավորապես 28 ֆուտ (8,5 մ) երկարություն։ Նավակների կառուցվածքը հուսալի չէր, փոխարենը, ապահովում էր տեղաշարժման բարձր արագություն [2]։
Նավարկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1819 թ-ի օգոստոսի 12-ին «Էսսեկսը» լքեց դուրս գրման նավահանգստի՝ Նանտակետի կառամատույցը և երկուսուկես տարի ժամկետով մեկնեց դեպի Հարավային Ամերիկայի արևմտյան ափերը։ Նավարկության մեկնարկից արդեն երկու օր հետո, նավը ընկավ փոթորկի մեջ, որի ժամանակ հեծանների վերջույթները համարյա ընկան ջրի վրա (ինչը նշանակում է նավաթեքում 45°-ով)։ Ուղիղ առագաստը պատռվեց, իսկ երեք կետորսական նավակները խիստ վնասվեցին։ Նավապետը որոշում կայացրեց՝ շարունակել նավարկությունը առանց վերանորոգման և ստացած վնասների վերացման։ 1820 թ-ի հունվարին, «Էսսեկսը» շրջանցեց Հորն հրվանդանը։ Այդ վայրով անցումը տևեց ամբողջ հինգ շաբաթ, որը ծայրահեղ շատ էր նույնիսկ այն ժամանակների համար։ Այս փաստն ու փոթորիկը նավաստիների շրջանում արթնացրին տագնապալից նախազգացողություններ։ Սակայն, այդ ամենը մոռացվեց, երբ ամռանը «Էսսեկսը» սկսեց իր երկարատև որսը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, շարժվելով դեպի հյուսիս՝ մայրցամաքի[2] արևմտյան ափի երկարությամբ։
Գտնվելով որսի վայրում, որի ռեսուրսները համարյա սպառված էին, «Էսսեկսը» հանդիպեց մեկ այլ կետորսական նավի, որի անձնակազմը տեղեկացրեց որսի նորահայտ շրջանի մասին, որը հայտնի է «Ծովային երկիր» անունով։ Այդ վայրը գնտվում էր Խաղաղ օվկիանոսի հարավում՝ հրվ. լ. 5-10 աստիճանների և արմտ. երկ. 105–125 աստիճանների վրա, մոտավորապես 2500 ծովային մղոն(4600 կմ) հարավ-արևմուտք։ Խաղաղօվկանոսյան որսի մեկնարկի ժամանակ, նոր շրջանի հեռավորությունը ցամաքից թվում էր ահռելի, իսկ այդ տարածաշրջանի բազմաթիվ կղզիներ, ըստ լուրերի, բնակեցված էին մարդակերներով։ Առաջիկա երկարատև ճանապարհորդության համար պահուստները լրացնելու նպատակով՝ «Էսսեկսը» լողաց դեպի Գալապագոսսյան կղզիախմբում գտնվող Չարլզի կղզին։
Լուրջ ջրահոսքեր պարունակող անցքերը կարկատելու անհրաժեշտության հետ կապված՝ հոկտեմբերի 8-ին նավը ստիպված էր խարիսխ գցել Հուդի կղզու մոտ։ Յոթօրյա կանգառի ընթացում անձնակազմը բռնեց 300 կրիա, որոնցով լրացրեց նավի մթերքների պաշարը։ Դրանից հետո նավը մեկնեց Չարլզի կղզի, որտեղ հոկտեմբերի 22-ին, նավաստիները բռնեցին ևս 60 կրիա[К 1]. Մինչ անձնակազմը որսորդությամբ էր զբաղվում, նավաստի Թոմաս Չապպելը որոշեց անտառում կրակ վառել՝ մյուս նավաստիների հետ կատակելու նպատակով։ Սակայն, հենց այդ ժամանակ սկսվում էր երաշտը, և շուտով կրակը դուրս եկավ վերահսկողությունից՝ արագ շրջապատելով որսորդներին։ Նավաստիները ստիպված էին փրկվել փախչելով կրակի միջով։ Երբ նրանք հասան «Էսսեկսին», արդեն գրեթե ամբողջ կղզին բռնկվել էր կրակով։ Անձնակազմը վրդովված էր պատահարից, իսկ նավապետ Պոլլարդը հայտարարեց, որ խստորեն կպատժի այրողին։ Վախենալով ծեծից՝ Չապպելը երկար ժամանակ չէր համարձակվում խոստովանել։ Այնուհանդերձ, կղզին շարունակում էր այրվել նաև հաջորդ օրը, երբ նավը լքեց նրան։ Մի ամբողջ օր նավարկելուց հետո, նավից դեռ երևում էր կրակը հորիզոնում։ Շատ տարիներ անց, երբ Թոմաս Նիկելսոնը (որը ծառայում էր «Էսսեկսում» որպես յունգա) վերադարձավ կղզի, նա գտավ միայն սև դատարկություն. «այն պահից ոչ ծառեր, ոչ թփեր, ոչ խոտեր չաճեցին այնտեղ»։ Համարվում է, որ հրդեհը այնտեղ հանգեցրեց կրիաների և Ֆլորենայի ծաղրասայրակների[3] վերացմանը։
Կետի հարձակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Ամերիկայի ափերից հազարավոր մղոններ հեռու գտնվող նավի անձնակազմի ներսում, աստիճանաբար աճում էր լարվածությունը, հատկապես երկու սպաների՝ Պոլլարդի և Չեյզի միջև։ Կետորս նավակները մի քանի օր շարունակ վերադառնում էին դատարկաձեռն, իսկ նոյեմբերի 16-ին Չեյզի նավակը «բառացիորեն ջարդվեց կտորների», երբ կետը բարձրացավ ջրի երես՝ գտնվելով ուղիղ կետորս նավակի տակ։ Սակայն, 1820 թ-ի նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 8-ին, նավի անձնակազմը ծովում շատրվան տեսավ և երեք կետորս նավակներով սկսվեց կաշալոտի[2] հետապնդումը։
«Էսսեկսի» քամուց պաշտպանված կողմից Չեյզի նավակը հարպունահարեց կետին, բայց նա դիպավ կետորս նավակին, որում առաջացավ ջրահոսք։ Մարդիկ ստիպված էին կտրել հարպունի պարանը և վերադառնալ նավ՝ անհետաձգելի վերանորոգում իրականացնելու համար։ Այդ միջոցին, «Էսսեկսի» քամուց չպաշտպանված կողմից, նավապետ Պոլլարդի և երկրորդ օգնականի նավակներից մարդիկ հարպունահարեցին մեկ ուրիշ կետի, և նա հիմա քաշում էր կետորս նավակները նավից հեռու։ Մինչ Չեյզը վերանորոգում էր վնասված կետորս նավակը, անձնակազմը դիտում էր կաշալոտին, որը սովորական չափերից բավականին մեծ էր (ենթադրաբար, շուրջ 26 մ երկարությամբ)։ Կետի պահվածքը բավական տարօրինակ էր։ Նա անշարժ պառկած էր ջրի մակերևույթին գլխով դեպի նավը, իսկ հետո սկսեց շարժվել նավի ուղղությամբ՝ մանր սուզական շարժումներով արագություն հավաքելով։ Կետը բախվեց «Էսսեկսին» և գնաց նրա տակ բարձրացնելով նավը։ Դրանից հետո կաշալոտը լողաց աջ կողմից և տեղավորվեց նավի երկայնքով, գլխով դեպի նավաքիթը, իսկ պոչով՝ նավախելը։ Դատելով ամենայնից, կետը ուշաթափ էր։ Չեյզը պատրաստ էր նրան հարպունահարել, բայց ժամանակին հասկացավ, որ կաշալոտի պոչը գտնվում էր ղեկից միայն մի քանի դյույմ հեռու։ Այդ կերպ, հարպունի հարվածը ստանալով, կետը հեշտությամբ կարող էր կոտրել ղեկը։ Վախենալով հայտնվել անկառավարելի նավի վրա՝ ափից հազարավոր մղոններ հեռու, Չեյզը հրաժարվեց իր մտադրությունից։ Կետը այդ ընթացքում ուշքի եկավ և հիմա լողում էր մի քանի յարդ նավից առաջ՝ շրջվելով գլխով դեպի նավը [4]։
«Ես շրջվեցի և տեսա նրան ուղիղ մեր առաջ, շուրջ 500 մ հեռավորության վրա, իր սովորական արագությունից երկու անգամ ավելի արագ լողալիս (շուրջ 24 հանգույց, կամ 44 կմ/ժ), և, թվում էր, հայացքում տասն անգամ ավելի շատ ատելություն ու վրեժի ծարավ կար։ Նրա ավերիչ պոչը, բոլոր կողմերից, փրփրոտ ալիքներ էր թողնում էր իր շուրջը։ Գլուխը կիսով չափ դուրս էր ջրից, և այդ կերպ նա լողաց դեպի մեզ՝ նորից խփելով նավին»- Օուեն Չեյզ։ |
Կետը ջարդեց նավաքիթը ինչպես ձվի կեղևը՝ ետ շպրտելով 238 տոննայանոց նավը։ Վերջապես, կաշալոտը դուրս հանեց գլուխը նավի կոտրված կմախքից և անհետացավ տեսադաշտից։ «Էսսեքսը» սկսեց արագորեն թեքվել դեպի քիթը։ Չեյզն ու մնացած նավաստիները հուսահատորեն փորձում էին տեղադրել սարքը միակ կետորս նավակի վրա, այն ժամանակ, երբ ուղեկցորդը նետվեց ներքը, որպեսզի հավաքի բոլոր նավարկային սարքավորումները, որոնք կարող էր գտնել[К 2]։
«Նավապետի նավակը առաջինը մոտեցավ մեզ։ Նա կանգնեցրեց այն, բայց ոչ մի բառ չկարողացավ ասել, այնքան ճնշված էր։ «Աստված իմ, միստեր Չեյզ, ինչ է պատահել»։ Ես պատասխանեցի. «Մեզ բախվեց կետը»»- Օուեն Չեյզ։ |
Դա կետի առաջին հայտնի հարձակումն էր կետորսական նավի վրա[2]։.
Պայքար փրկության համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավը խորտակվեց Հարավային Ամերիկայի ափերից դեպի արևմուտք՝ 2000 ծովային մղոն (3700 կմ) հեռավորության վրա։ Քսան նավաստիներ մնացին երեք կետորսական նավակների վրա՝ երկու օրվա խմելու ջրով ու մթերքի պաշարով։ Ամենամոտ հայտնի կղզիները Մարկիզյան կղզիներն էին, որոնք գտնվում էին 1200 մղոն (1900 կմ) դեպի արևմուտք։ Նավապետ Պոլլարդը որոշեց լողալ այնտեղ, բայց անձնակազմը, Օուեն Չեյզի գլխավորությամբ, ենթադրում էր, որ կղզիները կարող են բնակեցված լինել մարդակերներով, և պնդեցին, թե պետք է փորձել հասնել Հարավային Ամերիկային։ Նավակները չէին կարող լողալ պասսատին հակառակ, և պետք է սկզբում անցնեին 1000 մղոն (1600 կմ) դեպի հարավ, մինչև որ կարողանային օգտագործել արևմտյան քամիները և շրջվել մայրցամաքի կողմը, որը կգտնվեր նավաբեկության ենթարկվածներից 3000 մղոն (4800 կմ) հեռավորության վրա։
Նավից փրկված իրերի մեջ կար բլիթների ոչ մեծ պաշար, 5 կենդանի կրիա և 700 լիտր ջուր [5]։ Սննդամթերքի մեծ մասը մնացել էր ծովի ջրում, դրա համար էլ ստիպված եղան դրանք ուտել առաջին հերթին, ինչն էլ ավելի ուժեղացրեց ծարավը։ Աղի ուտելիքը մարդիկ կերան երկու շաբաթվա ընթացքում, բերանները ողողելով ծովի ջրով և խմելով սեփական մեզը։ Կետորսական նավակները, որոնք նախատեսված չէին երկարատև նավարկության համար (բացի դրանից նախապես ենթարկվելով կոպիտ վերանորոգման), մշտապես ջուր էին ներս թողնում, որը շատ լուրջ խնդիր էր անձնակազմի համար։ Մի անգամ նավակներից մեկի մարդիկ ստիպված էին թեքել իրենց կետորսանավն այնպես, որ հակառակ կողմն ու նրա վրայի անցքը դուրս գան ջրից՝ հնարավորություն տալով երկրորդ կետորսանավի անձնակազմին վերացնել ջրահոսքի պատճառը։ Մարդիկ հասան անմարդաբնակ Հենդերսոն կղզիներին հենց այն ժամանակ, երբ մի քանի ժամից պետք է մեռնեին ծարավից։ Ներկայումս այդ կղզին բրիտանական տարածք է՝ Պիտկերնի կղզիներից մեկը։ Եթե նրանք աթ դուրս գային հենց Պիտկերն կղզու վրա, որը գտնվում էր ընդամենը 104 մղոն (167 կմ) դեպի հարավ-արևմուտք, օգնություն կստանային. կղզին բնակեցված էր և այնտեղ ապրում էին мятежа на «Բաունտիի» ապստամբության կենդանի մնացած վերջին մասնակիցները։ Հենդերսոն կղզու վրա, «Էսսեքսի» նավաստիները նկատեցին խմելու ջրի ոչ մեծ հիմնական աղբյուր։ Անձնակազմի սննդի պարենը կազմում էին թռչունները, ձվերը և խեցգետինները։ Այնուամենայնիվ, մի շաբաթից, կղզու պաշարները զգալիորեն նվազեցին։ Դեկտեմբերի 26-ին նավաբեկյալները եկան այն եզրակացության, որ այս վայրում երկար մնալու դեպքու կսկսվի սով։ Սակայն, երեք տղամարդ՝ Ուիլյամ Ռայթը, Սեթ Ուիկսը և Թոմաս Չապպելը որոշեցին մնալ։ «Էսսեքսի» անձնակազմի մնացած անդամները վերսկսեցին նավարկությունը Նոր Տարվա նախօրյակին՝ Զատկի կղզուն հասնեելու նպատակով։ Նավարկության համար վերցված խեցգետինների և թռչունների պաշարները երեք օրում սպառվեցին։ Սննդից մնաց միայն նավից փրկված փոքր քանակությամբ հացը։ Հունվարի 4-ին, նավաստիների կարծիքով, իրենք գտնվում էին շատ հեռու Զատկի կղզուց, որպեսզի հնարավորություն ունենան նրան հասնելու։ Որոշում կայացվեց նավարկել դեպի Մաս-ա-Տիերրա, որը գտնվում էր 1818 մղոն (2926 կմ) դեպի արևելք, և 419 մղոն (674 կմ) դեպի արևմուտք՝ Հարավային Ամերիկայի ափերից։ Նավակներում մարդիկ մեկը մյուսի ետևից սկսեցին մեռնել [6]։
Չեյզի նավակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 10-ին մահացավ Մեթյու Ջոյը, իսկ հաջորդ օրը ուժեղ փոթորկի ժամանակ՝ նավակը, որում գտնվում էին Օուեն Չեյզը, Ռիչարդ Պետերսոնը, Այզեկ Քոուլը, Բենջամին Լոուրենսը և Թոմաս Նիկերսոնը, հեռացավ մյուսներից։ Պետերսոնը մահացավ հունվարի 18-ին։ Նրան, ինչպես և Ջոյին, կարեցին սեփական հագուստի մեջ և թաղեցին ծովում։ Փետրվարի 8-ին մահացավ Այզեկ Քոուլը, բայց նրա մարմինը թողեցին նավակում։ Սննդի բացակայության պայմաններում, քննարկումից հետո, որոշվեց հանուն գոյատևման դիմել կաննիբալիզմի։ Փետրվարի 15-ին, մնացած երեք տղամարդկանց մոտ նորից վերջացավ սննդի պաշարը, բայց փետրվարի 18-ին նրանք նկատվեցին և փրկվեցին բրիտանական «Ինդիան» կետորսական նավի կողմից՝ «Էսսեքսի» խորտակումից 90 օր հետո[2]։
Պոլլարդի և Հենդրիկսի նավակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբեդ Հենդրիկսի նավակում սննդի պաշարները վերջացան հունվարի 14-ին, իսկ Պոլլարդի պաշարները մոտեցան ավարտին ևս մեկ շաբաթից։ Լոուսոն Թոմասը մահացավ հունվարի 20-ին և որոշվեց նրա մարմինը օգտագործել որպես սնունդ։ Չարլզ Շոտերը մահացավ 3 օր անց, Այզեյա Շեպարդը՝ հունվարի 27-ին, իսկ Սեմուել Ռիդը՝ հունվարի 28-ին։ Բոլորի մարմինները օգտագործվեցին որպես սնունդ։ Հունվարի 28-ին երկու նավակները բաժանվեցին։ Երրորդ նավակը, որում մնացել էին Օբեդ Հենդրիկսը, Ջոզեֆ Ուեսթը և Ուիլյամ Բոնդը, երբեք այլևս չտեսան։ Համարվում է, որ նրանք զոհվել են ծովում[2]։
Փետրվարի 1-ին սնունդը նորից վերջացավ և նավապետ Պոլլարդի նավակում իրավիճակը դարձավ ծայրահեղ։ Այդ ժամանակ որոշում կայացվեց դիմել վիճակահանության՝ ով կտրվի զոհողության, հանուն անձնակազմի մնացած անդամների փրկության։ Ճակատագրի բերումով, կարճ ծղոտը բաժին հասավ նավապետի 17-ամյա հորեղբորորդուն՝ Օուեն Քոֆֆինի, որին նա ինչ-որ ժամանակ երդվել էր պաշտպանել։ Պոլլարդը, իբր, առաջարկել է, որ ինքը կրի պատանուն բաժին ընկած վիճակը, բայց նա հրաժարվել է։ Անձնակազմի անդամները, նորից են քաշել ծղոտներ, որպեսզի պարզեն, թե ով է ստանձնելու դահճի դերը։ Դա բաժին է ընկել Օուենի ընկերոջը՝ Չարլզ Ռամսդելլին։ Ռամսդելլը կրակեց Քոֆֆինին նավապետի ատրճանակից, և նրա մարմինը որպես սնունդ օգտագործվեց Պոլլարդի, Բարզիլլայ Ռեյի և Չարլզ Ռամսդելլի կողմից։ Փետրվարի 11-ին մահացավ Ռեյը, ինչն ազատեց մարդկանց սարսափելի ընթացակարգը կրկնելու անհրաժեշտությունից։ Նավարկության մնացած ընթացքում Պոլլարդն ու Ռամսդելլը կրծում էին Քոֆֆինի ու Ռեյի ոսկորները։ Հասնելով Հարավամերիկյան ափի գրեթե տեսանելիության սահմանին, նրանք փրկվեցին «Դոֆին» կետորսական նավի կողմից՝1821 թ-ի փետրվարի 23-ին։ Երկու տղամարդն էլ այդ պահին այնքան կտրված էին իրականությունից, որ նույնիսկ չէին նկատել նավը, իսկ տեսնելով փրկարարներին՝ սարսափեցին[2]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 100-800 ֆունտ (45-360կգ) քաշով։ Կրիաներին կենդանի էին թողնում, որովհետև նրանք առանց սննդի ու ջրի կարող են ապրել շուրջ մեկ տարի։ Նավաստիները նրանց սպանում էին միայն անհրաժեշտության դեպքում։ Կրիաների միսը համարվում է համեղ և շատ սննդարար
- ↑ : Որոշ աղբյուրների համաձայն, նավապետը հրամայեց իջեցնել նավից սարքավորումները, և այդ կերպ չեզոքացրեց նավի շրջումը։ Նավը մնաց ջրի վրա մինչ հորիզոնում տեսադաշտից անհետանալը։ Այլ աղբյուրների համաձայն, երբ մոտեցան նավակները, մարդիկ միայն հասցրին օգնել հանելու իրերը։ Ըստ երրորդ աղբյուրների՝ նավակները տեղ հասան արդեն նավի խորտակումից հետո